Օրվա լրահոսը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ավստրիացի ուխտավորներին
Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրիայի Գրաց քաղաքի Կաթոլիկ համալսարանական համայնքի ուխտավորներին՝ գլխավորությամբ Հայր Ալոիս Քյոլբլի։ Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց ուխտավորներին՝ ընդգծելով, որ այսօրինակ այցելությունները ամրացնում ու զորացնում են եկեղեցիների միջև հարաբերությունները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների
Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով և անվտանգ օգտագործումը Հայաստանի առաջնահերթություններից է․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության` «123 համաձայնագրի» բանակցությունների մեկնարկին նվիրված տեսահանդիպմանը: Բանակցությունների մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել նաև ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Գոնզալո Սուարեզը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Իր
Կայացավ Սամվել Կարապետյանի «Խոջիվանք» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը
Գործն է անմահ, լա՛վ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նըրան, որ իր գործով Կապրի անվերջ, անդադար։ Հովհաննես Թումանյան Երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ ծանոթացա 1997 թվականին՝ Արցախի Քաշաթաղի շրջանում աշխատելու տարիներին՝ նրա ընկերոջ՝ դարձյալ երջանկահիշատակ ճարտարապետ Աշոտ Աբրահամյանի միջոցով։ Մեծ գործ էր անում Սամվելը՝ աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայկական պատմաճարտարապետական հուշարձանների մասին նյութեր շատ
Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին
Սեպտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ
Ակնկալում ենք ստանալ դրական արձագանք․ Գրքի երևանյան միջազգային փառատոնն անցկացվում է Գյումրիում
Գրքի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրությունը. այսօր այն անցկացվում է Գյումրիում։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է, որ փառատոնի մարզային այցերը մշակութային ռազմավարական նպատակներից են՝ ուղղված մշակութային կյանքի ապակենտրոնացմանն ու զարգացմանը և մշակութային ստեղծարարության աջակցմանը։ «Մեր նպատակն է ունենալ կրթված և
Եվ ո՞վ նկատեց, որ սեպտեմբերի 11-ին ԱԺ-ի կողմից ընդունված օրենքով Գիտությունների ազգային ակադեմիան դարձավ հասարակական կազմակերպությունների մակարդակի և բովանդակության «դատարկ» կառույց. Հովակիմ Զաքարյան
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Եվ ո՞վ նկատեց, որ սեպտեմբերի 11-ին ԱԺ-ի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով Գիտությունների ազգային ակադեմիան դարձավ հասարակական կազմակերպությունների մակարդակի և բովանդակության «դատարկ» կառույց․ 1990-ական թվականներին առաջացած ձևական ակադեմիաների նման մի բան, որն այլևս չունի ոչ մի գիտահետազոտական
«Իրական Հայաստանի գեղագիտության» հայեցակարգը ներկայացնում է դասական օրինակ այն մասին, թե ինչպես բարի մտադրությունները կարող են հանգեցնել հակաուտոպիական արդյունքների. Արմեն Մարտիրոսյան
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ներածություն Հայաստանի կառավարությունը ներկայացրեց «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը՝ երկրի մշակութային քաղաքականությունը վերանայելուն ուղղված հավակնոտ փաստաթուղթ: Առաջին հայացքից հայեցակարգն ունի ազնիվ նպատակներ՝ մշակութային ճեղքման հաղթահարում, խաղաղության աջակցություն, իսկական հայրենասիրության զարգացում և նախկին սահմանափակումներից ազատագրում: Սակայն փաստաթղթի մանրամասն վերլուծությունը բացահայտում է անհանգստացնող զուգահեռներ դասական հակաուտոպիաների հետ, որտեղ
