Օրվա լրահոսը
Ադրբեջանի 2019թ. պաշտպանական ծախսերը գերազանցել են բյուջեով նախատեսվածը. «Ռազմինֆո»
«Ռազմինֆո». Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է երկրի 2019թ. բյուջեի կատարողականը, համաձայն որի` Ադրբեջանը նախորդ տարի պաշտպանական ոլորտի ծախսերին ուղղել է 3 մլրդ 354 մլն մանաթ, ինչը մոտ 167 մլն մանաթով ավելի է 2019թ. ամռանը հաստատված բյուջեով նախատեսված ծախսերից: 2019թ. հունիսին Ադրբեջանը կրկին ավելացրել էր իր ռազմական ծախսերն, այս անգամ ևս հայտարարելով, որ դրան նպաստել են
ՀԽ հանձնաժողովները մշակում են խորհրդատվական 2 փաթեթներ՝ արձագանքելու տնտեսական դաշտի փոփոխություններին
Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և ամբողջ աշխարհում, բազմաթիվ ոլորտներում գրանցվող տեղաշարժերը ՀՀ Հանրային խորհրդի համար սահմանեցին նոր պահանջ. արագ արձագանքել փոփոխություններին՝ սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տալով խորհրդատվություն և նպաստելով տարբեր հանրային օղակների միջև երկխոսությանը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ
Ալիեւի ռեժիմն օգտագործվում է ընդամենը որպես «բութ գործիք»
Պաշտոնական Երեւանի բազմաշերտ եւ կոշտ հերքումների արժանացած՝ Լավրովի արցախյան «սայթաքումներին» եւ ռուս-ադրբեջանական ապատեղեկատվական արշավին հետեւեցին Բաքվի «աննախադեպ» զորավարժությունները։ Շատ ժամանակ չի անցել, սակայն պատկերն ամբողջացնելու համար հիշողության թարմացումը չի խանգարի։ Եվ ուրեմն, շաբաթներ առաջ Ռուսաստանի ԱԳ նախարար պարոն Լավրովը «հարթ տեղում» սկսում է քարկոծել Հայաստանին, նախ, ստելով, որ ղարաբաղյան բանակցությունների «սեղանին փաստաթուղթ կա», հետո «հանկարծ»
Մնացականյանն ու համանախագահները քննարկել են տարածաշրջան համանախագահների այցերի իրականացման և նախարարական մակարդակով հանդիպումների անցկացման հեռանկարները
ԱԳ նախարար Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Մայիսի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր փոխանակեցին վերջին տեսակոնֆերանսից հետո
«Խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուներ, ձեզ ոչ մի հարց չէ՞ր հետաքրքրում։ Պետական շահեր Բրյուսելում ներկայացնելու խնդիր չկա՞». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Վառլեյը։ Հանձնակատարը հրավիրվել էր խորհրդարան՝ Արեւելյան Գործընկերության հունիսյան գագաթնաժողովին ընդառաջ, որին ենթադրվում է նաեւ Հայաստանի մասնակցությունը։ Մշտապես հետաքրքրված լինելով արտաքին, մասնավորապես՝ եվրոպական քաղաքականությամբ եւ աշխատելով այս ուղղությամբ, մշտապես անձամբ հետեւում
«Վստահ եմ, որ 7-րդ գումարման խորհրդարանն ու նրա ղեկավարությունը շարունակելու և կատարելագործելու են միջխորհրդարանական համագործակցության հաստատված ավանդույթները». Աշոտ Ղուլյան
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թողնելու նախօրեին ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի բոլոր նախագահներին, որոնց հետ անցած 15 տարիների ընթացքում համադրել ենք մեր ջանքերը երկու խորհրդարանների միջև կայուն ու արդյունավետ համագործակցություն հաստատելու և զարգացնելու ուղղությամբ: Ուրախ եմ նաև, որ ՀՀ
««Իմ քայլի» որոշ պատգամավորների, այդ թվում ինձ վրա մեծ հարձակում է սկսվել Հանրապետական կուսակցության շուրջ գտնվող մարդկանց կողմից». Հովհաննես Իգիթյան
