Օրվա լրահոսը

«Միքայել Սրբազանի ելույթները դասագրքային են դառնալու, սերունդները կարդալու են ու ամաչելու այս օրերի համար»․ գյումրեցի գործարար

Դատախազը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարի 6 ամսով ազատազրկելու միջնորդություն է ներկայացրել։ Սրբազանի գրեթե բոլոր դատավարություններին մասնակցող գյումրեցիները նշում են, որ Շիրակի թեմի առաջնորդի դեպքում իրավաբանություն չի գործում, օրենք չի գործում, չկա տրամաբանություն, նրան մեղադրելը քաղաքական պատվեր է։ «Եթե փորձեն խելացի վարվել, Միքայել Սրբազանին գոնե տնային կալանքի պիտի ենթարկեն, որպեսզի արգելեն նրա

Գավառում վերաբացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահը

Գավառում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահի վերաբացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, արվեստասերներ, հյուրեր: Պատկերասրահի վարած բանակցությունների արդյունքում Գավառի խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ Գավառի Կենտրոնական հրապարակ 3 հասցեում հատկացվել

«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում սահմանադրական փոփոխությունների կարիք չկա»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում վստահեցրեց՝ խաղաղության գործընթացին այսօր էլ ոչ մի խոչընդոտ չկա։

«Իմ հարցերին հստակ պատասխաններ եմ ակնկալում մինչեւ այս քառօրյայի ավարտը, այլապես դուք վերածվում եք ստախոսի եւ խաբեբայի»․ Բագրատ սրբազանի նամակը

«Ութ ամիս շարունակ լսելուց հետո, պարզելով, որ հիմնազուրկ եք, փորձել եք մի վերջին ճիգով ինչ-որ բան կորզել՝ գաղտնալսելով իմ եւ իմ հոգեւոր եղբայր Միքայել սրբազանի խոսքը։ Ընդ որում, մեր կալանքը երկու ամսով էր, դուք գաղտնալսման հրաման եք տվել երեք ամսվա համար»։

Լավ լուր վարորդների համար․ պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար մնալ ճանապարհին

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ճանապարհատրանսպորտային պատահարների արագ արձագանքման նոր հնարավորություններ, որոնք էապես հեշտացնում են վարորդների գործողությունները պարզ վթարների դեպքում։ Նախաձեռնության նպատակն է աջակցել վարորդներին կատարել օրենսդրական փոփոխություններով սահմանված պահանջը՝ պատահարից հետո ճանապարհը ազատել առավելագույնը 20 րոպեում՝ խուսափելով խցանումներից և հնարավոր տուգանքներից։ Նոր հնարավորության շնորհիվ վարորդները կարող են․ դեպքի վայրում ASWA բջջային հավելվածով լուսանկարել

Խաղաղությունն արձակուրդ կամ հանգիստ չէ, այն նորածին երեխայի նման ամենօրյա խնամք է պահանջում իր նկատմամբ. Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում

«Բայց գիտե՞ք, հենց ժողովրդավարությունն էր, որ բառիս բուն իմաստով փրկեց Հայաստանի պետականությունն ու անկախությունը»

Վստահության կառուցումը խաղաղության ամրապնդման եւս մեկ կարեւոր աղյուս է: Եվ այն կարող է կառուցվել, եթե հասցեագրվեն մնացած խնդիրները. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակությունն Ազգային ժողովի նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող կառույցի տարեկան նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: «Շնորհակալություն, տիկի՛ն նախագահ: Վերջին անգամ, երբ ելույթ ունեցա այս շատ հարգարժան դահլիճում, Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս խաղաղության հաստատման

Ուրալօղլու․ «Զանգեզուրի երկաթուղային գծի ստեղծմամբ նոր ճանապարհ կստեղծվի, որը միմյանց կկապի Կասպից և Միջերկրական ծովերի ավազանները»

«Ազատություն». «Զանգեզուրի միացումը» կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տնտեսական կապերը», – այսօր հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ «Զանգեզուրի երկաթուղային գծի ստեղծմամբ նոր ճանապարհ կստեղծվի, որը միմյանց կկապի Կասպից և Միջերկրական ծովերի ավազանները», -նշել է Ուրալօղլուն։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածներից մեկը դուրս է գրվել, 2 տուժածի վիճակը միջին ծանրության է, մյուսինը` բավարար. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 4 քաղաքացի: Տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար»: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 16։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ

«Անցնող 7 տարիներին քաղաքացիների կյանքի որակը նվազել է, միջին գնաճը գերազանցել է նրանց եկամուտների միջին աճը»․ Թադեւոս Ավետիսյան

Արդեն ակնհայտ է, որ կառավարության խոստումները մնալու են թղթի վրա, քանի որ դրանց կատարմանն ուղղված փոփոխություններ նախատեսված չեն կառավարության հաստատած 2026 թվականի պետական բյուջեի նախագծում։

