Օրվա լրահոսը
«Մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային, խոսակցություն ունենք 5 երկրի հետ»
Նա նշեց, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում կառավարությունը պետք է որոշում կայացնի ու պայմանագիր կնքի, բայց դա չի ունենալու աշխարհաքաղաքական ենթատեքստ։
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 21-27-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 24-26-ը, ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 21-ին և 25-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 21-ին, 23-ին և 27-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից
Սատանի՞զմ, թե՞ անփութություն․ Գյումրիում գլխիվայր շրջել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի աստղը
«Քանդակագործության ազգային պարկ- թանգարանի» տնօրեն Արթուր Գևորգյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այն պետական մշակութային անձնագրով հուշարձան է, ու որևէ մարմին իրավունք չունի միջամտություն, փոփոխություններ, շտկումներ կատարելու՝ առանց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության թույլտվության։
«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի Վաղարշապատի ավագանու ընտրություններին
«Մենք թույլ չենք տա, որ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ռուսահպատակները փորձեն Հայաստանի Հանրապետությունը տանել միութենական պետություն»
Արևմուտքը Վրաստանից պահանջում էր պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ. Վրաստանի նախագահ
Region Monitor. Արևմուտքը Վրաստանից պահանջում էր պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ, ինչն աղետով կավարտվեր այս փոքրիկ երկրի համար, ինչպես դա եղավ 2008 թվականին։ Այս մասին ամերիկյան Responsible Statecraft հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։ Նախագահի խոսքով՝ Վրաստանն այժմ ունի կառավարություն, որը գործում է ժողովրդի և երկրի շահերից ելնելով։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հարցը փակված չէ: Հետփաշինյանյան Հայաստանում ես կասկած չունեմ, որ վերադարձի իրավունքը կվերադառնա բանակցային սեղան՝ միջազգային դերակատարների լիարժեք աջակցությամբ. Օսկանյան
Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը՝ հայտարարելով, որ վերադարձի հարցը «փակված է», «իրատեսական չէ» և որ այն բարձրացնողները խափանում են խաղաղության գործընթացը։ Սա ոչ միայն շահամոլ դիրքորոշում է, այլև վտանգավոր խեղաթյուրում իրականության։
«Կարմիր, վտանգավոր գծեր եք հատում»․ Միքայել Սրբազանի հայտնի ելույթը նկարահանած ԳԱԼԱ-ի լրագրողը մանրամասներ է հայտնում հանդիպումից
Օրակարգային հարցեր էին, թե որոնք էին պարտության պատճառները, ինչո՞ւ մեր երկիրը հայտնվեց այս վիճակում, որտե՞ղ սխալվեցինք եւ այլն…. Եվ նախաձեռնողները խնդրեցին, որ Սրբազանը եւս իր կարծիքը հայտնի ու նա չառարկեց: Այդ օրը հանդիպման տարբեր մասնակիցներ են իրենց տեսակետները բարձրաձայնել, որոնք նույնպես հրապարակվել են ԳԱԼԱ-ի կողմից: Դրանք ոչ թե կոչեր էին, այլ մտահոգ մարդկանց զրույց էր, քննարկում…
Փառատոն, որտեղ բոլորը կարող են իրենց հետազոտող զգալ. մեկնարկել է «Գիտության շաբաթը»
«Զարգացնել գիտությամբ» կարգախոսով սույն թվականի սեպտեմբերի 30-ին մեկնարկեց «Գիտության շաբաթ. Հայաստան 2025» փառատոնը։ Փառատոնին ի թիվս Հայաստանի առաջատար գիտակրթական կառույցների մասնակցում են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության
