Օրվա լրահոսը

Արցախում կայացած համապետական ընտրությունների քվեարկությունն ընթացել է որոշակիորեն լարված մթնոլորտում. «Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքը

«Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքը Արցախի Հանրապետությունում 2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական և նախագահական ընտրությունների ընթացքում մասնակցության և արդյունքների վիճակագրության վերլուծության վերաբերյալ: 2020 թվականի մարտի 31-ին «Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրությունների դիտարկում։ COVID-19-ի տարածման ռիսկերով պայմանավորված՝ «Ականատեսը» վերանայել է իր նախնական մեթոդաբանությունը՝ ընտրատեղամասերում հայաստանյան և արցախյան դիտորդների համատեղ դիտարկումը փոխարինելով տեղացի

«Հուսո մեղեդի»․ Անդրեա Բոչելլին Միլանի տաճարում ելույթ է ունեցել՝ հանուն Իտալիայի և ողջ աշխարհի ապաքինման

Սուրբ Հարության տոնի կապակցությամբ Միլանի դատարկ տաճարում ելույթ է ունեցել իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլին՝ իր սքանչելի երգեցողությամբ սիրո, հույսի և ապաքինման պատգամ հղելով Իտալիային ու ողջ աշխարհին։ Լուսանկարները՝  LUCA ROSSETTI

Արցախում երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ․ վերջինս Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է. Արցախի ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ: Վերջինս Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է, ով մինչ այս պահը ինքնամեկուսացված էր: Թեստի դրական պատասխանից հետո քաղաքացին մեկուսացվել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում: Քարվաճառի վարակված երկրորդ դեպքով անձի շրջանակը ճշտված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար.

«Քաջալերուեցէ՛ք, մի՛ յուսահատիք, որովհետեւ Քրիստոս մեր Տէրը յաղթե՛ց աշխարհի չարին, մեղքին ու մահուան»․ Արամ Ա կաթողիկոսի պատգամը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ Ս. ԶԱՏԿՈՒԱՆ ՊԱՏԳԱՄԸ Աստուծոյ Որդին դէպի Գողգոթա ուղղուելէ առաջ, իր աշակերտներուն վախն ու անորոշութիւնը տեսնելով կ’ըսէ՝ «Աշխարհի վրայ նեղութիւն պիտի ունենաք, բայց քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին» (Յհ 16.33)։ Աստուծոյ Որդին մարդեղացած էր երկրաւոր նպատակներու ու նիւթական շահերու վրայ հիմնուած աշխարհի մարդակեդրոն համակարգը քանդելու եւ հաստատելու՝ երկնային ճշմարտութիւններուն վրայ հիմնուած Աստուածակեդրոն

Արցախում այսօր հայտարարված արտակարգ իրավիճակը չի ենթադրում ընտրության չեղարկում. «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ

«Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Քանի որ հանրային հետաքրքրությունը մեծ է, նշեմ, որ Արցախում այսօր հայտարարված արտակարգ իրավիճակը չի ենթադրում ընտրության չեղարկում։ Ապրիլի 14-ին մեր երկրում կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, իսկ այսօր երեկոյան՝ ժամը 22:00-ին, Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով նախատեսված հեռուստաբանավեճին կմասնակցի Արայիկ Հարությունյանը։ Բանավեճը

Երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ Երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն։ 6 ամիս՝ մինչև սեպտեմբերի 30-ը, ԵԱՏՄ տարածք արտոնյալ պայմաններով կներմուծվեն նաև բժշկական նշանակության ապրանքները։ 3 ամսով՝ մինչև հունիսի 30-ը, արգելվում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրս։ https://www.facebook.com/armgovernment/videos/569638743674135/

Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են կորոնավիրուսը․ Տիգրան Պետրոսյան

Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։ Այս պահին հիվանդանոցում 11 հիվանդ ունենք, որոնցից մի քանիսը շատ շուտով ևս կվերադառնան իրենց տներ։ Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ

«Եթե շարունակություն լինի, սիրով կխոսենք նաև, թե ինչու է հանրապետության առաջին նախագահն իր վերջին ելույթում դատապարտված համարում «ամենաինքնաբավին». Աղվան Վարդանյան

Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է. Օրեր առաջ, ֆեյսբուքյան գրառմամբ, որոշ դիտարկումներ էի արել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային վերջին ելույթի վերաբերյալ: Օրեր հետո, Տեր-Պետրոսյանի «ilur.am» կայքի անանուն հեղինակը, խորին երախտագիտություն հայտնելով ինձ առիթ ընծայելու համար, անդրադարձել է իմ մեկ արտահայտությանը. «Լևոն Տեր-Պետրոսյանը հույս է հայտնում, որ երկրորդ և

Փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում․ Տիգրան Ավինյան

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է․ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում: Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները: Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝ Մշակող արդյունաբերության հատվածում՝ 12 – Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, 23.5 – Ցեմենտի,

Արցախում հայտարարված իրավիճակի ժամանակ կիրառվող միջոցառումները, իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող միջոցները

2020 թ․-ի ապրիլի 12-ին Արցախի Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակի ժամանակ կիրառվող միջոցառումները, իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող միջոցները 1․ ԱՆՁԱՆՑ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ (ՏԵՂԱՇԱՐժՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ), ԶՆՆՈՒՄՆԵՐ Արցախի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում (այսուհետ` անցակետ) սահմանվում է անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի,

«Արմավիր» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող անձինք Սուրբ Զատիկի առավոտյան անակնկալի եկան

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող անձինք Սուրբ Զատիկի առավոտյան անակնկալի եկան։ Նախաճաշը զարմացրեց բոլորին. կարմիր ձու, լավաշ, թարխուն, կարտոֆիլ։ Ճաշը նույնպես՝ իշխան ձուկ, չամիչով փլավ, սալաթ… Առաջին անգամ էր, որ կալանավայրում Զատկի օրը նման նախաճաշ ու ճաշ էին տալիս։ Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերից ՔԿՀ-ում սննդի կազմակերպումը վերապահված է անհատ ընկերության, որը շահել է

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թ․-ի ապրիլի 12-ից մայիսի 12-ը հայտարարվում է արտակարգ իրավիճակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին ներկա էին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչները: Նախագահ Սահակյանը ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին եւ տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության

Հրազդանի կիրճի մոտակայքում ձեռքի հակատանկային ականանետ է հայտնաբերվել

Ապրիլի 12-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճ թիվ 1 հասցեում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Պարզվել է,

Նեյմարի մայրը իրենից 30 տարով փոքր սիրեկան ունի․ Ֆուտբոլիստն ու  հայրը դեմ չեն

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մայրը՝ Նադին Գոնսալեսը, հրապարակել է սիրեկանի հետ իր լուսանկարը: UOL-ի տեղեկություններով Նադինը հանդիպում է 22-ամյա կիբերմարզիկ Տյագո Ռամոսի հետ: «Երջանիկ եղիր, մայրիկ, սիրում եմ քեզ» այդ առիթով գրել է 28-ամյա Նեյմարը: Այս հարաբերություններին, կարծես, դեմ չէ նաեւ ֆուտբոլիստի հայրը: Լրատվամիջոցները գրում են, որ Նեյմարի եւ իրենից տարիքով փոքր պոտենցյալ խորթ հոր հետ

Ալո՞: Սխալ եք գաղտնալսել (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Երբ Թագավարակը դուրս եկավ հսկողությունից, իսկ հսկողությունը՝ ԱԱԾ միջանցքներից, Առողջապահության նախարարը փիտեց մազերն ու գծավոր պիժամա հագնելով՝ մտավ մահճակալի տակ: Այդ օրվանից ի վեր, Աբորիգենների հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մահճակալի տակ Առողջապահության մեկական նախարար կար, և նրանք բոլորը մասնատվել էին այն պարզ պատճառով, որ Նախարարը կաշվից դուրս էր գալիս, որպեսզի Թագավարակը դուրս գա հսկողությունից: – Այ

