Օրվա լրահոսը

«ԶԼՄ-ների ոլորտը ոստիկանության զբաղվելու բանը չէ: Այս վատ նախադեպերը կներառվեն միջազգային զեկույցներում»

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ միջազգային կազմակերպությունները միեւնույն ժամանակ  հաշվի կառնեն այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները վերնայեցին որոշումը՝ ընդունելով իրենց սխալը: «Այս քայլերը պետք է արտառոց դեպք համարել եւ թույլ չտալ, որ ապագայում կրկնվեն»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումներին, որոնք նախատեսվել էին կառավարության որոշմամբ՝ մարտի 16-ին, այսպիսի կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ

Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի’ քաղաքացիներ, Երեկ ժամանակ չունեցա արձագանքելու ֆեյսբուքյան իրավական մտքի ռահվիրաներին։ Բացված բուռն քննարկմանն իմ փոքր ներդրումն ունենամ՝ զուտ իրավական վերլուծությամբ այդ հարցի վերաբերյալ. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի սահմանմամբ՝ 1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը

Վարչապետ. «Արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի, որոշ տեսակների աշխատանքը կթույլատրվի»

Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարության նիստ կլինի, այնուհետեւ՝ ԱԺ նիստ: Երկարաձգումն անհրաժեշտ է՝ վարակի տարածումը կանխելու համար

«Էրդողանը լավ գիտեր, որ ՀՀ-ն իրենից օգնություն չէր էլ խնդրելու»

Թուրքիայի նախագահը պոպուլիստական հայտարարություն է արել Հայաստանյան ԶԼՄ-ներում ապրիլի 8-ին տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել. այդ մասին Էրդողանը հայտնել էր Պոլսի հայոց պատրիարք Տ. Սահակ արք. Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Պատրիարքարանը հեռախոսազրույցի մասին հայտարարություն էր տարածել: Թուրքիայի նախագահն անդրադարձել էր նաեւ

Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում պարբերաբար իրականացնում է փողոցային առևտրի դեմ ուղղված միջոցառումներ

Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում պարբերաբար իրականացնում է փողոցային առևտրի դեմ ուղղված միջոցառումներ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն ու Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ապրիլի 11-ին մայրաքաղաքում իրականացրին հերթական միջոցառումը։ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի, տարածքային բաժինների ծառայողները և վարչական շրջանների աշխատակիցները մայրաքաղաքում հայտնաբերեցին փողոցներում ապօրինի առևտրով զբաղվող անձանց, որոնք դադարեցրին փողոցային առևտուրը։ Փողոցային առևտրով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց ձորի նախալեռներում օդում հնարավոր 0․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 11-ի ցերեկը առանձին շրջաններում, 12-ին Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում, 13-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 14-16-ը սպասվում է

Քարաթափում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին

ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ին Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին (կմ 358+200) տեղի է ունեցել մոտ 20 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր։ «Մեղրի ՃՇՇՁ» ՓԲ ընկերության աշխատակիցներն իրականացրել են քարաթափման մաքրման աշխատանքներ, և ճանապարհը կարճ ժամանակահատվածում դարձել է երկկողմանի երթևեկելի։ Հարգելի վարորդներ, տվյալ հատվածում

Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է հետագա անելիքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով է հանդես եկել, որի շրջանակներում խոսել է հետագա անելիքների մասին։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1436842246487424/

Ըստ ԱԺ ներկայացված նախագծի` հոգեկան տառապանք պատճառելը նույնպես համարվում է բռնություն

ԱԺ-ում երեկ օրակարգում դրված էր երկրորդ ընթերցմամբ ՀՀ կառավարության կողմից ներկայացված նախագիծը` Քրեական օրենսգրքում եւ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ: Հիմնական զեկուցողը արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն էր, հարակից զեկուցողը` պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Նախագիծը սպասարկում է որոշակի փոքրամասնությունների, ներառյալ ռասիզմի միավորմամբ շահերը, որոնց միջոցով իրականացվել է թավշյա հեղափոխություն: Նախագիծն առանձնանում է իրավական անգրագիտությամբ, իրավական կամայականություններով,

Առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը․ վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրությանն ու վարակված անձանց առողջական վիճակին վերաբերող տեղեկատվություն: Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մարտավարությանը: Մասնավորապես, առաջարկվել է ևս 30

Ապրիլի 5-ից 11-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ

Ապրիլի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Գեներացվում է չարությունը, անհանդուրժողականությունը, քննադատությունը, խախտվում է անձնական կյանքի անձեռնմխելիությունը»

