Օրվա լրահոսը

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ին և հոկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 27-ի և 30-ի ցերեկը, 28-ի գիշերը, հոկտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ: Սեպտեմբերի 27-30-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ ԱԳՆ

Հոդորում ենք միջազգային կազմակերպություններին հետևողական լինել մարդկության դեմ ծանր հանցագործությունների փաստագրման և դատապարտման գործում․ հայտարարություն

2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ անտեսելով 2020 թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ «COVID-19»-ի դեմ պայքարի համար գլոբալ հրադադար հաստատելու կոչը, ինչպես նաև համանման գաղափարաբանությամբ հունիսին ընդունված բանաձևը ՝ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին երկար ծրագրված և լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ։ Պատերազմի ազդարարումը նաև ՄԱԿ-ի՝ 1945 թ. Սան Ֆրանցիսկոյում ընդունված

Ամփոփվել են «Ներուժ»-ի վեցօրյա աշխատանքի արդյունքները․ ճանաչվել են վեց հաղթող թիմեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ սեպտեմբերի 26-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել «Ներուժ 6.0» ծրագրի փակման պաշտոնական արարողությունը: Նախարար Հայրապետյանը, շնորհավորելով մասնակիցներին, ընդգծել է, որ յոթ տարի առաջ մեկնարկած «Ներուժ» ծրագիրը, որի նպատակն էր խթանել մասնագիտական հայրենադարձությունն ու Հայաստան բերել նոր գիտելիքներ և փորձառություն, այսօր վերածվել է հարթակի, որտեղ Հայաստանը և Սփյուռքը հանդիպում

«Հայ զինվորը գնացել էր պաշտպանելու հայ ազգի չցեղասպանվելու իրավունքը»

«Նիկոլ Փաշինյանը հիմա Հայաստանին, հայ ժողովրդին հիշողությունից զրկելով է զբաղված՝ հայրենիքը մի քարտեզի, մի մակետի հասցնելով՝ 29 հազար 847 քառակուսի կիլոմետրով։ Սա, իհարկե, չի կարող ընդունելի լինել».  «Առավոտի» զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։ -Թեեւ իրավաբանորեն ամրագրումները չկան, բայց ընդունված է թվագրել Հայաստանի հանրապետությունները. եւ այսպես, Նիկոլ Փաշինյանը ավետեց ՔՊ-ի ռազմավարական

2020թ․ պատերազմում հազարավոր մեր հայրենակիցներ իրենց կյանքի գնով պայքարեցին հանուն հայրենիքի պաշտպանության և հայ ժողովրդի խաղաղության. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը 5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ ուներ բնաջնջել հայ ժողովրդին և հայկականությունը։ Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս։ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը իր դրսևորումները շարունակել է

«Պատասխանատվությունն այս իշխանությանն է։ Նախկին նախագահներից ոչ ոք սեփական երկրի դեմ ցուցմունք չի տվել»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ շատ բան ենք սխալ արել անցյալի բոլոր իշխանաշրջաններում․ «Մեծ սխալներ, վրիպումներ, որոնք բերեցին այս օրվան։ Իսկ այդ պայմանները, որ ստեղծեցին այդ տարիներին, նաև բերեցին այս իշխանությունը, որն իր խոստումների, ժողովրդական ալիքի ուսերի վրա իշխանության գալու ի հեճուկս դարձան բոլոր արատների ամփոփումը»։

Օրվա կառավարիչները մինչ օրս չեն ունեցել նվազագույն բարոյական համարձակությունը հրապարակելու 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական ցանկը և անհայտ կորածների ցուցակը. Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը Արդեն հինգ տարի է անցել մեր պատմության ամենաաղետալի էջերից մեկը դարձած սեպտեմբերի 27-ից։ Սեպտեմբերը չպետք է լիներ ողբերգության ամիս․ այն մեր հաղթանակների ու հերոսությունների հիշողությունն էր կրում։ Բայց․․․ Օրվա կառավարիչները, ովքեր ամեն օր բարձրաձայնում են «մարդու մասին», շեշտում «հանրային համերաշխության» թեման, մինչ օրս չեն ունեցել նվազագույն բարոյական համարձակությունը

«Ազատության իրավունքի խախտման արձանագրում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից». Առնոլդ Վարդանյան

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2025 թ. սեպտեմբերի 18-ին հրապարակված որոշմամբ, Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Առնոլդ Վարդանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա, արձանագրել է Արուսյակ Ալեքսանյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը: Նշված իրավունքի խախտման արձանագրման հիմքում դրվել է այն, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանն Արուսյակ Ալեքսանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու որոշումներն ուղարկել էր

Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

ՄԱԿ-ը անկարող է, իսկ Թրամփ ՄԱԿ-նիշը՝ ահաւոր․ «Հայրենիք»

Թրամփ յոխորտաց, որ ութ ամիս առաջ (վեր)ստանձնած է իր պաշտօնը եւ 7 ամիսներու ընթացքին, կրցած է աւարտին հասցնել 7 պատերազմեր։ Ուրեմն, իր տրամաբանութեամբ, ամիսը մէկ պատերազմ պիտի դադրի։ Հայորդիին համար, միակ յուսադրիչ կէտը այն էր, որ ան անգամուան մը համար չսխալեցաւ, եւ Հայաստան (Armenia) արտասանեց, Ալպանիա ըսելու փոխարէն։ Պաղեստինի մասին խօսելով, ան կեղծիքին ընդմէջէն իսկական

Թադեւոս Ավետիսյան. Այս իշխանությունը գործում է տունը պարտքով պահելու վարքագծով․ «Հրապարակ»

ՔՊ-ական իշխանությանը բնորոշ աննախադեպությամբ ու ճոռոմախոսությամբ է ֆինանսների նախարարը բնութագրել «Բյուջե 2026»-ը, թե այս բյուջեն մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի։ Նախօրեին կառավարությունը հաստատեց եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը, առնվազն, կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշից՝ ընդամենը 5,4 տոկոսից դատելով, համեստ է ու իներցիոն։ Փոխարենը՝ այն արտահայտում է նիկոլական խաղաղության օրակարգը, եւ, ինչպես Փաշինյանն էր ասել,

Իրական խաղաղությունը միայն իրական երաշխիքներով է լինում, ուժեղ ու դիմակայուն պետություն ունենալով է լինում․ Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Մարտունի քաղաքի ադրբեջանական հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը: Այսպես սկսվեց Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը: Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանական զինված ծառայողները Հադրութում գնադակահարեցին խաղաղ բնակիչներ 73-ամյա Բենիկ

Որքան ուզում են՝ կարող են քննադատել, դա իրենց ազատ իրավունքն է, սակայն վիրավորելու եւ զրպարտելու համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. «Հրապարակ»

Փաստաբան Կարեն Մարգարյանը հարցին, թե ինչ ընթացքի մեջ են դատական գործերը, որ քարոզիչների հաշիվների վրա է կալանք դրվել, եւ ինչ սահմանափակումներ են կիրառվել, նկատեց. «Ինչպես գիտենք, խոսքը մոտ 20 հայցի մասին է, սակայն 12-13 անձանց դեմ: Նրանց շարքերում քաղաքական գործիչներ են, լրագրող ներկայացող անձինք, ովքեր հայտնի են Ֆեյսբուքում: Հայցադիմումների մեծ մասը վարույթ է ընդունվել, կար

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից բռնագանձվել է շուրջ 608 միլիոն դրամ

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ: Դատարանի կողմից հաստատված Հաշտության հիմքը  2024 թվականի հունվարի 22-ին Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն ներկայացված՝ գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմումն

Նրանցից ոչ մեկը մինչ օրս չի պատժվել, ավելին՝ նրանք հիմա էլ պատասխանատու են մեր երկրի կառավարման համար՝ ժպիտը դեմքին մեզ ավետելով նոր կորուստների մասին․ Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Ամեն տարի հիշեցնելու եմ այս պատմությունը, որ միշտ հիշեք, որ պատերազմի ու դրա պատրության մեղավորը կոնկրետ մարդիկ են, որոնք դեռ անպատիժ իշխանության են մեր երկրում։ Հինգ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 26-ի երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի

«Մնայիք, կռվեիք արտահայտություն անողներին լուրջ անձնավորություն համարել չեմ կարող»․ Սամվել Շահրամանյան

Լրագրողների հարցին՝ հնարավորություն կա՞ր այնպիսի քայլեր ձեռնարկելու, որ այսպիսի արդյունք չունենայինք, Սամվել Շահրամանյանն այսպես պատասխանեց․ «Այդ ընթացքում ուժային կառույցի ղեկավար չեմ եղել։ Այսպիսի վերջնական տարբերակում չէինք կանխատեսում։ Իմ կարծիքով՝ մենք ձգտել ենք անել ամեն ինչ, որ այսպիսի արդյունք չունենանք»։