Երեկ իրականցվել են ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի․

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ մանրամասնելով․ Նկարում առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղն է, որտեղ արդեն 2 օր է` իրականացվում են Կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Մասնաճյուղն ունի կենսաանվտանգության պահանջվող մակարդակ և ապահովված է սարքավորումներով ու կադրային ներուժով։ Այն այս պահին սպասարկում է Լոռու և Շիրակի

Տնտեսական ոլորտին միտված պետական աջակցության ծրագրերը բավարար և արդյունավետ չեն․ Թադևոս Ավետիսյան

Տնտեսական ոլորտին միտված պետական աջակցության ծրագրերը չեն կարող բավարար և արդյունավետ լինել, քանի որ դրանք համարժեք չեն օբյեկտիվ իրավիճակին և տնտեսավարողների համար առկա իրական մարտահրավերներին: Մասնավորապես, կորոնովիրուսով պայմանավորված՝ էապես կրճատվել, իսկ տնտեսության հիմնական մի շարք ճյուղերում ընդհանրապես զրոյացել են եկամուտները: Զուգահեռաբար, տնտեսական գործունեությունը չդադարեցնելու և լուծարման չգնալու պարագայում՝ տնտեսավարողները պետք է կատարեն էական ծախսեր, որոնք

Վատառողջ քաղաքացուն տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը

Ապրիլի 12-ին, ժամը 08:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. շտապօգնության ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Toyota Hiace» (Ստեփան

Լաբորատորիայում իրականացվող ախտահանիչ միջոցառումների պատճառով ՀՀ ուղարկված փորձանմուշի հետազոտության արդյունքները դեռևս չեն ստացվել․ Արցախի ԱՆ

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ լաբորատորիայում իրականացվող ախտահանիչ միջոցառումների պատճառով, նախորդ օրը ՀՀ ուղարկված փորձանմուշի հետազոտության արդյունքները դեռևս չեն ստացվել: Այս պահի դրությամբ, կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի վիճակը միջին ծանրության (Քարվաճառ) է, քանի որ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունի և հիվանդանոց է դիմել երկկողմանի թոքաբորբով, առաջին վարակվածի մոտ թոքաբորբ կա, որն առավելապես կապված է

Թխվածք «Հյուսք»

Հետաքրքիր է, որ Քրիստոսի հարությունն ավետող տոնի առթիվ քրիստոնեական շատ երկրների ավանդական խոհանոցում քաղցրավենիքը մեծ մասամբ խմորիչով կաթնահունց է՝ հագեցած շաքարով, արդար յուղով (կարագով) եւ ձվով: Որպես օրինակ հիշենք ռուսական կուլիչը, իտալական կոլոմբան կամ պաննե դի պասքուալեն, լեհական չալկան, արեւելյան եւ կենտրոնական Եվրոպայի շատ երկրներին հատուկ բաբկան եւ այլն: Եվ իհարկե՝ հայկական Նազուկ գաթան: Պատճառներից մեկը

Մարտունու ԲԿ-ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են․ Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ, Ուրախ եմ տեղեկացնել, որ Մարտունու ԲԿ-ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են։ Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու բնականաբար շփվել էին մեր պացիենտի հետ, կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Առողջ եղե՛ք։ https://www.facebook.com/gnel.sanosyan.1/posts/2611946422378641 Հիշեցնենք, երեկ Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր մարզում կորոնավիրուսային հիվանդության

Զատկի տոնի առեղծվածը (հիշողություններ)

