Օրվա լրահոսը
Արցախից բռնի տեղահանվածները ՄԻՊ-ին մտահոգություններ են հայտնել կրթության, զբաղվածության, հանրային տրանսպորտի, մի շարք հանրային ծառայությունների բացակայության վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնք։ Այցը մեկնարկել է Ճամբարակի ավագ դպրոցի սաների հետ հանդիպումով։ Ողջունելով աշակերտներին՝ Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործառույթներն ու իր առաքելությունը, խոսել երեխաների ու երիտասարդների իրավունքների վերաբերյալ, պատմել սեփական մասնագիտական ուղու մասին։ «Կարևոր է, որպեսզի երիտասարդների ձայնը լսելի
Տեր Աբել քահանա Քարտաշյան. «Իրենց հավատացյալ համարող այդ զանգվածը վերջին անգամ ե՞րբ է մասնակցել սուրբ պատարագի: Հավատացյալ լինելը ասելով հո չէ». «Հրապարակ»
Հարցազրույց Տավուշի թեմի 7 սահմանապահ գյուղերի հոգեւոր սպասավոր Տեր Աբել քահանա Քարտաշյանի հետ – Վերջերս Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Վեհարանի դիմաց ակցիա են իրականացնելու` կաթողիկոսի դեմ: Ի՞նչ եք կարծում` կհասնե՞ն արդյունքի: Հնարավո՞ր է Փաշինյանը բախումների տանի ժողովրդին: – Բախումների` չեմ կարծում: Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, քրիստոնյաներին իրար դեմ հանելը ծայրահեղ կլինի: Ինչ վերաբերում է
Գյոքթաշը երդվյալ ու սկզբունքային հակահայերից է. տարիներ առաջ Բելգիայում նրան հեռացրին կուսակցությունից, պատճառը Հայոց ցեղասպանության հերքումն էր. Վարուժան Գեղամյան
Քարոզչական այս հնարքն էլ կարելի է ավելացնել «Անիի կամուրջի վերականգնում» սենտիմենտալ քարոզին։
Մարուքյանը քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել սրբազանի հետապնդման վերաբերյալ նամակով դիմել է ԵԽԽՎ-ին
ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել սրբազանի հետապնդման վերաբերյալ նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգին և Պիերո Ֆասսինոյին, ինչպես նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին «Հարգելի գործընկերներ, Հաշվի առնելով, որ ես նույնպես ընդգրկված եմ եղել ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում և մենք համատեղ ծավալել
Ֆասթ բանկը ֆինանսավորել է Համազգային թատրոնի ենթակառուցվածքների նորոգումն ու կահավորումը
Ֆասթ բանկն աջակցել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նորակառույց շենքի նախագծի իրականացմանը՝ ֆինանսավորելով սանհանգույցների ամբողջական նորոգումն ու կահավորումը։ Հիշեցնենք, որ Համազգային թատրոնն ավելի քան երեք տասնամյակ գործել է առանց սեփական տարածքի։ Սեփական բեմ ունենալը թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի երազանքն էր։ Տարիներ անց այդ երազանքը վերածվել է իրականության՝ պետական և մասնավոր համագործակցության շնորհիվ։ Սոս Սարգսյանի
Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ՔԿՀ-ում. վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել
ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2025թ-ի որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքն վարույթ ընդունելը մերժվել է և դատավճիռն ստացել է օրինական ուժ: Այս մասին հայտնում է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։ Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Հաշվի առնելով վերոշարադրյալ հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 281-րդ և 383-րդ հոդվածներով՝
Քաղաքականի եւ ոչ քաղաքականի սահմանները
Օգտատերերից մեկն ինձ վերջերս գրել է, որ իմ նյութերը մշակույթի, գրքերի, հոգեւոր խնդիրների մասին ավելի հետաքրքիր են, քան քաղաքական թեմաներով հրապարակումները, քանի որ «քաղաքականությունը ձանձրալի է»: Զուտ տեսականորեն ես պատրաստ եմ դրա հետ համաձայնել: Բայց կա մի խնդիր, որը հարցականի տակ է դնում այդ գնահատականը՝ իսկ ո՞րն է քաղաքականության եւ «ոչ քաղաքականության» սահմանը: Ենթադրենք, մենք
Սամվել Կարապետյանի գործը քաղաքական շոու է. Ռոբերտ Ամստերդամ
Մենք պետք է միասին պայքարենք, որպեսզի վերականգնենք արդարությունը և պաշտպանենք Հայ Առաքելական Եկեղեցին։
