Օրվա լրահոսը
Սամցխե-Ջավախքի ՝ որպես հայկական ինքնության կենդանի կենտրոնի կորուստը կդառնա ոչ միայն հումանիտար աղետ, այլև լուրջ ռազմավարական պարտություն
Վրաստանի Սամցխե-Ջավախքի բարձրադիր գոտում տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մարտերի ստվերում ծավալվում է մոռացված սփյուռքի լուռ դրաման։ Հայաստանի սահմանից ընդամենը մի քանի ժամ հեռավորության վրա է ապրում Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ հայկական համայնքներից մեկը։ Ջավախքը, ինչպես այն անվանում են տեղի հայերը, Կովկասի եզակի անկյունն է։ Տարբեր գնահատականներով ՝ բնակչության 95-98 տոկոսը հայեր են, որոնց նախնիները այդ հողերում
Վարչապետի ելույթը շատ ավելի ճիշտ էր կառուցված` հստակ ուղերձով, կարեւոր շեշտադրումներով․ Գայանե Աբրահամյան
«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Պատերազմի 5-րդ տարելիցին, բոլորիս համար վերջին հարյուրամյակի ամենածանր հետեւանքներն ունեցած այս օրը, վստահաբար, սրտհովանք կթվար Ալիեւին համարժեք պատասխան ելույթը, մեծ էր գայթակղությունը Ալիեւի ստերին ու մեղադրանքներին ուղիղ պատասխան տալու, բայց վարչապետի ելույթը շատ ավելի ճիշտ էր կառուցված` հստակ ուղերձով, կարեւոր շեշտադրումներով, բայց` չընկնելով պատասխան տալու
Նահատակներին հիշելու համար նոր մտածված օրվա կարիք ժողովուրդը չունի. «Որդիների Կանչ»
Պատերազմից 5 տարի անց սեպտեմբերի 27-ին Եռաբլուրը մարդաշատ էր։ Վաղ առավոտից մարդկանց հոսքը դեպի Եռաբլուր չէր դադարում։ Այցելուների մեջ գերակշռում էին երիտասարդները և դպրոցականները։ Սա ապացույցն է այն բանի, որ նահատակներին հիշելու համար նոր մտածված օրվա կարիք ժողովուրդը չունի։ Հիշատակի օրերը պատահականության սկզբունքով չեն ընտրվում, դրանք կապված են կոնկրետ պատմական ճակատագրական իրադարձությունների հետ: Իշխանական պատգամավորների
Ցեղասպանական գործողությունների լեգիտիմացումը խիստ վտանգավոր նախադեպ է ստեղծում. հայտարարություն
2020 թ. սեպտեմբերի 27- ին ԼՂՀ դեմ Ադրբեջանի և նրա դաշնակիցների սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքները տակավին մնում են չքննված, իսկ դասերը՝ չսերտված: Աղետի ծանր հետևանքների գիտակցումը, Արցախի հայաթափման ու ցեղասպանական գործողություններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության և նրան սատարող ուժերի ուղղակի մասնակցության բացահայտումն ու դրա համար խստագույն պատժի կիրառումը կենսական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման
Երուսաղեմի պատրիարքներն ու եկեղեցիներուն ղեկավարները կրկին կը դատապարտեն Հայոց պատրիարքարանի դէմ անարդար բռնագրաւման վերաբերեալ լսումները. Vatican News
Երուսաղեմի պատրիարքներն ու եկեղեցիներուն ղեկավարները կրկին կը դատապարտեն Հայոց պատրիարքարանի դէմ անարդար բռնագրաւման վերաբերեալ լսումները՝ կոչ ընելով անյապաղ միջամտել։ «Այս տարուայ փետրուարի 19-ին մենք՝ Երուսաղէմի եկեղեցիներու պատրիարքներն ու ղեկավարները, յայտարարութիւն տարածեցինք Երուսաղեմի ուղղափառ հայ պատրիարքարանի մեր սիրելի գործընկերներու հետ զօրակցութեան ի սպաս, որոնք այդ ժամանակ լսումներու ենթարկուած էին Իսրայէլի դատարաններուն մէջ՝ Երուսաղէմի քաղաքապետարանի կողմէ տրուած
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ
ՄԱԿ 80-րդ նստաշրջանի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանում համագործակցության խթանումը: Շեշտվել է, որ երկկողմ ակտիվ փոխգործակցությունը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը,
Ալբերտի ու Արթուրի օրինակով հազարավոր երիտասարդներ են այդպես կռվել։ Կասկած չկա․ Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տելերամյան գրառումը Հերոսական ծառայություն անցած Ալբերտ Հովհաննիսյանի ու մայոր Արթուր Ալավերդյանի հայրերին այսօր հանդիպեցինք նորաբաց տուն- թանգարանում։ Նրանք հպարտության զգացումով իրար թեւ ու թիկունք դարձած տարիներ են անցկացրել Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանի կառուցման համար։ Մենք եւս մեկ անգամ վերապրեցինք նրանց հերոսական ծառայությունը,
