Օրվա լրահոսը

Համաներման առաջարկությունը մերժվել է. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես շատերդ քաջատեղյակ եք, մեկ ամիս առաջ գրությամբ դիմել էի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդես գալ համաներման մասին օրենք ընդունելու մասին նախաձեռնությամբ՝ համաներումը տարածելով 27 տարին լրացած այն անձանց նկատմամբ, ում մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային

Պեկին ժամանողները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի. Չինաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Չինաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ից սկսած բոլոր քաղաքացիները, որոնք ժամանում են Պեկին՝ ներառյալ օտարերկրյա քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։ Վերջինիս բացակայության պարագայում՝ պետության կողմից տրամադրված հատուկ վայրերում (հյուրանոցային համալիրներում)։ Այն քաղաքացիները, որոնք Պեկին են ժամանում կարճաժամկետ, պարտավոր են տեղավորվել

Երեւանի քաղաքապետարանը, ի տարբերություն Ազատության հրապարակի առաջին գոտու, երկրորդը բարեկարգելուց առաջ սկսել է բանակցությունների ճանապարհով գնալ. «Հայկական ժամանակ»

Նաեւ փորձում է բանակցությունների միջոցով հասնել առաջին գոտում գործունեությունը դեռեւս շարունակող սրճարանների ապամոնտաժմանը։

«Տաթեւացու գործերում ա՞յլ բան պետք է փնտրեինք, թե՞ «դուխովը» գրաբարյան հռչակեինք»

Վահան Տեր-Ղեւոնդյանը` մեղադրանքների մասին «Առավոտը» Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին խնդրեց մեկնաբանել  Մատենադարանի մի քանի աշխատակիցների, արհմիության ներկայացուցիչներ ներկայացած Գայանե Այվազյանի եւ Ալլա Խառատյանի` իր հասցեին հնչեցված մեղադրանքները` կապված դատախազություն դիմելու, կառավարման ճգնաժամի, աշխատակիցների աշխատանքային պայմանների, խախտումների եւ այլնի հետ: «Ինձ մարդկայնորեն ցավ է պատճառում, որ երիտասարդ գիտաշխատողների այս խմբակը, որոնց  մաշտոցյան Մատենադարանը

«Արցախն այն թույլ օղակն է, որտեղ Թուրքիան կարող է գոտկատեղից ներքեւ հարվածել ՌԴ-ին». քաղաքագետ

Հայ հանրության շրջանում միֆ կա, թե Թուրքիային թույլ չեն տա հարձակել ՀՀ-ի վրա: Աստված թույլ չի տա, ԱՄՆ-ն, ՌԴ-ն…

Եկամտային հարկի նվազեցումը շատերին այդպես էլ ոչինչ չտվեց, ինչպես կարծում էր կառավարությունը։ Իրականում շահեցին գործատուները. «168 ժամ»

Մարդիկ զարմանում են, որ իշխանությունը մեծ ձեռքբերում է համարում կենսաթոշակների ու աշխատավարձերի մի քանի հազար դրամ ավելացումը։ Հատկապես որ, միևնույն ժամանակ պետական բազմաթիվ պաշտոնյաների աշխատավարձերը հարյուր-հազարներով են ավելացել։

Ամբողջ մարզաշխարհը զգուշանում է կորոնավիրուսից

Մարտի 18-ից 22-ը Դոհայում նախատեսված էր անցկացնել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի փուլը: Հայաստանը ներկայացնելու էին Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը: Ու չնայած որոշ մասնագետներ մեզ վստահեցնում են, որ կորոնավիրուսի հարուցիչները տաք եղանակային պայմաններում ոչնչանում են, իսկ Քաթարը տաք երկիր է, Սպորտային մարմնամարզության միջազգային ֆեդերացիան նույնպես որոշել է այս մրցումը հետաձգել:

ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյան. «Համայնքի ղեկավարների մեծամասնությունը չի գիտակցում իր առաքելությունը». «Հայկական ժամանակ»

