Օրվա լրահոսը

«Կորոնավիրուսի հետ առնվազն 1 տարի պետք է ապրենք, պետք է այնպես ապրենք, որ ոչ թե տառապենք, ճգնաժամերի մեջ լինենք, այլ ապրենք». Փաշինյան

Հակահամաճարակային կանոնները պահելու համար հնարավոր է վարչական միջոցներ կիրառեն

ԱԱԾ տնօրենի տեղակալը որոշել է իր կադրերով համալրել քննչական դեպարտամենտը. «Փաստինֆո»

ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Շիրակի դատախազի տեղակալը. Քննչականի հին կադրերն ազատման դիմումներ են գրել

Հայտնի են Արցախի ԱԺ նախագահի, նախարարների պաշտոնում` «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի կողմից առաջադրվելիք թեկնածուները

Ձեւավորվելիք խորհրդարանում մեր քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին

Որպես խնդիր ձևակերպում ենք Զինված ուժերում ծառայության հեղինակությունը ԶՈւ-երի հեղինակությանը հավասարեցնելը. Նիկոլ Փաշինյան

«Զինված ուժերում բարեփոխումները պետք է շարունակվեն, և այս ընթացքում կա անհրաժեշտություն, որպեսզի մենք առաջադրված հարցին կողքից հայացք ձևակերպելու հնարավորություն ունենանք, և հանձնախումբը հենց այդ նպատակով ստեղծվել է Անվտանգության խորհրդում»

Ցուցարար Մանուել Մանուկյանն այսօր եւս բերման է ենթարկվել

Մանուելը գնացել է, որ լրագրողներին գրությունները ներկայացնի, այդ ժամանակ էլ բերման է ենթարկվել

Առանց նիստը վարողի թույլտվության տեղից խոսողներին պատժի դրույթ ավելացնել, որը պետք է կիրառվի ոչ թե նիստը վարողի ցանկությամբ, այլ օրենքի պահանջով. հայտարարություն

ԱԺ Կանոնակարգ օրենքում ընդունել փոփոխություն, որով կարգելվի պատգամավորներին իրենց ելույթների, հարցերի ու պատասխանների ընթացքում օգտագործել անձերին, միավորումներին ուղղված որակումները և գնահատականները:

Սննդամթերքի փոխարինիչներ «սպառելու» առաջարկը, ցավոք, լուրջ հեռանկար է դառնում. Արա Գալոյան

Գնաճ արձանագրվել է հիմնականում սննդամթերքի գնաճի հաշվին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-16-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է փոխել Խաչատուրյան քույրերի գործով մեղադրանքը

Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը դիմել էր Քննչական կոմիտեին՝ պահանջելով վերաորակավորել Խաչատուրյան քույրերի գործը սպանությունից հարկադրված ինքնապաշտպանություն, ինչը կհանգեցներ քրեական հետապնդման դադարեցման

COVID-19-ով պայմանավորված սահմանափակումներին դեմ հայտարարություններ անող մարդիկ հանրությանը տանում են դեպի մահ. Արա Բաբլոյան

Եթե նույնիսկ Հայաստանի համար դիտարկենք նվազագույն ցուցանիշը` 2 տոկոսը, ապա 3 միլիոն բնակչության վարակվածությունը կբերի 60.000 մահվան դեպքերի

Արցախում ևս 6 քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն

Վերոնշյալ 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ (Նոր Բրաջուր): Մյուս երկու քաղաքացին Շահումյանի շրջանում օրեր առաջ գրանցված դեպքի շփման շրջանակից են (Քարվաճառ քաղաքից):

«Պարզ է, որ մենք ճանապարհ, որպես այդպիսին, իրար հետ չենք անցել». Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Մարուքյանին, թե իրար հետ հաց ենք կերել, ճանապարհ անցել

Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե ինքը իմ հետ հաց էր կերել, ո՞նց էր սեռական բնույթի հայհոյանք անում»:

«Իմ քայլը» մերժել է միանալ Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությանը

«Խնդիրը չի անհետանալու, մինչև ամենը չբացահայտվի»

Անհայտ անձինք շարքից դուրս են հանել Ucom-ի բջջային կայանն Արմավիրում

Այսօր վաղ առավոտյան պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք շարքից դուրս են հանել Արմավիրում գործող Ucom-ի 4G+ բջջային կապն ապահովող կայաններից մեկը։ Կտրված են դրա աշխատանքն ապահովող օպտիկական մալուխն ու հարակից լարերը, լրջորեն վնասված են կայանի տարբեր մասերը։ Բջջային կայանը տեղակայված է երկրում գործող մյուս օպերատորների բջջային կայանների անմիջական հարևանությամբ, որոնք անվնաս են մնացել։

Էդմոն Մարուքյանը հրավիրվել է ՀՔԾ` բացատրություն տալու

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, ինչպես նաև հրավիրվել եմ ՀՔԾ բացատրություն տալու»:  

