Օրվա լրահոսը
Արդյոք Արմավիրի պետին աշխատանքից ազատելով՝ Դուք կատարել եք պոպուլիստական քայլ` ընդառաջ գնալով ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան գրառմանը. հարցեր ՔԿ ղեկավարին. «Ժողովուրդ»
Եթե փետրվարի 5-ի սպանության գործի քննչական խմբի ղեկավարից եւ կամ ՀԿԳ վարչության պետի աշխատանքից դուք այդքան գոհ եք, ի՞նչ հիմքով եք պնդում, որ վենդետա է եղել: Եթե բոլորը օրենքով իրենց հասանելիք պատիժը, ըստ Ձեզ, ստացել են, ինչո՞ւ պետք է մյուս կողմը անարդարության զգացողություն ունենար եւ վենդետա իրականացներ` սպանելով փետրվարի 5-ի սպանության հետ որեւէ առնչություն չունեցած Վալոդյա Գրիգորյանին:
Արցախի Հանրապետությանը սեփականազրկում են՝ առանց իրեն գործով մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան
ՀՀ վարչական դատարանը հրաժարվում է Արցախի Հանրապետությանը, գույքի գրանցված սեփականատեր Արցախի կառավարությանը, ինչպես նաև «Ֆիդես» ՈՒՎ կազմակերպությանը Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ գործով դատավարական որևէ կարգավիճակ շնորհել։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթին ի պատասխան հայտնել է, որ հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից
հավելելով, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» սահմանումը։
Սոս Պետրոսյան. «Ուրախությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Տաշիր Գրուպ»-ին, որ այսպիսի շքեղ կրկես է կառուցել մեր հանդիսատեսի համար»
«Tashir Arena»-ի բացման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Aravot.am-ը կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանից հետաքրքրվեց, թե «Tashir Arena»-ն ինչո՞վ է տարբերվում Երեւանի հին կրկեսից, որտեղ ինքը երկար տարիներ աշխատել է: «Ուզում եմ մի փոքր գնալ հիշողությունների աշխարհ: Երբ 1970 թվականին ավարտեցի Մոսկվայի կրկեսային ուսումնարանը, ինձ մեծն Լեոնիդ Ենգիբարյանը հենց Մոսկվայում ասաց, որ մենք աշխատելու ենք Երեւանի
Հայաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Վարշավայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության խորացման նոր հնարավորությունները՝ երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկային և ընդհանուր արժեքների վրա կառուցված բարեկամությանը համահունչ։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ Հայաստանի ժողովրդավարական օրակարգին, դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև ԵՄ հետ փոխգործակցության խորացմանը ցուցաբերած
Հայաստանը՝ համաշխարհային ներկայացումների քարտեզին. Tashir Arena-ի բացումն ու ETERNIA շոուի պրեմիերան` հոկտեմբերի 25-ին
Հոկտեմբերի 24-ին տեղի կունենա Երևանի ժամանակակից, բազմաֆունկցիոնալ մշակութային և ժամանցային Tashir Arena կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։ Հոկտեմբերի 25-ին Tashir Arena-ն իր դռները կբացի առաջին հանդիսատեսի առջեւ՝ ETERNIA թատերա-կրկեսային շքեղ շոուի պրեմիերայով։ Շոուի ստեղծման վրա մոտ երկու տարի աշխատել է ավելի քան երեք հարյուր մասնագետներից կազմված միջազգային թիմը։ Նախագծի մեկնարկի մասին պատմեց «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին
Բաքվի ժխտումների և Երևանի լռության ֆոնին երկու կարեւոր նորություն. Վարդան Օսկանյանը՝ արցախահայության վերադարձի իրավունքի մասին
Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ՖԲ գրառումը. Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում Ադրբեջանի հարձակումից Արցախի վրա, որն առաջացրեց նրա ողջ հայ բնակչության արտագաղթը, անցել է երկու տարի, և վերադարձի հարցը շարունակում է ստանալ անժխտելի միջազգային ընդգրկում։ Ուզում եմ կիսել երկու կարևոր նորություն։ Վաշինգտոնում Պետդեպարտամենտը արձանագրել է առաջընթաց՝ ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև
«Սամվել Կարապետյանը խնդիր էր դրել, որպեսզի «Տաշիր Արենան»-ն լինի բազմաֆունկցիոնալ եւ համալրված ամենանոր տեխնոլոգիաներով, եւ մենք հասանք մեր նպատակին». Հրաչյա Արշակյան
Սույն թվականի հոկտեմբերի 25-ին Երեւանի կրկեսի տեղում փաստացի զրոյից կառուցված «Տաշիր Արենան»-ն «Eternia» շքեղ շոու ծրագրով հյուրընկալ դռները կբացի հանդիսատեսի առջեւ: Երեւանի նորագույն մշակութային կենտրոնի՝ «Տաշիր Արենա»-ի, բացման առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի մասնակիցները պատմեցին, թե ինչու է «Տաշիր Արենա»-ն բացառիկ հարթակ, որտեղ հնարավոր է լինելու կազմակերպել ոչ միայն կրկեսային ներկայացումներ, այլեւ համերգներ, այլ բեմադրություններ,
«Այս բոլոր պնդումները սուտ են և չունեն որևէ փաստական հիմք։ Մենք դրանք գնահատում ենք որպես կանխամտածված զրպարտություն»
ՀՅԴ-ն դիմել է դատարան
Գյումրու տոնին ելույթ կունենա նաև Աբրահամ Ռուսսոն
«Գյումրու օրը», որը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որոշմամբ նշվելու է բանտախցում գտնվող բարերար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» հիմնադրամի ֆինանսավորմամբ, այլ ոչ թե՝ Գյումրու բյուջեի հաշվին, կնշվի հոկտեմբերի 4-ին։ Գյումրու ավագանու նիստի ժամանակ, երբ բավական թեժ զրույց ծավալվեց տոնակատարությունը բարերարի հաշվին նշվելու շուրջ, Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ մեծ գումարներ են ծախսելու, մեծ միջոցառում է լինելու, իսկ թե
ՀՀԿ ԳՄ նիստում ողջունվեց խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության որոշումը՝ միանալ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին կուսակցության խմբակցության կողմից նախաձեռնված վերջին խորհրդարանական լսումների արդյունքները։ Արձանագրվեց, որ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկի շուրջ ձևավորվել է լայն հասարակաքաղաքական միախմբվածություն, ինչում իրենց կարևոր դերակատարությունն ունեն նաև արտախորհրդարանական ուժերը և գործիչները։ Ողջունվեց խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության որոշումն, այնուհանդերձ, միանալ տվյալ գործընթացին և ընդգծվեց
Փաստաթղթերն ամբողջովին անտեսում են ԼՂ հակամարտության հիմնական սուբյեկտին․ Արցախի հարցով քննարկում Ժնեւում
«1990-ականների պատերազմի հետեւանքով կորցրի հորս։ Պատերազմի հետեւանքով վեց տարեկանում կորցրի տեսողությունս։ Ողբերգությունները հանգեցրին նրան, որ սրտի կաթվածի հետեւանքով կորցրի մորս։ Բայց ես չեմ ատում ադրբեջանցի ժողովրդին։ Անգամ ընտանիքովս եւ երկու երեխաներովս հանդերձ բռնի տեղահանվելուց եւ ապաստանելուց հետո, ադրբեջանական քրեական հետապնդումից կամ առեւանգումից խուսափելուց հետո ես չեմ ատում ադրբեջանցի ժողովրդին»։ Այս հայտարարությամբ հանդես է եկել Արցախի
Հայաստանից ընտրել են Գյումրու թատրոնը․ վաղը աճեմյանցիները կմեկնեն Ղազախստան՝ միջազգային փառատոնի
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 15 դերասաններ վաղը կմեկնեն Ղազախստանի Կոստանայ քաղաք՝ մասնակցելու «Քիթ ֆեստ» անվամբ փառատոնի։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 1-5-ը։ Նրանք կներկայացնեն ազգությամբ լեհ, աշխարհահռչակ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանին» պիեսը, որի ռեժիսորն Արտուշ Միքայելյանն է։ Աճեմյանցիների այս բեմադրությունն անցած տարի արժանացել է «Արտավազդ» մրցանակի՝ «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում։ Թատրոնի գեղարվեստական
«Բերեք, դատավճիռները գրեմ, տամ, բայց է՞դ ենք ուզել»․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի արդարացման մասին
