Օրվա լրահոսը
Արմեն Գրիգորյանը և դեսպան Քվինը քննարկել են ՀՀ և ԱՄՆ միջև փոխըմբռնման հուշագրերի իրագործման քայլերի ընթացքը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Զրուցակիցները քննարկել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրագործմանն ուղղված քայլերի ընթացքը: Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: ՀՀ անվտանգության խորհուրդ
«Փախստականների վերադարձի թեման վտանգավոր է խաղաղության գործընթացի համար»․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում
Նիկոլ Փաշինյան․ «Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում, որպես ՀՀ քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն ՀՀ-ում։ Սա է մեր ռազմավարությունը»։
Հանձնարարեք Բաքվում ձեր դեսպաններին այցելել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին. Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը «Ես հարցեր չունեմ Նիկոլ Փաշինյանին՝ թողնելով դա քննչական մարմիններին ապագայում, սակայն, օգտվելով այն փաստից, որ այս շաբաթ ԵԽԽՎ-ում Հայաստանն ուշադրության կենտրոնում է, ցանկանում եմ դիմել Ձեզ, պարոն նախագահ, գլխավոր քարտուղարին և անդամ երկրներից ներկայացուցիչներին: Խնդրում եմ հանձնարարել Բաքվում ձեր դեսպաններին այցելել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին։
«Վեոլիա ջուր»-ը տուգանվել է 20 միլիոն դրամի չափով՝ ՀԾԿՀ-ի կողմից արձանագրված խախտումների հիմքով
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սեպտեմբերի 30-ի նիստում վարչական պատասխանատվության է ենթարկել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին՝ ջրամատակարարման գրաֆիկի և կարգավորող մարմնի պահանջները ժամկետների խախտմամբ կատարելու համար։ Առաջին խախտման դեպքում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից չի պահպանվել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների (կանոններ) 136-րդ կետը, այն է՝ ընկերության պաշտոնական կայքում հրապարակված 2025 թվականի Սարալանջ
3 օր շարունակ Երեւանը դառնալու է աշխարհի տեխնոլոգիական կենտրոնը
Սարգիս Կարապետյանը փաստեց. «Այսօր աշխարհում մրցում են ոչ միայն երկրները, այլեւ քաղաքները: Մեր համագործակցության շրջանակում այս 3 օրերին Երեւանը դառնում է աշխարհի կենտրոնը, որովհետեւ Տոկիոյից մինչեւ Սան Ֆրանցիսկո, Բոստոն, Նյու Յորք, Լոնդոն, Փարիզ, Սիդնեյ…այս բոլոր քաղաքներից ունենք խոսնակներ, պատվիրակություններ» :
Ոչ ոք ստիպողաբար չի լքելու Գազան. Իսրայելի այս օրինակը ցույց է տալիս, որ պետության իրական ղեկավարի համար, սեփական երկրի ազգային շահերին միշտ էլ հնարավոր է հասնել. Արտակ Զաքարյան
Նիկոլի պես ղեկավար ունեցող երկրները հատուցում են տարածքով, կյանքերով, արժանապատվությամբ, ինքնիշխանությամբ ու կախյալ ապագայով: Տես Հայաստանի վերջին տարիները, տես Ուկրաինան, շուտով՝ նաև Մոլդովան:
Նիկոլ Փաշինյանին հարց տալու համար նախապես գրանցված ԵԽԽՎ 14 պատվիրակներից ոչ մեկի հերթը չհասավ
Հարց տալու համար գրանցվածների շարքում թուրք և ադրբեջանցի պատվիրակներ չկային։ Թուրքերը չէին գրանցվել, ադրբեջանական պատվիրակությունն էլ չի մասնակցում ԵԽԽՎ նստաշրջանին, քանի որ նրանց լիազորությունները դադարեցված են։
«Երևանը քաղաք է, որի դիմագիծը կերտվել է մեծանուն ճարտարապետների ձեռքով». Տիգրան Ավինյան
