Օրվա լրահոսը

ՀԷՑ ՔՊ-ական կառավարիչը ամսական ստանում է 5 200 000 ՀՀ դրամ, տարեկան 62 400 000 ՀՀ դրամ. ՀԷՑ վերահսկողական կոմիտե

Ընդհանուր առմամբ, ՀԷՑ-ում ՔՊ-ական և էներգետիկայի հետ կապ չունեցող 8 նշանակվածների տարեկան աշխատավարձը կազմում է 212 976 000 ՀՀ դրամ։

Մերձավանի կրակոցներից վիրավորում ստացած քաղաքացին գիտակցության է եկել, հարցաքննվել

Մերձավանի կրակոցների հետևանքով նախօրեին վիրավորում ստացած Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել: Քննիչը նրան հարցաքննել է, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Փաստաբանը Գրողների ստեղծագործական տան հետ կապված 2 տարբերակ է դիտարկում

Լեւոն Բաղդասարյանը լիահույս է, որ դատարանը արդարադատություն կիրականացնի

Նյու Յորքում Էրդողանի մեքենան կանգնեցրել են, որպեսզի Թրամփի շարասյունը անցնի. վեճ է ծագել արգելապատնեշը հեռացնելու փորձի շուրջ

Ավելի վաղ Նյու Յորքի ոստիկանությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին էր փողոցում կանգնեցրել, որ Թրամփի ավտոշարասյունը անցնի

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոս ամիսներին աճել է 7.1 %-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.1 տոկոսով։ ՀՀ ֆինանսների նախարարություն   

Տասնյակ մարդիկ բողոքի ցույց են անում ՌԴ-ում ՀՀ դեսպանության մոտ

«Ազգային ճակատ». «Նիկոլ, թշնամի». տասնյակ մարդիկ բողոքի ցույց են անում ՌԴ-ում ՀՀ դեսպանության մոտ: «Աղոթում ենք, որ Աստված պահպանի և անսասան պահի Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ապօրինի ազատազրկված են», – իր խոսքում ասել է բողոքի ակցիայի մասնակից հոգևորականներից մեկը։

«Վերածվել է Ռուսաստանի ռազմավարական զենքի». SOCAR-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան կալանավորվել է

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Հուլիս ամսին մեծ աղմուկ բարձրացավ Ադրբեջանի կեղտոտ նավթի թեմայով։ Օրեր առաջ հարցի շրջանակում տեղի ունեցավ աղմկահարույց ձերբակալություն․ մասնավորապես՝ Ադրբեջանի պետական էներգետիկ ընկերության՝ SOCAR-ի նախկին բարձրաստիճան ղեկավարներից մեկը հայտնվել է նախնական կալանքի տակ՝ երկրի

«ԱԲ-ն և մեքենայական ուսուցումը ևս հրաշալի նոր միտում է, բայց վստահ եմ՝ ժամանակ անց դրանք կլինեն պարզապես արդյունավետ գործիք քիմիայի համար, սակայն քիմիան կմնա». Վալենտին Անանիկով

Սույն թվականի սեպտեմբերի 22-25-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) անցկացվեց «Նոր զարգացող միտումները քիմիայում-2025» (NewTrendsChem-2025) միջազգային գիտաժողովը։ Այն միավորեց անվանի քիմիկոսների, երիտասարդ գիտնականների աշխարհի տարբեր երկրներից՝ ներկայացնելու հետազոտությունների արդյունքներ, անցկացնելու քննարկումներ և փոխանակվելու փորձով, ստեղծելու նոր համագործակցություններ։ Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց․ «Այսօր նման հանդիպումներն առավել քան երբևէ պահանջված են՝ հաշվի

10 ու կես կգ-ից ավելի մարիխուանայի հայտնաբերում Վայոց ձորում

Սեպտեմբերի 18-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառայող Վայոց ձորի մարզի պարեկները 121-րդ կիլոմետրում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա՝ այն ենթարկելով արտաքին զննության։ Լապտերի լույսի տակ պարեկներն ավտոմեքենայի սրահում նկատել են պոլիէթիլենային պարկեր, որի պարունակության վերաբերյալ վարորդը տրամաբանական բացատրություն չի տվել ու դրսևորել է կասկածելի վարք: Ավտոմեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի

Խաչատրյանական օրհնությամբ եւ Արցախն աշխարհին ներկայացնելու հաստատակամությամբ

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի 23 շահառուները սոլո-համերգով ներկայացան հադիսատեսին

ՀՀ նախագահը Ֆրանկո Սպիչարիելլոյի հետ քննարկել է ԱԲ-ի կիրառման համատեղ ծրագրի մշակման հեռանկարները, ինչը հնարավորություն կտա հիմնել նորարարական քաղաքական մշակույթ ՀՀ-ում

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Amazon Web Services-ի (AWS) Եվրոպական Միության և ամբողջ Միջերկրածովյան Եվրոպայի հանրային քաղաքականության տնօրեն Ֆրանկո Սպիչարիելլոյի և Amazon-ի միջազգային հանրային քաղաքականության տնօրեն Դեյվիդ Ռոթի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման հեռանկարները Հայաստանի համար՝ ընդգծելով այս ոլորտի նշանակությունը

ԱՄՆ-ն թուրք պաշտոնյանների հետ խորհրդակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հարցում. Ուիթքոֆ

Region Monitor. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ինքը կարծիքներ է փոխանակում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանների հետ Ադրբեջանի և Հայաստանի վերաբերյալ։ Ուիթքոֆը նշել է, որ խորհրդակցություններ է վարում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ։

«Վերականգնում»՝ աշխարհի աչքին թոզ փչելու համար. «Գեղարդ»

«Ուղղափառ» հռչակվածը Կանաչ ժամն է, որը Շուշին գրավելու ժամանակ ամբողջությամբ անվնաս էր և Ադրբեջանի կողմից հիմնովին ավերվել է

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև 20 տարով բնական գազի համաձայնագիր է կնքվել

Ermenihaber. Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը սեպտեմբերի 24-ին արած հայտարարությամբ՝ տեղեկացրել է, որ Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» ընկերությունն ԱՄՆ-ից հեղուկ գազ գնելու վերաբերյալ 20 տարի ժամկետով համաձայնագիր է կնքել «Mercuria и Woodside» ընկերության հետ: Թուրքական մամուլում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ այս հայտարարությունն արվում է նախքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի

«Այլևս ոչ մի հայ տաղանդ չի լքի Հայաստանը անտեսված լինելու պատճառով»

Մանվելի` Շախմատի Եվրոպայի առաջնությանը մասնակցության համար աջակցություն ստանալու խնդրանքով Մանվելի ընտանիքը դիմել էր մի շարք կազմակերպությունների և ստացել մերժում:

Էդգար Ղազարյան. «Իր գաիշնիկ եղած ժամանակ ես մարզպետ եմ եղել, մինչեւ իր պատգամավոր լինելը դեսպան եմ եղել, պետության ղեկավարներն ինձ դիմել են՝ «Նորին Գերազանցություն»

ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության շրջանակներում այսօր առավոտյան հաջորդաբար ընտրողների հետ հանդիպում պետք է անցկացնեին ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից Արմեն Խաչատրյանը, իսկ 15:00-ին եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ինչպես միշտ օրենքով սահմանված կարգով բոլոր երեք հանձնաժողովներում էլ գրանցվել էր, սակայն առաջին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը , 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 27-ին և գիշերը և կեսօրից հետո, 29-ի գիշերը, 30-ի ցերեկն առանձին

Գիտության օրենք՝ առանց ռազմավարական ծրագրերի. «Գիտուժ»

2025 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցումով ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը [1,2]։ «Գիտուժ» նախաձեռնությունը, հավատարիմ մնալով իր արժեքներին և առաքելությանը, կարևոր է համարում ներկայացնել իր դիրքորոշումն օրենքի և դրա մշակման գործընթացի վերաբերյալ։ Գործընթացի դրական կողմերը «Գիտուժ» նախաձեռնությունը բարձր է գնահատում հետևյալ ձեռքբերումները․ «Հետազոտություններ և մշակումներ» եզրույթի օրենսդրական սահմանում Առաջին

