Օրվա լրահոսը

Միխայիլ Բաղդասարովը սնանկ է ճանաչվել․ «Ժողովուրդ»

Բաղդասարովը փետրվարի 17-ին ստացել է դիմումի պատճենը եւ սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկությունը:

Աղտոտված օդը COVID-19-ն ավելի մահացու է դարձնում. «Հայկական ժամանակ»

Օդի աղտոտվածությունն ահագնացրել է համավարակը, բայցեւ հենց այս համավարակի արդյունքում էլ «ժամանակավորապես» մաքրվել է երկինքը:

«Գեղեցկությունը կնոջ համար խնդիր է դառնում, երբ այն գոյություն չունի կամ կինը գեղեցկությունից բացի, ուրիշ ոչինչ չունի»

Մոնիկա Բելուչին՝ ինչպես որ կա Մոնիկա Աննա Մարիա Բելուչին տղամարդկանց կուռքն է, նաեւ շատ աղջիկներ երազում են նրա նման կանացի լինել: Իտալացի մոդելն ու հոլիվուդյան աստղը շարունակում է սրտեր գերել ու պահանջված լինել իբրեւ արտիստ: Kulturologia.ru-ն մի քանի կարեւոր փաստ է առանձնացրել նրա կյանքից: Մոնիկա Բելուչին ծնվել է Իտալիայում՝ 1964թ.-ին: Նա ընտանիքի սպասված եւ միակ

Անհրաժեշտ է, որ կառավարությունը անշարժ գույքի շուկայի ակտիվացումը խթանող ծրագրեր մշակի. «Փաստ»

Ներկայիս ճգնաժամային իրավիճակը խորը բացասական հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա

«Ոստիկանապետի ժ/պ-ն ծեծի է ենթարկել, ասել՝ պիտի վերցնես քո վրա». Միջադեպեր, ծեծկռտուք Սիսիանում. «Հայկական ժամանակ»

Օրերս քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ Սիսիանում տեղի են ունեցել միջադեպեր, որոնց կենտրոնում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանն է: Առաջին միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 6-ին, երբ ոստիկանները գողության կասկածանքով բերման են ենթարկել Սիսիանի բնակիչ, 60-ամյա Գառնիկ պապին, որի պնդմամբ՝ ոստիկանության բաժանմունքում իր նկատմամբ բռնություն է գործադրվել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գառնիկ պապի շահերի ներկայացուցիչ, փաստաբան

«Հայաստանն այսօր խճճվել է վարակի սարդոստայնում, առողջապահական համակարգում պրոֆեսիոնալ կադրերի բացակայության հետևանքով». «Փաստ»

Իսկ Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել մի մարդ, որը մասնագիտությամբ մետալուրգ է և նույնիսկ մոտավոր պատկերացում չունի՝ ինչ է իրենից ներկայացնում առողջապահական համակարգն ու համաճարակաբանական վիճակը։

Պուտինից դժգոհելու հետեւանքները. Լուկաշենկոն 4 դոլարով ՌԴ-ից նավթ կստանա, իսկ Փաշինյա՞նը…

Ռուսական քաղաքականությունից Փաշինյանի եւ Լուկաշենկոյի հրապարակային դժգոհությունից հետո Մոսկվայից հիշեցրին՝ գազի գինը պետք է բարձրանա, սպասենք հայ-ռուսական բանակցությունների արդյունքներին: Ռուսական գազի թեման կրկին ասպարեզում է: Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: «Տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ

Կառավարությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրության ժամկետը. «Հրապարակ»

Կառավարությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրության ժամկետը 30 օրով՝ 2020 թվականի ապրիլի 14-ից մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17.00 ժամկետով:

Սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ սա 20-րդ վճիռն է ընդդեմ Հայաստանի, 12-ը միայն Հյուսիսային պողոտայի գործով է. «Ժամանակ»

Հյուսիսային պողոտայի շուրջ գործընթացները կաղում են, դրան զուգահեռ պետությունը միլիոններ է վճարում որպես փոխհատուցում

Արա Բաբլոյան. «Որքան վատ իրեն պահի մեր հասարակությունը, քաղաքացին, այնքան երկար է տեւելու այս խնդիրը». «Հրապարակ»

