Օրվա լրահոսը

Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ, իր ժամանակի մեծ մասը հատկացնում է ընթերցանությանը. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ: Մեզ պատմեց իր հոգևոր ծառայությունից ուշագրավ դրվագներ: Երկու ժամ տևած տեսակցությունն անցավ ակնթարթի պես: Ամեն անգամ նորովի ենք բացահայտում Շիրակի թեմի առաջնորդին: Տոկուն, ժուժկալ, ազնվական. այսպիսի հատկանիշներով

Հայաստանի և Անգոլայի ԱԳ նախարարները երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և կրթության ոլորտում համագործակցության նպատակով փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Անգոլայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, ինչը համահունչ է աֆրիկյան երկրների հետ գործընկերության զարգացման ՀՀ մոտեցումներին։ Որպես համագործակցության շոշափելի ներուժ ունեցող ոլորտներ՝ Հայաստանի և Անգոլայի նախարարներն առանձնանշել են նորարարական կրթության, գործարար կապերի և արհեստական բանականության ուղղությունները։

Ես մեկնում եմ ձեր գեղեցիկ երկրից. ԻԻՀ դեսպան

Մեր 2 երկրները միմյանց աջակցել են, երբ միմյանց կարիքն են ունեցել:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրման ոլորտում նշանակալի ավանդի և խորքային հետազոտությունների համար Իվ Տերնոնը պարգևատրվել է ՀՑԹԻ-ի Ռաֆայել Լեմկին հուշամեդալով

ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրման ոլորտում նշանակալի ավանդի և խորքային հետազոտությունների համար Իվ Տերնոնին պարգևատրեց ՀՑԹԻ-ի Ռաֆայել Լեմկին հուշամեդալով։ Պարգևատրումը տեղի ունեցավ սեպտեմբերի 24–26-ը Երևանում անցկացված Interrogating the Never Again the Holocaust and Mass Atrocities [Քննարկելով «Այլևս երբեք»-ը. Հոլոքոսթը և զանգվածային ոճրագործությունները] խորագրով միջազգային դասընթացի շրջանակում։ Դասընթացը կազմակերպել էին Երևանի պետական համալսարանը, ՀՀ-ում

Մենք ուզո՞ւմ ենք դարձյալ, նորից ու կրկին ևս 30 տարի վճարել կոնֆլիկտի գինը, թե կոնֆլիկտից դուրս գալու գինը․ Լիլիթ Ստեփանյան

Օգոստոսի 8֊ի վաշինգտոնյան համաձայնագրերը կարող են դառնալ ոչ միայն ՀՀ և ԱՀ միջև տաք կոնֆլիկտից դուրս գալու պատմական հնարավորություն, այլև որոշակի դրական ազդակներ և քաղաքական իրավիճակ փոխել տարածաշրջանում։ Առավել համարձակ գիտական մեթոդաբանությամբ կանխատեսումները, ներառելով նաև ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման քայլերը և դրանց ստատիկ վիճակը երկխոսության, քաղաքական պրոցեսի վերածելու կատարված ու կատարվող քայլերը, զգուշավոր լավատեսություն են խոստանում

Ռուբեն Մխիթարյան․ Նույնիսկ ԱԱԾ մեկուսարանից Սամվել Կարապետյանը կարևոր և առաջնային ծրագրեր է մշակում, որոնք որ մեր թիմով փորձում ենք ներկայացնել հանրությանը․ «Ա1+»

Օրերս հրապարակվել էր Սամվել Կարապետյանի հերթական ուղերձը, որը մասնավորապես վերաբերում էր երիտասարդ տաղանդներին աջակցելուն և արտագաղթելու մտքից նրանց հետ պահելուն։ «Արդեն 101 օր է՝ Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ, սակայն նույնիսկ ԱԱԾ մեկուսարանից նա կարևոր և առաջնային ծրագրեր է մշակում, որոնք որ մեր թիմով փորձում ենք ներկայացնել հանրությանը,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ելույթով է հանդես եկել Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբի 10-րդ նախարարական հանդիպմանը

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբի 10-րդ նախարարական հանդիպմանը: Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն անդրադրաձել է զարգացման համագործակցության ճարտարապետության խոցելիության և առկա համակարգային բացերի արդյունքում միջին եկամուտ ունեցող երկրների զարգացման հեռանկարների սահմանափակումներին: Անդրադառնալով միջին եկամուտ ունեցող երկրների առջև

Լույս է տեսել «Լեռնային Ղարաբաղ․ մշակույթի իրավունքի խախտումները բռնի տեղահանության համատեքստում» մենագրությունը

Լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան, «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի գիտաշխատող Արմինե Տիգրանյանի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ․ մշակույթի իրավունքի խախտումները բռնի տեղահանության համատեքստում» մենագրությունը: Մենագրությունը նվիրված է 2020-2023 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմների, էթնիկ զտումների, ցեղասպանական գործողությունների, ռասայական ատելության, խտրականության և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման հետևանքով իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանված արցախահայերի մշակույթի իրավունքի

Տարածվում են ՀՀ պաշտպանության նախարարին վերագրվող տեղեկություններ, որոնք ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունեն, այլև աբսուրդի ժանրից են․ ՀՀ ՊՆ

