Օրվա լրահոսը

«Լիքը մարդ ոգևորված է, որ ապացուցեն, որ սա խաղաղություն չէ։ Ես ասում եմ՝ մենք կփորձենք ապացուցել հակառակը»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, խաղաղությունը համեմատելով նորածին երեխայի հետ, ասաց․ «էրեխեն 21 օրական է, գրիպ էլ կընկնի, ջերմություն էլ կունենա»։

ԱՄՆ կոնգրեսականները դիմել են Թրամփին՝ պահանջելով ապահովել Արցախից բռնի տեղահանվածների վերադարձը, ազատ արձակել հայ պատանդներին

Շնորհակալություն կոնգրեսական Ֆրենկ Փալոնին և այն 86 ԱՄՆ կոնգրեսականներին, ովքեր երկու կուսակցությունների միասնական դիրքորոշմամբ դիմել են նախագահ Թրամփին՝ պահանջելով. 🔷ապահովել Արցախից բռնի տեղահանվածների վերադարձը, 🔷ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներին, 🔷վերականգնել և պաշտպանել հայկական քրիստոնեական եկեղեցիները։ 🔷Այս դժվար ձեռք բերված առաջընթացը ԱՄՆ բոլոր 50 նահանգներում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տասնյակ հազարավոր ակտիվիստների հետևողական և անխոնջ

ՄԻԵԴ նախագահը դրական է գնահատել Հայաստանում բարեփոխումները և վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի հետ։ Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային դերը մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգում և կարևորել Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու ՄԻԵԴ-ին, ինչը հանդիսանում է ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հիմնասյուներից մեկը։ Վարչապետը ներկայացրել է

ԿԳՄՍ նախարարությունը «սրբագրեց» քաղաքապետարանին՝ հարցը փոխանցելով դպրոցների տիրույթ

Բջջայինների օգտագործման կարգավորումները կսահմանվեն դպրոցների ներքին կարգապահական կանոններով

ՀՀ-ում տարեկան գնաճն օգոստոսին բարձրացավ՝ հասնելով 3.6 տոկոսի. Համաշխարհային բանկի ամփոփագիրը

Հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում բյուջեում գրանցվել է ՀՆԱ-ի 0.6 տոկոսի չափով աճողական պակասուրդ

Global High-Tech Award-ի 16-րդ դափնեկիրը կժամանի Հայաստան հոկտեմբերին

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2025 թ․ դափնեկիրը Վինսենթ Ռոշն է: «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշի այցը Հայաստան նախատեսված է 2025թ․-ի հոկտեմբերի 14-16-ը՝ ՀՀ պետական  մրցանակը ստանալու կապակցությամբ։ Ավանդույթի համաձայն՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, տեղի կունենա  մրցանակին նվիրված հատուկ փոստային ծրարի

«Կիլիկիա» գարեջրի գործարանի մասով 2022 թ.-ին նախաձեռնված քրեական վարույթ կա՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով

«Կիլիկիա» գարեջրի գործարանի մասով 2022 թվականին նախաձեռնված քրեական վարույթ կա՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու հատկանիշներով, ԶԼՄ-ների ասել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ «Գտնվում է նախաքննության փուլում: Կատարվել են քննչական գործողություններ: Տնտեսվարողին թույլատրվել է շարունակել գործունեությունը»,–ասացին գերատեսչությունից:    

«Նրանք ասում են՝ պիտի հեռանաք». Արցախի ողբերգության վավերագրական ինստալյացիա Երևանում

2023 Թ.-Ի ԱՐՑԱԽԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԻՆՍՏԱԼՅԱՑԻԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ Սեպտեմբերի 26–28-ը Latitude Art Space ցուցասրահում կայացավ շվեյցարահայ ռեժիսոր Վարսի Բուխմաննի «They Say We Have to Leave» («Նրանք ասում են՝ պիտի հեռանաք») վավերագրական ինստալյացիայի միջազգային պրեմիերան: Ինստալյացիան ներկայացնում է 2023 թ. Արցախի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումը։ Եռօրյա հանրային ցուցադրությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց արվեստի ու մշակույթի գործիչների, ինչպես

Հայաստանն ընտրվել է Եվրոպայի մամուլի անկախ խորհուրդների ալյանսի 2027 թ. գլխավոր ասամբլեայի հյուրընկալ

Սեպտեմբերի 26-ին, Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի մամուլի անկախ խորհուրդների ալյանսի (AIPCE) Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, Հայաստանը եւ Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ընտրվել են Ալյանսի 2027 թվականի Գլխավոր Ասամբլեայի հյուրընկալ։ Երևանի մամուլի ակումբ

Դատախազը Միքայել Սրբազանի համար պահանջեց 2 տարի 6 ամիս ազատազրկում

Արա Զոհրաբյանը դատարանում ընթերցեց Շիրակի մարզի երեխաների նամակը Միքայել Սրբազանին