Եվ ժողովրդավարության այս իմաստով Հայաստանը ևս ԵՄ է. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում մասնակցել է «Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագրով բարձր մակարդակի քննարկման։ Քննարկման մյուս բանախոսներն էին Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը։ Ստորև ներկայացնում ենք նախարար Միրզոյանի պատասխանները հնչած հարցերին:

Հայաստանում տարեկան 7000 մարդու ձերբակալում են. Նարեկ Կարապետյան

Մեզ ցույց են տալիս երկաթե մանդատ, կամ աշխատանքային ժամին նկար են գցում երկաթե մուրճը՝ նկարի մեջ: Դա երկաթե մուրճ չէ, դա ձեռնաշղթա է հայ ժողովրդի համար, եւ եթե մենք եւս 5 տարի պահենք այս մարդուն, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ իրենց ձեռքերին ունենալու են այդ ձեռնաշղթաները:

Օտարվել է 100 մանկապարտեզ, դրանց բակային տարածքներում կառուցվել են պարսպապատ շքեղ առանձնատներ. Արմեն Գալջյան

Նոր-Նորք վարչական շրջանի մանկապարտեզների տարածքները կասկածելի ցածր արժեքներով վարձակալության են տրվել, ՀՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ կուսակցություններին՝ մասնավորապես՝ 2006-2007 թվականներին:

Լեհաստանում կայացած ցուցադրության ընթացքում ներկայացվել են վկայություններ, որոնք լուսաբանում են տարբեր գործիչների մարդասիրական գործողությունները Հայոց ցեղասպանության ընթացքում

Սեպտեմբերի 27-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում Հայկական մշակույթի 4-րդ փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «ՎԿԱՆԵՐ. փաստագրելով հանցագործությունը` Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցադրության բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և Լեհաստանի Հանրապետության Սեյմի որոշման 20-ամյակին, որով դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը: Ցուցադրությունը պատրաստվել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի համագործակցությամբ` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում (հայերեն և լեհերեն)։ Այն

«Փաշինյանն Ադրբեջանի իշխանությանը չէր արձագանքի, եթե բանակցային գործընթացում լուրջ խնդիրներ ի հայտ եկած չլինեին»․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանը հայտարարում է ռազմական բյուջեի շուրջ 4 տոկոսով ավելացման մասին, օկուպացված Քարվաճառում Ալիեւը խոսում է ուժի միջոցով ադրբեջանական շահերի առաջ մղման ու բանակի արդիականացման մասին։ Բայց հայաստանյան իշխանությունն այս պայմաններում կրճատում է ռազմական բյուջեն»։

Ունենք քաղաքական հետապնդում, տոտալ անգործություն. Սամվել Կարապետյանը 100 օրից ավելի է՝ ինչ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է. Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը Ազգային բարերար Սամվել Կարապետյանը 100 օրից ավելի է՝ ինչ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է: 2025 թվականի սեպտեմբեր ամսին ներկայացվել են մի քանի միջնորդություններ և դիմումներ քննչական խմբի ղեկավարին (այդ թվում Քննչական կոմիտեի նախագահին), դատախազության հսկողություն իրականացնող վարչության պետին (այդ թվում Գլխավոր դատախազին): Հիմնական պահանջը մեկն

«Սրբազանների դեմ պարզապես անհատական հետապնդում չէ, սա քաղաքական հաշվեհարդար է՝ ուղղված ընդդեմ անկախ կարծիքի եւ եկեղեցու ինքնիշխան դիրքորոշման»

«Կոչ եմ անում դադարեցնել քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ճնշումները սրբազանների նկատմամբ, ապահովել լիարժեք թափանցիկություն եւ իրավական պրոցեսների քաղաքական չեզոքություն, դատապարտում եմ եկեղեցու նկատմամբ կիրառվող քաղաքական բռնաճնշումները»։

Ավշար համայնքի նախկին ղեկավարը վերականգնել է համայնքին պատճառած 261 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի նոյեմբերի 26-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված՝ 78 միլիոն 259 հազար դրամ արժողությամբ 3 անշարժ գույքերը վերադարձվել են Արարատ համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով

Ուզում ենք շատ երեխաներ կիսեն այս առաքելությունն ու երազանքը. մեկնարկել է «Գիտության շաբաթը»

Միջոցառման սիրտը Ազատության հրապարակում անցկացվող Գիտության փառատոնն է,

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ‘Ֆլահերթիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության հեռանկարները։ Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների հանձնակատարի գործունեությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝

Վերաքննիչ դատարանը մեղմացրել է Փաշինյանի հասցեին «դավաճան», «հողատու» վանկարկումներ հնչեցնելու մեջ մեղադրվող ԱԺԲ աջակցի «պատիժը» և սահմանել 300 հազար դրամի տուգանք