Անհայտ ծագման և նոր ստեղծված կայքերում, այդ թվում նաև ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում, տարածվում են ՀՀ պաշտպանության նախարարին վերագրվող տեղեկություններ, որոնք ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունեն, այլև աբսուրդի ժանրից են։ Դրանք «ապատեղեկատվություն» որակելը նույնիսկ մեծ ցանկության պարագայում անհնար է: Նշված նյութի սկզբնաղբյուրի և բոլոր այլ տվյալները փոխանցվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետագա

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալի հետ

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բրենտ Քրիստենսենի հետ: Զրուցակիցները քննարկել ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացանն ուղղված ծրագրերի իրականացման հարցեր։ Երկուստեք ընդգծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում էներգետիկայի, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ ստորագրված երկկողմ հուշագրերով արձանագրված պայմանավորվածությունների

Ապահովությունը ձևավորվում է նաև մեր բոլորի շնորհիվ, քանի որ խնդիրները լուծվում են, երբ մենք դրանց մասին խոսում ենք. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Ամենամյա երիտասարդական ֆորում» 2025-ը։ Բացման միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, պատգամավորներ, ԵՄ պատվիրակության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներ, երիտասարդական ՀԿ-ներ, երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից: Եռօրյա երիտասարդական ֆորումի նպատակն է մեկ հարթակի շուրջ համախմբել ՀՀ 10 մարզերից և

Իր այս որոշումներով Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը կը վերահաստատէ իր յանձնառութիւնը եւ իրաւական պարտաւորութիւնը՝  Երուսաղէմի հայապատկան հողերը տնօրինելու յօգուտ հայ համայնքին. Հայ Դատ

Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդը կ՚ողջունէ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան Ընդհանուր Ժողովի 24 Սեպտեմբեր 2025-ի նիստի որոշումը, որ «Կովերու Պարտէզ (Հայոց Պարտէզ)»ի վարձակալութեան հարցով 2021 թուականին ստորագրուած պայմանագիրը կը հռչակէ «անօրինական, հակականոնական եւ անվաւեր» եւ կը մերժէ «հաշտարարի միջոցով ձեռք բերուածը Յաւելուածը (Addendum) եւ Կարգաւորման Համաձայնագիրը»։ Միաբանութեան Ընդհանուր Ժողովը նաեւ որոշած է «հետապնդե[լ] չեղարկման դատական հայցն

Իրադարձությունները կարող են շրջադարձային լինել․ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին

Նրա կարծիքով, իմպիչմենտի գործընթացում այս պահին դահլիճային աշխատանքների ժամանակն ավարտված է, պետք է աշխատանքը շարունակվի փողոցում

«Սուտ է․ օգոստոսի 8-ից խաղաղություն չկա, դարձրել են կոնֆետ ու խաբում են ժողովրդին»․ Արտակ Զաքարյան

Ըստ Արտակ Զաքարյանի՝ խաղաղությունը դարձրել են կոնֆետ և փորձում են դրանով խաբել ժողովրդին։

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Կարող ենք արձանագրել, որ 34 ստորագրություն իմպիչմենտի նախաձեռնությունն արդեն ունի, ինչը մեծ առաջընթաց է»․ Նարեկ Մալյան

Ըստ Նարեկ Մալյանի՝ սա դեռ փխրուն միասնականություն է, բայց հույս ունեմ, որ կկարծրանա․ «Այս միասնականությանը պետք է միավորել նաև արտախորհրդարանական ընդդիմության դերակատարների միասնությունը՝ ձևավորելով մեկ միասնական ճակատ ընդդեմ մեր հայրենիքը հանձնող վարչախմբի»։

Telcell-ը՝ մաթեմատիկական կրթության կողքին. ամփոփվեցին Koreez-Telcell բլից մրցույթների արդյունքները

Ամփոփվեցին Koreez-Telcell մաթեմատիկական բլից մրցույթների արդյունքները: Մրցույթի երեք փուլերից յուրաքանչյուրի լավագույն 10 մասնակիցները ստացան իրենց մրցանակները: Դեռ տարեսկզբից Telcell ընկերությունը, Koreez կրթական ծրագիրը և Ա.Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը համախմբել են իրենց ուժերը՝ խթանելու սերը մաթեմատիկայի նկատմամբ: «Մշտապես՝ մեր ամբողջ պատմության ընթացքում, կարևորել ենք կրթության դերը, նաև այն նախագծերը, որոնք նպաստում են կրթության զարգացմանը: Ուստի չէինք

Լեւոն Սարգսյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատախազությունը դիրքորոշումը չի վերանայել․ Վահագն Գրիգորյան

Այս գործով նիստերը շարունակվում են դռնփակ՝ բանկային գաղտնիքներ են հետազոտվում

«Փաշինյանը թող հրապարակի Մինսկի խմբի՝ իրեն առաջարկած փաթեթը, որով Արցախը հանրաքվեով հասնելու էր անկախության»․ Էդուարդ Շարմազանով

