Օրվա լրահոսը

«Թող Բարձրյալն Աստված հեռու պահի մեր հայրենիքն ու Ձեզ չարից»

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սբ. Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին

Փաստաբանների պալատի որակավորման քննությունները կանցկացվեն հեռավար եղանակով

Հավակնորդը որակավորման քննությունը հանձնելու է Ժամանակացույցում նշված քննության օրը և առանձին ծանուցմամբ նշված ժամին, իր բնակության կամ այլ վայրից՝ լրացնելով Հանձնաժողովի կողմից իրեն տրամադրված 1 (մեկ) թեստային առաջադրանք:

COVID-19-ի կանխարգելման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 886․996․095 դրամ

10.04.20թ. ժամը 17:00-ի դրությամբ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3382:

Կորոնավիրուսով վարակված Եվրոպայի չեմպիոնն արդեն առողջ է․ շուտով դուրս կգրվի ինֆեկցիոն հիվանդանոցից

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի կամավորներից մեկը՝ ռենտգենոլոգ Շանթ Ուռուտյանն իր ֆեյբուքյան էջում հրաշալի նորություն էր հրապարակել  բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնի առողջական վիճակի մասին։ Նա գրել էր, որ 14 օր անց կրկնակի թեստավորումը տվել է բացասական արդյունք, ու որ՝ գյումրեցի բռնցքամարտիկն այսօր, հավանաբար, կվերադառնա տուն։ Գյումրու քաղաքապետարանի սպորտբաժնի պետ Մեխակ Ղազարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մշտապես կապի

«Մոշաթաղի, Միրիկի, Բերձորի հետ կապված լրացուցիչ հայտարարություն կլինի ընտրությունների նախօրեին»․ Արցախի ԿԸՀ քարտուղար. Ա1+

Առուշանյանը հավելեց, որ կանխարգելիչ բոլոր միջոցառումները կիրականացվեն ընտրությունների ժամանակ։

Oրվա ընթացքում թեստավորված անձանցից երկուսի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Արցախի ԱՆ

Առաջին վարակակիրը Միրիկ համայնքի հաստատված դեպքով բնակչի ընտանիքի անդամ է (առողջական վիճակը գնահատվում է բավարար), երկրորդը՝ երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով, Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ (1951 թ. ծ.), որի առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության. ունի նաև ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

«Մեր մաղթանքն է, որ Հարուցյալ Քրիստոս հարանոր հաջողություններով արգասավորի Ձեր և ՀՀ պետական այրերի ջանքերը»․ Ամենայն հայոց կաթողիկոսը Սբ. Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահին

Փրկչի Սուրբ Հարության հավատքն ապավեն է քրիստոնյաներիս՝ միասնական ջանքերով ու վճռականությամբ հաղթահարելու համաճարակի հետևանքով առաջացած այս փորձություններն ու դժվարությունները, որոնք այս օրերին պատուհասել են ամբողջ աշխարհը:

ԵԽԽՎ-ն քննարկում է COVID-19-ի շրջանում «ժամկետանց» իշխանությունների լիազորությունների շրջանակը. Հովհաննես Իգիթյան

ԵԽԽՎ-ում իրավական ռեժիմի են բերվում հեռավար աշխատանքի հնարավորությունները

Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսի փոխանցման շղթաները կոտրելը երկարատեւ է լինելու»

Թորոսյանն ասաց, որ հիմա խնդիրը կառավարելի թվով հիվանդներ ունենալն է, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա սպասարկել հնարավորությունների չափով, աղետալի կլինի, երբ չկարողանան մեծ թվով հիվանդների բուժել:

Այստեղ պետք է հասկանալ, որ խնդիր կա փաստացի մեկ երկրի կողմից ամբողջությամբ վերահսկվելու. Սամվել Մարտիրոսյանը՝ «Յուքոմի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Տեղեկատվության անվտանգության փորձագետը գտնում է, որ մեկ երկրի կողմից ամբողջությամբ վերահսկվող տելեկոմ ունենալը  լավ բան չի

Հղի կանանց ուղղված ծրագրով վճարումները սկսված են. գումարը վճարվելու է առձեռն, միանվագ

Ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը (առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի, քան 34 շաբաթական հղիություն), որը 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք` վարձու աշխատող չէ և չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ, հանդիսանալու դեպքում, 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ նրա գործունեությունը կասեցվել է:

“We are the world”, թե՞ “Следи за собой”