«Մենք` բժիշկներս, պետք է պայքարենք վիրուսի դեմ եւ խուսափենք վիրուսից, ոչ թե խուսափենք այն կրող մարդուց»:

«Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը». Չոնգցին քաղաքի նվերը

10.000 դիմակ և 2000 ձեռնոց տրամադրել ենք պարետատանը՝ հրատապ կարիքների համար:

Հայկ Գեւորգյան. «Գազպրոմ»-ի ակնկալիքը, որը նա դրել է իր հայտի մեջ, չափազանցված է, հաշվի առնելով էներգետիկ բալանսը և մի շարք այլ հանգամանքներ». «Ժամանակ»

«Հայաստանի կառավարությունն օգտագործել է հարցը քաղաքական նկատառումներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի զուտ տնտեսական գործունեության կարևորությունը»

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 937

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։

Գնաճը նախատեսված էր շատ վաղուց՝ ԵԱՏՄ պայմանների թելադրմամբ. «Ժողովուրդ»

ԵԱՏՄ շրջանակներում բանակցությունների միջոցով հնարավոր է եղել հասնել նրան, որ 600 ապրանքների մաքսատուրքերը, որոնք բարձրացել էին այս տարվա հունվարի 1-ից, վերադառնան նախկին մակարդակին՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված են 6 քաղաքացիներ, որոնցից երկուսն ունեն ջերմություն. ԱՀ ԱՆ

6 քաղաքացիներից էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս երեք քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ:

FLEX ծրագրով ԱՄՆ դպրոցներում ուսանող հայ և վրացի աշակերտները վերադարձել են հայրենիք

Վերոնշյալ համագործակցության արդյունքում Հայաստան են վերադառնում 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Թուրքիայում գտնվող 73 ՀՀ քաղաքացիներ Վրաստանի տարածքով տեղափոխվել են Հայաստան

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները:

Մարզահամերգային համալիրի մոտակայքում բեկորային դիստանցիոն նռնակ է հայտնաբերվել

«РГ-42» տեսակի կոռոզիայի ենթարկված ձեռքի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակն ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի զորավարժարան և ոչնչացվել:

Արցախի ոստիկանության 4 ծառայողներ ինքնամեկուսացվել են

Ինքնամեկուսացված ոստիկանները ջերմություն, վարակին բնորոշ ախտանիշներ կամ որևէ բողոք չունեն

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Երբ կորոնավիրուսն ավարտվի…

Քանի որ համավարակը եւ նրա հետ կապված խնդիրներն արդեն շաբաթներ են տեւում, բոլորս, բնականաբար, ծրագրեր ենք գծում, թե ինչ ենք անելու, երբ այս պատմությունն ավարտվի: Ես, օրինակ, սիրում եմ աշխատել գրադարանում (գրքերի յուրահատուկ հոտը վայելելով), ինչպես նաեւ սրճարաններում, եւ կանխավայելում եմ այն պահը, երբ մի քանի շաբաթ հետո այդ հնարավորությունը կունենամ: Ոմանք անհամբեր սպասում են

ԱՍԵԿՈՍԵ

Այնտեղ, ուր պակասում են խելացի փաստարկները, դրանց փոխարինում է գոռգոռոցը: ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ  

Թրամփը սպառնում է դադարեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Այն ժամանակ, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պիտի կենտրոնանա կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի վրա, հայտնվում է իր ամենամեծ դոնոր պետության ղեկավարի քննադատության ներքո: Դոնալդ Թրամփը կազմակերպությանը մեղադրում է համաճարակի դեմ ագրեսիվ պայքար չծավալելու մեջ, եւ սպառնում է դադարեցնել այս կազմակերպության ֆինանսավորումը: Ի պատասխան Թրամփի մեղադրանքների, կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսը հանդես է գալիս միասնության

Պետք է հնարավորություն տանք, որ ՀՆԱ-ի աճի տեմպը շատ չնվազի. Աշոտ Թավադյան. «Ա1+»