Միջոցառման հանդիսավոր արարողության ընթացքում հանձնվել է ճարտարապետության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը՝ «SHARE OPERA OMNIA»-ն։ Այս տարի մրցանակին արժանացել է Ալբերտ Զուրաբյանը՝ Հայաստանում և Հայաստանից դուրս ճարտարապետության բնագավառ ունեցած նշանակալի ավանդի համար։
ՊԵԿ-ի e-Invoicing-ը կաթվածահարում է բիզնեսն ամեն ամիս. Վահրամ Միրաքյան
Բացի դրանից, լինում են դեպքեր, երբ համալիր հարկային ստուգման ընթացքում տնտեսվարողը հայտնաբերում է վրիպակ, որի արդյունքում նախկինում ավել հարկ է հաշվարկել և պատրաստվում է ներկայացնել ճշտված հաշվարկեր, որով հարկը նվազելու է։ Սա ստուգում իրականացնող ստորաբաժանման համար դառնում է առանձին պատմություն, և նրանք ամեն ինչ անում են, որ այդ ճշտումը չներկայացվի։ Սպառնում են գործը քննչական ուղարկելով, ստուգումը կասեցնելով, չփակելով և այլ նմանատիպ քայլերով։ Սակայն օրենքով համալիր հարկային ստուգումը նախատեսված է հաշվարկների և հաշվետվությունների ճշգրտության ապահովման համար, և կարևոր չէ՝ դրա արդյունքում հարկը ավելանում է, թե պակասում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և ավիակերոսինի ներմուծման մաքսատուրքերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։ Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ արտադրության ծավալների տեղային կրճատման և պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։ Որոշումը ուժի մեջ կմտնի դրա
Սաբինե Ֆենդրիխ. Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ծրագրերը Հայաստանում կրելու են շարունակական բնույթ
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենն իր հերթին խոսել է հիմնադրամի՝ Հայաստանում իրականացրած գործունեության արդյունավետության մասին՝ հավելելով, որ իրենց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրեն, գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխի գլխավորած պատվիրակությանը: Արդյունավետ գնահատելով հիմնադրամի գործունեությունը Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Սաբինե Ֆենդրիխին մեր երկրում իրականացված տարբեր
«Իրականում ձեր իշխանության օրոք ցեղասպանությունը շարունակվեց Արցախի նկատմամբ»․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին
«Այսօր եւ Թուրքիան, եւ թուրք-ադրբեջանական տանդեմը, փոխանակ հայտնվեն մեղադրյալի, հանցագործի վիճակում, Հայաստանի նկատմամբ դարձել են մեղադրող կողմ։ Եվ այդ շարունակական ճնշումներն ու պարտադրանքներն են, որ կասկածի տակ են դնում մեր հայրենիքի ապագան»։
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի թափոնների ապօրինի աղբավայրերի շահագործումը
Օրենքը կլրացվի վտանգավոր թափոնների համար «պոլիգոն», «թափոնների սեփականատեր», «թափոնների կուտակում» հասկացություններով, կամրագրվեն թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները, որոնցից են թափոնների տեսակավորումը, գործածության ստորակարգության կիրառումը, շրջակա միջավայրը թափոններով աղտոտողների պարտականությունները: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը սեպտեմբերի 30-ի՝ ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ
«Ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի քաղաքականության մասին խոսում է Լեմկինի ինստիտուտը, ոչ թե Դաշնակցությունը»․ Գառնիկ Դանիելյան
«Օրենքն ընդունեք, եթե ընդդիմությունից նմանօրինակ հայտարարություններ կլինեն, մի հոգի ավել քաղբանտարկյալ կլինի էլի, պրոբլեմ չկա, էդ հոդվածով մեզ կդատեք»։
Ամերիաբանկը միացել է ՖինԹեք Արմենիա ասոցիացիային՝ որպես հիմնադիր անդամ
