Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. ընդհանուր օգտագործման արոտավայրեր  են օտարվել

Հաղորդումն ու կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Դատարանը Ճշմարտախոս սրբազանին մեղավոր ճանաչելով՝ մեղավոր ճանաչեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Ճիշտ այնպես, ինչպես Բաքվի բանտերում դատվում է Հայաստանի պետությունը. Գենադի Մնացականյան

«Գործող օրենքների սահմաններում 24/7 ռեժիմով բանակցե՛ք, միացե՛ք ու պայքարե՛ք և Աստծու օրհնությամբ կունենանք Ազգային Պետություն, որին կհարգեն ամբողջ աշխարհում և որտեղ Արդարադատությունը այսքան այլասերված չի լինի անձնական կամ քաղաքական քինախնդրությամբ»

Աբիսողոմոնյանը Նյու Յորքում ներկայացրել է ՄԱԿ ԱԽ բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագիրը

Սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով նախարարական մակարդակի հարակից միջոցառմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է խաղաղության և անվտանգության, հակամարտությունների կանխարգելման և հետհակամարտային գործընթացներում կանանց լիարժեք և հավասար ներգրավվածության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունը։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել

Աննա Վարդապետյանը և Իրանի արդարադատության նախարարը անդրադարձել են հետախուզվողների հանձնման, իրավական օգնության ապահովմանը վերաբերող հարցերի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Աննա Վարդապետյանը ողջունել է ԻԻՀ արդարադատության նախարարին ու պատվիրակության ներկայացուցիչներին ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկու երկրների ոլորտային կառույցների միջև համագործակցության

Հայաստանի «ամենատեսանելի գործիքը»

Սկիզբը՝ այստեղ: ԵՄ դիտորդական առաքելությունը կշարունակի իր գործունեությունը ՀՀ-ում Ադրբեջանը մշտապես ցավոտ է ընդունել Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը: Բաքվից բազմիցս մեղադրել են ԵՄ դիտորդներին` «լրտեսական գործունեություն», «հեռադիտակային դիվանագիտություն» իրականացնելու մեջ, ինչը Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքել է։ Հիշեցնենք, ԵՄ քաղաքացիական անզեն դիտորդները Հայաստան ժամանեցին 2023թ. փետրվարի 20-ին։ Այս տարվա հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի` եվրոպացի դիտորդները

5,4% տնտեսական աճ, պարտք-ՀՆԱ 53,5% ցուցանիշ, 537 մլրդ դրամ պակասուրդ. Կառավարությունը հաստատեց 2026-ի բյուջեի նախագիծը

«Այս բյուջեն ակնհայտ մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի, որով, օրինակ, ԿԳՄՍ նախարարության ուղղությամբ ՀՆԱ-ում 3,3 տոկոսից աճել ենք 3,5 տոկոս։ Եվ առողջապահության նախարարության գծով 1,5 տոկոսից աճում ենք 1,8 տոկոս»,- ասաց նախարարը։

Ucom-ի աջակցությամբ կանցկացվի «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Ucom-ի աջակցությամբ սեպտեմբերի 26-30-ը Հայաստանի կինոգործիչների միությունում (Վարդանանց 18) կկայանա «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը՝ «Համակեցություն մարդկանց և բնության միջև» խորագրով։ Այս տարի փառատոնը նպատակ ունի ընդգծել մարդու և բնության խաղաղ համակեցության անհրաժեշտությունը՝ ներկայացնելով համաշխարհային ու տեղական բնապահպանական կարևոր խնդիրները ֆիլմերի և մշակութային միջոցառումների միջոցով։ «Արևորդին» ամենակայացած կանաչ կինոփառատոնն է, որն իր 19-ամյա պատմության ընթացքում 

Արտահանման ոլորտում նման խոր անկումը պետք է դիտարկել որպես համակարգային ճգնաժամ, որը պահանջում է ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներ. «Փաստ»