«Ես դատարաններ եմ փորձել շրջափակել, դատական համակարգով եմ փորձել հեղափոխություն անել։ Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դա չի ստացվել, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք»․ Նիկոլ Փաշինյան
«Ո՞ւր գնանք, եթե մեր տունը սա է»․ սահմանամերձ Կուտականում երիտասարդները լուծումներ են գտնում, իսկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խոսում է մարզի բռնազավթված տարածքների մասին
«Մենք ունենք խնդիր․ մեր տարածքներից կան օկուպացված տարածքներ»․ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր, այդ թվում նաեւ՝ Վարդենիս խոշորացված համայնքի Կուտական եւ Տրետուք բնակավայրերը, որտեղ լրագրողները շրջայցի էին գնացել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ, թեեւ գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին, շատ դեպքերում՝ ադրբեջանական ԶՈւ ուղիղ նշանառության տակ, սահմանամերձ գյուղի կարգավիճակ չունեն, ներառված
«Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը նաեւ մեր նվագախմբի առաքելությունն ենք համարում»․ Գուրգեն Բաղդասարյան
Անդրադառնալով հարցին, թե Արցախ վերադարձի ի՞նչ հնարավորություն են տեսնում՝ Գուրգեն Բաղդասարյանն ասում է․ «Բոլորս էլ շատ մեծ ցանկություն, երազանք ու նպատակ ունենք վերադառնալ տուն՝ Արցախ։ Կոնկրետ մենք պայքարում ենք մշակույթի ոլորտում, նպատակ ունենք ելույթ ունենալ աշխարհի տարբեր բեմերում՝ հնչեցնելով Արցախի անունը»։
Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ համազեկուցողների հետ
Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության ընթացքը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացվող քայլերը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի
«Երեկ Գյանջայում հայերի ողնաշարն ու գլուխը կոտրելուց էին խոսում, ո՞րն է այդտեղ խաղաղությունը»․ քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին հայտարարությունները համարում է բացահայտ կեղծիք։ Նա Aravot.am-ի հետ զրույցում որպես թարմ փաստացի ապացույց մեջբերում է երեկ Գյանջայում «ԱՊՀ-2025» սպորտային խաղերի պաշտոնական բացման ժամանակ Բաքվի կողմից հայ ժողովրդին կրկին ստորացնելու ու արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու փորձը, երբ բեմում` որպես 44֊օրյա պատերազմում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի խորհրդանիշ, հայտնվեց «երկաթյա
«Մեծ համոզմունք ունեմ, որ ժողովուրդը մեզ տված մանդատը 2026-ին երկարացնելու է»․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան․ «Համարձակություն ունեմ ասելու՝ մենք օրգանական կապով ենք կապված ժողովրդի հետ, մենք չենք այս ամենը որոշել, որոշել է ժողովուրդը, և 2026-ին էլ որոշելու է ժողովուրդը»։
Երեւանի կենտրոնում գտնվող սննդի օբյեկտում աղիքային ցուպիկ, սալմոնելաներ եւ այլ մանրէներ են հայտնաբերվել
Արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։
«Մեր պայմանավորվածություններում չկա, որ մենք ջրերը, հացը կտրում ենք, օդը փակում ենք, լույսը անջատում ենք և դրա փոխարեն ստեղծում ենք TRIPP ուղի»․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ն՝ անկախությունից ի վեր ոչ մի օր խաղաղություն չի տեսել․ «Երրորդ հանրապետությունն ընդհանրապես խաղաղություն չի տեսել։ Մեզ անծանոթ երևույթ է խաղաղությունը»։
Ագրեսորն իր կողմից կիրառված ֆոսֆորը փորձում է վերագրել հայկական կողմին
«Փաստինֆո». Ադրբեջանը սեփական հանցագործությունները հայկական կողմին վերագրելու ուողղությամբ ակտիվ աշխատանքը շարունակում է։ Գերության մեջ գտնվող հայերի հանդեպ շինծու մեղադրանքներով դատական նիստը շարունակվել է այսօր, որի ժամանակ ընթերցել են «փաստաթղթեր»։ Ագրեսոր երկրի դատական այսօրվա նիստի ժամանակ փորձ է արվել քաղաքացիական անձանց հանդեպ թույլ տված իբրև ինչ-որ ռազմական հանցագործություններ «կարել» հայկական կողմի վրա, թե, իբր, 2016 թ.