Ըստ պատգամավորի՝ դա եղավ հատկապես այն ժամանակ, երբ իրենք բավականին ակտիվ էին ապօրինի գույքի օրենքը քննարկելիս: Նա հավաստիացրեց՝ այս օրենքն ուղղված չէ որևէ կոնկրետ քաղաքական անձի. ինչքանով այն վերահսկելու է նախկիններին, այդքան էլ ներկաներին:
«Մեծ հպարտություն է ապրել մի քաղաքում, որտեղ աշխատում և ապրում են ձեզ նման մարդիկ». Հայկ Մարությանը պարգևատրել է համայնքին աջակցող գործարարներին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանում գործունեություն ծավալող այն ընկերությունների ներկայացուցիչներին ու անհատներին, որոնք աջակցել են համայնքին: Շնորհակալություն հայտնելով քաղաքի հանդեպ սոցիալական բարձր պատասխանատվություն ցուցաբերելու համար՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ ձևավորված այս մշակույթը կլինի օրինակելի: «Քաղաքապետարանի և իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ նվիրված քաղաքացի և նվիրված երևանցի լինելու համար: Ինձ համար
Փայլանն արձագանքել է Էրդողանի՝ երկրից արտարժույթ հանողների վերաբերյալ խոսքերին
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը, մեջբերելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, Twitter-ում հակադարձել է դրանց։ Էրդողանն ասել էր. «Իմ երկրից այլ երկրներ արտարժույթ փախցնողների հանդեպ լինելու ենք անողոք»։ Փայլանը պնդել է, որ Պանամա, Մալթա, Մեն կղզի միլիարդավոր դոլարներ տեղափոխած մարդիկ բոլորն էլ Էրդողանին մոտ կանգնած մարդիկ
Էդուարդ Աղաջանյանը և ԲԿԳ տնօրեն Սանջեյ Պրադանը կարևորել են «Բաց կառավարման» սկզբունքների դերը մարտահրավերի հաղթահարման շրջանակում
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մայիսի 15-ին տեսազրույց է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության (ԲԿԳ) տնօրեն Սանջեյ Պրադանի հետ։ Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է Covid-19 շրջանակում կառավարության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական, կրթական և առողջապահական միջոցառումները և դրանց իրականացման փուլում առաջացած թափանցիկության, հասանելիության ու փոխադարձ վստահության խնդիրները։ ԲԿԳ տնօրեն Սանջեյ Պրադհանը խոսել է Covid-19 շրջանակում այլ կառավարությունների կողմից
Ցտեսություն մաքուր օդ, ողջույն խցանումներ
Պարետատան որոշմամբ արտակարգ դրության սահմանափակումները հիմնականում հանվել են: Ու արդեն որոշ փողոցներում հատկապես երեկոյան ժամերին խցանումներ են լինում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 29 քաղաքացու մոտ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված 27 փորձանմուշի պատասխանները, ըստ որոնց՝ 26-ը բացասական է, 1-ը՝դրական: Կորոնավարակակիր քաղաքացին նույն ընտանիքի շրջանակից է և նախապես մեկուսացված էր համապատասխան մեկուսարանում: Բացասական 26 պատասխանից երկուսը նախկինում հաստատված վարակակիրներ են, ովքեր վաղը կրկնակի կթեստավորվեն և բացասական արդյունքի դեպքում կհամարվեն
Վարչապետ. «էդ անհեթեթ լուրերով մեզ չդիմեք՝ հերքեք, որ դիմակի մեջ փայ չեք, հերքեք, որ մաքսանենգությամբ չեք զբաղվում, դե ապացուցեք, որ ուղտ չեք»
«Բավականին մեծ խնդրի առաջ ենք կանգնած, պատճառն այն է, որ մենք բոլորս բավարար լրջությամբ չենք վերաբերում կորոնավիրուսին»,-այսօր այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսով հիվանդացության այսօրվա տվյալները, եւ նշելով՝ օրեցօր դեպքերն աճում են: Նրա խոսքերով՝ տեղեկատվական հոսքերը երեւի բոլորի վրա են ազդում, բայց ժամանակն է, որպեսզի կրկնակի, եռակի,