Այսպիսի չնչին տեղաշարժը դեպի ԵՄ շուկա փաստում է, որ Հայաստանի արտահանման ոլորտի զարգացման ռազմավարությունը կա՛մ բացակայում է, կա՛մ էլ չի կարողանում արձագանքել միջազգային շուկաների մարտահրավերներին։

Ցանկացած բարեփոխման տակ պետք է լինի վերլուծություն, անընդհատ աշխատանք է պետք, ոչ թե բարեփոխում. Սամվել Հովհաննիսյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի զրուցակիցը ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանն է: – Փարաքարի սպանությունը ցնցել է հասարակությանը: Սկսել են հրազենով հարցեր լուծել: – Երբ լռության արժեքն ավելի բարձր է, քան խոսքի արժեքը, ավելի լավ է լռել: Սրանից մի քանի ամիս առաջ ես հարցազրույց եմ տվել, նշել եմ, թե ինչ պետք է անել, բայց դա

Ահազանգ իրավապահներին. օտարել է համայնքային արոտավայրերը, պետությանը պատճառել վնաս

Հաղորդումն ու կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Շատ երկրներ, որտեղ այսօր խաղաղություն է, ավելացնում են ռազմական բյուջեն, վերականգնում պարտադիր զինվորական ծառայությունը, ՀՀ իշխանություններն ընթանում են հակառակ ուղղությամբ. Վիտալի Մանգասարյան. «Փաստ»

Առանց այս ամենը կյանքի կոչելու միանգամից գնալ բանակը կրճատելու ճանապարհո՞վ։ Դա լուրջ հետևանքների է հանգեցնելու։ Դա բերելու է մարտական հերթապահության թվաքանակի կտրուկ՝ մոտ 25 տոկոսով նվազմանը։ Իշխանության գործողությունների վերաբերյալ միակ տրամաբանական արձագանքն այն է, որ ընտրություններից առաջ փորձ է կատարվում հանրության որոշակի հատվածի վրա ազդեցություն ունենալ և ձայներ կորզել այդ հատվածից

Եթե հանցագործները չբաժանվեին յուրայինների եւ օտարների, երկրում նման բեսպրեդելի մթնոլորտ չէր ձեւավորվի. «Հրապարակ»

Եթե ողջ իրավապահ համակարգը չլծվեր նախկիններին պատժելու անշնորհակալ գործին եւ չփորձեր պողպատե մանդատին ծառայել ու հաջորդ մանդատի համար հող ստեղծել, իրավապահ համակարգը զբաղված կլիներ թմրանմիջոցների դեմ պայքարով, մարդկանց սեփականության դեմ ոտնձգությունները կանխելով ու մարդասպաններին հայտնաբերելով եւ որոշ հանցագործություններ էլ հնարավոր է կանխվեին: Եթե իրավապահ համակարգը ոչնչացված չլիներ եւ չծառայեր ՔՊ-ի ու նրա առաջնորդի շահերին, ոչ

«Հոգեզավակի» թեման հուզիչ է, բայց՝ ոչ ռելեվանտ

Մեծագույն հաճույքով լսեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում Պետերբուրգից ժամանած հրաշալի գիտնական Ալեքսանդր Խոսրոեւի զեկույցը՝ Քրիստոսի համբարձման տարեթվի մասին: Լրագրող գործընկերներս, սակայն, ինձ իջեցրին մեր ոչ այնքան հաճելի իրականություն  եւ դրդում էին առաջին նախագահին, որ նա խոսի Փաշինյանի մասին: Լրագրողների վարքը նորմալ է, ես էլ այդպես կվարվեի. 1-ին դարի իրադարձությունները եւ դրանց արտացոլումը տարբեր

Կապանում Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար

Սեպտեմբերի 25-ին, ժամը 03։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը վնասվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գարեգին Նժդեհ հրապարակի մոտ գտնվող

Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. հատուկ առաջարկներ էքսպոյի այցելուների համար

Սեպտեմբերի 26-ից 28-ն Ամերիաբանկը մասնակցելու է Armenian Auto Show-ին` ներկայացնելով իր MyCar.am հարթակը և գործընկեր դիլերների հետ մշակված հատուկ առաջարկները բացառապես էքսպոյի այցելուների համար: Մասնավորապես, երեք օր շարունակ էքսպոյի այցելուները կկարողանան տեղում գտնել իրենց մեքենան և գնել այն` առանց կանխավճարի և ավտովարկավորման հատուկ տոկոսադրույքով: Նշենք, որ Ամերիաբանկն ավտովարկերի պորտֆելով շարունակում է պահպանել ՀՀ բանկային համակարգի

Փաշինյանը մեկնել է ՌԴ. կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Սեպտեմբերի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

«Ինչո՞ւ չպետք է ընկնել ծուղակը, թե Արցախի ժողովրդի վերադարձը համադրելի է Հայաստանից 80-ականներին տեղափոխված ադրբեջանցիների վերադարձի հետ». Արտակ Բեգլարյանի վեց փաստարկները

«Դահլիճում գտնվող բոլորը գիտեն պատասխանը, թե ինչ կլինի, եթե մենք հրաժարվենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից: Կլինի Հայոց պետականության անկում, որովհետեւ կստացվի, որ մենք մեր հավաքական իրավունքից, մեր հայրենիքից, մեր ժառանգության, մեր անհատական իրավունքի պատասխանատվությունից հրաժարվում ենք՝ Ալիեւին, թուրք-ադրբեջանական տանդեմին ասելով, որ մենք մեր իրավունքների սահմաններ չունենք: Եվ եթե իշխանությունների տրամաբանությամբ շարժվենք, որ ասում են բախումնային

Դատավորը կողմնակալ է, դատավորն անկախ չէ և գործում է ուղիղ քաղաքական հետապնդումը․ Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը Տարիներ առաջ Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ կողմնակալ դատավորն անկախ չէ և արդարադատություն իրականացնել չի կարող, իսկ այդպիսի պայմաններում կայացված դատական ակտը՝ գործադրվել չի կարող (ՍԴՈ-918): Նշածս որոշումն այսօրվա արդարադատության պայմաններում պարզապես չի գործում: Վաղ թե ուշ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ այսօր կայացված իբր մեղադրական

Հայաստանի և Մոնղոլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցության հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոնղոլիայի ԱԳ նախարար Բատմունխ Բատցեցեգի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորությունները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ երկկողմ իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման, ոլորտային համագործակցության ներուժի առավելագույնս իրացման հարցում առկա պատրաստակամությունն ու նախադրյալները։ Հայաստանի և Մոնղոլիայի ԱԳ նախարարները

Այս հանցագործությունը հարված է ոչ միայն առանձին քաղաքացիներին, այլև մեր պետությանն ու պետականության հիմքերին. ՀՅԴ

Խստորեն դատապարտում ենք Մերձավան բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, և վիրավորվել է մեկ քաղաքացի։ Մեր խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, համայնքի բնակիչներին ու բոլոր նրանց, ովքեր կիսում են այս մեծ վիշտը։ Վիրավորում ստացած քաղաքացուն մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Արարատ Միրզոյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում: Արարատ Միրզոյանը և Միրյանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների ազատ արձակման, ինչպես նաև Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի փակման պայմաններում նրանց

Ղարաբաղյան իմ քաղաքականությունը ոչ մի կապ չունի Փաշինյանի քաղաքականության հետ․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը «Ղարաբաղի վերաբերյալ իմ թեզերը Փաշինյանը կործանեց Ստեփանակերտում՝ հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ու հետո պատերազմ բերեց։ Ղարաբաղյան իմ քաղաքականությունը ոչ մի կապ չունի իր քաղաքականության հետ։ Բացարձակապես ոչ մի կապ չունի։ Դա կեղծ համեմատություն է»։