«Գետինը մտնելու փոխարեն հպարտանում եք ձեր բերած պարտությամբ»․ Տիգրան Աբրահամյան
«Կարդացեք ձեր նախընտրական խոստումները, ձեր գրած կառավարության ծրագրերը եւ դուք ինքներդ էլ, թեեւ չեք խոստովանի, սակայն կգտնեք ձեր հարցերի պատասխանը»։
Ասել է թե՝ Մեհրիբան Ալիևան առաջնորդում է դեռևս նախիջևանյան կլանի ձեռքում գտնվող «պետական գործերի» փոխանցումը փաշաևյան թևին. «Գեղարդ»
Առավել ուշագրավ է DOST գործակալության և Մեհրիբանի հորը՝ Արիֆ Փաշաևին, Մեհրիբանի դուստրերին՝ Լեյլային ու Ազրուին, պատկանող «Pasha Holding»-ի միջև տեսանելի կապը
Բաքվում ընթացող դատավարություններում լուրջ թակարդ կա. Եղիշե Կիրակոսյան
Բաքվի դատավարությունները շարունակվելու են, ակնհայտ է, որ միակողմանի ճշմարտությունը պարտադրվելու է. Եղիշե Կիրակոսյան
Փաստեր, որոնք ցույց են տալիս Հունգարիայի իշխանությունների վարքագծային օրինաչափությունները. Հայկ Մամիջանյան
«Մինչ օրս Հունգարիայի իշխանությունները որևէ պաշտոնական ներողություն չեն հայտնել։ Նրանք պարտավոր են ներողություն խնդրել հայ ժողովրդից»։
Անահիտ Ավանեսյան. «Որեւէ բժշկական կենտրոն չի փակվելու, չի կրճատվելու եւ բոլոր մարզային ԲԿ-ները շարունակելու են գործել իրենց շենքերում եւ տեղակայման վայրերում»
Հարցն այն է, որպեսզի մենք ունենանք միասնական տրամաբանությամբ եւ ծախսարդյունավետ կառավարվող հիմնարկներ, որպեսզի գումարները, որ վճարում ենք ծառայությունների դիմաց, ոչ թե գնան կառավարչական, վարչական անհասկանալի ուռճացված ծախսերը բավարարելուն, այլ կոնկրետ ծառայությունները սպասարկելուն եւ մեր բնակչությանը որակյալ բուժօգնություն տրամադրելուն»,-ասաց նախարարը
««Մեր ձևով» ժողովրդական շարժմանն արդեն միացել է 4000 կամավոր»
Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը «Մեր ձևով» ժողովրդական շարժմանն արդեն միացել է 4000 կամավոր: Անելու ենք` Մեր ձևով:
«Հայ ժամանակակից երաժշտության» փառատոնին յուրաքանչյուր կոմպոզիտորի գործերից ներկայացվեց կամերային կամ սիմֆոնիկ ժանրի նմուշ՝ ծանոթացնելու, մեծարելու և ի հիշատակ
«Հայ ժամանակակից երաժշտության» փառատոնն առաջին անգամ միավորեց Հայաստանի հյուսիսային մարզերի երաժշտական կոլեկտիվներին և ունկնդրին մեկ հարկի տակ՝ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համերգասրահում Ավարտվեց հայ կոմպոզիտորական արվեստին նվիրված ևս մեկ փառատոն։ «Հայ ժամանակակից երաժշտության» փառատոնը իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 2014 թվականին հիմնադրված այս փառատոնը տարիների ընթացքում
Վալանսի կոնսերվատորիայի տնօրենը բարձր է գնահատել հայ պատանի երաժիշտների կատարողական մակարդակը
«Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում երեխաները համերգներով հանդես են եկել Ֆրանսիայում
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը և Վլադիմիր Վորոնինը քննարկել են երեխաների՝ մի ծնողից մյուսին հանձնման կատարողական վարույթի առանձնահատկությունները
Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վորոնինի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով ռուս գործընկերներին՝ Սիրո Ամիրխանյանը շեշտել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև համագործակցության կարևորությունը երկու երկրների իրավական համակարգերի զարգացման, վերջնական արդարադատության ապահովման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության համատեքստում։ Աշխատանքային հանդիպման ընթացքում