Արաքսում համագյուղացուն սպանած տղամարդը նախկինում դատապարտված է եղել
Ինչպես Aravot.am-ին հայտնեցին Ոստիկանությունից, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, իր շանը հայհոյելու հարցի շուրջ Արաքսի 33-ամյա բնակիչը վիճաբանել է համագյուղացիների հետ, ինչի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել է մի անձի՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Բացի այդ, ինքնաձիգից կրակոցներ է արձակել ներկաների ուղղությամբ, ինչի ընթացքում Մասիս Ասատրյանը ստացել է հրազենային վնասվածք, տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց և, գիտակցության
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-30-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։ Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Սեպտեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ
«Հրաչյա Աճառյանի անտիպ ժառանգությունը․ Հայարձան»
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շրջանակում տեղի ունեցավ վիմագրության և միջնադարյան հնագիտության բաժինների կողմից կազմակերպված սեմինարը։ «Հրաչյա Աճառյանի անտիպ ժառանգությունը․ Հայարձան» բանախոսությունը ներկայացրեց վիմագրության բաժնի գիտաշխատող, պ. գ. թ. Սուսաննա Ադամյանը։ Բանախոսությանը ներկա էին ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը, տարբեր բաժիների աշխատակիցներ, հյուրեր։ Բանախոսին ներկայացրեց վիմագրության բաժնի վարիչ,
Ընդգծվել է Հայաստանի և ՄԱԿ Բնակչության հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության խորացման կարևորությունը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դայեն Քեյթայի հետ: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և ՄԱԿ Բնակչության հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության խորացման կարևորությունը, այդ թվում՝ գենդերային հավասարության, սեռական և վերարտադրողական առողջության, երիտասարդության հզորացման, ինչպես նաև դեմոգրաֆիական խնդիրների հասցեագրման ոլորտներում: ՀՀ ԱԳՆ
«Իշխանության քարոզիչները Նարեկ Օհանյանին ներկայացնում էին որպես սպանություն կատարող անձ եւ դա փաթեթավորում վենդետայի շրջանակներում, բայց պարզվեց՝ դա այդպես չէ»
«Ոչ Վալոդյա Գրիգորյանը, ոչ Վալոդյա Գրիգորյանի եղբայրն ամիսներ առաջ տեղի ունեցած սպանության հետ որեւէ առնչություն չունեն։ Դեռեւս ամիսներ առաջ Վալոդյա Գրիգորյանը ասել էր, որ եղբոր կալանավորումը պայմանավորված է իր քաղաքական գործունեությամբ, քանի որ եղբոր կալանավորումը տեղի ունեցավ մարտի 30-ին տեղի ունեցած ընտրություններից մի քանի օր առաջ»։
«Պայթյունի վայրում մարդիկ ադրբեջանական համարանիշներով մեքենաներ են տեսել, հնարավոր տարբերակ է, որ անհետ կորածներին տարել են Ադրբեջան»
«Միջազգային տարբեր հարթակներում մենք փորձել ենք հակառակ գործընթացն իրականացնել եւ կարողացել ենք կոտրել ՀՀ իշխանությունների այն թեզերը, թե միջազգային հանրության օրակարգում արցախցիների վերադարձի հարցը չկա։ Տարբեր գործընթացներ տեղի ունեցան, որոնք շարունակում են տեղի ունենալ Շվեյցարիայում, Ֆրանսիայում, նաեւ որոշ գործընթացներ կան ԱՄՆ-ում»։
Մուսալեռ գյուղում այրվել է փայտե տնակ․ ներսում հայտնաբերվել է դի
Սեպտեմբերի 27-ին, ժամը 22:23-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի դպրոցի մոտակայքում՝ կիսաքանդ շինությունում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուսալեռ գյուղի դաշտամիջյան հատվածում գտնվող ինքնաշեն փայտե տնակում
