Օրվա լրահոսը

«Ադրբեջանում ճնշումների մակարդակն աննախադեպ է»․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցերով զեկուցող

ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարեց՝ բոլորս խորապես տեղյակ ենք Ադրբեջանում իրավիճակի մասին, և լուրջ մտահոգություններ կան Ադրբեջանի հետ կապված արդեն երկար ժամանակ ու պատասխանեց․ «Կիսում եմ Ձեր մտահոգությունը և կարծում՝ լավագույն տարբերակը առաջընթաց գրանցելու համար ոչ թե հեռավորության վրա դիտարկումներ, ուսումնասիրություններ անելն է, այլ ներգրավելը, միասին աշխատելը, համատեղ նախագծեր իրականացնելը, փորձել դրական քայլեր արձանագրելը»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-2-ին հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է

Ալեն Սիմոնյանը խաղային ոլորտի շահե՞րն է պաշտպանում․ Հայկ Սարգսյանի ակնարկը

Իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար Ալեն Սիմոնյանը դիմել է ՔՊ վարչությանը 2025 թվականի մարտի 4-ին, երբ ԱԺ-ում քննարկվում էր իր կողմից շրջանառված նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկերը:

Ընդունվել է ՀՀ համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցը

Սեպտեմբերի 26-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակներում, ընդունվել է Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ազգային զեկույցը: Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ազգային զեկույցի ընդունման ընթացքում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր ելույթում կարևորել է ՀՊԴ գործիքակազմը և դրա շրջանակներում Հայաստանին հասցեագրված

Արարատ Միրզոյանը կարևորել է Ուկրաինայում խաղաղության հասնելը

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները: Այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտնել է Միրզոյանը՝ նշելով. «Իմ գործընկեր Անդրիյ Սիբիհայի հետ խորաթափանց զրույց։ Պայմանավորվել ենք զարգացնել հայ-ուկրաինական համագործակցությունը և ընդլայնել երկկողմ օրակարգը։ Համառոտ ներկայացրի Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը։ Ընդգծեցինք Ուկրաինայում խաղաղության հասնելու կարևորությունը։ Կարծիքներ փոխանակվեցին ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:

YouTube-ը 24,5 միլիոն դոլար կվճարի՝ կարգավորելու Թրամփի հաշվի կասեցման գործը

«Ազատություն». Alphabet-ին պատկանող YouTube-ը համաձայնել է 24,5 միլիոն դոլար վճարել՝ կարգավորելու ԱՄՆ նախագահի կողմից ընկերության դեմ ներկայացված դատական հայցը: Նախագահ Դոնալդ Թրամփը դիմել էր դատարան՝ կապված 2021 թվականի հունվարին Կապիտոլիումի անկարգություններից հետո իր օգտահաշվի դադարեցման հետ: 2021 թվականի հուլիսին Թրամփը դատի է տվել նաև Twitter-ին և Facebook Meta-ի սեփականատիրոջը: Թրամփը չի կորցրել YouTube-ի իր ալիքը

Ժաննա Անդրեասյանը շեշտել է մասնագետների պատասխանատու աշխատանքի անհրաժեշտությունը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման որակի պահպանման տեսանկյունից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Այցի ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացվել են թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման և նորոգման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատմանն ուղղված

Դավիթ Գասպարյանը «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց պատմել է Եղիշե Չարենցի կյանքի կարևոր դրվագների մասին, անդրադարձել նրա բանտարկման շրջանին

Չարենցագետ Դավիթ Գասպարյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ Հայ գրականագետ, գրաքննադատ և չարենցագետ Դավիթ Գասպարյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց նորովի ներկայացրել է Եղիշե Չարենցի անհասանելի մեծությունը։ Հանդիպման ընթացքում բանախոսը պատմել է մեծ գրողի կյանքի և ստեղծագործական ուղու կարևոր դրվագների մասին, անդրադարձել Չարենցի բանտարկման շրջանին՝ ընդգծելով նրա անսպառ ուժն ու ստեղծագործական ոգին։ Քննարկումն ուղեկցվել է

Խաղաղությունը չի առաջանում թուլությունից, այն պետք է վաստակվի ուժի, ռազմավարության և դիմանալու կամքի միջոցով. Արա Այվազյան

Հուշագիրը ներկայացվում է որպես լուծում, սակայն գործնականում այն Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական նպատակները կենսագործելու ռիսկ է ​​պարունակում