ԲԴԽ նախագահը և Իրանի արդարադատության նախարարը քննարկել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԲԴԽ նախագահն ընդգծել է բարեկամ Իրանի հետ վստահության, փոխադարձ հարգանքի հենքով ստեղծված բազմամյա հարաբերությունները, ինչի հավաստումն է նաև արդարադատության ոլորտում առկա ամուր փոխգործակցությունը։ Հանդիպմանը քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, իրավակիրառ պրակտիկային, միջազգային իրավունքին

Ֆասթ բանկը, ի դեմս Վահե Բադալյանի, 50 մլն դրամի աջակցություն է ցուցաբերել Մատենադարանին

Ֆասթ բանկը, ի դեմս Բանկի խորհրդի նախագահ, բարերար Վահե Բադալյանի, 50 մլն դրամի աջակցություն է ցուցաբերել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին՝ Մատենադարանին, լայնածավալ բարեգործական ծրագրի իրագործման համար։ Ֆասթ բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանն ասել է․ «Մատենադարանը մեզ համար պարզապես շենք չի, այն մեր ազգային հիշողության տաճարն է: Այստեղ պահվում են ձեռագրեր, բայց նրանց

Փաշինյանը որոշել է վերադաստիարակել ողջ ազգը

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ուղին սկսել է որպես ընդդիմադիր լրագրող և մինչ օրս, արդեն ավարտելով վարչապետության երկրորդ ժամկետը, պահպանում է այդ տարիների գործելաոճը։ Որոշ իմաստով Նիկոլը եզակի երևույթ է. պետությունների ղեկավարները սովորաբար նախընտրում են ստեղծարար գործունեություն և կառուցողական հռետորաբանություն։ Մինչդեռ Փաշինյանը, երկար տարիներ իշխանության մեջ լինելով, չի կարողանում հրաժարվել ընդդիմադիրի սովորությունից՝ անպայման ինչ-որ մեկին մեղադրել։

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատարանը մեղավոր է ճանաչել Քադաֆիի կառավարության միջոցներով իր քարոզարշավը ֆինանսավորելու մեջ

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր ճանաչեց հիմնական մեղադրանքներից մեկով, սակայն արդարացրեց նրան ևս երեքով՝ Լիբիայի այն ժամանակվա առաջնորդ Մուամար Քադաֆիի կառավարության միջոցներով իր 2007 թվականի նախագահական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործով դատավարության ընթացքում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը: Դատարանը դեռ չի ավարտել իր վճռի մանրամասների հրապարակումը և դեռևս չի դատապարտել 70-ամյա Սարկոզիին․ դա

«Արվեստագետը չի մոռացվում, եթե կան արվեստագետներ, ովքեր հնչեցնում են նրա ստեղծագործությունները …»

Օրերս Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 95-ամյակին: Երեկոն համախմբել էր մի խումբ արվեստագետների, մտավորականների և պարզապես նրա հսկայական ավանդը գնահատող մարդկանց: Երեկոն կայացավ «Հովեր» պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Երևանի Կոմիտասի

Նոր հուշագիր՝ խթանելու հայ-հունական բանկային համագործակցությունը

ՀԲՄ նախաձեռնությամբ «Բանկային համակարգի ապագան․ նորարարությունների կայուն զարգացում և հեռանկարներ» խորագրի ներքո կայացած միջազգային բանկային ֆորումի շրջանակներում ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) և Հունական բանկերի ասոցիացիայի միջև։ Հուշագիրը ստորագրել են ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը և և Հունաստանի բանկերի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Խարուլա Ապալագակին։ Ստորագրված հուշագրի նպատակն է խորացնել համագործակցությունը երկու երկրների բանկային