Որևէ ապացույց չի ներկայացվել Ռուբեն Վարդանյանի կողմից անձամբ կատարված «հանցագործությունների մասին»․ փաստեր Ռուբեն Վարդանյանի «գործից»

Երկու տարի Բաքվի բանտում. փաստեր Ռուբեն Վարդանյանի «գործից» 2023թ. սեպտեմբերի 27 -ին հազարավոր արցախցիների հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ, Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Նա կարճ  ժամանակով՝ 2022թ. նոյեմբեր 4-ից մինչև 2023թ. փետրվարի 23-ը զբաղեցրել էր Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը, իսկ պաշտոնանկ լինելուց

Հայտնաբերվել են հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները․ Քննչական կոմիտեն՝ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի հետքերով

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ և ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են Քրեական օրենսգրքով արգելված՝ արարքին վերջինիս

5 տարի անց պատճառները, որոնք դրված էին պարտության հիմքում, փոփոխության չեն ենթարկվել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը 44-օրյա պատերազմից 5 տարի է անցել, սակայն այն պատճառները, որոնք դրված էին պարտության հիմքում, փոփոխության չեն ենթարկվել: Ինչպե՞ս կարող էր հաջողություն գրանցվել, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պատերազմի անմիջական վտանգի դեպքում, պետությունը խաղաղից պատերազմական ռելսերի չի տեղափոխում: Երբ թշնամու ակնհայտ գործողությունների պայմաններում

«Իսկ դո՞ւ ինչ գործ ունեիր Արցախում, եթե դա ոչինչ չտվեց, ժողովուրդը քեզ Արցախի անվտանգության համար է ձայն տվել»․ Օհանյանը՝ Փաշինյանին

Սեյրան Օհանյանի կարծիքով ավելի լավ է, որ Նիկոլ Փաշինյանը այն հարցերին պատասխանի, թե ինչու այնպես ստացվեց, որ մերժվեց բանակցային ամբողջ գործընթացը և երկիրը մխրճվեց պատերազմի մեջ, կամ ինչո՞ւ ոչինչ չարեց՝ հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությամբ ուժերի վերախմբավորում, ուժերի մոբիլիզացիա հակառակորդի ճեղքման հատվածը ձևավորելու համար, որ բանակը կարողանա բոլոր հատվածներում իր ատաջ դրված խնդիրն իրականացնի։

Ալիևը ասում է, որ TRIPP-ը անցնում է Զանգեզուրի միջանցքով․ ինչո՞ւ եք լռում․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց. «Վաշինգտոնի գագաթնաժողովի առանցքային արդյունքներից էր «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP-ը), որը կապահովի անխոչընդոտ հասանելիություն Զանգեզուրի միջանցքով և կխթանի տարածաշրջանային կապերը»։ Ալիևը այն տարածքը, որով անցնելու է միջանցքը, չի ճանաչում որպես Հայաստանի Հանրապետության տարածք։ Քանի որ դա ըստ էության միջանցք

Սյուզաննա Չիլինգարյան․ Պետական կառույցը, որը պետք է զբաղվի տնտեսվարողին զգուշացնելու, տուգանելու, վերահսկելու հարցերով, անբարեխիղճ տնտեսվարողին թույլ է տալիս, որ նա օգտվի բարձիթողի վիճակից․ «Փաստ»

Քաղաքականությամբ ապրող հասարակություններում, ավաղ, տարաբնույթ այլ հարցեր մնում են ստվերում։ Դրանցից մեկը, թերևս, սպառողների պաշտպանության ոլորտն է, որտեղ խնդիրները բազմաթիվ են ու ավելի հաճախ անտեսված պետական գերատեսչությունների կողմից։ Սպառողների իրավունքների պաշտպանության գծով փորձագետ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ ցավոք, վերջին տարիներին առաջընթաց գրանցելու փոխարեն հետընթաց ենք արձանագրել բոլոր առումներով՝ և՛ իրավական դրույթներն ու կարգապահական վիճակը

Նախարարի կողմից հնչեցրած՝ բուհերի ընդունելությանը վերաբերող թվերից առնվազն երկուսը համադրելի չեն․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հայաստանում ամփոփվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների արդյունքները։ Օգոստոսի 27-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ ի թիվս ոլորտային այլ ցուցանիշների ներկայացնելով նաև բուհերի ընդունելության քննությունների արդյունքները։ Խոսելով ընդունելության քննությունների արդյունքում թափուր մնացած տեղերի մասին՝ Անդրեասյանը նշել է․ «Առանձնակի մեր ուշադրության ներքո է բարձրագույն կրթության ընդունելությունը։ Պետք է ասեմ, եթե ամփոփումից հետո դիտարկենք