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր փոփոխեց Բևեռի աջակից Տիգրան Դերմոյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական վերդիկտը։ Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին Դերմոյանի նկատմամբ նշանակվել էր 375 հազար դրամի տուգանք։ Վերաքննիչ դատարանը որոշեց մեղմացնել «պատիժը» և սահմանել 300 հազար դրամի տուգանք։ Տիգրան Դերմոյանը մեղադրվում էր 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Նիկոլ Փաշինյանի հասցեին «դավաճան», «հողատու» վանկարկումներ

Արսեն Թորոսյանը և Մահինուր Գյոքթաշը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ ոլորտային համագործակցությունը ևս կնպաստի դրան

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող RISE 2025 համաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կողմերը խոսել են երկու երկրների ոլորտային առաջնահերթությունների ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։

ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցները բավարար կլինեին, եթե գերիներն արդեն վերադարձված լինեին. Սահակյան

News.am. Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից: EADaily-ին տված հարցազրույցում իրավիճակը մեկնաբանում է փաստաբան, Միջազգային համեմատական ​​իրավունքի կենտրոնի տնօրեն և ՄԻԵԴ-ում հայ բանտարկյալների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: Վարդանյան ընտանիքի ներկայացուցիչները բազմիցս դիմել են միջազգային հանրությանը՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Ռուբեն Վարդանյանի ճակատագրին։ Ինչպիսի՞ն է եղել

Երևանի Այասի փողոցի կարի արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել. 4 քաղաքացի հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ 4 քաղաքացի հոսպիտալացվել է։ ՀՀ ներքին գործերի նախարարություն փրկարար ծառայություն

Պարոն վարչապետ, եվրոպացի պատվիրակը որևէ տերմին ինքն իրենից չի հնարել, որ մունաթ եք գալիս: Այդ տերմինը շրջանառության մեջ է դրել ձեր կոլեգա Իլհամ Հեյդարի Ալիևը. Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը ԵԽԽՎ պատվիրակը վարչապետ Փաշինյանին ասում է, թե պարզ է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը բխում է Ադրբեջանի շահերից, բայց հարցնում է, արդյո՞ք այն բխում է նաև Հայաստանի շահերից, քանի որ այս մասով կասկածներ կան: Պատվիրակը մասնավորեցնում է հարցը, թե ի՞նչ տարբերություններ կան «միջանցքի» շուրջ ընկալումների մասով: Հարցի բովանդակությանը

Պապոյան. Հայաստանը կայուն քայլերով առաջ է շարժվում դեպի ավելի ինտեգրված, կայուն և բաց տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողով-մրցանակաբաշխությանը, որը կազմակերպվել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախաձեռնությամբ, ներկա են եղել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, 200-ից ավելի գործարարներ և պատվիրակություններ։ Երկօրյա միջոցառման նպատակն է քննարկել Հայաստանի տնտեսական ներուժն ու արտադրական հնարավորությունները, ներկայացնել

«Էդ արտահայտությունը Ձեզ որտեղի՞ց, օգտագործեք լեգիտիմ բառապաշար»․ Փաշինյանը՝ Զանգեզուրի միջանցք ասող ԵԽԽՎ պատվիրակին

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ Պահպանողականների խմբի խոսնակին ասաց․ «Ես խստորեն դատապարտում եմ Ձեր կողմից ապալեգիտիմ բառապաշարի օգտագործումը այս հեղինակավոր ինստիտուտում»։

Ավելի քան 150 հետազոտող աշխարհի 14 երկրից քննարկեցին Արևելք-Արևմուտք մշակութային միջնորդությանն առնչվող հարցեր

Սույն թվականի սեպտեմբերի 25-27-ին Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց «Արևելք-Արևմուտք. Մշակութային միջնորդներ (գրականություն, երաժշտություն, պար, թատրոն, գեղանկարչություն, գրաֆիկա, ճարտարապետություն, քանդակ, կինո)» եռօրյա միջազգային համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ՌԳԱ Ա․Մ․ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի և Հայաստանի ազգային գրադարանի համագործակցությամբ։ Համաժողովին մասնակցեց ավելի

Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ չտեսնել քաղաքական ենթատեքստ, այս սպանության քաղաքական երանգավորում չտալ, ինձ թվում է, առնվազն միամտություն կամ դիտավորություն է. Դերենիկ Մալխասյան

Եթե միամտություն է, դա խոսում է իրավապահ համակարգի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, իսկ եթե դիտավորություն է, դա խոսում է իրավապահ համակարգի արդեն ոչ ճիշտ, ոչ օրինական որակների մասին:

Ստացվում է՝ իրավական դաշտում ԱԱԾ-ն այլևս իրավապահ մարմին չէ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

ԱԱԾ-ի և իրավապահ համակարգի պարադոքսը՝ Մերձավանի դեպքի լույսին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը, որի զոհ դարձան Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը նորից բարձրացրեց իրավապահ համակարգի գործունեության արդյունավետության հարցը։ Դեպքի հետ կապված Արմավիրի իրավապահ համակարգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Սակայն առաջանում է ավելի խորքային հարց․ ո՞վ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031