Բազմակողմանիության համար այս բարդ ժամանակներում Հայաստանը շարունակում է աջակցել Միավորված ազգերի կազմակերպությանը․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Անալենա Բերբոքի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային համակարգի արդյունավետության և բազմակողմ համագործակցության ապահովման գործում ՄԱԿ դերակատարման և այդ հարցում առկա մարտահրավերների շուրջ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ բազմակողմանիության համար այս բարդ ժամանակներում Հայաստանը շարունակում է աջակցել Միավորված ազգերի կազմակերպության և նրա Կանոնադրության
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ադրբեջանին
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը X սոցիալական մեդիա հարթակում գրառում է տարածել՝ նվիրված 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցին Ադրբեջանի զոհերի հիշատակի օրը մենք հիշում ենք այն ադրբեջանցիներին, ովքեր զոհվեցին տասնամյակներ տևած հակամարտության ընթացքում։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հարավային Կովկասում նոր էջի սկզբի ականատես եղանք, և Միացյալ Նահանգները կշարունակի իր ջանքերը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այսօր Միացյալ Նահանգների դեսպանատունը
«Զանգեզուրի միջանցքի» եւ այդօրինակ խոսույթները ձեռքբերված պայմանավորվածություններից չեն բխում, բայց սա, իհարկե, մեզ ոչ մի միլիմետր չի շեղի ձեռքբերված խաղաղության նշանավորման եւ հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Հարգելի նախագահող, Ձերդ Գերազանցություններ, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների՝ այս ամբիոնից ունեցած ելույթների հիմնական բովանդակությունը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության կոնֆլիկտին։ Այդպիսին էին նաեւ իմ ելույթները 2018-ից 2023 թվականներին։ Նախորդ տարի ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի 79–րդ նստաշրջանում, առաջին
Դավիթ Վարդանյան․ Մենք ունենք բոլոր գործիքները, և հարցն այն է՝ կարո՞ղ ենք համախմբվել, մի կողմ դնել մեր տարբերությունները և միավորվել ոչ միայն գերիներին տուն բերելու, այլև՝ ճշմարիտ, այլ ոչ թե թղթի վրա գրված խաղաղություն ապահովելու համար․ ՍիվիլՆեթ
Ուղիղ երկու տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը: Նա և մյուս քրիստոնյա հայ գերիները շինծու մեղադրանքներով շարունակում են պահվել Բաքվի բանտում: Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանն այսօր հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին։ Ստորև ներկայացվում են նաև որոշ հատվածեր հարցազրույցից՝ -Այս ողջ ընթացքում շատ քիչ տեղեկություններ են ստացվել հորս պահման պայմանների մասին։
Կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում․ Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ ժամը 19:40-ի սահմաններում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաքս գյուղում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ կրակոցներ արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։
Սա ոչ թե շինարարություն է, այլ հայաթափված քաղաքի հիշողության, հայկական ինքնության ու գոյության արմատական ջնջում. Հովիկ Ավանեսով
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի բռնապետական վարչակարգը հերթական անգամ ապացուցում է իր անմարդկային էությունը՝ շարունակելով Ստեփանակերտի քաղաքային տարածքները վերածել ավերակների։ Ծանր շինարարական տեխնիկայի կիրառմամբ հողին են հավասարեցվում ոչ միայն հայկական մշակութային ու պատմական ժառանգության կոթողները, այլև բնակելի թաղամասերը, որտեղ ընդամենը երկու տարի առաջ բաբախում էր խաղաղ բնակչության առօրյան։ Այսօր այդ քաղաքականության
«Մեր ձևով» շարժման անդամները շրջայց կատարեցին Արմավիրի գյուղերում, շփվեցին տեղի բնակիչների հետ
«Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային այցելությունները շարունակվում են: Սեպտեմբերի 24-ին շարժման անդամները աշխատանքային այց կատարեցին Արմավիրի մարզի Այգեշատ, Արմավիր և Հայկավան գյուղեր: Շարժման անդամները շրջայց կատարեցին նշված գյուղական բնակավայրերում, ուսումնասիրեցին գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքային հնարավորությունները, շփվեցին տեղի բնակիչների հետ, ներկայացրեցին շարժման հիմնական ուղղությունները և նպատակները: Տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակում Հայաստանի, և, մասնավորապես, Արարատյան դաշտի