Ամերիաբանկը` որպես հիմնադիր անդամ, միացել է ՖինԹեք Արմենիա ասոցիացիային` դառնալով վերջինիս միացած առաջին բանկը: Ասոցիացիայի նպատակն է դառնալ ոլորտի առաջատար դերակատար` խթանելու ֆինթեք փոխգործակցությունը, նորարարությունն ու փոխակերպումը Հայաստանում և Հայաստանից դուրս: ՖինԹեք Արմենիա ասոցիացիայի տեսլականն է տեղական և միջազգային գործընկերների միջոցով Երևանում ստեղծել համապարփակ ՖինԹեք հաբ: Ասոցիացիան աշխատում է ֆինանսատեխնոլոգիական ոլորտի ապագան կերտելու ուղղությամբ, որը
Այնուամենայնիվ, այսօր չենք խոսում. հետո. Վաչագան Ղազարյան
Հակակոռուպցիոն դատարանը հետազոտեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով գրավոր ապացույցները
Հայաստանը գնում է ինքնապարտության ճանապարհով. The American Conservative
«Ինչպե՞ս կարելի է ակնկալել, որ նշանակալի ամերիկյան կապիտալ կհոսի նման միջավայր. ՀՀ կառավարությունը ցույց է տվել, որ պայմանագրերը կարող են չեղարկվել և ակտիվները բռնագանձվել քաղաքական անհամաձայնության հետևանքով»
«Եթե այս տեմպերով շարունակեք, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ՝ Հայաստանի հարցերով զբաղվող բաժինները կարող են լուծարվել, Մարիա Կարապետյանի պես մարդ ունեն այստեղ, ի՞նչ խնդիր ունեն»
«Իսկ ցեղասպանության ժխտումը մեզ մոտ քրեականացվա՞ծ է, չէ, քրեականացված չէ, բերել ենք, ասում ենք՝ քրեականացրեք։ Հիմա, եթե դուք այդ ուրացման քաղաքականությունը չեք իրականացնում, ի՞նչ խնդիր ունեք»։
Իրական Հայաստանի գեղագիտությունը հակադիր չէ դասական բեմական արվեստին. այն հակադիր է պաթոսին և անբովանդակ, վերամբարձ ճոռոմաբանությանը. Դանիել Դանիելյան
ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի նախագիծը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել այս տարիների ընթացքում ակտիվ համագործակցության և ազատ ու անկաշկանդ քննարկումների համար՝ ընդգծելով, որ այս կազմով
Հայկ Սարգսյանը կրկին կշրջանառի «զինծառայությունից գումարով ազատվելու մասին» իր նախագիծը
Հիշում է՝ դեռ 2019-ին հարցում է ուղարկել կրթության նախարարություն, թե քանի՞ անձ է ուսման նպատակով տարկետում ստացել եւ մեկնել Հայաստանից՝ շրջանցելով պարտադիր զինծառայությունը։ Պատասխանել են, որ նման հաշվառում չունեն։ Մինչ օրս նման հաշվառում չի վարվում։
Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը
Սեպտեմբերի 26-30-ը, Երևանի Կինոգործիչների միության դահլիճում, Ucom ընկերության աջակցությամբ անցկացվեց «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Այս տարի այն կրում էր «Համակեցություն մարդկանց և բնության միջև» խորագիրը՝ շեշտադրելով մարդու և բնության համակեցության հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները։ Փառատոնի փակման արարողությունը կայացավ սեպտեմբերի 30-ին, որի ընթացքում հայտարարվեցին մրցութային անվանակարգերի հաղթողները։ Այս տարվա փառատոնի հաղթող ֆիլմերն են․ Լիամետրաժ
«Փաշինյանն ասաց՝ Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք էր, բա մեզ պե՞տք էր Շուշին․ սա է ձեր քաղաքականության էությունը»․ Արթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյանը նշեց, որ ՔՊ-ի այս քաղաքականությունը կանխելու համար է «Հայաստան» խմբակցությունն առաջարկում այս օրենսդրական փոփոխությունը։
Հովհաննես Իշխանյան. Ամբողջ համակարգը անմեղ մարդկանց վրա գործ սարքելու գործին էր լծված եւ եթե այնտեղ այդ գործն են անում, բնականաբար, այստեղ պոտենցիալ հանցագործներն են, որոնք կարող են անել ինչ ուզեն