Ըստ Անանյանի վերլուծության՝ ստացվում է, որ Հայաստանը 30 տարի փորձել է ինքն իրեն ռիսկերի տակ դնել, սակայն մեզ շրջափակման ենթարկած երկրները մեծահոգաբար դա թույլ չեն տվել. Բաբկեն Թունյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան գրառմամբ պնդում է, որ «…սահմանների բացումը կարող է որոշակի քաղաքական ու հոգեբանական նշանակություն ունենալ, սակայն տնտեսական առումով այն պարունակում է ոչ թե հնարավորությունների դաշտ, այլ՝ խոցելիության և կախվածության ռիսկեր…»: Ըստ

Գարեգին Երկրորդը բրազիլահայ ուխտավորներին հորդորեց ամեն ջանք ի գործ դնել օգտակար ծառայություն բերելու ազգին, հայրենիքին և Եկեղեցուն

Սեպտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ուխտավորներին՝ կարևորելով աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը դեպի Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որոնք ազգային ինքնության

Հայաստանը հաղթահարելով վերջին հինգ տարիների բարդ մարտահրավերները, գտնվում է իր զարգացման շրջադարձային կետում. Փաշինյանը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է վարչապետի այցը Ստրասբուրգ և ընդգծել Եվրոպայի խորհրդի ու Հայաստանի Կառավարության միջև ձևավորված ակտիվ և արդյունավետ համագործակցության փաստը։ Ալեն Բերսեի խոսքով՝ այդ համագործակցությունը նպաստել է Հայաստանի Հանրապետությունում ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջմղմանը բոլոր ուղղություններով։ Նա վստահություն

ՔՊ-ական պատգամավորը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչու վարչապետը կամ նրա թիմը սեպտեմբերի 27-ին չայցելեցին Եռաբլուր եւ հիշատակի օրը համեմատեց տոն օրերի հետ

Դիտարկմանը, թե, ըստ էության, հնարավոր չէ, պատկերացնել Նիկոլ Փաշինյան եւ առանց «reel» ինչ-որ այց, բայց, այնուամենայնիվ, վերջին անգամ ե՞րբ է վարչապետը կամ թիմը գնացել Եռաբլուր կամ, ինչպես ինքն է ասում, պատերազմի հետ կապված այլ խորհրդանշական վայրեր, ՔՊ-ականը պատասխանեց. «Վարչապետի այցերի մասին դուք տեղեկատվություն կարող եք ստանալ իր մամուլից, մամուլի պատասխանատուներից, մամուլի հաղորդագրություններից:

Արեգնազ Մանուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արեգնազ Մանուկյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ: ԱԺ

«Միքայել Սրբազանի դատապարտումը կլինի վերջին ահազանգը հայ ժողովրդի համար»․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Սրբազանի մեղքը այն է, որ նա համարձակվել է Հայաստանի եւ Արցախի շահերը պաշտպանել, չհաշտվել կապիտուլյացիայի հետ»․ Էդուարդ Շարմազանով

Սահմանների բացումը տնտեսական առումով պարունակում է ոչ թե հնարավորությունների դաշտ, այլ՝ խոցելիության և կախվածության ռիսկեր. Դավիթ Անանյան

Սահմանների բացման պայմաններում ամենաարագ երևացող հետևանքը լինելու է թուրքական ապրանքների ինտենսիվ ներթափանցումը հայաստանյան շուկա։ Մեր արդյունաբերական ոլորտները, որոնց մրցունակության մակարդակը արդեն իսկ խոցելի է, դժվար թե դիմանան նման ճնշմանը։

Վաղարշակ Հակոբյան. «ԵԱՏՄ-ից դուրս գալու որեւէ օրակարգ չկա, հակառակը, մենք խորացնում ենք մեր հարաբերությունները ԵԱՏՄ մեր գործընկերների հետ»

Պատգամավորը նաեւ նշեց, որ «Թրամփի ճանապարհ» կոչվածի մասով այս պահին շատ ակտիվ աշխատում են ամերիկացիների հետ, նաեւ աշխատանքային խումբ է ձեւավորվել, սակայն ինքը լիազորված չէ այդ թեմայով պարզաբանումներ տալ:

Ազատությունից զրկված անձանց հետ Իսահակ վարդապետ Պողոսյանի հանդիպմանը քննարկվեցին կյանքի իմաստի և արժեքների, հավատքի դերի, ինչպես նաև հոգևորի և աշխարհիկի հավասարակշռության կարևորության մասին հարցեր

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու, հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպում է ունեցել ազատությունից զրկված անձանց հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր հիմնարկի գրադարանին նվիրել իր հեղինակած գրքերը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հրատարակված հոգևոր և աշխարհիկ արժեքավոր գրականություն։ Այս միջոցով ազատազրկված անձանց հնարավորություն է ընձեռվում հաղորդ լինելու հայ