«Պուտլերը», «գուբերնիան» եւ իրական քաղաքականությունը

Իմ հոդվածների եւ տեսանյութերի տակ օգտատերերը երբեմն գրում են «Պուտլեր» եւ «Կոպիրկին» ազգանունները՝ հավանաբար, ակնարկելով, որ ներկա իշխանության իմ քննադատությամբ ես առաջ եմ տանում Ռուսաստանի շահերը եւ գրում եմ անձամբ ՌԴ դեսպանի թելադրանքով: Մինչդեռ բազմիցս նշել եմ, որ Պուտինի քաղաքականությունը, հատկապես 2022 թվականին սկսած պատերազմի ժամանակներից, իմ կարծիքով, աղետաբեր էր ողջ աշխարհի համար: Ո՛չ ՆԱՏՕ-ն,

Պետական պարտքը՝ ոչ թե ապագայի ներդրում, այլ անցյալի ու ներկա խնդիրների «տոպրակի փակում»․ «Փաստ»

Հայաստանի պետական պարտքի խնդիրը վերջին տարիներին դարձել է ոչ միայն մակրոտնտեսական, այլև խորքային կառավարման և ռազմավարական զարգացման առանցքային մարտահրավեր։ Երկրի պետական պարտքի աճի տեմպերը, դրա կառուցվածքային առանձնահատկությունները, պարտքի ներգրավման ու օգտագործման արդյունավետության հարցերը, ինչպես նաև դրա սպասարկման ֆինանսական բեռը օրեցօր ավելի մեծ ազդեցություն են ունենում տնտեսական քաղաքականության, սոցիալական ոլորտի կայունության և պետականության երկարաժամկետ զարգացման հեռանկարների

Ադրբեջանը հարձակվում է, որ ի՞նչ անի, եթե առանց դրա էլ ուզածը ստանում է․ «ՉԻ»

2026 թվականի ՀՀ պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 563,1 մլրդ դրամ՝ 101,5 միլիարդով կամ մոտ 16 տոկոսով ավելի քիչ, քան 2025-ին։ Փոխարենը՝ նախորդ տարվա համեմատ վարչապետի աշխատակազմի բյուջեն ավելանալու է 1,5 միլիարդ դրամով կամ մոտ 6 տոկոսով։ «ՉԻ»․ Թող որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե այս քայլով Հայաստանի արտաքին անվտանգության մակարդակը նվազում է, հակառակը՝

Կառավարության հայտարարած «500 կմ ճանապարհների» նորոգման և կառուցման ծրագրով ներկայացված թվերը չեն համապատասխանում նախնական խոստումներին. «Փաստերի ստուգման հարթակ»

Իշխանությունները 2020 թվականից հայտարարում են, որ ամեն տարի Հայաստանում կկառուցվի 500 կմ ճանապարհ։ Պաշտոնական հավաստիացումների համաձայն՝ այդ հաշվարկում պետք է բացառվեին «Հյուսիս-Հարավ» ծրագրի և համայնքային սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները։ «Փաստերի ստուգման հարթակը» դեռևս 2023 թվականի փետրվարին ուսումնասիրել էր վերջին 3 տարիներին երկրում իրականացված ասֆալտապատման աշխատանքները և պարզել, որ թեև այդ տարիներին Հայաստանում իրականացված ասֆալտապատման

Հայրենիքի և պետության առջև ՔՊ պատգամավորների 1/4 -րդ մասի դերակատարությունը երբեք այդպես կարևոր չի եղել, որքան որ առաջիկայում է լինելու․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը 1. Այսօր ԱԺ ում կազմակերպված լսումները կարելի է համարել վերջին տարիներին հրավիրված՝ բովանդակային, քաղաքական ասելիք ունեցող, ինչպես նաև պետության առջև ծառացած սպառնալիքների, ոլորտային մարտահրավերների ու կառավարման ճգնաժամի վերաբերյալ մասնագիտական գնահատականներով հագեցած խորհրդարանական լսումները: 2. Շատ կարևոր է այն փաստը, որ ԱԺ ՀԱՅԱՍՏԱՆ դաշինքի գործընկերներն,

Չեխիայի ազգային տոնը՝ օրհներգերի ջազային մեկնաբանությամբ եւ չեխական գարեջրով

Դեսպան Պիրունչիկը հրաժարվեց պաշտոնական տեքստերից եւ սաքսոֆոն նվագեց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031