«Ալիեւն իր ելույթի ուղիղ կեսը նվիրել էր Հայաստանին մեղադրելուն, իսկ Փաշինյանը խաղաղության մասին նեյնիմներից բացի ոչինչ չասաց»․ Արա Պապյան
«Դե լավ, գերիերի ու պատանդների մասին չես խոսում, քանդվող հուշարձանների մասին չես խոսում, դու ինքդ չես մեղադրում Ադրբեջանին, բայց գոնե չես էլ կարողանո՞ւմ մի կես բերան ասել, որ այդ Ալիեւի հնչեցրած մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում»։
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ:
Վերջին Սուրբ Անմահ Պատարագը Ծիծեռնավանքում
«Յետ [Եւ յետ] այսորիկ արշաւանս առնէր յաշխարհն Սիւնեաց եւ գերի վարեալ զԲաղացն սահմանս՝ գայ իջանէ յԱղահեջ [յԱղահէջ] գաւառ՝ յաւան մի՝ Արքուգետ (Աղավնո-Զաբուղ) կոչեցեալ, եւ իսկոյն հրամայէ այրել զեկեղեցին, որ Սրբոյն Գիորգայ [Գրիգորի, Գրիգորկայ] էր անուանադրեալ»: Մովսես Կաղանկատվացի․ Ըստ «Աղուանից աշխարհի պատմութիւն» գրքի Անցավ 5 տարի, ինչ կրկին գերության մեջ է Ծիծեռնավանքը։ 2020թ․ սեպտեմբերի 26-ին
Դատական նիստերի տեսանկարահանումը և ձայնագրումը, դրանց հրապարակումը լինելու է արգելված՝ մինչև գործով բոլոր վկաների հարցաքննության ավարտը․ Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ բոլորի, ներառյալ լրագրողների համար դատական նիստերի տեսանկարահանումը և ձայնագրումը, դրանց հրապարակումը լինելու է արգելված՝ մինչև գործով բոլոր վկաների հարցաքննության ավարտը։ Սա գործնականում նշանակում է, որ մինչև կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելն այլևս հնարավոր չէ տեսագրել ու ձայնագրել նիստերը, քանի որ հիմնական դատալսումների փուլում պահպանվում
«Աշխարհի հիվանդ արդարությունը» խորագրով ցերեկույթ՝ նվիրված հայ ժամանակակից գրող Վրեժ Սարուխանյանին
Սեպտեմբերի 22-ին Երևանի Պեյո Յավորովի անվ․ թիվ 131 հիմնական դպրոցում կայացավ հերթական հայրենասիրական, հայրենաճանաչ, ազգային արմատներով սնվող ցերեկույթը։ Հայ ժամանակակից գրող Վրեժ Սարուխանյանի մեծարմանն էր նվիրված «Աշխարհի հիվանդ արդարությունը» խորագիրը կրող ցերեկույթը՝ կազմակերպված դպրոցի փոխտնօրեն Մարիամ Ոսկանյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նունուֆար Թորոսյանի կողմից՝ աջակցությամբ նույն կրթօջախի «Դարե» ավանդական երգ-պարի խմբի պարուսույց Զեփյուռ Դոլվաթյանի
Կատաղության դեմ պայքարի օր. եղի´ր տեղեկացված
Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է: Փոխանցման ուղիներ Մարդը կարող է վարակվել հիվանդ կենդանուց՝ • Կծելու միջոցով: • Ճանկռելու միջոցով: • Վնասված մաշկը թքոտելու միջոցով: Կանխարգելում • Կենդանիներից տուժելու դեպքում անմիջապես լվացե՛ք վերքը ջրով և օճառով: • Պատվաստե՛ք ձեր ընտանի կենդանիներին կատաղության դեմ: • Զե՛րծ մնացեք թափառող և վայրի կենդանիների հետ շփումից: Վարակի
Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Իրանի, ՌԴ, Կամբոջայի ԱԳ նախարարների հետ
ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Իրանի, ՌԴ, Կամբոջայի ԱԳ նախարարների հետ: ՀՀ ԱԳՆ
Ինչպե՞ս է Փաշինյանը սահմանել Հայաստանի օրինակարգության բանաձեւը. «Հայացք Երևանից»
Սեպտեմբերի 15-ին Երեւանում կայացած՝ «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայություն-2025» միջազգային կոնֆերանսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ ՀՀ-ի անվտանգության իրական երաշխիքը նրա օրինակարգությունն է (լեգիտիմությունը): Սա նշանակում է, որ Հայաստանը չպետք է հարեւաններին եւ այլ չարամիտների հիմք տա՝ իր դեմ ռազմական ուժ կիրառել: Նման պատրվակի դեպքում հայկական բանակի գործոնը բավարար չէ երկիրը պաշտպանելու համար: Չի ասվում,