Կարեն Գիլոյանը կրկին ստանձնել է «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահի պաշտոնը
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը հայտնում է, որ ակումբի նախագահի պաշտոնը նորից ստանձնել է Կարեն Գիլոյանը: Նոր ղեկավարությամբ ակումբը պատրաստվում է նոր շնչով և մոտեցումներով ներկայանալ նոյեմբերին մեկնարկելիք Հայաստանի Ա Լիգայի առաջնությանը։ «Մեր նպատակն է վերադարձնել «Ուրարտուի» երբեմնի բարձր դիրքն ու հեղինակությունը, ձևավորել մրցունակ թիմ՝ երկրպագուների համար ապահովելով դիտարժան բասկետբոլ: Վստահ եմ՝ միասին կարող ենք հասնել նոր
«Խաղաղության պայմանագրի» ուժի մեջ մտնելուց հետո գերիներին սպանած ադրբեջանցիները հանգիստ կարող են այցելել ՀՀ եւ անպատիժ մնալ. փորձագետ
Ադրբեջանում պահվող 23 հայ գերիները լրիվ անպաշտպան վիճակում են մնացել. փորձագետ
Հիմնվել է ավելի քան 1240 հեկտար ինտենսիվ այգի. Ակբա բանկ
Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվում է ավելի քան 225.000 մարդ, սակայն կլիմայի փոփոխության հետևանքները լուրջ մարտահրավերներ են ստեղծում՝ ջրի պակաս, երաշտ, կարկտահարություններ։ Կլիմայական ռիսկերի հաղթահարման խնդիրների շուրջ Ասիական զարգացման բանկը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պանելային քննարկում են կազմակերպել՝ ֆինանսական հաստատությունների, ֆերմերների ու փորձագետների մասնակցությամբ՝ հնարավոր արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։ Հայաստանում ինտենսիվ այգեգործությունը կլիմայական հարմարվողականությանը հասնելու առաջնային ուղղություններից
«Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 16 ուղղություններով դեպի 9 երկիր
«Զվարթնոց» օդանավակայանում կբազավորվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ, որոնք նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև՝ աղմուկի 50%-ով նվազեցում:
Արցախի ժողովուրդը պատրաստ է վերադառնալ իր հայրենիք: Այժմ մեզ անհրաժեշտ է աշխարհի քաղաքական կամքը. Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ի հարակից միջոցառմանը
«Արցախ միության» նախագահ Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 29-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակներում բանախոսել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետ կապված հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության կողմից և որին բանախոսել են նաև Շվեյցարիայի ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելն ու Նիկոլա Վալդերը և միջազգային ճանաչում ունեցող իրավաբան Փոլ Ուիլյամսը: Հյուրընկալ
Թրամփը Գազայում իր պատկերացրած խաղաղութեան հաստատման անցումային փուլի համար կառավարիչ է կարգել հին գաղութարարի կրկնակի հին ղեկավարի. Դերենիկ Մելիքյան
Ա-Գաղութարար ծեր աղւէս՝ Անգլիան մերթ ընդ մերթ դրդելով արաբական որոշակի երկրների, վերջիններիս մղում է բարձրաձայնելու իրանական եռեակ կղզիների (Մեծ եւ Փոքր Թոնբ եւ Բումուսա) իբր էմիրեթական պատկանելիութեան մասին։ Վերջին չորս տասնամեակում անգլոսաքսոնական այս մանիպուլիացիան, որպէս կրկնակի ճնշամիջոց, կիրառւում է Իրանի դէմ, յատկապէս երբ միջազգային մասշտաբով խնդրոյ առարկայ է նրա միջուկային տեխնոլոգիայի թղթածրարը։ Ինչ խօսք՝ Իրանը
Կյանքի սպասվող միջին տևողությունը Հայաստանում կազմում է 77.7 տարի, տղամարդկանց համար՝ 74.1, կանանց համար՝ 81. Տարեցների միջազգային օրն է
ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամը Տարեցների միջազգային օրվա առթիվ ներկայացնում է համառոտ տեղեկանք աշխարհում և Հայաստանում ծերացման վերաբերյալ Աշխարհում Աշխարհի բոլոր տարածաշրջաններում բնակչությունը ծերանում է, քանի որ մարդիկ ավելի երկար են ապրում և ունենում են ավելի քիչ երեխաներ, ինչը հանգեցնում է ժողովրդագրական խորը փոփոխությունների: 2024-ից 2025 թվականներին 65 կամ ավելի բարձր տարիքի մարդկանց թիվն ավելացել է 23
«Էլոլա»-ի թանի նմուշը մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Թան 2%» (արտադրված 19․09․2025թ․), արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ. Վերիշեն)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի
«Դե կներեք էլի, որ ձեր նման երջանիկ չենք, որ չենք հաշտվում Արցախը կորցնելու ու 5000 զոհերի հետ»․ Էլինար Վարդանյան
«Որքան էլ ԵԽԽՎ ամբիոնից բարձրաձայն խոսեն հայկական ժողովրդավարության մասին, բուն Հայաստանում ժողովրդավարությունը դա կալանքն է, կալանք տվող դատավորներն են։ Եվ տարիներ անց Հայաստանի այս փուլը հիշվելու է որպես պարտության եւ կալանքի փուլ»։
Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված 78 կգ դեղորայքի ներմուծման փորձը
ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ։ Օրերս պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Բագրատաշեն» սահմանային անցման կետ ժամանած քաղաքացու տրանսպորտային միջոցի տեսազննման ժամանակ, մեքենայի հետնամասում նկատվել է հատուկ պատրաստված և հարմարեցված ինքնաշեն
ԶՊՄԿ-ն ներկայացրել է բնապահպանական կառավարման, տեխնոլոգիական անվտանգության և արդիականացման ուղղությամբ ընկերությունում ներդրվող նոր համակարգերը
2025 թ. սեպտեմբերի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կայացած աշխատաժողովին ԶՊՄԿ-ն ներկայացրել է բնապահպանական կառավարման, տեխնոլոգիական անվտանգության և արդիականացման ուղղությամբ ընկերությունում ներդրվող նոր համակարգերը։ «Հանքարդյունաբերական գործընթացների գլոբալ առաջընթացը» թեմայով աշխատաժողովը իրականացվում էր ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի, Կանադայում հիմնադրված Հայկական միջազգային հանքարդյունաբերության և մետալուրգիայի միության (AIMMS), Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատի և Կանադայի դեսպանության համագործակցությամբ։ Ոլորտի մասնագետների
ՀՀ 2026թ․ բյուջեն թվերով հավասարակշռված է, բայց բովանդակությամբ այն դեռևս «կենսապահովման» բյուջե է. Դավիթ Անանյան
«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ կառավարության կողմից ներկայացրած 2026թ․ պետական բյուջեի նախագծով թվային տեղեկատվությունը կարծես առաջին հայացքից հավասարակշռված է։ Եկամուտները նախատեսվում են շուրջ 3.09 տրիլիոն դրամ, ծախսերը՝ 3.63 տրիլիոն դրամ։ Դեֆիցիտը կազմում է 537.5 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի մոտ 3.6%, ինչը միջազգային չափանիշներով դեռ կառավարելի
Փորձում ենք մնալ մի խաղադաշտում, որտեղ մեզ շատ վատ ծեծել են ու ազգային ինքնասիրության հետ կապված հարցեր են դրել. Սիրանուշ Սահակյան
«Պահա՞նջ ունի այս պետությունն այդ անձանց վերադարձի վերաբերյալ, թե ոչ: Ու եթե Հայաստանը չունի, ով պետք է ունենա, ոչ մեկին հետաքրքիր չեն». Մելիքյան


















