«Մենք չգիտեի՞նք, որ միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ գործ ունեինք, ո՞նց կարող է այնպես ստացվել, որ այս իշխանությունը եկավ եւ պատերազմ սանձազերծեց»

«Չորրորդ հանրապետության հռչակման հետ կապված հարցերը, որոնք քննարկվել են կուսակցության համաժողովի ընթացքում, կարող են իրականություն դառնալ միայն ժողովրդի կամքով։ Այլ տարբերակ հնարավոր չէ, այսինքն՝ ժողովուրդը պետք է որոշի»։

Խաղաղություն չկա ու չի լինելու։ Լինելու է պայքար ուժի համար, որում մենք պիտի հաղթենք ու ապահովենք մեր անվտանգությունը. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Երբեք խաղաղություն չի եղել։ Եվ թերևս երբեք չի էլ լինի։ Բոլոր պայքարում են լեգիտիմության համար։ Ուստի երբ կողմերն ասում են, որ պայքարում են սահմանների ու սահմանագծերի համար, իրականում դա էդպես չի։ Սահմանը բանակցությունների տարադրամն է։ Վերջնական նպատակը այն է, որ կողմերից մեկն ուզում է տիրապետող լինել ու թելադրել, ինչը նշանակում է, որ մյուս կողմն էլ պիտի ենթարկվի։

«Դեռ չգիտենք՝ հանցագործություն կատարած անձինք ու պատվիրատուներն ովքեր են, սպանության մոտիվը որն է»․ Սրբուհի Գալյանը՝ Փարաքարի համայնքապետի սպանության մասին

Հարցին՝ պաշտոնանկություններ կլինե՞ն, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Մենք որեւէ մանրամասների չենք տիրապետում, հետեւություններ չենք կարող անել, եւ հետեւաբար չեմ կարող ասել՝ պաշտոնանկություններ կլինեն, թե ոչ»։

Գյուղաշխարհը ոսպնյակի տակ

Նեկտար Սիմոնին (Ավդալյան) գրականության սեղանին դրեց իր «Իմ ադեն» պատմվածքաշարի երկրորդ հատորը։ Եթե առաջին գրքում մանկության տարիների հուշապատումն էր Սիմոնի պզտիկ աղջկա կերպարային ռեալությամբ, ով անցնում էր իր մանկության նեղ ու լայն արահետներով, կյանքի նորամուտք, ճանաչողականության միամտությամբ, գունազարդ իր տեսակով, ապա երկրորդ հատորն արդեն հասուն տիկնոջ դիտակետից սլաքն ուղղված էր դեպի ադեի փիլիսոփայական եւ կերպարային

Մասնավոր խուզարկուները վերադարձան Չիկագոյից

«Մասնավոր խուզարկուները` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Կանադայում, Բրիտանիայում, Իտալիայում, զարգացած երկրներում պետության կողմից պաշտպանված են, նրանք ունեն լիիրավ զենք կրելու, հատուկ պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունք, դատարանի միջոցով ստանալու գաղտնալսման իրավունք, պետության կողմից տրված ապահովագրություն, բավական հարգված են: ԱՄՆ մուտք գործելիս, սահմանային անցակետում երբ իմացան մասնավոր խուզարկու եմ, բավական հարգանքով էին վերաբերվում, ասացին, որ շատ մեծ պատիվ

Բանկային համակարգի ապագան. ՀԲՄ միջազգային ֆորումը ձևավորեց զարգացման նոր ուղենիշեր

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ սեպտեմբերի 23–24-ը կայացավ ամենամյա բանկային միջազգային ֆորումը, որն այս տարի անցկացվեց «Բանկային համակարգի ապագան. նորարարություններ և զարգացման հեռանկարներ» խորագրի ներքո։ Բանկային Ֆորում 2025-ը բացառիկ էր ոչ միայն մասնակիցների թվով, այլև քննարկվող թեմաների լայն շրջանակով։ Իրենց ներկայությամբ ֆորումն այս տարի պատվեցին ՀԲՄ միջազգային գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031