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Նիկոլ Փաշինյանն այնպես արեց, որ տորպեդահարողը դարձավ ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը։

Հոկտեմբերի 1-ից ՌԴ-ից Հայաստան ավտոմոբիլային բեռնափոխադրողները Վերին Լարսի անցակետ ժամանման օր և ժամ պետք է ամրագրեն էլեկտրոնային հարթակում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից ՌԴ ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում` Վերին Լարսի անցման կետում, կիրառվելու է մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ (ГИС ЭПД)։ Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս իրականացնել Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ Վերին Լարսի անցման կետ ժամանման օրվա և ժամի ամրագրում։ Կոմիտեն նաև հայտնում է՝

«Նիկոլ Փաշինյանն այնքան չկա, որ սաղ ազգին այսպես մոլորեցրած պահի, ինքն առիթավորվում է մեր անգործությունից»․ Անաստաս Իսրայելյան

«Մենք վերջիվերջո ազգ ենք, չէ՞, սաղ աշխարհը մեզ է նայում, ամոթ է, գետինն եմ ուզում մտնել։ Արցախը բազմահազար պատմություն ունեցող պատմական մեր երկիրն է, ո՞նց ենք թողել սա իրականացնեն, որովհետեւ առիթավորվել է, որովհետեւ անպատիժ է մնացել»։

Գյումրիում թմրամոլությունը ծաղկում է․ ևս մեկ  հոգի ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման ու օգտագործման ևս մեկ դեպք։ Այս անգամ ձերբակալվել է Գյումրու Դանիելյան փողոցի 55-ամյա  բնակիչներից մեկը, որի կողմից թմրամիջոց պահելու ու օգտագործելու մասին օպերատիվ տեղեկություն էր ստացել ոստիկանությունը։ Նրա տնակին կից խորդանոցում զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով և մետաղյա տարայով մարիխուանա` ընդհանուր շուրջ

Բացառիկ պայմաններ՝ նոր ավտոմեքենա ձեռք բերելու համար

Մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Armenian Auto Show-ն, որի շրջանակում Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ հնարավոր կլինի բացառիկ պայմաններով ձեռք բերել JAC, Li AUTO, Tank, Poer և Aito տրանսպորտային միջոցները, որոնց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Roel Automotive Group-ն է։ Հատուկ պայմանները ներառում են․ Կանխավճար՝ 5% Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի Տարեկան տոկոսադրույք՝ 12․5%

«Կստացվի, չի ստացվի՝ չենք նայում․ խոստացել ենք հեռացնել Փաշինյանին, դրա համար ամեն ինչ անում ենք»․ Հայկ Մամիջանյան

Նա վստահեցրեց՝ հարթակ են տրամադրում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը Փաշինյանի հեռացման պրակտիկ, իրագործելի ուղիների որոնման համար։

Հայաստանը ԵՄ-ն, այդ թվում՝ Գերմանիան, դիտում է որպես իր ընտրած՝ ժողովրդավարական զարգացման ճանապարհին կարևոր գործընկեր․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ: Ընդգծելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված համագործակցության նշանակալի հիմքերը՝ զրուցակիցները քննարկել են հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները։ Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը մտքեր են փոխանակել ժողովրդավարական գործընթացների համար առկա մարտահրավերների շուրջ։ «Հայաստանը ԵՄ-ն, այդ թվում՝ Գերմանիան, դիտում է որպես իր

«Ուրախ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի պատգամավորները հասկացան՝ սա Նիկոլի դեմ է, ոչ թե իրենց»․ Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանն ասաց, որ երբեք էլ հույս չի ունեցել, որ ՔՊ-ականները գիտակցության են գալու։  Ըստ նրա՝ հասարակության հակազդեցությունը նրանց պետք է պոկի իր բնորոշմամբ դավաճանական խմբակից։

«Նենց տպավորություն էր՝ տալիս ենք ստորագրությունների ցուցակը, մնացածը ինքներդ ոնց ուզում եք»․ Էդգար Ղազարյանը՝ «Հայաստան» խմբակցության մասին

Էդգար Ղազարյանի համար տարօրինակ է, որ «Հայաստան» խմբակցության անունից հայտարարություն արեց ոչ թե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը, այլ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Փարաքարի համայնքապետի սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով քիչ առաջ ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։ Նրան պատկանող կիսակառույց տան տարածքում իրականացվում է խուզարկություն։ Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին՝ իր ծննդյան օրը, Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին:

Փաշինյանը չի թույլատրող-չթույլատրողը․ Հակոբ Արշակյանի պարզաբանումները, թե ինչու իրենց թույլ չեն տվել մասնակցել ՔՊ համագումարին

Հարցին՝ ինչո՞ւ Փաշինյանը թույլ չտվեց, որ մասնակցեք, Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Այդտեղ անձնական որոշումներ չեն ընդունվում»։

«Դուք հլը ընդդիմադիրներով միավորվեք, հետո ՔՊ-ի մասին խոսեք»․ Դավիթ Համբարձումյան

«Կարող է այդպես լինել»․ Դավիթ Համբարձումյանը՝ ՔՊ-ից իր գործոնով ձայներ ստանալու մասին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031