Կորոնավիրուսը  կհաղթահարվի, արտակարգ դրության օրերը կանցնեն, բայց, այնուամենայնիվ, կմնա մի շատ կարեւոր խնդիր. հայ մարդու՝ համացանցում լատինատառ կամ կյուրեղատառ գրառումներ կատարելու համառ սովորությունը: Շատ օգտատերեր պարզապես չեն կարդում, կամ պարզապես չտեսնելու են տալիս այդ տեսակ գրառումները, բայց շատերի համար դա գրավոր հարաբերվելու կենցաղավարության մաս է դարձել: Արդյոք կգա՞ մի օր, որ համացանցում ընդհանրապես չեն լինի

Արցախում նոր կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի առողջական վիճակը միջին ծանրության է․ ԱՀ ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի (Քարվաճառի քաղաքացու) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ, մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացման մեջ գտնվող 9 քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չկան: Քարվաճառի վարակված քաղաքացու շփման շրջանակը ճշտված է. թեստավորման համար նմուշառում է

Երևանի Արշակունյաց պողոտա – Գարեգին Նժդեհի փողոց-խաչմերուկում փորձնական կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2020 թվականի ապրիլի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա – Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում փորձնական կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով կտեղակայվի համապատասխան տրամագծով շրջան և երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև, իսկ լուսացույցերը կաշխատեն դեղին թարթող ռեժիմով: Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և զիջել շրջանաձև երթևեկության

Զորյան ինստիտուտը Հայաստանում

2019 թվականը Զորյան ինստիտուտի պատմության մեջ այսուհետ հիշվելու է որպես շրջադարձային եւ բացառիկ տարեթիվ, քանզի շուրջ չորս տասնամյակ հայրենանվեր գործունեություն ծավալող մեծահամբավ գիտական այս կենտրոնն իր դռներն է բացում հայրենիքում: Զորյան ինստիտուտը հիմնադրվել է 1982 թվականին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում եւ 1984 թվականին՝ Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում: Զորյան ինստիտուտը ստեղծվել է ազգի պատմությունն

Սուրբ Հարության տոնին դուրս կբերվի Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը

Ապրիլի 12-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնին, Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօրհնի մեր հայրենիքը և աշխարհասփյուռ ժողովրդին: Սուրբ Պատարագի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ժամը 10:30-ին՝ – Հայաստանի

Ինչպես կազմակերպել հեռավար ուսուցումը․ ՀՀ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պարզաբանումներ և կանոններ Ամփոփելով արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման շուրջ մեկ ամիսը, անդրադառնալով այս ընթացքում ուսուցիչների, ծնողների, տնօրենների, աշակերտների բարձրացրած տարբեր հարցերին և նպատակ ունենալով հավասարակշռել ուսուցիչների և աշակերտների ծանրաբեռնվածությունը, ամրապնդել երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը, մեծացնել սովորողների գիտելիքների յուրացման մակարդակը, ներկայացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

Արմեն Սարգսյանը Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Գարեգին Բ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ավելի վաղ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ իրեն ուղղված շնորհավորանքների, մաղթանքների ու աղոթքների համար: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը մեր տնտեսական աճի մասին մի փոքր ավելի «համեստ» է՝ 1.5 տոկոս. Արա Գալոյան

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, կարծես, դուրս են գալիս համավարակի թմբիրից: Կամ համաշխարհային աշխատուժի կարանտինային ռեժիմում հայտնվելու պարագային արդեն «հանդգնում» են կանխատեսումներ հրապարակել: Մեզ համար հարկավ ամենահետաքրքիրը մեր ու տարածաշրջանային երկրների տնտեսությունների հետ կատարվելիքի սպասումներն են: Մեր տարածաշրջանի երկրների տնտեսությունները հատ-հատ հազվադեպ են դառնում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետազոտության թեմա: Մենք հետաքրքիր ենք որպես ընդհանուր, այսպես ասած՝ «Հարավային

Սպասելով Պուտինի միջամտությանը

Սկիզբը՝ այստեղ: Վերհիշելով «Գույք պարտքի դիմաց» աղմկահարույց եւ Քոչարյանի գովաբանած պայմանագիրը Այսպիսով, «Գազպրոմ Արմենիան» դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին մատակարարվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է բոլոր սպառողների համար սահմանել մեկ սակագին՝ 283 դոլար հազար խորանարդ մետրի համար: Գործող սակագինը այս պահին միջինը 255 դոլար է։ «Գազպրոմի» առաջարկը մոտ 35 տոկոս

Գերմանիայում փորձում են կորոնավիրուսով ծանր հիվանդներին բուժել՝ նրանց ներարկելով ապաքինված անձանց իմունային պլազման․ «Ամերիկայի ձայն»

