Օրվա լրահոսը
30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը կաջակցի Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին: Ընկերության կողմից 30 հազար եվրո ընդհանուր ծավալով տրամադրված միջոցները կուղղվեն 2019-2020 ուսումնական տարվա վարձավճարները վճարելուն: Ամբողջ աշխարհում և Հայաստանում այս օրերին ստեղծվել է բարդ իրավիճակ, որից անմասն չեն մնում նաև բազմաթիվ ուսանողներ: Մեզ համար որակյալ կրթությունը արժեք է, և մենք մեր հնարավորությունների սահմաններում մշտապես աջակցել ու աջակցելու
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 8-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 10-12-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ,
«ՄԻՊ-ը համակարծիք է, որ այս իրավիճակը խնդիր է». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Երբեւէ տեսե՞լ եք, որ կալանքի միջնորդություն ներկայացվի մարտի 16-ին ու մինչեւ ապրիլի 8-ը չքննվի…կամ, տեսե՞լ եք, որ դատավորը բացակայի, ու հայտնի չլինի, թե երբ է գալու:
Պետական համակարգում ամենաթողություն է ու մասնագիտական սնանկություն. Ստեփան Դանիելյան
Կարելի է արդեն իսկ պնդել, որ «հեղափոխությունը» ոչ միայն տապալված է, այլև «հեղափոխականների» կողմից չի էլ հասկացվել դրա հիմնական առաքելությունը: Փոխարենը շարունակվում է «հեղափոխական» պոպուլիզմը և դեմագոգիան, որի միակ նպատակը ժամանակ ձգելն է մինչև իրավիճակն իր հանգուցալուծմանը հասնի՝ միգուցե տարերային կերպով:
«Այս անգամ Քոչարյանին խորհուրդ չեմ տա հրաժարվել հայցից». Փաշինյանի ո՞ր խոսքերի համար է Քոչարյանը նրան դատի տվել
Հնարավոր է, որ չհրաժարվենք, որովհետեւ նախորդից հրաժարումն էր գուցե պատճառը, որ պարոն Փաշինյանը հիմա նույն ոճով է շարունակում անհավասարակշռված արտահայտությունները Ռոբերտ Քոչարյանի հասցեին:
Արայիկ Հարությունյանը լեգիտիմ է
Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը նախընտրական քարոզարշավում չէր կարող բացասական չազդել Վիտալի Բալասանյանի վարկանիշի վրա
Թոքերի արհեստական շնչառության 10 սարք է վերանորոգվել եւ պատրաստ է շահագործման. Հակոբ Արշակյան
Կորոնավիրուսի հետեւանքները վերացնելուն ուղղված առաջարկներին ԲՏԱ նախարարությունը առաջնահերթություն կտա
«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը և նրա կողմից շահագործվող օդանավերը երբևէ ներգրավված չեն եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի և թմրանյութերի վաճառքի մեջ. պարզաբանում
«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը իր գործունեության ընթացքում ոչ մի թռիչք չի իրականացրել դեպի Բուլղարիա։
290000 քաղաքացու տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով. Փաշինյան
Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով
Կորոնավիրուսի դեմ շվեդական պայքար. բոլորը գնում են գործի, դպրոց, մանկապարտեզ, նույնիսկ՝ ռեստորան
Կորոնավիրուսի համավարակի դեմ երկրները տարբեր ձեւով են պայքարում: Մեծ մասը նույն ձեւով են պայքարում՝ արտակարգ դրություն, փակ սահմաններ, մարդկանց տեղաշարժի սահմանափակում եւ այլ խիստ մեթոդներ, ուսումնական փակ հաստատություններ, փակ ռեստորաններ եւ սրճարաններ: Սկանդինավյան երկրներից Շվեդիան կորոնավիրուսի դեմ խիստ պայքար չի տանում: 10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող այս երկիրը սահմանները չի փակել, դպրոց ու մանկապարտեզ՝ նույնպես,
Աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները. Հակոբ Ճաղարյան
Եվ ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:
Կորոնավիրուսով վարակված քաղաքացին Արցախում ընտրությունների քվեարկությանը մասնակցել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից
Ժամը 14:00-ի դրությամբ, նախքան վերոնշյալ քաղաքացու մասնակցությունը քվեարկությանը, գյուղում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից 50-ն արդեն քվեարկել էին. օրվա երկրորդ կեսին մասնակցել է ընդամենը 20 քաղաքացի, այդ թվում՝ հետագայում մեկուսացված քաղաքացին: Օրվա ընթացքում բոլոր քաղաքացիներն ու ընտրատեղամասում գտնվող անձինք եղել են պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով, անհատական գրիչներով՝ և օգտվել են ախտահանիչ հեղուկներից:
Ucom շարժական կապի բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման գործիքներից՝ չվճարելով ինտերնետի համար
Այսօրվանից մինչև ս.թ. մայիսի 31-ը Ucom-ի շարժական կապի Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս հետվճարային և u Կանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման մի շարք կայքերից ու հավելվածներից՝ չվճարելով օգտագործված ինտերնետի համար։ Դրանցից են www.zoom.us կայքը և Zoom հավելվածը, Skype-ը, Viber-ը, նաև WhatsApp հավելվածը, www.armedu.am-ն ու մի շարք այլ կայքեր: Սա իրականացվում է Ucom ընկերության
74-ամյա ցմահ ազատազրկման դատապարտված ամբաստանյալին դատական նիստերի դահլիճից ազատ արձակեցին
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը դիմել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով իր միջնորդությունը քննության առնել Եվրոպայի խորհրդի՝ խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցի լույսի ներքո, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։ Ըստ փաստաբանի, վերջին երկու տարիների
Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է դեռ 2008-ին․ ԿԳՍՄՆ-ն՝ դուդուկը 2021 թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու Թուրքիայի և Ադրբեջանի հայտի մասին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում 2021 թ. գրանցելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ երկու պետություններ՝ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ հայտ են ներկայացրել «Բալաբանի կատարողական արվեստը և արհեստագործությունը» վերնագրով։
«Միլիարդ»՝ մարզիկին, «կոպեկներ»՝ բժիշկներին, ուսուցիչներին․ ի՞նչ է սա՝ վերջին հարյուրամյակի համաշխարհային պսիխո՞զ, թե՞ մարդկային թուլություն. «Հայկական ժամանակ»
Սպորտն էլ, ֆուտբոլն էլ դեռ կվերադառնան մեր առօրյան, բայց հիմա էլ ավելի կարեւոր է ուղղակի վերաիմաստավորել մեր կյանքը, փորձել վեր կանգնել սեփական հույզերից, նկրտումներից։
Դեռ կգա այս ծանր շրջանը հետահայաց արժեւորելու ժամանակը
Հարցազրույց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ – Հայտնի է, որ գրականությունը, հատկապես Հայաստանում, եկամտաբեր գործ չէ: Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ ընտրում հենց գրականությունը, գրելը: – Գրականությունը մի տարածություն է, որտեղ մտնելը երբեմն ակամա է ստացվում, քո կամքից անկախ անգամ: Հազվագյուտ մարդկանց գիտեմ, որ ընտրել են գրականությունը, որպեսզի դրանով փող վաստակեն: Այդ առումով՝ պետք է սարսափելի
«Վարչապետի ահաբեկչական քայլերը նպատակին ծառայել են». ինչո՞ւ չի քննվում Քոչարյանի խափանման միջոցի հարցը
Հայկ Ալումյանը հակված է մտածելու, որ անտեղյակության եւ օրենք խախտելու հետ գործ ունեն. «Ահաբեկված դատական համակարգ է»
Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 8 Ապրիլի 2020, 431 – Ա ՀԱԿՈԲ ՃԱՂԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյան
Այդ ի՞նչ շահույթ պետք է ստանան գործարարները բարդ տնտեսական իրավիճակում, որպեսզի կարողանան մարել կառավարության կողմից տրամադրված անտոկոս վարկերը. «Փաստ»