Որոշակի անկում կունենանք, բայց մեկ-երկու տարում դա կշտկվի,- ասում է  ՀՀ Վերահսկիչ պալատի առաջին նախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։ Նա պատասխանել է «Ա1+»-ի հարցերին։ – Պարոն Թավադյան, ինչպե՞ս եք գնահատում կորոնավիրուսի համաճարակի արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամի հետևանքների մեղմացմանն ուղղված կառավարության քայլերը: – Դրական եմ գնահատում: Հատկապես այս իրավիճակում,երբ տնտեսական կառավարումը նույնպես հնարավորությունների արվեստ:

Եվրոպան մոբիլիզացվում է Իտալիայի կողքին. Չէին գիտակցում, որ այս հարաճարակը կարող ենք հաղթահարել միայն միասնաբար

Վերջին ամիսներին Իտալիան միջազգային մամուլի առաջին էջերին է: Անշուշտ պատճառը բոլորիս հայտնի նոր կորոնավիրուսի հսկայական արագությամբ տարածումն է և դրա հետևանքները տարբեր ոլորտներում՝ տնտեսականից մինչև կրթական ու սոցիալական: Առաջին դեպքը Իտալիայում գրանցվել էր հունվարի 30-ին, որին էլ հաջորդեց հիվանդության աննախադեպ աճը: Այսօր էլ իրավիճակը դեռ շարունակում է մնալ մտահոգիչ: Հարկ է նշել, որ Իտալիայի առողջապահական

Հայկ Չոբանյան. «Մեր դպրոցականներին բաժանել ենք 100-ից ավելի համակարգիչներ և պլանշետներ»

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Սիրելի բարեկամներ, Տավուշում իրավիճակը հսկողության տակ է։ Այս պահին ունենք 6 վարակակիր, որոնք գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում, լավ են զգում։ Նրանց մաղթենք բարեհաջող ապաքինում։ Մարզում մեկուսացված են 96, ինքնամեկուսացված են 188 հոգի։ Այս օրերին ամեն ինչ անում ենք մեր բնակիչների սոցիալական հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ՝

«Ընտանիքն արդեն վերամիավորվել է և գտնվում են ինքնամեկուսացման մեջ». Արման Թաթոյանը՝ արտակարգ դրության հատուկ ռեժիմում ևս մեկ դրական լուծված պատմության մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է արտակարգ դրության հատուկ ռեժիմում կատարված աշխատանքի ևս մեկ դրական լուծված պատմություն․ «Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ինձ էր դիմել մի քաղաքացի՝ նշելով, որ կինն ու 3 ամսական երեխան մնացել են Ռուսաստանում միայնակ և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Հարցը հրատապ էր, քանի որ կինը չէր կարողանում միայնակ

«Որոշեցինք ինչ-որ չափով բեռ վերցնել մեզ վրա, որը հիմա կրում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը». Էդմոն Մարուքյանը՝ քաղաքացիներին աջակցելու առիթով

Էդմոն Մարուքյանն ասաց, որ քաղաքացիները ապրիլի 10-11-ին կարող են զանգել 010523901, 099523901 հեռախոսահամարներով, գրել կուսակցության ֆեսբուքյան էջին և ԼՀԿ մեյլով իրենց հուզող հարցերի վերաբերյալ նամակներ ուղարկել կառավարության սոցիալական աջակցության ծրագրերի մասին:

«Ուտում, խմում, իմ համար հանգիստ ապրում եմ, մինչեւ կարանտինն ավարտվի». կորոնավիրուսով վարակված ՔԿՀ աշխատակիցն է պատմել

Կորոնավիրուսով վարակված ՔԿՀ աշխատակցի ընտանիքի անդամներից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. գյուղապետ

Արցախը գյուղմթերքների խնդիր չի ունենալու

Ապրիլի 9-ին կայացել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր նոր իրողություններում գյուղոլորտի գործունեությանը, առկա մարտահրավերների հաղթահարմանը և պարենային անվտանգության ապահովմանը: Նախարարը նշել է, որ նոր կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում տնտեսությունն անխուսափելիորեն կանգնելու է դժվարությունների առաջ, և այս պայմաններում ակնկալվում է, որ կարող են առաջ գալ խնդիրներ՝ կապված պարենային ապահովման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031