«Wizz Air»-ը գործարկել է Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղով չվերթերը

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:

Արարատ Միրզոյանը և Ռադմիլա Շեկերինսկայան քննարկել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորությունները

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։ Հանդիպումը կայացել է Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորություններն՝ ընդծելով առավել հավակնոտ օրակարգի ձևավորման հարցում առկա հետաքրքրությունը։ Գոհունակությամբ նշվել են ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների՝ վերջերս Երևան կատարված այցը, ինչպես նաև

Իշխանության համար խնդրահարույց է իրավիճակին տիրապետող մարդկանց մուտքը զորամաս. Տիգրան Աբրահամյան

Մարդիկ պատահականությամբ պաշտոններ են ստացել, որի համար պարտավոր են մի անձի, որն իրենց արգելում է Եռաբլուր գնալ, բանակի դերի մասին միտք հնչեցնել, առավել ևս` բանակի հերոսական դրվագներից խոսել:

Դադարեցրեք հայ-թուրքական սահմանը որպես «սրբի դուռ» ներկայացնելը. Էդմոն Մարուքյան

Առաջ են բերում մի սցենար, ըստ որի մեր պետությունը, մեր տնտեսությունը արդեն 35 տարի բլոկադայի մեջ իբրև «կործանվում է» — և որպես միակ լուծում առաջարկում են գնալ ամենապիղծ զիջումներին, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի։

Միքայել արք. Աջապահյանի 2,5 տարի ազատազրկումը դատական համակարգի հերթական խայտառակությունն է և խարանը. Զարուհի Հովհաննիսյան

Որքան էլ խոսենք պատժիչ արդարադատությունից դեպի վերականգնողական արդարադատություն անցման մասին, միևնույն է, դատական համակարգն ազատազրկում օգտագործում է ըստ հրահանգի։

Եթե Նիկոլը համոզված է, որ իր քաղաքականությունը լայն սատարում ունի, թող մի հանրահավաք էլ ինքը հրավիրի. Արմեն Աշոտյան. «Ա1+»

«Փաշինյանին հեռացնելը չի եղել միայն ՀՀԿ-ի գերնպատակը։ Բոլոր ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքը, այդ նպատակից, այդ իղձից հրապարակավ չեն հրաժարվել»

Պետական դավաճանության մեջ մեղադրվողի կինը հեռացել է գյուղից. «Հրապարակ»

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում (դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ) կայացել է Բերդ համայնքի Իծաքար գյուղի բնակիչ, 1992 թվականին ծնված Գեղամ Արթուրի Գինովյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի պայմանագրային զինծառայող, դասակի հրամանատար, կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության

Այնինչ, Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային դատարանի առաջ պետք է կանգնած լիներ, քանի որ դրա հետ կապված ապացույցների պակաս չկա. «Փաստ»

Փաշինյանը լեգիտիմացնում է Ադրբեջանի օրակարգը ու «գործ է տալիս» սեփական պետության դեմ՝ հայտարարելով, թե ի՞նչ գործ ուներ Հայաստանի զինվորն Արցախում։

«Ցանկալի չէ այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին մարդկանց ներգրավում են նաեւ մարտական հերթապահության»

«Վարժական հավաքները Հայաստանում նաեւ ի սկզբանե աղճատվեցին, որովհետեւ վարժական հավաքների անվան տակ, Անդրանիկ Քոչարյանի կոչով, քաղաքական նպատակներով տասնյակներով մարդիկ զորակոչվեցին»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Անուշ Սեդրակյան. «ՄԱԿ-ում հնչեց ոչ թե Հայաստանի խաղաղության օրակարգը, այլ` կապիտուլյացիայի կատարման օրակարգը, որը Փաշինյանն անվանում է խաղաղություն». «Հրապարակ»

«Հայաստանն Անգլիան չէ, եւ մենք՝ բոլորս, հասկանում ենք, որ ոչ մի ուսանող չի գնալու Աշտարակ․ սա էլ այդ ծրագրերի մի մասն է` քանդել Հայաստանի կրթական համակարգը»

Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 29-ին, ժամը 22։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է անհետ կորածների հարազատներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ

Իրավիճակին և տեղեկատվությանը չտիրապետող որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե իբր երեկ ՊՆ վարչական համալիրի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ պաշտպանության նախարարությունում որևէ հանդիպում տեղի չի ունեցել: Նշենք, որ ակցիայի անմիջապես մեկնարկին պաշտպանության նախարարությունը հանդիպման առաջարկ է ներկայացրել նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի

Եթե ես չլինեմ, կլինի պատերազմ․․․ Ո՞վ է, ախր, քեզ նման բան ասել, ու սա ասողը մի մարդ է, որ ժողովրդի գլխին աղետ է բերել, այդ ավերիչ պատերազմն իր օրոք է եղել. Վահագն Մելիքյան. «Հրապարակ»

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի գնահատմամբ՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Փաշինյանը փորձեց մանիպուլացնել իրականությունը, թե իբր իր համար հասկանալի չէ Ալիեւի խոսույթը: «Ո՞նց չեք հասկանում, եթե դուք այդ մարդու հետ ստորագրել եք հռչակագիր, աշխարհի համար մեկ պետության ղեկավարի վկայությամբ։ Հիմա նա նույն նարատիվի մեջ է, ինչի մասին մենք արդեն քանի ամիս է՝ հայտարարում ենք,

Քանի չկա «Մաներհայմի գիծը»

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, անցած շաբաթ ելույթ ունենալով ՄԱԿ-ի համաժողովում, մեկ առ մեկ թվարկեց «Համասի» ձեռքում գտնվող հրեա պատանդների անունները՝ դիմելով իր խոշտանգվող հայրենակիցներին սկզբից եբրայերեն, հետո անգլերեն: Դրանով նա, ի դեպ, էապես տարբերվեց Հայաստանի վարչապետից, որը, նույն հարթակում խոսքի իրավունք ստանալով, որեւէ ծպտուն չհանեց Բաքվում խոշտանգվող հայ պատանդների մասին: Առաջին եւ երկրորդ դեպքում ազգային

Լրացուցիչ հարցաքննել են հինգ ոստիկանի և գտել, որ ծնողները սխալ էին, իսկ ոստիկանները ճիշտ. «Եռաբլուրում» զոհվածների ծնողներին քաշքշած ոստիկանների նկատմամբ վարույթ չի հարուցվել

Կրկին ոստիկանների ցուցմունքները առավել հավաստի են համարվել, քան գործում առկա բազմաթիվ տեսագրությունները, ոստիկանների ցուցմունքները առավել արժեքավոր են համարվել, քան հակակոռուպցիոն դատարանների որոշումները։

Մենուա Սողոմոնյան. «Ագրեսիայի ու ագրեսիվ գործողությունների միջև այս՝ կարծես ժամանակավոր դադարը թուրք-ադրբեջանական տանդեմն անում է նրա համար, որ նպաստի Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը». «Փաստ»

Մարդիկ հասկանում են, որ չի կարող պարտված ղեկավարը, պետությունը շարունակաբար թուլացնողը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատել, երբ միջազգային քաղաքականության մեջ գայլային օրենքներ են գործում, չկան բարոյականության չափանիշներ, չկան հասարակությունների մեջ հանդուրժողականություն կառուցելու միտումներ, այդտեղ երկարաժամկետ խաղաղություն չի լինելու։

Թեստ․ «E-commerce-ի առաջխաղացման ի՞նչ գործիքների մասին գիտեք Դուք»

E-commerce-ում մրցակցությունն աճում է. վաճառողներն ու ապրանքները գնալով ավելի են շատանում, և հաղթում են նրանք, ովքեր կարողանում են ճիշտ աշխատել առաջխաղացման հետ: Այս թեստը կօգնի Ձեզ ստուգել, թե որքան լավ եք կողմնորոշվում մարքեթինգի գործիքներում, որոնք օգտագործում են ընկերությունները մարքեթփլեյսերում և առցանց խանութներում։ Յուրաքանչյուր հարցից հետո կլինի մինի-վերլուծություն՝ օգտագործելով ամենամեծ մարքեթփլեյսերից մեկի՝ Ozon Հայաստանի օրինակը: Սխալ

Երբ այս դահլիճում լսեք խաղաղության նոր դարաշրջանի մասին խոսակցություններ, ես կոչ եմ անում ձեզ մտորել. ինչո՞ւ այս դարաշրջանը չի ազատել Բաքվի հայ բանտարկյալներին. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում

Հենց այս խաղաղության դարաշրջանում է, որ իմ ժողովուրդը լսում է, թե ինչպես է Իլհամ Ալիևը պահանջում սահմանադրական փոփոխություններ Հայաստանում և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031