Ինչպե՞ս են այս ամենից հետո համարձակվում շարունակել հասարակությանը հեքիաթ պատմել «հաստատված խաղաղության» մասին․ Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ևս մեկ անգամ ապացուցեց մեր բոլոր պնդումները։ Առաջինը՝ նույնիսկ այս միջազգային բարձր հարթակից նա խուսափեց օգտագործել «գերի» բառը։ Փոխարենը խոսեց «երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց» մասին։ Սա պարզապես ամոթ է։ Սա վկայում է, որ Հայաստանի ղեկավարին արգելված է անգամ
Ժողովրդի մեծամասնությունը ոչինչ չի մոռացել. նա հավասարապես չի ընդունում ո՛չ նախկիններին եւ ո՛չ էլ, առավել եւս, ներկաներին․ «Հայացք Երեւանից»
Նախկիններ-ներկաներ խոսույթը 2018-ի «թավշյա» իշխանափոխության արատավոր հետեւանքներից է, որը խոր արմատներ է ձգել հասարակության մեջ: Իշխանական եւ իշխանամերձ շրջանակները նախկինների գործոնն օգտագործում են որպես սեփական ձախողումները, սայթաքումները պարտակելու միջոց։ Յոթուկես տարի է՝ նախկիններին է վերագրվում ՀՀ-ում ամեն վատ բան՝ սկսած 1990-ականների վերջերին Մեղրիի շուրջ տարածքային փոխանակման օրակարգով Քոչարյան-Ալիեւ (ավագ) բանակցություններից, մինչեւ Արցախի հանձնում, երբ 2022թ.
Բացահայտվել է նաև առերևույթ սպանություն կատարած՝ խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել է․ ՔԿ
Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում սպորտային պայուսակի մեջ հայտնաբերվել է նաև մարզասրահի այցեքարտ, որն ուղարկվել է հետաքննություն
Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն՝ Հայոց պետականության զարգացման այլընտրանքային մոդել
Նոր սահմանադրական կարգը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես պետական եկեղեցի։ Եկեղեցին ոչ միայն պետք է հովանավորվի և պաշտպանվի պետության կողմից, այլև ունենա համապետական հանձնառություն՝ ձևավորելու հանրային բարոյական օրակարգ, ամրապնդելու ազգային հիշողությունը և հանդիսանալու հավաքական պատասխանատվության խորհրդանիշ։
Թուրքիայի Բուրսա նահանգի հայկական լքված եկեղեցին կվերանորոգվի՝ վերածվելով մշակութային կենտրոնի․ Ermenihaber.am
Թուրքիայի Բուրսա նահանգի Յըլդըրըմի քաղաքապետարանը հայտնում է, որ վերանորոգվում է տեղի հայկական լքված եկեղեցին։ Վերանորոգումից հետո երբեմնի հայկական եկեղեցին կվերածվի երկհարկանի մշակութային կենտրոնի։ Նշվում է, որ եկեղեցին Թուրքիայի Հանրապետության հռչակումից առաջ եղել է պաշտանմունքի վայր, իսկ հետագայում ծառայել որպես ծխախոտի պահեստ։ Ըստ Յըլդըրըմի քաղաքապետարանի կողմից մշակված նախագծի՝ շենքի առաջին հարկում կլինի բազմաֆունկցիոնալ դահլիճ և երկու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ
Զրուցակիցները կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ու համագործակցության խթանմանը:
Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության կատարողը խոստովանական ցուցմունք է տվել
Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:
Ալիևն ասում է՝ անխոչընդոտ ճանապարհ եմ ուզել և ստացել․ Դուք ավելի լավ է պարզաբանեք, թե ինչո՞ւ եք դրան համաձայնել՝ ոչինչ դիմացը չստանալով․ Դավիթ Խաժակյան
ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը 5 տարի շարունակ Ալիևը ասում է, թե ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով: Էդքան բանակցություններից հետո ՄԱԿ-ի ամբիոնից ասել, թե պարզաբանման կարիք կա՞: Մարդը ասում է անխոչընդոտ ճանապարհ եմ ուզել և ստացել, որտեղ հայ մաքսավորը ստուգում չպետք ա անի: Ի՞նչ կա պարզաբանելու: Դուք ավելի լավ է պարզաբանեք, թե ինչո՞ւ


















