Գոնե այս ամբողջ ընթացքում անընդհատ շփվում եմ համայնքի ղեկավարների հետ, եւ մի քանի հոգի է, որ քիչ թե շատ պատկերացնում են, թե ինչ է իրենց ուսերին դրված եւ ինչպես զարգացնել համայնքը։ Մնացած բոլոր դեպքերում գումար չկա, փողոցները կլուսավորենք կվերջացնենք, խաղահրապարակ կսարքենք, յոլա գնալու ապագայի պատկերացումներով են առաջնորդվում։ Շատ հաճախ նույնիսկ համայնքի ղեկավարը կառավարությունից պահանջում է մի բան, որը ինքն է պարտավոր անել։

«ՀՀ-ի հանդեպ նկրտումները Թուրքիան կարող է իրականացնել իր «փոքր եղբայր» Ադրբեջանի միջոցով». թուրքագետ

Կա հայկական բաղադրիչ՝ Արցախի հարցը, եւ միամտություն կլինի կարծելը, թե Թուրքիան իր քաղաքական ձեռագիրը պատեհ կամ անպատեհ առիթներով չի օգտագործի

Գեւորգ Պապոյան. Հայաստանի ՀՆԱ-ն հիմա երկու անգամ ավելի մեծ է, քան 10-15 տարի առաջ, հետեւաբար մասնավոր տրանսֆերտների ազդեցությունը հիմա շատ ավելի փոքր է. «Ժողովուրդ»

Նավթի գների անկման հետեւանքով բենզինի գինը մարտի 9-ի դրությամբ նվազել է Ռուսաստանում՝ մեկ լիտրը՝ 305 դրամ։ Այն, ի դեպ, հունվարի 29-ի դրությամբ կազմել էր 355 դրամ։ Մեր հանրապետությունում, սակայն, վերջին օրերին բենզինի էական էժանացում դեռեւս չի նկատվում։ Ինչո՞ւ, ի՞նչ է սպասվում հայ տնտեսվարողին ու, ընդհանրապես, ՀՀ քաղաքացուն. այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել

Մեծ պահքը հոգեւո՞ր, թե՞ ֆիզիկական հանգստություն

Փետրվարի 23-ին Հայ առաքելական եկեղեցին ազդարարեց Մեծ պահքի սկիզբը: Մեծ պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին եւ տեւում է 48 օր։ Այն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օր. Բուն Բարեկենդանի, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդի: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Այս ընթացքում

2 ամսում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են գրեթե 181 մլն դոլարով. «168 ժամ»

Ենթադրվում է, որ դա շատ ավելի մեծ կլիներ, եթե Կենտրոնական բանկը տարեսկզբին չիրականացներ տարադրամի գնում, ինչը հասնում է շուրջ 50 մլն դոլարի։ Հրապարակված վերջին տվյալներով՝ փետրվարի 29-ի դրությամբ արտաքին պահուստները կազմել են 2 մլրդ 659 մլն դոլար։ Այն դեպքում, երբ անցած տարվա դեկտեմբերին հասել էին 2 մլրդ 840 մլն դոլարի, ինչն իսկապես աննախադեպ բարձր ցուցանիշ էր Հայաստանի համար։ Նախկինում երբևէ պահուստների նման մակարդակ չէր արձանագրվել։ Եվ դա հնարավոր եղավ, առաջին հերթին ներքին ֆինանսական շուկայում ձևավորված տարադրամի բարձր առաջարկի արդյունքում։

Հերթագրված 100 երեխայից 33-ն արդեն հաճախում է. մանկապարտեզներից վերցրած տարածքները վերադարձվում են և օգտագործվում նպատակային

Բացված նոր խմբասենյակն ավելի քան 10 տարի անհատույց օգտագործման էր տրված: 

«Թուրքիայում եւ Ադրբեջանում որոշները գտնում են, որ ավելի մեծ ծավալով պետք է կրկնել ապրիլյան պատերազմը». քաղաքագետ

Պատմականորեն է ապացուցված, որ եթե ռուս-թուրքական հարաբերությունները շատ են լարվում, դա մեզ ձեռնտու չէ, եւ եթե շատ են ջերմանում, կրկին ձեռնտու չէ: Դրանց վրա մենք չենք կարող ազդել

Կորոնավիրուսի պատճառով «Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների մեծ մասը մինչև ապրիլի 16-ը. փոխտնօրեն

«Արմենիա» ավիաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի: Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն: «Արմենիա» ավիաընկերության