«Անկախ նրանից, որ Հայաստանը որքան փոքր է, Հայաստանը մշտապես եղել եւ ընկալվել է որպես դերակատար, բացի այս վերջին յոթ տարիներից, երբ որդեգրվել է կամակատարի դիրքը». Ձյունիկ Աղաջանյան

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած «Ինչ կլինի, եթե հայ ժողովուրդը հրաժարվի Արցախ վերադառնալու, հայրենիքը վերադարձնելու գաղափարից ու նպատակներից» թեմայով համահավաքում շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին փաստացի մեր գոյության իրավունքի մասին այսօր խոսելու հնարավորություն ընձեռելու համար ասաց. «Կուզեի ավելի շատ խոսել միջազգային ասպարեզում հնարավոր գործունեության մասին, բայց որպես դիվանագետների խորհրդի անդամ

Երևանում երբեմն արձանագրվում են թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ՝ հատկապես փոշու և ազոտի երկօքսիդի մասով, սակայն դրանք չեն վկայում արտակարգ բարձր աղտոտվածության մասին․ նախարարություն

Վերջերս միջազգային համաժողովներից մեկի ժամանակ պնդում էր հնչել, որ Երևան քաղաքի օդի որակը վատագույնն է Հարավային Կովկասում։ Շնորհակալություն ենք հայտնում Երևանի օդի որակի վերաբերյալ մտահոգություններ բարձրացնելու համար։ Հայաստանի Հանրապետությունում օդի որակի մոնիթորինգը իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կողմից։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևանում երբեմն արձանագրվում են թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ՝ հատկապես փոշու և

ՀՀ ԱԺ ու Իսպանիայի Սենատի նախագահի քննարկումների առանցքում եղել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող թեմաները

Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Սենատի նախագահ Պեդրո Ռոյանի հետ: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար, ինչին ի պատասխան` Պեդրո Ռոյանն ընդգծել է նման այցերի կարեւորությունը երկկողմ կապերն ամրապնդելու տեսանկյունից: Միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցերից բացի` զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Լիբանանի միջև երկկողմ համագործակցության զարգացման հարցում մեծ պատրաստակամությունը՝ երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերին համահունչ։ Արարատ Միրզոյանը և Յուսեֆ Ռաջին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի

Հայաստանի և Իրանի արդարադատության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին նախարար Սրբուհի Գալյանի հրավերով Հայաստանում է։ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի ապօրինի աղբավայրերի շահագործումը

Քննարկվել է ««Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ներկայացրել է թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծման, թափոնների կառավարման

Քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարական զարգացումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարական զարգացումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկներին, դրանց տեխնիկական, ֆինանսական և անվտանգային ասպեկտներին։ Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության տարբերակները՝ ֆինանսավորման մոդելների, տեխնոլոգիական լուծումների և ժամկետների վերաբերյալ։ Վարչապետը կարևորել է ներկայացված ուղղություններով

Արամ Գ. Սարգսյան. «Ոչ ոք չի զիջում իր հայրենիքի մի մասը եւ դրանով ասում՝ փրկեցի մնացածը: Դա նշանակում է, որ շարունակություն է լինելու»

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած «Ինչ կլինի, եթե հայ ժողովուրդը հրաժարվի Արցախ վերադառնալու, հայրենիքը վերադարձնելու գաղափարից ու նպատակներից» համահավաքի մասնակիցներն այսօր մեկ րոպե լռությամբ վշտակցություն հայտնեցին Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ մեկ ոստիկանի սպանության կապակցությամբ եւ ցավակցեցին նրանց ընտանիքի անդամներին ու հարազատներին: Իսկ մինչ քննարկումները սկսելը, Դեմոկրատական կուսակցության նախագահ եւ «Միասին» այլընտրանքային շարժման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031