Այսօր, Զատկի տոնի առիթով, ինչպես նաև կարանտինային տաղտուկից մի կերպ շեղվելու համար, որոշեցի պատմել կյանքիս ամենաառեղծվածային դրվագը՝ կապված լենինգրադյան ասպիրանտական տարիների հետ։ Ուղիղ 33 առաջ 1987 թ․ ապրիլին,Հելսինկիից Լենինգրադ էր այցելել իմ բարեկամուհին՝ Թարյա Վիհերվաարան։ Այցելության նպատակներից էր նաև Ռուս Ողղափառ Եկեղեցու Սուրբ Զատկի տոնի արարողության մասնակցությունը։ Թարյան ինձ խնդրեց երեկոյան իրեն  ուղեկցել Լենինգրադի հանրահայտ

Ժան-Կլոդ Վան Դամը 58 տարեկանում անակնկալի է բերել UFS-ի նախկին չեմպիոնին (տեսանյութ)

Ինտերնետում կրկին հայտնվել են 2018 թվականի սիրողական այն կադրերը, երբ ամերիկացի ճանաչված կինոդերասան,  մարտարվեստների վարպետ Ժան-Կլոդ Վան Դամը UFS-ի նակին չեմպիոն Կոդի Գարբրանդտի հետ մարզումային մարտի ժամանակ կիրառել է իր հայտնի ոտքով հարվածը, որից հետո անակնկալի եկած Կոդին հեռացել է ութանկյունից: Վան Դամը 1979 թվականին Եվրոպայի չեմպիոն է դարձել կարատեից և քիքբոքսինգից: Սիրված դերասանը պրոֆեսիոնալ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում, 13-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Ապրիլի 14-17-ը սպասվում է առանց

Աշխարհով մեկ տարածված համավարակը մարտահրավեր է՝ ուղղված մարդկությանը, բայց հատկապես՝ մարդկայնությանը․ Ամենայն Հայող Կաթողիկոսի պատգամը Սուրբ Հարության տոնի առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Դու ես Քրիստոս․ կեանք եւ յարութիւն ազգի մարդկան» (Շարական) Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հրաշափառ Հարությունը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգությամբ են փառաբանել գեղեցկահյուս աղոթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կյանքի

Սիլվեսթեր Սթալոնեն երեք գեղեցկուհի դուստր ունի․ Սիսթինը  նվաճում է մոդելային բիզնեսը

Մարտարվեստների վարպետ, ճանաչված դերասան եւ ռեժիսոր Սիլվեսթեր Սթալոնեի երեք դուստրերը՝ Սոֆյան, Սիսթինը եւ Սքարլեթը, չեն գնացել հոր ճանապարհով: Նրանք չեն երեւում հեռուստաէկրաններին: Սակայն երեքն էլ բավականին  հաջողակ են մոդելային բիզնեսում եւ զարդարում են նորաձեւության հանդեսների շապիկները: Սթալոնեի կրտսեր դուստրը՝ 20-ամյա Սիսթինը, ամենից շատ է նման մորը՝ նախկին մոդել Ջենիֆեր Ֆլավինին եւ լուսանկարվում է Vogue, Teen

Զատիկը՝ զորամասում․ ՊՆ խոսնակը ֆոտոշարք է հրապարակել

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես են զինվորները նշում Սուրբ Հարության տոնը զորամասում։ Զատիկը` զորամասում Շնորհավոր Սուրբ Զատիկ: Թող Աստծո պաշտպանությունը և օրհնությունը միշտ ձեզ հետ լինի: Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/2814007975302011

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1013 դեպք

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետ կապված տվյալները՝ ապրիլի 12-ի, ժամը 11։00-ի դրությամբ։ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 1013 Բուժվածներ՝ 197 Փաստացի բուժվողներ՝ 803 Բացասական թեստեր՝ 7164 Մահվան ելքեր՝ 13։  

Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի հողատարածքներից մեկում ական է հայտնաբերվել

Ապրիլի 11-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի վարչական տարածքի հողատարածքներից մեկում հայտնաբերվել է ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը «ТМ-62П» հակատանկային ուսումնական ական է: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։ ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները

Քրիստոս հարյավ ի մեռելոց․ օրհնյալ է հարությունը Քրիստոսի. Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031