«Բնակիչը իր միջոցներով է արել». Երեւանի քաղաքապետի հոր առանձնատուն տանող ավտոճանապարհը նորոգվում է. «Ժողովուրդ»
Վարչական շրջանի ղեկավարը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, թե համայնքը ո՛չ նյութականապես, ո՛չ ֆինանսապես չի աջակցում տան ճանապարհի կառուցմանը:
Բռնությունը դադարում է, երբ սկսում ես խոսել
Մի քանի դպրոցներում կանանց հետ զրույցների ժամանակ նրանք կտրականապես մերժում էին միջամտել բռնության դեպքերին, եթե դա տեղի էր ունենում հարևանի տանը։ Պատճառը մեկն էր. «Հետո կբարիշեն, մենք վատամարդ կդուրս գանք»։ Այս մտածելակերպը խիստ վտանգավոր է, քանի որ այն բռնությունը դարձնում է «մասնավոր» գործ և անտեսում է այն փաստը, որ տարիների ընթացքում բռնությունը կարող է հանգեցնել կնասպանության։
«Հաղթած նախագահներ, եթե ձեզ ոչ մի ազգային ողբերգություն ու ձեռքբերում չի միավորել, ձեզ ո՞ր շահն է այսօր միավորում…». Լիլիթ Ստեփանյան
«Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ ՀՀ վարչապետը ատում է հաղթող նախագահներին, քանի որ ինքը պարտվել է։ Հաղթող նախագահներ, ինչու՞ վերջնական ու աներկբա չամրագրեցիք քաղաքական ու դիվանագիտական հարթակում այն, ինչ հայ զինվորն ու սպան, կամավորն ու սփյուռքահայը մեխեցին մարտի դաշտում։ Ինչու՞ ձեր անպատասխանատու հայրենասիրության պատճառով, վախով ու որոշում ընդունելու անկարողության պատճառով 88-ի պայքարի ծանր բեռը թողեցիք
«Պարզվում է սահմանին կրակոցների բացակայությունը պետք է ընկալենք որպես նորածին խաղաղություն, հոգատարության կարիք ունեցող մի երեւույթ». Լաուրա Բաղդասարյան
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը գրում է. «Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացրել է «հակամարտող կողմերի» միջեւ կայուն խաղաղության հաստատման եւ քաղաքական կարգավորման իր տեսլականը, այն է՝ (մեջբերում եմ), «գերիների եւ պատանդների փոխանակում, լարվածության նվազեցում, հումանիտար խնդիրների լուծում ու փոխվստահության ամրապնդում»։ Բայց այս լիովին ճիշտ տեսլականը Ադրբեջանը ներկայացրել է … Գազայում տիրող
Երուսաղեմի պատրիարքարանի Գլխավոր ժողովը մերժում է իսրայելցի ներդրողի հետ կնքված վարձակալության պայմանագիրը
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Սա վերջին դրվագն է`«Կովերի պարտեզը» իսրայելցի ներդրողին վարձակալության տալու շուրջ ծագած վեճում, որը կազմում է Երուսաղեմի պատրիարքարանի Հայկական թաղամասի գրեթե 25 տոկոսը։ 2021 թվականին Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը պայմանագիր է կնքել իսրայելցի գործարարի հետ՝ 98 տարով վարձակալության հանձնելու պատրիարքարանի 11500 քառակուսի մետր տարածքը՝ շքեղ հյուրանոց կառուցելու նպատակով։ Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ ո՛չ ես, ո՛չ էլ
Նարեկ Օհանյանը չի հրաժարվել ցուցմունքներ տալուց, այլ մանրամասն ցուցմունքներ տալով հերքել է դեպքին իր մասնակցությունը. Պաշտպան
Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը գրում է. «Ծանրաբեռնվածությամբ պայմանավորված նոր միայն դիտեցի Պետրոսի մոտ ՔԿ նախագահի հարցազրույցը։ ՔԿ նախագահին կամ ճիշտ չի զեկուցվել գործը կամ նա միտումնավոր խեղաթյուրել է իրականությունը։Շատ հանգամանքների այս պահին չեմ անդրադառնա, նշեմ միայն հետևյալը․ Նարեկ Օհանյանը չի հրաժարվել ցուցմունքներ տալուց, այլ մանրամասն ցուցմունքներ տալով հերքել է դեպքին իր մասնակցությունը, հիմնավորել իր
Կայացել է «Ծնվել եմ Արցախում» ծրագրի անդրանիկ համերգը՝ «Երաժշտություն, որը ծնվել է Արցախում»
Սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի առաջին համերգը՝ «Երաժշտություն, որը ծնվել է Արցախում» խորագրով։ Հրավիրված գործընկերների, աջակիցների, համայնքի և երաժշտասեր համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ բեմ դուրս եկան ծրագրի բոլոր 23 մասնակիցները։ Այս յուրահատուկ համերգը միաժամանակ և հուզիչ էր, և հուսադրող․ տարբեր տարիքի Արցախից տեղահանված պատանի երաժիշտները ներկայացրին դասական ստեղծագործություններ՝ փոխանցելով ոչ
«Հիմա նոր մանդատ ես ուզում, որ ի՞նչ անես։ Ինչու՞ պիտի այն քեզ տա ժողովուրդը». Իշխան Սաղաթելյան
ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանը Ստրասբուրգում անամոթաբար հայտարարում է՝ կատարել է 2021-ին տրված խոստումները և հույս ունի, որ 2026-ին կստանա ժողովրդի մանդատը: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ 2021-ին. գործող իշխանությունը, ժողովրդին խոստանալով Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդում, գործի դնելով վարչական ողջ ռեսուրսը, խաբեց, վերարտադրվեց
Կալանքի տակ գտնվող նախկին քննիչը անարգել օգտվում է ինտերնետից եւ ֆեյսբուքում «հահա»-ներ շռայլում. «Փաստինֆո»
Կալանքի տակ գտնվող ՀՔԾ նախկին քննիչ Հրաչյա Մուշեղյանը սոցցանցերին հասանելիություն ունի, ֆեյսբուքում «խախա»-ներ է շռայլում։ «Փաստինֆո»-ն նկատել է, որ սեպտեմբերի 26-ին օգտատերերից մեկի կողմից ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառմանը Հրաչյա Մուշեղյանն արձագանքել է՝ գտնվելով «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ Անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով՝ լուսանկարում փակել ենք օգտատիրոջը անհատականացնող տվյալները։ Մենք տեղեկացանք, որ Մուշեղյանի խափանման միջոց կալանքն առ այս պահը
Ինչ անել, եթե որևէ անձ Ձեր լուսանկարով «WhatsApp» հեռահաղորդակցման համակարգում բացել է անհատական հաշիվ և հանդես է գալիս Ձեր անունից
Ինչ անել, եթե որևէ անձ Ձեր լուսանկարով «WhatsApp» հեռահաղորդակցման համակարգում բացել է անհատական հաշիվ և հանդես է գալիս Ձեր անունից: Տարբերակ 1. Դիմել «WhatsApp»-ի ադմինիստրացիա Անցնելով այս հղմամբ՝ լրացրեք պահանջվող դաշտերը (հեռախոսահամար, էլ. փոստ և նկարագրեք Ձեր խնդիրը): Դաշտերը ցանկալի է լրացնել անգլերեն լեզվով: Ստորև ներկայացված տեքստը կարող եք օգտագործել Ձեր բողոքի ժամանակ Dear WhatsApp
Հայաստանի և Լյուքսեմբուրգի հարաբերությունները վերջին տարիներին աննախադեպ ակտիվացել են. Տիգրան Բալայան
Լյուքսեմբուրգում նշվել է Հայաստանի ազգային տոնը
Մխիթար Հայրապետյանը Ռուանդայի պաշտոնակցի հետ քննարկել է փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների խթանման հարցերը
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ռուանդայի ՏՀՏ և նորարարությունների հարցերով նախարարին
«Ադրբեջանի ղեկավարը և մյուս տղան»․ Թրամփը Փաշինյանի անունը չի հիշել
Ես զանգահարեցի երկու երկրների ղեկավարներին։ Ադրբեջանի նախագահը 22 տարի ղեկավարում է երկիրը և մյուս տղան, հիանալի տղա էր, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման մասին։ «Հենց սկսեցի խոսել նրանց հետ, ես հասկացա, որ մենք լուծելու ենք այդ պատերազմը։ Եւ դա արեցինք»,- նշել է Թրամփը։
Նիկոլը գնում-հասնում է ԵԽԽՎ, որ հիմնավորի արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձի անհնարինությունն ու վտանգավորությունը. Վահե Հովհաննիսյան
Առաջ Հայաստանի նախագահները գնում էին ԵԽԽՎ, որ հիմնավորեին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և անխուսափելիությունը։ Հիմա Նիկոլը գնում-հասնում է ԵԽԽՎ, որ հիմնավորի արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձի անհնարինությունն ու վտանգավորությունը։ Միայն այս մետամորֆոզը հերիք է՝ պատկերացնելու համար մեր ազգային կազմաքանդման աստիճանը։ Ու հետևաբար վերականգնման համար մեր անելիքի հսկայական ծավալը։ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Turkish Airlines-ը հայտարարել է դեպի Երևան չվերթներ սկսելու մասին
«Թուրքական ավիաուղիները»` Turkish Airlines ավիաընկերությունը, շարունակում է ընդլայնել իր թռիչքների ցանցը։ Հաղորդվում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը որոշել է բացել կանոնավոր չվերթներ դեպի Տիմիշոարա (Ռումինիա) և Երևան ՝ կախված հնարավորություններից և շուկայական պայմաններից»։ Նորաբաց երթուղիները համարվում են ռազմավարական նշանակություն ունեցող՝ մասնավորապես տարածաշրջանային կապի և զբոսաշրջության առումով: «Թուրքական ավիաուղիներ»-ի այս քայլը նպատակ ունի ամրապնդել իր օդային
Դժգոհություններ՝ ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի երկար ելույթից և հարցերին՝ երկար պատասխաններից
ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն ասաց՝ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ նախագահը նախաձեռնություն ցուցաբերեց՝ լուծելու շատ մեծ, կարևոր խնդիր, ուստի հենց այս պատճառով էլ արժեր ավելի երկար լսել ՀՀ վարչապետին, քան սովորաբար։
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին մտքեր են փոխանակել ԵՄ շրջանակներում ընթացիկ գործընթացների, ինչպես նաև ՀՀ եվրոպական ինտեգրացիային առնչվող հարցերի շուրջ
Սեպտեմբերի 30-ին Վարշավայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև գործընկերության խորացման հնարավոր ուղղություններն ու առկա մեխանիզմները։ Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին մտքեր են փոխանակել ԵՄ շրջանակներում ընթացիկ գործընթացների, ինչպես նաև ՀՀ եվրոպական ինտեգրացիային առնչվող հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել
«Ողջունում ենք մեր հայ և ադրբեջանցի գործընկերների կողմից պատմական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, որը տասնամյակների ընթացքում բեկում մտցրեց»․ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ
Յան Բորգն ի պատասխան Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին ասաց․ «Նախարարների կոմիտեն շարունակում է ընդգծել, որ Ադրբեջանը պետք է հարգի և կիրառի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների և քաղաքական ակտիվիստների վերաբերյալ որոշումները․ դա յուրաքանչյուր անդամ պետության պարտականությունն է»։
«Ալիսայի քաղաքական հայացքները և նրա կարգավիճակը՝ որպես զոհված զինծառայողի ծնող, երբևէ նրա աշխատանքի որակի և բովանդակության վրա չի ազդել և չի էլ ազդելու». Փաստաբան
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը՝ Շուշան Ղազարյանը, ամիսներ առաջ Ֆեյսբուքում արցախցիների սոցիալական խնդիրներին առնչվող հրապարակման ներքո վիրավորական մեկնաբանություններ էր արել՝ նրանց որակելով իբրև «աստծուց մոռացված դժբախտներ», նա նաև հավելել էր՝ «մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ»։ Արմեն Քոլոյանն այդ ժամանակ հրաժարվել էր մեկնաբանել իր կնոջ գրառումը, ավելին՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր,
Գյումրիում երիտասարդ աղջիկը սպառնացել է 3-րդ հարկից նետվել
Aravot.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մուշ բաժին հաղորդում է ստացվել, թե «911» ծառայություն է զանգահարել Գյումրիի բնակիչ Ն․Գ․-ն ու հայտնել, թե Գյումրու կենտրոնում գտնվող սուպեմարկետներից մեկի դիմացի շենքի 3-րդ հարկից երիտասարդ մի աղջիկ ուզում է պատուհանից իրեն վայր նետել։ Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խումբ ու պարեկային
Ձյունիկ Աղաջանյան. «Փարաքարը եւ Գյումրին ցույց տվեցին, որ ընդդիմադիր թեկնածուին ձայն տալը միայն հայանպաստ եւ հայրենիքի ծաղկմանն ուղղված գործողություն է»
«Այս իշխանության արձագանքը, կարծում եմ ապացույցն է նրա, որ իրենք փորձում են շեղել քննության ընթացքը»,-Փարաքար համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության բացահայտման մասին «Հայելի» ակումբում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: «Այն, որ նրանք անմիջապես բոլոր ուժերով նետվեցին վրեժխնդրություն որակավորելու: Բոլորս գիտենք, որ փետրվարյան իրադարձությունները վկաների եւ նույն Վալոդյա Գրիգորյանի հայտարարությունները բացարձակապես կապ չունեն
Միասին՝ ավելի ուժեղ․ Եվրասիայի առաջնորդների ասոցիացիան շարունակում է զարգացման ուղին
Երևանում կայացավ «Եվրասիայի առաջնորդների ասոցիացիայի» հերթական հանդիպումը՝ նախաձեռնություն, որը միավորում է տարածաշրջանի երիտասարդ առաջնորդներին, հասարակական գործիչներին և ձեռնարկատերերին։ Միջոցառումը դարձավ կենդանի երկխոսության, փորձի փոխանակման և նոր սերնդի առաջնորդների առջև ծառացած մարտահրավերների քննարկման հարթակ։ Մասնակիցները կիսվեցին հաջողության պատմություններով, քննարկեցին՝ ինչպես վերածել գաղափարները գործի, ինչպես գտնել համագործակցության և աճի նոր ձևաչափեր։ Կենտրոնում էին թիմային աշխատանքը, առաջնորդությունը որպես


















































