Օրվա լրահոսը

Այս օրերին թող մեր տները դառնան մեր աղոթարանները. Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում

Ապրիլի 11-ին՝ Ավագ Շաբաթ օրը երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ս. Գայանե վանքում մասնակցեց Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագին: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նախքան Ս. Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ

Եկեք այս տարի այս նվիրական տոնը նշենք տանը՝ մեր ընտանիքի անդամներով շրջապատված․ Տիգրան Ավինյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը (Զատիկ): Առաքելակական եկեղեցու հետևորդների, այդ թվում` ինձ համար Զատիկն առավել կարևոր տոներից մեկն է: Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման շղթաների անկանխատեսելիությունն ու հավանական վտանգները՝ խստագույնս հորդորում ու խնդրում եմ վաղը փողոց դուրս չգալ, մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների: Եկեք այս տարի այս

Դավիթ Բաբայան. Անհրաժեշտ է ավարտին հասցնել Արցախի իշխանության ձևավորումը

«Անվտանգության ամենակարևոր գրավականը պետությունն է, պետական համակարգն է»

Պարետի որոշմամբ 6 ժամով արգելվել է «Նոր Զովքի» և ևս մի քանի տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան ԱՎինյանը նոր որոշում է կայացրել, որով 6 ժամով կասեցվել է 6 հասցեներում գործող ընկերությունների գործունեությունը: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի

Արսեն Թորոսյանը հայ հայտնի դեմքերի մասնակցությամբ կրեատիվ հոլովակ է հրապարակել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայ հայտնի դեմքերի մասնակցությամբ սոցիալական հոլովակ է հրապարակել՝ հիշեցնելով․ Տանը չմնալու պաճառները կարող են ամեն օր ավելանալ․ համավարակի տարածումը՝ նույնպես․․․ Կրեատիվ լուծման համար շնորհակալություն եմ հայտնում Doping Creative Agency-ին և բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին հոլովակի ստեղծմանը։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2560053274099673/?__xts__[0]=68.ARCDCjCDFnTC5GX1QOc4zt_Rd6TnU4pSLt7J_td-fJymwNIUdvoYJHDeMdPM8c3EVOqMHnaB70vlLciS4r9sT8pnLQwRQVREcybtrZWBqKY4LRyZCmQjAeSchCECabdmiBtk-TyhlNHA-ugj71kAwoUt5Eofwf2V6DNQOxkzWe16m16Rt1X07VvKIJqHx-aNEYPCIKrfGI_PXsTtt5wabDoS7dZeVl5zJB-Xo11SA2IxQ30SgtDOspM7434wXXWrqHokF5BCB5Dto8-r6GYaza-10xX38-dM3MT1sfewEPFoXKLvQgOYRwBUXE8TYnGjEw2nUKvfkhYikybMDkCuaYKDKZ3GWvYEq1wC1PMwkrGNbwa2VMSoqH_jdUIp0eNajg&__tn__=-R

Հայոց ռազմական ավիացիան զարգացրեց գերձայնային արագություն՝ Հայաստանի երկնքում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ գրառումով․ Պատմության մեջ առաջին անգամ հայոց ռազմական ավիացիան զարգացրեց գերձայնային արագություն՝ Հայաստանի երկնքում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/574197029858795/

Գրիգոր Լուսավորչի անվան եկեղեցին՝ Մոսկվայի սրտում

1780-ական թվականներին մեծահարուստ գնդապետ Իվան Կիսլինսկին՝ խոշոր նվիրատվություն կատարելով Վասիլի Երանելու տաճարին, խնդրում է, որ համալիրի ութ խորաններից մեկը անվանափոխվի և կոչվի իր հովանավոր սրբի անունով: Հայտնի չէ, թե ի՞նչ պատճառով, բայց անվանափոխության է ենթարկվում հենց Լուսավորչի անունը կրող եկեղեցին, սակայն 1920-ին Լուսավորչի անունը վերականգնում են և խորանը մինչ այսօր կոչվում է այդպես:

Օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը․ Հովհաննես Բաչկով

Բա՛րև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ընկերներ, հետևորդներ. Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով, որ վարակված եմ covid-19-ով։ Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ. ցավոք, պատասխանը դրական էր։ Տասնչորս օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը։ Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր

Իմունիտետ

 Իմունիտետը կարող են խթանել մեր առօրյայում օգտագործվող բուսական մթերքները, որոնք չունեն կողմնակի ազդեցություն, համեղ են, սննդարար եւ մատչելի։ Հիշեք` կարմիր եւ նարնջագույն միրգ-բանջարեղենը մեր օրգանիզմի իմուն համակարգի իսկական օգնականներն են։

Կառավարությունը նպատակ ունի աջակցել բիզնեսի՝ հնարավորինս լայն շրջանակի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ամենօրյա ռեժիմով քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ անելիքների վերաբերյալ։ Այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում ամփոփվել են կառավարության հաստատած միջոցառումների ամենօրյա մոնիթորինգի միջանկյալ արդյունքները։ Զեկուցվել է տնտեսական և սոցիալական օժանդակության ծրագրերի ընթացքի մասին, ներկայացվել են որոշ միջոցառումների բարելավման առաջարկներ։ Այս համատեքստում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է

Ե՞րբ կավարտվի կորոնավիրուսի ճգնաժամը, ինչպիսի՞ն է վիրուսի դեմ պայքարի միջազգային փորձը (մաս 3)․ Երվանդ Բոզոյան

Հոդվածի մաս 1-ինն՝ այստեղ, մաս 2-րդն՝ այստեղ։ Այս վարակի մասին դեռ բավարար տեղեկատվություն չկա, որպեսզի պարզ լինի, թե երբ այն կարող է ավարտվել: Ակնհայտ է, որ վարակի կանխումը նաև մեծապես կախված է վակցինայի ստեղծումից: Սակայն այդ վակցինայի ստեղծման ժամկետների վերաբերյալ նույնպես հստակություն չկա: Այդ իսկ պատճառով դժվար է կանխագուշակել, թե այս վիրուսի հետևանքով ինչպիսին կլինեն

Աշխարհիկ կրթություն․ միֆեր և իրականություն․ Ռուզաննա Դուրունց

Կրթությունն իրավացիորեն դիտարկվում է որպես սոցիալական ու մշակութային կատալիզատոր ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող ցանկացած երկրի տնտեսական, մշակութային և այլ ոլորտների զարգացման համար։ Այս համատեքստում բուռն բանավեճի առարկա է Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհված մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը։ Պաշտամունքի ազատության հետ մեկտեղ՝ Սահմանադրությունը սահմանում է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Մենք ցանկանում ենք

Արցախում քննարկվել են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Քննարկվել են հանրապետությունում հիվանդության արձանագրված դեպքերի եւ ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտության հետ կապված հարցեր: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ ընդգծելով,

Առաջինը ո՞ր երկիր կարող է վերադառնալ ֆուտբոլը. Բելառուսը հաշվից դուրս է

Եվրոպական երկրներում մոնիթորինգի արդյունքով արդեն կարելի է ենթադրել, թե որ երկրում առաջինը կվերսկսվի եվրոպական ֆուտբոլը: Դա Ավստրիան է, որտեղ եվրոպական երկրներից առաջինը կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներ կիրառվեցին: Այդ երկրի կանցլեր Սեբաստյան Կուրցը նախանշել է երկիրը նորմալ կյանքի վերադարձնելու միջոցառումները: Այսպես, արդեն մայիսի 1-ին կբացվեն բոլոր խանութները ու առեւտրի կենտրոնները, իսկ հունիսի վերջին սպասվում է, որ

Ազգային ժողովի դիմաց կայանած ավտոմեքենայում բերանը կարած քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

Ապրիլի 11-ին, ժամը 17:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց կայանած ավտոմեքենայում բերանը կարած քաղաքացի կա. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացին (Միրան

Մեր աղոթքները և ապաշխարանքի խոսքերը, որ պետք է հնչեին եկեղեցիների և վանքերի կամարների ներքո, այսօր հնչում են մեր ընտանեկան օջախի տանիքի տակ․ Արմեն Սարգսյան

Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն է: Այս տարի այն նշում ենք առանձնահատուկ իրավիճակում՝ արտակարգ դրության պայմաններում։ Իրավիճակով պայմանավորված՝ մեր աղոթքները և ապաշխարանքի խոսքերը, որ պետք է հնչեին եկեղեցիների և վանքերի կամարների ներքո, այսօր հնչում են մեր ընտանեկան օջախի

Ստացել են վարակված լինելու վախից  ինքնասպանության փորձ  կատարած տղամարդու թեստի պատասխանը  

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ  արտակարգ դեպք  էր տեղի ունեցել Գյումրիում․ Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած  66-ամյա Կ․ Լ․-ն, որը 13 օր շարունակ ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, փորձել  էր վերջ դնել կյանքին՝ կարծելով, թե վարակվել  է կորոնավիրուսով։ Նա քացախաթթվի  էսենցիա էր  խմել։ Նրան տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, վիճակը կայունացնելուց ուղարկել մայրաքաղաք, թունաբանության կենտրոն՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու համար։ 

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը շնորհավորում է Սուրբ Զատիկը

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը շնորհավորում է Սուրբ Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը: https://www.youtube.com/watch?v=dVvpLm3j-28 Սուրբ Զատկի տոնին ընդառաջ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի և Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի համագործակցության շրջանակում Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և հարակից մի քանի համայնքների ընտանիքներ ստացել են «Զատկի տոպրակներ»: «ՀԱՅՐԵՆԻՔ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Մոսկվայից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը կիրականացվի ապրիլի 12-ին

Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին (ժամը՝ 15։40-ին)։ Նշենք, որ իրականացվելիք չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների համալրվող ցուցակը պարբերաբար հրապարակվում է Facebook սոցիալական ցանցի դեսպանության էջում (@armembrus): Ցուցակագրված քաղաքացիները ապրիլի 12-ին (ժամը` 12.00-ին) պետք է մոտենան «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի |25| – |30| հաշվառման

ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած 45 հայ աշակերտներ և ուսանողներ տեղափոխվել են Հայաստան

Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողների Հայաստան տեղափոխումը։ Դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից ժամանած երկու ավտոբուսները կարողացել են մուտք գործել Վրաստանի տարածք և ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, բարեհաջող տեղափոխել Հայաստան։

Քննարկվել են պետական կառավարման մի շարք ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական կառավարման համակարգում, առողջապահության և աշխատանքի ու սոցիալական ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Մասնավորապես, զեկուցվել է, որ 2016 թվականից ընթացքի մեջ գտնվող Պետական հատվածի արդիականացման 3-րդ վարկային ծրագրի նպատակն է էլեկտրոնային կառավարման համակարգի, ինչպես նաև թվայնացման գործիքների ներդրումը պետական կառավարման ոլորտում, ինչը կնպաստի վերջինիս արդյունավետության

Բաց նամակ՝ Գերմարդուն․․․

Նախաբան– Զգուշացում… Բարև՛, Եթե սա կարդում ես (կներես, որ անմիջական դիմելաձևն եմ ընտրում) ուրեմն ներքին ձայնդ քեզ հուշում է, որ այս նամակի հասցեատերը նաև դո՛ւ ես… Այլապես, դու հիմա քիթդ անտեղի տեղավորում ես քեզ չուղղված մի նամակում… Երդվում եմ, չեմ նեղանա, եթե չշարունակես ընթերցել, որովհետև այս ամենից հետո դու պիտի ստիպված լինես ինքդ քեզ տալ

«Մի մտածեք, թե «գրիպ է, կանցնի», մնացեք տանը, իսկ մեքենա վարելիս խախտումներ մի արեք». փոխքաղաքապետ

Տեսել եմ, որ որոշ անհատ վարորդներ իրենք են ախտահանում մեքենաները: Ուղեւորներն էլ պետք է անպայման դիմակ կրեն