Նա մեր ժողովրդին է դնում անգրագետի, հիմարի, հարիֆի, մանկամտի, տհասի տեղ ու ապուշություններով փորձում է մոլորեցնել՝ չհասկանալով, որ հայ ժողովուրդը նույնը չի, ինչ 2018-ին էր: Արդեն հասունացած ժողովուրդ է, փորձություններով անցած եւ փորձ կուտակած, հմտություն ձեռք բերած ժողովուրդ է:
«Վաշինգտոնում կատարվեց կարևոր քայլ դեպի խաղաղություն, բայց խաղաղությունը գործընթաց է, այն ժամանակ է պահանջում»․ Ալեն Բերսե
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը, դիմելով ԵԽ գլխավոր քարտուղարին, նկատեց․ «Վստահ եմ, որ Դուք պաշտպանում եք իրական խաղաղությունը, այլ ոչ թե պատրանքների վրա կառուցված «թղթային խաղաղությունը»։
Չի բացառվում, որ փորձ է արվում չեզոքացնել սպանության հետևանքով հանրային բացասական արձագանքից բխող վարկանիշային ռիսկերը. Հակոբ Բադալյան
Ինֆորմացիոն տիրույթում խաղարկվեց զազրելի, կեղտոտ տարբերակը, երբ Փարաքարի նախկին համայնքապետի մասնակցությամբ գիշերային ակումբում միջադեպի տարիներ առաջ եղած դրվագի տեսանյութը վերագրվեց սպանված համայնքապետին:
«Ցեղասպանություններն արդարացնողների նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացնենք»․ «Հայաստան» խմբակցությունը նախագիծ ներկայացրեց
«Տիկին Կարապետյան, ձեր բազմաթիվ հայտարարություններ կարող են լինել իրավական տեսակետից ուսումնասիրության եւ իրավական գնահատականի առարկա։ Ակնհայտորեն այնպիսի արտահայտություններ, որոնցով դուք փորձ եք անում մեղմել ցեղասպանության հետեւանքները եւ բթացնելուն ուղղված գործողություններ իրականացնել»։
ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել
Region Monitor. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հրամանով Հայաստանում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սոբհանին նշանակվել է ԻԻՀ ԱԳՆ-ի վարչական և ֆինանսական հարցերով փոխնախարար։
Վարդենիսում հրկիզել են ՀԷՑ-ին պատկանող «ՈւԱԶ»-ը. կասկածյալը վարորդի նախկին փեսան է. Shamshyan.com
Shamshyan.com. Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենի քաղաքում ավտոմեքենա է այրվում։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է ու արդեն իրավապահներին նշված փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բնակիչ 67-ամյա Ռոբերտ Թ.-ն հայտնել է, որ իր տան բակում կայանված, իր
«Բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունեմ, չի նշանակում՝ կապ ունեմ քրեական ենթամշակույթի հետ»․ Հայկ Սարգսյան
Մհեր Ախտոյանի հետ լուսանկարը տարիներ առաջ է արված։ Չեմ հիշում, թե երբ եմ տեսել վերջին անգամ։ Հավանաբար 2 տարի առաջ։ Անգամ իր համարը չունեմ։ Փողոցային պայքարից եմ ճանաչում իրեն:
Պաշտպանական կողմն ապացուցելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը. փաստաբան Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Ստանձնել եմ Վոլոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանությունը։ Պաշտպանական կողմն ապացուցելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը։ Պաշտպանական կողմն ապացուցելու է, որ հասարակությանը ներկայացվող վարկածը մեղմ ասած անհիմն է։ Խորին և անկեղծ ցավակցություններ եմ հայտնում տուժողների ընտանիքների անդամներին։ Շուտափույթ առողջություն եմ մաղթում վնասվածքներ ստացած անձին:


















