Գերմանիայի Էրլանգենի համալսարանային հիվանդանոցում գիտնականները հույս ունեն օգնել կորոնավիրուսից տառապող հիվանդներին: Նրանք այստեղ գտնվող ծանր հիվանդներին ներերակային եղանակով ներարկում են կորոնավիրուսով վարակված ու ապաքինված անձանցից վերցված իմունային պլազմա: Էրլանգենի փոխներարկումների բաժանմունքի ղեկավար Հոլգեր Հաքշտայնի խոսքերով, իմունային պլազման կարող է օգնել, քանի որ այն կրում է հատուկ հակամարմիններ: Նա շեշտում է սակայն, որ այս թերապիան, որը

Հրդեհ Երևանի Անդրանիկի փողոցում․ ավտոտնակներից մեկի նկուղում հայտնաբերվել է տղամարդու այրված դի

Ապրիլի 10-ին, ժամը 20:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի մոտակա ավտոտնակների մոտակայքում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է

Ինչպե՞ս կարանտինի ժամանակ առանց ռիսկի զբոսնել, վազել կամ հեծանիվ վարել

Տարբեր երկրներում կորոնավիրուսի համավարակի ժամանակ հայտարարված համընդհանուր ինքնամեկուսացման պահանջները տարբեր են: Որոշ երկրներում անգամ առողջարարական վազքն է արգելված՝ անգամ եթե մարդը ոչ ոքի հետ շփում չի ունենում: Հայաստանում, թեկուզ կարճ ժամանակով,  մաքուր օդում առողջարարական վազքով զբաղվել կամ հեծանիվ վարել թույլատրվում է: Բելգիայում եւ Նիդերլանդներում գիտնականներն ուսումնասիրել եւ հաշվարկել են, որ նաեւ զբոսնելը, վազելը եւ հեծանիվ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետ կապված տվյալները՝ ապրիլի 11-ի, ժամը 11։00-ի դրությամբ։ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 966 Բուժվածներ՝ 173 Փաստացի բուժվողներ՝ 780 Բացասական թեստեր՝ 6484 Մահվան ելքեր՝ 13 Իսկ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը մանրամասնում է․ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, առողջացել է ևս 24

Ավտովթար Հրազդան քաղաքում․ 22-ամյա ուղևորուհին մահացել է

Ապրիլի 10-ին, ժամը 21:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնի մոտակայքում «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ

Քննության է առնվել 72 հաղորդում․ ամփոփ տվյալներ Արցախի ընտրությունների քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը գրանցված դեպքերի վերաբերյալ

31.03.2020թ. անցկացված ԱՀ համապետական ընտրությունների համար սահմանված նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը իրավապահ մարմինների կողմից դիմում-բողոքների, ահազանգերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների հիման վրա քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 72 հաղորդում, որից 18-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 8-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու

Երբ պսակաձեւ ժահրին տիրապետութիւնը սկսի նահանջ արձանագրել, մարդիկ պիտի սկսին հարց տալ իրենք իրենց, հաշիւ պահանջել մեծէն եւ պզտիկէն․ «Հայրենիք»

Վաղը՝ քանի մը շաբաթ կամ քանի մը ամիս ետք, երբ պսակաձեւ ժահրին տիրապետութիւնը սկսի նահանջ արձանագրել եւ մարդկութիւնը, գիտութեան բարիքները վայելելով՝ ի վերջոյ պարտութեան մատնէ այս վարակն ալ, Այդ օրէն ետք, Մարդիկ պիտի սկսին աւելի հանդարտ, (յուսանք որ) իմաստնացած եւ փոթորիկը ետին թողածի հոգեվիճակով հարց տալ իրենք իրենց, հաշիւ պահանջել մեծէն եւ պզտիկէն, ապագային նայիլ

Կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ: Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք: Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2606159499704429

Քրդական խնդիրը Թուրքիայում և հարակից երկրներում․ պատմությունն ու ներկա իրադրությունը

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժողովրդավարական երկրների կողմից ֆաշիստական ռեժիմի տապալումը ազատագրական պայքար մղելու բարենպաստ պայմաններ ստեղծեց Ասիայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ Գաղութատիրական համակարգերն անկում էին ապրում, և բնակչությունն իրավունք էր ստանում իր ձայնն ավելի լսելի դարձնելու։ Վերոնշյալ զարգացումները ուղիղ կերպով ազդեցին նաև քրդական հարցի վրա[1]։ Քրդերը էթնիկ խմբեր են, որոնք բնակվում են Մերձավոր Արևելքում՝ ավելի

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 09:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Վայոց ձորի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031