«Ոնց որ կինոյի մեջ ասում են՝ մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա, հիմա էլ՝ Հրայր Թովմասյան չզբաղվել պոլիտիկա». Նիկոլ Փաշինյան

«Այդ կոռուպցիոն համակարգի մնացորդները ամեն տեղ, ներառյալ կառավարությունում, հույս ունեն, ասում են՝ լավ, դե հեսա մի երկու ամիս էլ ձգենք, մերոնք գալու են: Ձերոնք այնքան հեռու են գնացել, կամ այնքան հեռու է ուղարկել ժողովուրդը իրենց, որ լույսի արագություն էլ բացեն՝ չեն կարա հետ գան»:

Խնդրվում է, որ տնային մեկուսացում իրականացվի 14 օրվա ընթացքում, բայց կարանտին, որպես այդպիսին, չի հայտարարվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք այս օրերին «Զվարթնոց» օդանավակայանում արդյոք աշխատում են արտակարգ ռեժիմով, քանի որ Եվրոպայում կորոնավիրուսը տարածված է, իսկ այնտեղից ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ-ն տեղափոխում է Հայաստան։ – Նախօրեին Իտալիայից 50 քաղաքացիներ եկան Հայաստան, որոնց, կարելի է

«Միքայել» վեպի վավերական ամուր հիմքերը

Գրախոսության փոխարեն «Էդիթ պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել գրող Կարեն Օհանջի «Միքայել» վեպը` նվիրված ճանաչված գործարար եւ բարերար Միքայել Արամյանցին:    Ինձ համար հետաքրքիր է լինում գեղարվեստական գրականության այն ընթերցանությունը, երբ տեղյակ ես լինում դրա ստեղծման պատմությանը։ Միշտ ընթերցելով հայ ազգային մեծերին առնչվող վավերագրական, պատմական գրականությունը՝ մանավանդ հետաքրքիր պատմություններով ու լեգենդներով, մտածել եմ, թե ինչու չկա

«Եթե հնարավոր չի, որ Ջերմուկի այս օդը, ջուրը, բնությունը պահպանվի, ուրեմն բացառված է, որ այդ հանքը շահագործվի». Նիկոլ Փաշինյան

Վարչապետն ասաց, որ ինքն անձամբ ունի մի մեծ անհամաձայնություն Ամուլսարի հարցում շատ շատերի հետ:

Դոնալդ Թրամփը 30 օրով արգելել է Եվրոպայից մուտքն ԱՄՆ կորոնավիրուսի պատճառով

Նրա խոսքով՝ Եվրամիությունը «չկարողացավ ձեռնարկել նախազգուշական նույն միջոցները», ինչ Միացյալ Նահանգները:

«Հայաստանն այլ տարբերակ չունի, քան ապակենտրոնացումն է»․ Վարազդատ Կարապետյան

Վարազդատ Կարապետյանը հայտնեց, որ լսումների արդյունքներից կախված՝ համայնքների միավորման գործընթացը կշարունակվի։

Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Աբրահամյանը` Մատենադարանի արհմիության աշխատակիցների բողոքի մասին. «Հրապարակ»

Նախօրեին Մատենադարանի արհմիության աշխատակիցները մամլո ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում բարձրաձայնեցին Մատենադարանում տիրող կառավարման ճգնաժամի, աշխատողների ազատության ոտնահարումների, արձակուրդների չտրամադրման, կանոնադրության փոփոխության անհրաժեշտության, նաեւ՝ կառավարման մարմինների ընտրությունների ժամանակ տեղի ունեցած որոշ իրավախախտումների մասին։ Ի դեպ, վերջինիս մասով արհմիությունը դիմել էր գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու, որտեղից, սակայն, բողոքը մերժել էին։ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն

«Չենք պատրաստվում տանկեր մտցնել քաղաք, հատուկջոկատայիների փողն ուղղել ՍԴ դատավորների վրա, նրանց ստիպել որոշումներ կայացնել». Արման Եղոյան