ՀՀ նախագահը և Չեխիայի դեսպանը քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պիրունչիկին։ Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին, ի դեմս նրա շնորհավորել է Չեխիայի ժողովրդին և իշխանություններին ազգային տոնի առթիվ և մաղթել բարօրություն, զարգացում և խաղաղություն՝ վստահություն հայտնելով, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և
Սրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ բուժառուներ այսուհետ հնարավորություն կունենան պետական ծրագրով անվճար վիրահատվելու. Ավանեսյան
Ինչպես խոստացել էի սրտամկանի սուր ինֆարկտի` «Ստենտ` կյանքի համար» ծրագիրն ընդլայնել ենք: Հատկապես կյանք փրկող ծրագրերի բարելավումն ու ընդլայնումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Փոփոխության արդյունքում սրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ պացիենտներ այսուհետ հնարավորություն կունենան պետական ծրագրով անվճար վիրահատվելու: Եթե մինչ ծրագրի ընդլայնումը շահառուներ էին հանդիսանում սրտամկանի կոնկրետ տեսակի ինֆարկտով պացիենտները, օգոստոսի 1-ից բոլոր տեսակի
Կադրային փոփոխություններ դատախազությունում՝ օգոստոս-սեպտեմբերի ամիսներին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Լիաննա Հակոբյանը նշանակվել է
Նոր հայցեր են ներկայացվել Արամ Սարգսյանի, Լուսինե Բադալյանի ու Գևորգ Պապոյանի դեմ՝ ՀՅԴ-ի վերաբերյալ զրպարտող արտահայտությունների համար. Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը Ստի ու կեղծիքի դեմ պայքարում նոր հայցեր ենք ներկայացրել Արամ Սարգսյանի, Լուսինե Բադալյանի ու Գևորգ Պապոյանի դեմ` Հայ հեղափոխական դաշնակցության վերաբերյալ զրպարտող ու վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար:
Ինչպես ժամանակին Տեր Արամին մաղթեցի, այժմ Տեր Թադեին նույնպես մաղթում եմ, որ ուղղամտությունը իսպառ չլքի նրան և գործիք չդառնա չարի ձեռքին
Հայ Եկեղեցու և բարեպաշտ հավատացյալների համար մեծ վիշտ է ամեն մի նման պատմությունը։ Բայց ոչ թե տխրում ենք նրա համար, որ Տեր Թադեի կամ Տեր Արամի մոլորության պատճառով Հայ Եկեղեցին թուլացավ, ինչը հնարավոր չէ, այլ տխրում ենք, որովհետև ևս մեկ հոգի, այն էլ օծյալ քահանա, զոհ է դառնում հակաեկեղեցական ու ապազգային քարոզչությանը։ Եվս մեկ հոգի կորստյան վտանգի է ենթարկում ոչ միայն իր, այլ նաև իրեն հետևողների հոգիները։
Կանադացի հյուրերին հետաքրքրել են Հայաստանի դատական համակարգի թվայնացման փորձն ու էլեկտրոնային արդարադատության համակարգի գործունեության մանրամասները
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է աշխատանքային 7-օրյա այցով Հայաստանում գտնվող Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը։ Կանադացի գործընկերների հետ համագործակցությունը նախատեսված է Կանադայի Դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի 2025-26 թվականների տեխնիկական աջակցության ծրագրով, ինչի շրջանակում ԲԴԽ-ում և դատական դեպարտամենտում իրականացվել են հայ-կանադական առցանց հանդիպումներ անչափահասների արդարադատության
«Նայում են՝ էքսկավատոր չկա, ասում են ֆեյք է»․ Փաշինյանը՝ Թրամփի ուղու մասին
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Թրամփի ուղու հետ կապված քննարկումներ են սկսվել կոնկրետ բովանդակությունների վերաբերյալ, նախագծման շուրջ։ Ասաց, որ աշխատում են, թե ով պետք է նախագիծ անի, ոնց պետք է նախագիծ արվի։ Երկաթուղին պիտի նախագծվի։
Ամերիաբանկ. համադրելով թվայինն ու կայուն ֆինանսավորումը
Ֆորբս ամսագիրը հրապարակել է Հայաստանին նվիրված հատուկ զեկույց, որտեղ ներկայացվում է մեր երկրի տնտեսական ու ներդրումային գրավչությունը: Զեկույցում տեղ է գտել նաև Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանի հարցազրույցը Ամերիաբանկը Հայաստանի բանկային համակարգի ակունքներում է, որի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1910 թվականից։ 2008 թ.-ից գործելով ներկայիս բրենդի ներքո՝ բանկը շարունակական զարգացմամբ վերափոխվել է համապարփակ


















