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ ձևավորված կոալիցիոն կառավարությունը շարունակելու է Իսրայելի զարգացման վերընթաց ուղին՝ ամրագրելով նոր
100 000 դրամի տուգանքը կվերանայվի եւ կդառնա 10 000 դրամ. սա չի վերաբերում մեկուսացումը խախտածներին
Եթե նախկինում անձը տեղաշարժի խախտում անելու համար տուգանվել է 100-250 000 դրամով, տուգանքները կվերանայվեն
Տնտեսագիտական համալսարանն արտակարգ դրությունից տուժած 185 ուսանողի տրամադրել է ուսման վարձի զեղչ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկրում հայտարարված արտակարգ դրությունը և դրա բացասական տնտեսական հետևանքները, ՀՊՏՀ 185 ուսանողների տրամադրել է ուսման վարձի զեղչ 30 տոկոսի չափով: «Մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը սոցիալական դժվարություններ է ստեղծել նաև ուսանողների համար: Իհարկե, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման
«Շատերը վախենում են, որ արդեն կարող են սնանկանալ ու աշխատատեղերի մի մասը կրճատում են». Մեխակ Ապրեսյան
«Կառավարությունում տարբեր կարծիքներ կան, ասում էին, որ դա լրացուցիչ բեռ կլինի բիզնեսի համար: Կառավարությունում բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկում եղավ, ինձ պետք էր կառավարությանը համոզել: Առ այսօր բիզնեսը պատրաստ է, նրանք ըղձում են այդ բեռը վերցնել, որովհետեւ դա փրկությունն է այսօրվա մրցակցային միջավայրի եւ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար կարեւոր պայման»:
Գիտնականը՝ «զզված» Գոգյանի, 7 հղում ունեցող Բագրատյանի ու գիտության քաոսի մասին
ԲՈԿ-ը վերածված էր փող աշխատելու դուքանի՝ բանակից ազատվելու, օտար երկրներում պաշտպանած թեկնածուականները՝ որպես դոկտորական հաստատելու համար
Տուրօպերատորները պահանջում են անգործության համար պատասխանատվության ենթարկել Զբոսաշրջության կոմիտեին
Զբոսավարները կտեղափոխվեն այլ աշխատանքի եւ այլեւս չեն վերադառնա տուրիզմի ոլորտ
Հաստատվել է 2019-2020 ուսումնական տարվա ավարտական և փոխադրման կարգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2019-2020 ուսումնական տարում հանրակրթական դպրոցի սովորողի փոխադրման, ավարտման, բացակա ունեցողների հետագա ուսումնառության կարգը: Նախարարի հրամանով կարգավորվում են 2019-20 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների կրթական ծրագրի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, փոխադրման և ավարտական գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները: 1-ին դասարանում սովորողը փոխադրվում
Տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել են խանութի մուտքի դուռն ու դուրս բերել վճարահաշվարկային տերմինալը. մեղադրանք է առաջադրվել 4 անձի
Այդ ընթացքում 26-ամյա երիտասարդը ավտոմեքենան դիտավորությամբ վարել է իրենց փախուստը կանխող ոստիկանության ծառայողների վրայով` պատճառելով մարմնական վնասվածք և ստեղծելով վտանգ նրանց կյանքի և առողջության համար: Նրանց փախուստը կանխելու, ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար ստեղծված վտանգը չեզոքացնելու համար ավտոմեքենայի ընթացքը հարկադրաբար կանգնեցնելու նպատակով, ոստիկանության օպերլիազորը իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով երեք անգամ կրակ է արձակել նշված ավտոմեքենայի հետևի աջակողմյա անիվին:
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ, որոնցից 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված 28 անձից 25-ը՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու և դրանց ընթացքում կոչեր հնչեցնելու համար, մեկ անձի՝ նույն կենտրոնում նաև սպանության փորձի, իսկ երկու անձի՝ Գավառի Ազատության փողոցում խմբի կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար:
Հեղափոխականները դավաճանում են հեղափոխությանը
Հեղափոխությունից հետո ես՝ միամիտս, կարծում էի, որ գոնե հիմա քաղաքական դաշտում կհնչեն, եթե ոչ ամբողջ, ապա գոնե նախկինների համեմատությամբ ճշմարտությանն ավելի մոտ խոսքեր, սակայն փոխվել են միայն բառերը: Համեմատեք ինքներդ՝ մի՞թե «մեր դեմ խաղ չկա» կամ «բոլորին կփռենք ասֆալտներին» բառակույտերում որևէ էական բովանդակային տարբերություն կա:
Կանգնած ուղևորների միջև պետք է պահպանվի առնվազն 1 մետր հեռավորություն. ոստիկանությունը շարունակում է ապահովել պարետի որոշման պահանջների կատարումը
Ոստիկանները հետևում են, որ ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ:
Շտապօգնության մեքենայի ղեկին երբևէ նստած չլինելով՝ համաձայնեց վարել կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխող մեքենան. Կորոնավիրուսը հաղթահարած ԱԱԻ-ի աշխատակցի պատմությունը
Ծննդյան 62-րդ ամյակը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում անցկացրած Զավենը ափսոսում է միայն մի բանի համար, որ չկարողացավ շարունակել իր ստանձնած առաքելությունը:
«Ի՜նչ ամնիստիա, ի՜նչ հետադարձ ուժ, ի՜նչ երաշխավորի ինստիտուտի վերացում, այ ձեր ցավը տանեմ». Արկադի Խաչատրյանը՝ իմքայլականներին
Ըստ փոխնախարարի, պետք է մարդկանց կրթել, գրագիտության մակարդակը բարձրացնել: Արկադի Խաչատրյանն ասաց, որ ինստիտուցիոնալ լուծում չտալ, սպասել, թե երբ մարդկանց գրագիտության մակարդակը կբարձրանա, անթույլատրելի է համարում. «20 տարի է անցել, մարդիկ ծանրագույն վիճակում են հայտնվել: Սա շուտվանից դեռ պիտի անեինք»:
Պետք է ամրագրվեն ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում մատակարարման սակագների ձևավորման միասնական մոտեցումներ կիրառելու սկզբունքները. Նիկոլ Փաշինյան
Ոչ խտրական սկզբունքների վրա հիմնված էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա ԵԱՏՄ ինտեգրման հիմքերից մեկը
«Միայն միասնական ջանքերով է հնարավոր դուրս գալ այս նոր փորձությունից». Արմեն Սարգսյանը զրուցել է Նուբար Աֆեյանի հետ
Կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքում արդեն իսկ ստացվել են նախնական տվյալները:
Տեր Պսակ քահանա Մկրտչյան. «Պատերազմը դուրս է քրիստոնեական ընկալումներից, սակայն հոգեւորականներս մեր զինվորի կողքին ենք»
Քրիստոնեությունը երբեք այդպիսի ջատագովություն չի արել: Հակառակը՝ մարդասիրություն, հակառակը՝ նաեւ թշնամու հանդեպ հարգանք: Բայց չանտեսելով քո սրբությունները, չանտեսելով այն կարեւոր արժեքները, որոնք մեզ են տրված՝ պահպանելու եւ պաշտպանելու:
Ներկայացվել են խուճապ առաջացնող ենթադրություններ, բռնության կոչեր. «Արմնյուզ»-ի և «Ռադիո 107 ՖՄ»-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
Օրակարգային հաջորդ հարցը՝ «ՖՄ-105.5» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին էր:


















