Հիմնական լուծումը մասնագետները տեսնում են կառավարության կողմից բիզնեսին տրամադրվող ուղղակի աջակցության մեջ
Արվեստը արտակարգ դրության օրերին
Կամ՝ ինչպե՞ս են ստեղծագործում արվեստագետները: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` ՀՀ-ում արտակարգ դրության հետեւանքով փակվեցին հասարակական վայրերը` այդ թվում նաեւ մշակութային կենտրոնները: «Առավոտը» զրուցել է արվեստագետների հետ, պարզելու՝ ինչպե՞ս են ստեղծագործում արտակարգ դրության պայմաններում։ Զրուցեցինք քանդակագործ, նկարչուհի, մանկավարժ Ստելլա Գրիգորյանի հետ: Հարցին, թե պայմանավորված արտակարգ դրությամբ` աշխատո՞ւմ է հեռավար տարբերակով, Ստելլան ասաց. «Աշխատանքիս բնույթից ելնելով՝ չեմ կարող
Գների աճի վերաբերյալ հակասական տվյալներ են հաղորդվում թե՛ պաշտոնյաների, թե՛ տնտեսվարողների կողմից. «Հրապարակ»
Զրոյացնելով կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի եւ մի շարք այլ ապրանքատեսակների ներմուծումը ԵԱՏՄ տարածքից, կառավարությունը, փաստորեն, ուզում է կանխել առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը:
Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական «հրադադար» է առաջարկում գործող իշխանությանն ու հին համակարգին՝ հակահամաճարակային պայքարը չվտանգելու համար. «Ժամանակ»
Քաղաքական «հրադադարի» վերաբերյալ Տեր-Պետրոսյանի բանաձևը ռացիոնալ է ու հասկանալի, սակայն հեռու ենք այն մտքից, որ առաջին նախագահի հորդորները լսելի կլինեն քաղաքական համակարգի հիմնական բևեռներում։ Տեր-Պետրոսյանի ձևակերպումներն ինչքան էլ քաղաքական են, միևնույն է՝ կտրված են հայաստանյան այսօրվա իռացիոնալ իրականությունից։
Մահվան դեպքն արձանագրվել է Արտաշատի ԲԿ-ում. ԱՆ խոսնակը մանրամասնում է
Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա»
«Պլաստիկ վիրահատությունն ու բոտոքսը կնոջը չեն կարող գեղեցկուհի դարձնել, եթե ներսը դատարկ է»
Այսօր, ցավոք, գեղեցկության չափանիշները փոխվել են, եւ շոու-բիզնեսի, կինոյի գեղեցկուհիների մասին խոսելիս՝ մարդիկ առաջին հերթին պատկերացնում են նրանց վիրահատված քիթը, «լցրած» շուրթերն ու սիլիկոնե կլորությունները: Սակայն կան հոլիվուդյան աստղեր, որոնք չեն դիմել վիրահատական միջամտություննների: Kulturologia.ru-ն առանձնացրել է նրանցից 5-ին: Ամերիկացի դերասանուհի Դայան Քիթոնն առաջին դերը խաղացել է «Մազեր» բրոդվեյյան ռոք-մյուզիքլում: Նրա կարիերայի կայացման մեջ մեծ
«Կան նաեւ այլ ավիաընկերություններ, որոնք աշխատում են Աֆրիկայում». ապօրինի գործունեության մասին վարչապետի հայտարարության հետքերով․ «Ժողովուրդ»
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ «Տարոն Ավիա» ընկերությունը գրասենյակ է ունեցել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում, նաեւ օդային բեռնափոխադրումներ է իրականացրել Աֆրիկայում ԱՆ-12 եւ ԻԼ-76 ինքնաթիռներով։
Ընտրել են քիչ գումարով քչերին օգնելու տարբերակը. Սուրեն Պարսյան. «Փաստ»
Տնտեսագիտական տեսանկյունից պարզապես նոնսենս է, երբ չգիտես, թե որքան է վնասը, բայց ուզում ես վերացնել այն: Այս պահին մենք չգիտենք կորոնավիրուսի հետևանքների և վնասների չափը, բայց փորձում ենք վերացնել դրանք:
Միրիկ գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են. Արցախի ԱՆ
Առողջապահության նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ այս պահին բուժհաստատություններում Միրիկ գյուղի կամ մեկ այլ դեպքով մեկուսացված քաղաքացիներ չկան:
«Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ». Փաշինյան
Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին:


















































