Օրվա լրահոսը

Պետք է ամրագրվեն ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում մատակարարման սակագների ձևավորման միասնական մոտեցումներ կիրառելու սկզբունքները. Նիկոլ Փաշինյան

Ոչ խտրական սկզբունքների վրա հիմնված էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա ԵԱՏՄ ինտեգրման հիմքերից մեկը

«Միայն միասնական ջանքերով է հնարավոր դուրս գալ այս նոր փորձությունից». Արմեն Սարգսյանը զրուցել է Նուբար Աֆեյանի հետ

Կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքում արդեն իսկ ստացվել են նախնական տվյալները:

Տեր Պսակ քահանա Մկրտչյան. «Պատերազմը դուրս է քրիստոնեական ընկալումներից, սակայն հոգեւորականներս մեր զինվորի կողքին ենք»

Քրիստոնեությունը երբեք այդպիսի ջատագովություն չի արել: Հակառակը՝ մարդասիրություն, հակառակը՝ նաեւ թշնամու հանդեպ հարգանք: Բայց չանտեսելով քո սրբությունները, չանտեսելով այն կարեւոր արժեքները, որոնք մեզ են տրված՝ պահպանելու եւ պաշտպանելու:

Ներկայացվել են խուճապ առաջացնող ենթադրություններ, բռնության կոչեր. «Արմնյուզ»-ի և «Ռադիո 107 ՖՄ»-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

Օրակարգային հաջորդ հարցը՝ «ՖՄ-105.5» ՍՊ ընկերության  նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին էր:

Կարիբյան ճգնաժամի կրկնություն, Իրան-ԱՄՆ տանկերային-նավատորմային առճակատումը Վենեսուելայում

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ն այն երկիրն է, որին մեղադրում են կորոնավիրուսը ստեղծելու համար: Խամենեին ասել է․«Ձեզ, ամերիկացիներիդ, մեղադրում են կորոնավիրուսը ստեղծելու համար: Ես չգիտեմ, թե ինչքանով են հիմնավոր այդ մեղադրանքները, բայց եթե այդ մեղադրանքները գոյություն ունեն, միգուցե ձեր դեղորայքը միջոց է՝ էլ ավելի տարածելու հիվանդությունը: Ձեզ չի կարելի վստահել»: Իրանի հոգևոր առաջնորդն իր խոսքում ԱՄՆ-ին անվանել է Իրանի իսլամական համակարգի գլխավոր թշնամին, իսկ ամերիկացի պաշտոնյաներին բնութագրել է որպես խաբեբաներ: Նման կոպիտ հայտարարություններ նաև հաճախ են հնչում Ռուսաստանի և ավելի մեղմ՝ Չինաստանի բարձրագույն ղեկավարության կողմից։

Դիտողություն է արել, ապա ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել. «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի նախկին սանը կալանավորվել է՝ նույն կենտրոնի 16-ամյա սանին դանակահարելու համար

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված ՊՈԱԿ-ի նախկին սանը, 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, գտնվելով «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության երկրորդ հարկի միջանցքում, ցանկացել է զրուցել նշված կազմակերպության սաներից մեկի հետ, սակայն վերջինիս կողմից իր հետ զրուցելուց խուսափելու և իրեն սուտ տեղեկություններ փոխանցելու համար, նախկին սանը միջանցքում նախ դիտողություն է կատարել տղային

Տուրիզմի ոլորտը փրկելու համար պետությունը պետք է ջանք չխնայի եւ COVID-19-ի հարցը լուծի. Տուրօպերատոր

Մեր երկիրը մինչ օրս զբոսաշրջության ոլորտի համար մեխանիզմներ չի մշակել՝ ինչպես է աշխատելու կորոնավիրուսի պայմաններում:

«Եթե առաջնահերթություն չտանք դպրոցները վերաբացելուն, կրթական նվաճումների առումով կործանարար հետևանքների ականատեսը կլինենք». ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուղեցույցը

Վերջին տասնամյակների ընթացքում երեխաների համար կրթության հասանելիության ընդլայնման արդյունքում ձեռք բերված արդյունքները կարող են կորսվել, իսկ վատագույն դեպքում՝ ամբողջությամբ զրոյանալ:

Ստիպված ենք բողոքներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի և նրա «Հեղափոխության պահապանների» դեմ. Զարուհի Փոստանջյան

Հայաստանի Հանրապետությունում գործում է ահաբեկչական խմբակ, որի գործունեությունը, սակայն, իրավապահ մարմիններին համար որևէ անհանգստություն չի առաջացնում:

Որտե՞ղ են զինված ուժերի համար ռազմական կառավարման մասնագետներ պատրաստվում (ֆոտոշարք)

Այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան այցելել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան եւ ծանոթանալ ապագա սպաների ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, գործնական եւ տեսական դասընթացների անցկացման պայմաններին: Ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ կրթօջախում զինված ուժերի համար պատրաստում են բակալավրի եւ մագիստրոսի որակավորմամբ ռազմական կառավարման մասնագետներ, որոնք հետագայում հաջողությամբ ծառայում են ամենատարբեր ստորաբաժանումներում,

Պուտինը մերժեց գազի փոխադրման միասնական սակագնի՝ Հայաստանի և Բելառուսի առաջարկը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նորից անդրադարձել է գազի գնին և ասել. «Արդեն մի քանի տարի է, չենք կարողանում փոխադարձ ընդունելի որոշման գալ, մինչդեռ խնդրի հրատապությունն անընդհատ մեծանում է»:

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք

Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 284 դեպք, որից առողջացել են 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:

Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ իր թիմի զոհը. Արման Բաբաջանյանը` «Վեթինգի դիմադրական շարժում» ստեղծելու նախաձեռնության մասին

Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ ձևակերպել է դատական համակարգը բարեփոխելու քաղաքական պահանջը, որին նրա թիմի անդամները պետք է տեխնիկական, իրավական լուծումներ գտնեին։ Թիմը, սակայն, տապալել է այդ առաջադրանքի կատարումը և հիմա փորձում է վարչապետին համոզել, թե ինչո՞ւ է տապալել և ինչո՞ւ պետք է հրաժարվել վեթինգի գաղափարից։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձն է, այլ նրա քաղաքական ու կառավարչական թիմը, որի անդամների զգալի մասը որևէ աղերս ու կապ չունի հեղափոխության հետ։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախապատրաստում են Մնացականյան-Մամեդյարով հանդիպում. Ադրբեջանի ԱԳՆ

Նշվում է, որ կողմերը քննարկել են արցախյան հակամարտության ընթացիկ վիճակը, այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այս ուղղությամբ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի որոշ աշխատակիցներ միաժամանակ գրանցված են եղել նաև «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում ու ստացել են շուրջ 55 միլիոն դրամի չափով աշխատավարձ. ՊՎԾ

Ընկերության որոշ աշխատակիցների արտասահմանյան գործուղումների հատուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ավելի հաշվարկվել և վճարվել շուրջ 3,1 միլիոն դրամ

Նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում. Արսեն Թորոսյան

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդության բուժման ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին թե’ մեթոդական հարցերի, թե’ կոնկրետ պացիենտների վերաբերյալ:

Ավելացել է թմրանյութ և նարգիլե օգտագործող տղաների թիվը. ԱՀԿ հետազոտության՝ Հայաստանի վերաբերյալ տվյալներից

Բարձր է մնում ֆիզիկական կռիվների մասնակցող 15 տարեկան տղաների թիվը: Այս ցուցանիշով ևս Հայաստանը գտնվում է 1-ին տեղում:

Պատրիարք Սահակ Մաշալյանն անընդունելի է համարել Ստամբուլի հայկական Եսայան վարժարանի տնօրեններին աշխատանքից հեռացնելը

Ամենապատիվ Տ․ Սահակ Բ պատրիարքը մայիսի 18-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Սիմոն Չեքեմի և Եսայան վարժարանի տնօրենների հետ՝ նրանց հանդիպման հրավիրելով պատրիարքարան։

Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումը 280 միլիոն ԱՄՆ դոլարը Հայաստանին անմիջապես տրամադրելու հնարավորություն է տալիս

ԱՄՀ Գործադիր խորհուրդը եզրափակում է «Սթենդ-բայ» ծրագրի երկրորդ հերթական ստուգումը և ավելացնում է հասանելիությունը՝ ԿՈՎԻԴ-19 –ի ազդեցությանը դիմագրավելու համար

Դրամական աջակցություն կտրամադրվի երեխա ունեցող ընտանիքներին` մարզերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերելիս

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության առաջին ծրագիր

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Նիկոլ Փաշինյանին Գյումրի հրավիրող, հացադուլ հայտարարած քաղաքացուն հյուրընկալել են կառավարությունում

Ինչպես տեղեկացրել ենք, «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Արտյոմ Թումանյանը մայիսի 14-ին հացադուլ էր հայտարարել Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրի։ Նա Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ երկիրը պայթունավտանգ իրավիճակում է, կան բազմաթիվ հարցեր, որոնք րոպե առաջ պիտի կարգավորվեն։ Ըստ հացադուլավորի, միակ անձը, որին վստահում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

Դրսում դիմակ չունենալը 10 000 դրամով տուգանող օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

Իսկ փակ տարածքներում քաղաքացու դիմակ չկրելու համար տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն՝ 100-300 հազար դրամի չափով

Ողջունելի է, որ ՀՀ իշխանությունները Սահմանադրական դատարանի խնդրի լուծման հարցով դիմել են Վենետիկի հանձնաժողովին. ԵԽԽՎ

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի չեղարկումը, ՀՀ կառավարության կողմից Վենետիկի հանձնաժողովից կարծիք հարցնելու որոշումը, ինչպես նաև հարցի վերադարձը խորհրդարան չափազանց կարևոր են, իսկ ՀՀ իշխանությունները մտածելու ժամանակ կունենան՝ նախքան հետագա գործողություններ ձեռնարկելը և հանրությանը տեղեկացնելը:

«Կրեք էդ անտերը, ժողովուրդ ջան». Արարատ Միրզոյանը՝ դիմակ կրելու մասին

Անվերջ հնարավոր է այս իրավակարգավորումը շրջանցել: Հիմա հարց՝ իմա՞ստը: Կառավարությունը սա անում է, որ տուգանի՞ մարդկանց: Անում է, որ պաշտպանի մարդկանց

Առանց բարեփոխումների` անձերի փոփոխությունը պարզ իշխանություն է. Գարեգին Միսկարյան. Ա1+

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լոբբինգ է անում, որ գնումների գործընթացից բանկերը 2-4 տոկոս եկամուտ ստանան»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031