«Կան բաց հարցեր, ուրախ եմ, որ ՀՀ վարչապետին կտեսնենք ԵԽԽՎ-ում։ Պիտի ուղի գտնենք մեր ադրբեջանցի գործընկերներին կրկին Վեհաժողովում տեսնելու»․ հունգարացի պատվիրակ

ԵԽԽՎ-ն որոշեց հրատապ ընթացակարգով այս նստաշրջանի ընթացքում քննարկել Ուկրաինայի հարցով պահանջատիրական հանձնաժողովի ստեղծման, ՌԴ-ի՝ ժողովրդավարությանն ուղղված մարտահրավերների, Գազայում մարդասիրական աղետի և Վրաստանին առնչվող հարցեր։

Կապարակնքված լցակայանը շարունակում է գործել Վաղարշապատ համայնքի նախկին և ներկա ղեկավարների հովանավորությամբ. «Հետք»

Եթե տնտեսվարողն ապրիլի 11-ին «գազի լիցքավորման սարքավորումներն ապամոնտաժել էր», ինչո՞ւ է ապրիլի 16-ին Ալբերտ Շահինյանի վերաբերյալ քննված վարույթով այն ապամոնտաժելու որոշում ընդունել։

Անհետ կորածի հարազատի ինքնազգացողությունը վատացավ, «շտապ օգնություն» կանչեցին

Իմացա՞ք՝ ով էր դավաճանը, ով սրիկան, ով էս երկիրն ու երեխեքին ծախեց. անհետ կորածի հորեղբայր

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված արձանագրությանը

«Երբ սահմանները բացվեն, մենք կկարողանանք բազմաթիվ ապրանքներ, որոնք ներմուծում ենք, կողքիններն արտահանում են, իրենցից ներմուծենք: Հետեւաբար, մեր ներմուծման գինը կէժանանա, հետեւաբար Հայաստանում այդ ապրանքների ինքնարժեքը կիջնի»

Փաշինյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Մուտքի մոտ վարչապետին դիմավորել են ԵԽԽՎ նախագահը և ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում» և կարճատև շրջայց կատարել: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի համագործակցության

Ջրառատում խաչքար է բացվել ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների

Գրիգոր Ռոբերտի Թորոյան՝ սերժանտ, հետախույզ, Աշոտ Էդվարդի Պետրոսյան՝ սերժանտ, ֆագոտի հաշվարկի հրամանատար, Գևորգ Մանվելի Կիրակոսյան՝ կամավոր, երկու որդիների հայր՝ 44-օրյա պատերազմում Ջրառատ բնակավայրից հերոսացած տղաների անուններն են, ովքեր կյանքի գնով պահեցին հող հայրենին։ Ջրառատում հերոսների հիշատակին նվիրված խաչքար և նրանց նկարներով հուշակոթողներ են բացվել՝ համագյուղացի Հենրիկ Յայլոյանի և հարազատների հովանավորությամբ։ Բացման արարողությանը մասնակցել են Շիրակի

Playboy TV Europe ծրագիրը կհեռարձակվի, իսկ «Սյունիք ՏՎ»-ն տուգանվեց

Սեպտեմբերի 26-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարեց իր հերթկան նիստը։ Օրակարգային հարցերն էին՝ «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ: «ՀԱՈՒԶ ՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 42 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 43

Արտահանման ոլորտում պատկերը մնում է մտահոգիչ. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին։ Այսպես՝ 🔹Տնտեսական ակտիվության աճը վերջին ամիսներին պահպանվում է բարձր մակարդակում։ Օգոստոսին ՏԱՑ-ը կազմել է 7.5%, իսկ հունվար-օգոստոս ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 7.1%։ Բարձր աճերի պահպանումը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա բարձր բազայի աստիճանաբար չեզոքացմամբ, որի արդյունքում նկատվում է արդյունաբերության ոլորտի որոշակի վերականգնում։ Բացի

Ամեն տարի գրիպի դեմ 200 000 դեղաչափ պատվաստումներ են իրականացվում. Զարուհի Գրիգորյան

Սվետլանա Գրիգորյանը հավելեց, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարելի է իրականացնել այլ պատվաստանյութերի հետ միասին, եթե օրացուցային ժամկետում նախատեսված պատվաստումներ կան, ապա համատեղ կարելի է դրանք կիրառել:

44-օրյա աղետի հիշատակությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

«Որպեսզի ցեղդ ու հայրենիքդ ապրեն, նրանց համար մեռնելու կամք ունեցիր։ Իբրև հայ մարդ անպետք է նա, որ չունի այդ կամքը», – ասել է Գարեգին Նժդեհը։ Սերունդները լավ են սերտել մեծ հայրենասերի թողած պատգամը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը հայ նորագույն պատմության ամենացավալի օրերից մեկն է, երբ արյունարբու ոսոխը պատերազմ սկսեց մեր հայրենիքի անբաժան մաս կազմող Արցախ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031