Ինչո՞ւ են ֆուտբոլիստները խաղից առաջ կապում դաստակներն ու ոտքերը

Դա նորաձեւության հետ առնչություն չունի: Դա սովորական թեւնոցն էլ  չէ, որն օգտագործվում է քրտինքը մաքրելու համար: Պարզապես, ֆուտբոլիստները, եւ ոչ միայն նրանք, ամենայն մանրակրկիտությամբ են հետեւում իրենց առողջությանը: Օրինակ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման անցած տարի «Բետիսի» հետ հանդիպման ժամանակ պաշտպանի հետ բախվելու արդյունքում կոտրել էր ճկույթը: Դրանից հետո ֆուտբոլասերները նրան խաղադաշտում տեսնում են միայն

Թուրքիայի իշխանությունները երկու օրով արտակարգ խիստ դրություն են հայտարարել երկրի 31 մեծ քաղաքներում

Նոր կորոնավիրուսի տարածման վտանգի հետ կապված երեկ Թուրքիայի իշխանությունները երկու օրով՝ ապրիլի 11-ից ժամը 00.00-ից մինչեւ 13-ի 00.00 ժամը արտակարգ խիստ դրություն են հայտարարել երկրի 31 մեծ քաղաքներում (Անկարա,Անտալիա, Ստամբուլ, Ադանա, Իզմիր, Տրապիզոն եւ այլն)։ Մինչեւ այդ էլի գործում էին սահմանափակումներ, ասենք՝ դուրս չգան փողոցներ 65 տարեկանից բարձր տարիքի մարդիկ ու մինչեւ 20 տարեկանները, խանութների

Դավիթ Տոնոյանն ու Սերգեյ Կոպիրկինը ծանոթացել են Երևանում բացազատված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 11-ին ծանոթացել են Երևանում բացազատված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է շարժական լաբորատորիան սպասարկող անձնակազմի հետ, ծանոթացել առաջին նմուշառումների արդյունքներին, նախապես վարակազերծված լաբորատորիայում հետաքրքրվել դրա հնարավորություններով։ Շարժական լաբորատորիան ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել երկու պետությունների պաշտպանության

«Ոչ, մեր վիճակը չի լավացել, ցանկացած պահի կարող ենք ունենալ նոր բռնկում». Նիկոլ Փաշինյան

Հիմա հիվանդացության համեմատաբար փոքր թիվ ունենք, եւ տնտեսական գործունեության որոշ ոլորտների աշխատանքը թույլատրում ենք, բայց դա չի նշանակում, թե մեր վիճակը լավացել է

Հեղափոխությո՞ւն, թե՞ լրջանալու պահ

Տարիներ առաջ Ֆրանսիայում որոշել էին Սուրբ ծննդյան տոնին տոնածառ չդնել հրապարակում, քանի որ դա կարող էր վիրավորել Հինգերորդ հանրապետության իսլամ բնակչության զգացմունքները: Դա չխանգարեց, իսկ գուցե ավելի մոտեցրեց 2015թ. ահաբեկչությունները Փարիզում: Անկախությունը վերականգնելուց հետո Հայաստանը որդեգրեց պետական կառավարման ֆրանսիական կիսանախագահական մոդելը, իսկ երբ 2018թ.-ին պետք է անցում կատարվեր Երկրորդ համաշխարհայինում պարտություն կրած եւ առ այսօր

Արմեն Սարգսյանն ու Ֆրանսիայի դեսպանը անդրադարձել են նոր կորանավիրուսի համավարակի հետևանքով երկու երկրներում ստեղծված իրավիճակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Նախագահ Սարգսյանն ու դեսպան Լաքոտն անդրադարձել են նոր կորանավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում, այդ թվում՝ երկու երկրներում ստեղծված իրավիճակին, Հայաստանում և Ֆրանսիայում համավարակի տարածման կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նրանք մտքեր են փոխանակել նաև նոր

Փաշինյանը՝ սպասվող տոների սահմանափակումների եւ տաքսիների ծախսերի փոխհատուցման մասին

Ապրիլի 24-ին տեղի կունենա միայն արարողակարգային միջոցառում, պաշտոնյաները կիրականացնեն արարողակարգային անելիքները: Նույնը վերաբերում է մայիսի 1-ին, 8-ին եւ 9-ին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031