Արարատ Միրզոյանն ու Սաբինե Մոնաունն ընդգծել են՝ Հայաստանին և Լիխտենշտեյնին միավորում են ընդհանուր արժեքներն ու հետաքրքրությունները
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիխտենշտայնի փոխվարչապետ, արտաքին գործերի, շրջակա միջավայրի և մշակույթի նախարար Սաբինե Մոնաունի հետ։ Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանին և Լիխտենշտեյնին միավորում են ընդհանուր արժեքներն ու հետաքրքրությունները՝ մարդու իրավունքների խթանում, ժողովրդավարական զարգացումը և միջազգային իրավական հարթակներում ակտիվ փոխգործակցություն։ Տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովման համատեքստում ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված
2026 թվականին Հայաստանը դառնալու է գլոբալ բնապահպանական օրակարգի կենտրոն․ ստորագրվեց համաձայնագիրը
Նախարար Համբարձում Մաթևոսյանի Նյու Յորք այցը եզրափակվեց բացառիկ կարևորության իրադարձությամբ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի, և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունը՝ ի դեմս կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի, ստորագրեցին համաձայնագիր, որով Հայաստանը ստանձնում է 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը հյուրընկալել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի
Ավտոցիստեռնը կողաշրջվել է և մոտ 8-10 տ մազութ է թափվել
Սեպտեմբերի 27-ին, ժամը 09։32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «Shacman» մակնիշի բեռնատարը և «Mack» մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված 25 տ մազութով)․
Ամենամյա երիտասարդական ֆորում Աղվերանում՝ մշակութային միջոցառումներով, խարույկի շուրջ զրույցներով
Երեկ Աղվերանում Հայաստանի բոլոր մարզերից ժամանած մեծ թվով երիտասարդների, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ու տարբեր պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, երիտասարդական աշխատողների, երիտասարդական ՀԿ-ների ու Հայաստանում մի քանի միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեծ հանդիսավորությամբ մեկնարկեց «Ամենամյա երիտասարդական ֆորում 2025-ը»։ Այն եռօրյա է, իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության» և Գյումրու
Մերձավանում 2025 թ.-ի փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանության գործն ամիսներ առաջ է հանձնվել դատարան. Գլխավոր դատախազություն
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում տարածված այն քննադատությունների, թե Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում 2025 թվականի փետրվարի 5-ին կատարված սպանության դեպքով «լրիվ, օբյեկտիվ և համակողմանի քննություն չի իրականացվել կամ քննությունը դանդաղ է ընթացել», տեղեկացնում ենք, որ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննված քրեական վարույթի նյութերը՝ 15 մեղադրյալների
Եթե մարդն իր հայրենիքը չի ճանաչում, իր ինքնությունը չի կարող ամուր լինել. Լեւոն Չուգասզյան
Իսկ Հայ Առաքելական եկեղեցին հայ մարդուն հայ է պահել
«Նրանք ասում են՝ պիտի հեռանաք». վավերագրական ինստալյացիա, որը ներկայացնում է 2023թ. Արցախի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումը
Սեպտեմբերի 26-ին Latitude Art Space-ում բացվեց շվեյցարահայ ռեժիսոր Վարսի Բուխմաննի “They Say We Have to Leave” («Նրանք ասում են՝ պիտի հեռանաք») վավերագրական ինստալյացիան, որը ներկայացնում է 2023թ. Արցախի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումը։ «Երբ մարդիկ միմյանց հետ փոխանակում են նույն զգացողությունները, նույն ապրումները, նրանք դառնում են դրա մի մասը և երբեք չեն մոռանա։ “They Say
Արարատ Միրզոյանն ու Ուգանդայի ԱԳ նախարար Ջեջե Օդոնգոն քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ նախարար Ջեջե Օդոնգոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Երկուստեք կարևորել են իրավապայմանագրային դաշտի ստեղծման, գործարար կապերի խթանման, նորարարական կրթության ոլորտում համագործակցությն զարգացման ուղղությամբ ջանքերը։ Կրթության ոլորտում համագործակցության համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ դիվանագիտական դպրոցում վերապատրաստման, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակների
«Միակ փափագս այն է, որ մեղավորները մի օր պատասխան տան»․ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնող
Հարցին՝ ի՞նչ մտքերով է այսօր Եռաբլուր բարձրացել, զոհվածի ծնողը պատասխանեց․ «Շատ դաժան հույզերով եմ միշտ բարձրացել»։
ՀՀ ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները
44-օրյա մարտական գործողությունների օրերին ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները խոր հետք են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի վրա։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ մանդատի բոլոր գործիքակազմերով հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները՝ որպես կարևոր նպատակ ունենալով մարդու իրավունքների գերակայության, արժանապատիվ կյանքի, խաղաղ ու անվտանգ ապագայի երաշխավորումը։
«Մարդկային արժեքը չգիտակցող իշխանությունից որևէ ակնկալիք ունենալ չենք կարող». Տիգրան Աբրահամյան
Ըստ նրա՝ այս իշխանություններն ամեն ջանք գործադրում են քողարկելու այն ամենը, ինչ տեղի է ունեցել պատերազմից առաջ, պատերազմի օրերին և հետո։
Քննարկվել են Հայաստանի և Կուբայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգես Պարիյայի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կուբայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները: Արարատ Միրզոյանը և Բրունո Ռոդրիգես Պարիյան մտքեր են փոխանակել բազմակողմանիության, միջազգային համակարգի արդյունավետության վրա ազդող խնդիրների շուրջ։ Ընդգծվել է բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության առավել ակտիվացման հարցում երկուստեք առկա
«Այս պահի դրությամբ քաղաքական որեւէ էլեմենտ չկա, միջանձնային դեպքերի համար պատասխանատու են համայնքային ոստիկանությունը, քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումը, իրավապահ բոլոր կառույցները». ՆԳՆ խոսնակ
Մերձավանում կատարված սպանության վերաբերյալ այսօր ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Վաղարշապատ բաժնի առջեւ հրավիրված բրիֆինգում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտարարեց. «Այս օրերի ընթացքում ՆԳՆ-ն զերծ է մնացել բացահայտման աշխատանքների վերաբերյալ մեկնաբանություններ տալուց հետագա հնարավոր սուր իրավիճակներից խուսափելու համար: Լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ էին տարածվել, այդ պատճառով կցանկանայի այս պահի դրությամբ հայտնի որոշ մանրամասներ հայտնել՝ թույլատրելիի սահմաններում:
Խոշտանգումների առնչությամբ վարույթ նախաձեռնելու և քննելու համար անհրաժեշտ չափորոշիչները հաճախ չեն պահպանվում և հետագա լուրջ զարգացման կարիք ունեն․ Անահիտ Մանասյան
Սեպտեմբերի 25-ին Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի ընթացքում՝ Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման արդյունքների քննարկման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել տեսաուղերձով: Անահիտ Մանասյանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերակատարությանը Հայաստանի կողմից ստանձնած մարդու իրավունքներին վերաբերելի միջազգային պարտավորությունների մշտադիտարկման գործընթացում։ Պաշտպանը ներկայացրել է նաև հաստատության գործունեության մի շարք առաջնահերթ
Արարատ Միրզոյանն ու Օանա-Սիլվիա Ցոյուն քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության զարգացման օրակարգային հարցերը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության զարգացման օրակարգային հարցեր։ Արարատ Միրզոյանը և Օանա-Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ։ Ընդգծվել է տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարևորությունը։ ՀՀ ԱԳ նախարարն, անդրադառնալով տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, ներկայացրել է Վաշինգտոնում
«Պատմության դասագրքեր կարդացեք, եթե կարդալ չգիտեք, ձեններդ կտրեք»․ Գառիկ Դանիելյանը՝ ՀՅԴ-ին մեղադրող ՔՊ-ականներին
Լրագրողների փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ խաղաղություն է հաստատվել, Գառնիկ Դանիելյանն այսպես արձագանքեց․ «Հերթական խաբկանքն ու մանիպուլյացիան է։ Սյունիքում էի, տեսել եմ, թե Ադրբեջանն ինչպես է այդ խաղաղությունը պատկերացնում։ Տեսել եմ կրակված փամփուշտների տեղերը, արկերի տեղերը, ինքս էլ էդ կրակոցի ձայները լսել եմ Սյունիքում, Տավուշում»


















