35 տարի առաջ այս օրերին ձայնագրվեց “We are the world” երգը, որը կարելի է ասել, դարձավ բարեգործության օրհներգը։ Այն մի գաղափարի շուրջ հավաքեց այնպիսի աստղերի, ինչպիսիք էին Մայքլ Ջեքսոնը, Բոբ Դիլանը, Սթիվի Ուանդերը և այլք։ Նպատակն էր աջակցել Աֆրիկային՝ մասնավորապես Եթովպիային, որտեղ 1983-1985թթ․ տեղի ունեցած սովի հետևանքով զոհվեց 1.2 մլն մարդ, որբացավ 400000 երեխա և

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ձեռնարկել քայլեր․ Սարգիս Գրիգորյան

Հանձնման գործընթաց, որպես այդպիսին, չի էլ մեկնարկել և, հետևաբար, Վահագն Հարությունյանի վերաբերյալ հանձնման միջնորդություն ՌԴ գլխավոր դատախազություն չի ներկայացվել. պարզաբանում

Ակնհայտ է, որ վաղեմությունն անցած լինելու հիմքով մերժման այսպիսի կոնվենցիոն իմպերատիվ պայմանի պարագայում նման միջնորդություն ներկայացնելն ուղղակի անիմաստ է, որովհետև ներկայացվելու դեպքում ենթակա է մերժման:

«Ահազանգեր ենք ստանում տարբեր երկրներից, որ տանը մնալուն ուղղված միջոցառումների հետ կապված աճում են ընտանեկան բռնությունները. սա մտահոգիչ է». ԱՀԿ գլխավոր տնօրեն

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի վստահեցմամբ՝ COVID-19-ի դեմ պայքարը կլինի արդյունավետ, եթե շրջանառության մեջ դրվող նորմերը, սահմանափակումները միանգամից ընդունվեն կառավարությունների կողմից և կատարվեն ողջ աշխարհով մեկ՝ սահմանված ժամկետներում:

Ինչպես սովորել օտար լեզու արագ և արդյունավետ կամ «քանի լեզու գիտես՝ այնքան մարդ ես» (մաս 1)

Եթե ցանկանում եք սովորել որևէ օտար լեզու, ապա հիշեք շարժառիթի (մոտիվացիա) մասին, առանց որի ուղղակի անհնար է առաջ շարժվել: «Ինչու եմ ուզում սովորել այս լեզուն» հարցը պետք է ունենա հստակ պատասխան, որն էլ հենց խթան կհանդիսանա սովորելու համար տվյալ լեզուն ու զարգացնելու համար մեր գիտելիքները:

Թոշակ եւ նպաստ կտրվի միայն անկանխիկ ձեւով. օրինագծում կան բացառություններ

Մարտին, օրինակ, կենսաթոշակների 53%-ը տրվել է անկանխիկ եղանակով,-ասում է փոխնախարարը

«Հավատարիմ մնալով Շառլ Ազնավուրի արժեքներին՝ այսօր էլ «Ազնավուր» հիմնադրամն է միանում համավարակի դեմ համաշխարհային պայքարին». Նիկոլա Ազնավուր

Սերտորեն համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ Հիմնադրամը հնարավոր է դարձրել 5000 հատ N95 հատուկ դիմակի և 1000 պաշտպանիչ հանդերձանքի ձեռքբերումը բժիշկների և բուժաշխատողների համար, ինչպես նաև ավելի քան 7000 լիտր հատուկ ախտահանիչ հեղուկի մատակարարումը բուժհաստատություններին, որը կբավարարի 2 ամսվա կարիքներն ու ավելի ապահով միջավայր կստեղծի մասնագետների համար, որոնք ամիսներ շարունակ բացառիկ նվիրումով աշխատում են՝ փրկելով բազմաթիվ կյանքեր:

Պատրա՞ստ ենք արգելել թուրքական վարունգի ներկրումը եւ գնել հայկական վարունգ՝ 300 դրամով ավելի թանկ

Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ համագործակցության արդյունքում լավ արդյունք ունեն՝ այն ապրանքները, որոնց համար արտոնություն էր գործում մինչեւ 2020-ի հունվարի 1-ը, արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2021-ի հունվարի 1-ը: Խոսքը շուրջ 600 ապրանքատեսակների մասին է՝ միս, բրինձ, բուսական յուղ, ոսպ եւ այլն:

«Ռոման» մտադիր է Հենրիխ Մխիթարյանին վարձակալել եւս մեկ մրցաշրջան

«Ռոման» չի ցանկանում ֆուտբոլիստին գնելու համար անգլիական ակումբին վճարել նրա պահանջած 25 մլն. եվրոն: Դրա փոխարեն կփորձի Մխիթարյանին վարձակալել եւս մեկ մրցաշրջան:

Մնա տանը. օրվա կադր

Նոր Նորքի Գայի պողոտայի 27 շենքի մինի-խորհրդարանն է` զրուցարանը: Այստեղ մարդիկ երկար ժամանակ է՝ չեն հավաքվում, քննարկումներ չկան: Սպասում են, թե երբ են դեմ-դիմաց նստելու, օրվա իրադարձությունները քննարկելու, միասին նարդի խաղալու: Այսօր մինի-խորհրդարանում կյանք կար`ուրախ արջուկը, որը տրամադրություն է պարգեւում անցնող-դարձողներին, իր սիրառատ գրառմամբ: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Առաջարկում ենք ձևավորել ԱԺ քննիչ հանձնաժողով՝ ավիացիայի շուրջ ստեղծված իրավիճակի ուսումնասիրության համար. «Այլընտրանքային նախագծեր»

Լոուքոսթերների թռիչքները Երևան և խոշոր դասական ավիաընկերությունների թռիչքների հնարավոր նվազումները, արդյո՞ք կոմերցիոն ռիսկեր չեն պարունակում Զվարթնոց օդանավակայանի համար և արդյո՞ք չեն վտանգում «Զվարթնոցի» ընդլայնման, նոր տերմիալների կառուցման ծրագրերը։

Քանի դեռ չունենք գիտակից և կրթված հասարակություն, չենք կարող ունենալ հզոր պետություն. Կարեն Ղազարյան

Մտորումներ Հայաստանում կրթական խնդիրների ու բարեփոխումների շուրջ Անկախության հռչակումից հետո Հայաստանը թևակոխեց զարգացման մի նոր և բարդ փուլ՝ ամենատարբեր ոլորտներում կուտակելով տարաբնույթ խնդիրների մի ծաղկաբույլ: Առաջնային խնդիրների շարքում, բնականաբար, նախևառաջ շեշտվեցին այնպիսիք, որոնք անմիջականորեն կապված էին երկրի անվտանգության հետ: Սակայն նոր ձևավորված անկախ պետության առջև ծառացած խնդիրների լուծման գործում իրեն ամենաառաջինը զգացնել տվեց կառավարման փորձի

«Ամեն ինչ պիտի անենք, որ COVID-19 համավարակը չթուլացնի ժողովրդավարության հիմքերը». ԵԽ գլխավոր քարտուղար

Ըստ նրա՝ պետք է անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության հարցը բարձրացնել, շեշտեց՝ բոլոր սահմանափակումները պետք է բխեն մարդու իրավունքների պաշտպանության, հասարակության բարեկեցության տրամաբանությունից:

Լենան ու իր թիմը սկսել են Հայաստանը տեսնել հարմարավետ աշխատասենյակների և մեքենաների պատուհաններից. «Իմ ձայնը»

Լենայի գրառման մեջ ամենասկանդալայինը ոչ թե բուն գրառումն է, այլ թիմակիցների անձնավորված աջակցությունը։

ՌԴ սուպերմարկետներում հայկական ապրանքները հայ տնտեսվարողից չեն վերցնում. Քննարկում՝ ԱԺ-ում

Գեղամ Գեւորգյանը պատասխանեց, որ իսկապես, այդ խնդիրը կա. «Հարցի առաջին կողմն այն է, որ իհարկե մեր տնտեսվարողներին սահմանափակում են: Այդ ամենը թղթի վրա չի արտացոլվում: Երկրորդ կողմն այն է, որ մենք երբեմն արտահանում ենք որոշակի ապրանքներ, որոնք ստանդարտների չեն համապատասխանում»:

«Ստեղծված աննախադեպ պայմաններում նախևառաջ անհրաժեշտ է ապահովել ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի կառավարության ղեկավար Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

ՓՄՁ-ների և գյուղատնտեսության վարկավորման գործընթացը շարունակվում է

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն աշխատում է հատուկ ռեժիմով և շարունակում  ՓՄՁ-ների և գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը, ինչպես նաև իրականացնում է նրանց զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր: Աշխատելով արտակարգ ռեժիմում՝ մենք չենք դադարեցրել պետության և հասարակության համար կարևոր և ռազմավարական ուղղությունների ֆինանսավորումը: Այս պահին մեր կարևորագույն նպատակներից մեկը Հայաստանում գյուղատնտեսական և ՓՄՁ ոլորտների պատշաճ ֆինանսավորման շարունակականության ապահովումն է: Հանդիսանալով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031