Թեժ վեճ՝ ԱԺ միջանցքում. Էդմոն Մարուքյանն ու Ալեն Սիմոնյանն առերեսվեցին՝ ապացույցներով

Ալեն Սիմոնյանը, ցուցադրելով sms-ները, հարցնում էր. «Հիմա ասա՝ սո՞ւտ է, թե՞ սուտ չի»:

«Մայրիկը փոքրիկին տվեց իր լյարդի մի մասը, բժիշկներն` իրենց մասնագիտական ուժն ու նվիրումը». լյարդի փոխպատվաստում «Արաբկիր» բժշկական համալիրում

Հայ վիրաբույժները վիրահատությունն իրականացրել են Մինսկից ժամանած թիմի հետ, մարտի 13-ին: Երեխայի համար որպես լյարդի դոնոր հանդես է եկել մայրը:

«Նախկինները որի՞ս վրա են բռունցքներով հարձակվել դահլիճի մեջ, մի դեպք է եղել՝ Գեղամյանը միջանցքում միամիտ մի տեղ մոտեցել է, հարվածել է Փաշինյանին». Մարուքյան

Հարց՝ «Լուսավոր Հայաստանո՞ւմ» շատ մարդ կա նախկին իշխանությունների հետ կապված, թե՞ «Իմ քայլը» դաշինքում: «Իմ քայլը» դաշինքի ձեւավորած կառավարարությունո՞ւմ կա շատ մարդ նախկին իշխանություններից, թե՞ մեր մոտ: Մեր մոտ ոչ մի հատ չկա, ոչ մի հոգի: Իրենց մոտ քանի՞ հոգի կան: Ի՞նչ նախկին:

Զոլաքարում կարտոֆիլի հոր է փլուզվել, կա զոհ

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել հորից․ Նվեր Շ․-ն մահացել է։

Ունենալ ավելի ընդգրկուն համագործակցության շրջանակ. ԵՄ խորհուրդը հաստատել է Արևելյան գործընկերության ապագա քաղաքականությունը

Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2020-ից հետո․ Խորհուրդը հաստատել է եզրակացությունները

Միմյանց ապտակած մայորի եւ զինծառայողի գործով դատավճիռը հրապարակվել է

Մայիսի 5-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Ն. Օհանյանը հրապարակեց զինծառայող Վոլոդյա Այվազյանի եւ Արթուր Մուրադյանի` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի գործով դատավճիռը: Դատարանը վճռեց Վոլոդյա Այվազյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ որպես պատիժ նշանակեց 4 տարի ժամկետով ազատազրկմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ`

«Իրականում, սակայն, հիմքում նաև հաշվեհարդարն է՝ կոնկրետ անձանց նկատմամբ». Լուսինե Սահակյան. «Փաստ»

«Այդ ամենի հիմքում նաև իրենց չստացված գործունեությունը քողարկելն է, որ կարողանան ապօրինի գործողություններով ու հակաիրավական օրենքներով գործունեություն ծավալել»

«Արդեն հավաքի եք վերածում». ցուցարարները լսեցին ոստիկանության պահանջն ու հեռացան ԿԲ-ի դիմացից

Գրությունները հանձնում ենք առանց բախումների՝ ակնկալելով պատասխաններ ստանալ, որոնք էլ կտրամադրենք ԶԼՄ-ներին

«Արդեն ազատամարտիկներ են այս թեմաների մեջ խառնվում… երբ որ ես այցելում էի Սասուն Միքայելյանին, այդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին». Մարուքյան

Ըստ Մարուքյանի, քաղաքական հարցի տիրույթ են ներմուծվել անձնական բնույթի հարցեր ու խորհրդարանի ամբիոնից փորձել են շահարկել անձնական բնույթի հարցեր ու սրբություններ ու դրանով փորձ է արվում բուն իրողությունը քողարկել ու արդարացնել տեղի ունեցածը. «Որեւէ մեկի սրբությանն ուղղված որեւէ ոտնձգություն մեր կողմից չկա: Եթե մեր կամ մեր հետեւորդների հայտարարություններից որեւէ մեկը նման կերպ է դիտարկվել, ես ներողություն եմ խնդրում»:

Հարություն Արզումանյանը՝ կարանտինի շրջանում Շոտլանդիայի եւ Երեւանի կոնսերվատորիաների ու մեր օպերային թատրոնի մասին

Երբ որոշ երկրներ «մատների արանքով էին նայում» կորոնավիրուսին, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի ռեժիսոր Նաիրե Ստեփանյանն ու դիրիժոր, կոնսերվատորիայի պրոֆեսոր Հարություն Արզումանյանը փետրվարին Erasmus+ ծրագրի շրջանակներում այցելել էին Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա, որն, ի դեպ, համարվում է Մեծ Բրիտանիայի առաջադեմ եւ նորարարական կոնսերվատորիաներից մեկը։ «Առավոտի» հետ զրույցում Հարություն Արզումանյանը հայտնեց, որ ծանոթացել են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031