Եղոյանը երկու դրվագ հիշեցրեց ՍԴ պատմությունից, որ հիշեցնի, թե ովքեր են իրենց մեղադրում ՍԴ-ն իրենց իշխանությանը հարմարեցնելու մեջ. «2003-ին խայտառակ ընտրախախտումներով նախագահական ընտրություններ տեղի ունեցան ՀՀ-ում: ՍԴ-ն համարձակություն գտավ իր մեջ խորհուրդ տալ ՀՀ այն ժամանակվա ղեկավարին՝ հաշվի առնելով այն բոլոր խախտումները, որ եղել էին՝ մեկ տարվա ընթացքում նշանակել վստահության հանրաքվե: Դուք հիշո՞ւմ եք, թե ինչ լուտանքներ թափվեցին այն ժամանակ ՍԴ անդամների գլխին: Դա դեռ հրապարակային: Աստված գիտի՝ ոչ հրապարակային, կաբինետներում խոսակցություններում ինչեր են ասել այդ մարդկանց»:

Հայաստանում հեղափոխությունից հետո էլ դատարանների նկատմամբ համատարած անվստահություն է. Պետդեպ. «Ազատություն»

2019 թվականին Հայաստանում կառավարությունը քայլեր է ձեռնարկել ոչ միայն նախկին իշխանությունների, այլև հենց իր օրոք պաշտոնյաների ու իրավապահների ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ, ասված է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի` մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հերթական տարեկան զեկույցում, հայտնում է «Ազատություն»-ը: Որպես ասվածի ապացույց` Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը վկայաբերել է բարձրաստիճանների նկատմամբ անցած տարի սկսված քրեական

Առաջարկ Փաշինյանից՝ հարյուրամյակների, հազարամյակների համատեղ զարգացման մասին

Պաշտոնական Երեւանը կրկին շեշտել է, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել էր Վրաստան, որտեղ կայացան նրա հանդիպումները՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի եւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վրաստանի կառավարությունում կայացած հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում Գիորգի

Դասերը հետաձգելու հարցը՝ կառավարության նիստում

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հնչեցրեց կորոնավիրուսի նոր դեպքերի հաստատմամբ պայմանավորված դասերի հետաձգման հարցը՝ արդյոք կարիքը կա: Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այս առնչությամբ ասաց՝ նմանատիպ որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ ունենք վիրուսի տարածում.«Մեր դեպքերը տեղայնացված են եւ շատ կոնկրետ են եւ մարդիկ

Խստորեն դատապարտում ենք կնատյացության ցանկացած դրսևորում, զոհին կրկնազոհականացնելու ցանկացած միտում. Աշոտ Միրզոյանիի գրառման վերաբերյալ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի հայտարարությունը

Օրերս, Գյումրիում զուգընկերոջ կողմից սպանված կնոջ դեպքը ցնցեց հասարակությունը իր դաժանությամբ։ Սակայն եղան նաև բռնությունն արդարացնող և զոհին կրկնազոհայնացնողներ, որոնց մեջ, ցավալիորեն, կային նաև հանրային դիրք ունեցող անձինք։ Նրանցից մեկը ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանն էր, որն իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ ոչ միայն ակնհայտորեն արդարացնում էր այս սարսափելի բռնությունը, այլև անձնական

Կորոնավիրուսի կասկածով 10 անձ է մեկուսացվել՝ հատուկ պահման վայր

Այս պահին 10 քաղաքացի կորոնավիրուսի կասկածով պայմանավորված մեկուսացվել է հատուկ պահպանվող տարածք: Այսօր այս մասին կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Երեկ հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի եւս երեք դեպք, նախկինում հաստատվել էր մեկ դեպք: Երեք քաղաքացիները ժամանել են Հայաստան Իտալիայից: «Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու

Ներողություն այն բանի համար, որ նրանք սոված են ու անճար, իսկ Լոռու մարզպետարանն իրեն 181 միլիոն դրամի պարգեւավճար է տվել. «Հրապարակ»

Ասենք՝ ներողություն այն բանի համար, որ նրանք սոված են ու անճար, իսկ Լոռու մարզպետարանն իրեն 181 միլիոն դրամի պարգեւավճար է տվել։

Առաջարկում եմ հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները և փակել բոլոր կրթական հաստատությունները. Էդմոն Մարուքյան

Եվրոպական բազմաթիվ քաղաքներում մինչև հարյուր հոգանոց հավաքներն արգելված են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031