Օրվա լրահոսը

Հոգեւորականներին հալածում են հանուն օտարի եւ հանուն աթոռի

Ես ունեմ եկեղեցական օրացույց, որտեղ նշված են ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու տոները, այլեւ մի շարք այլ կարեւոր իրադարձություններ: Մասնավորապես՝ քրիստոնյա նահատակների հիշատակի օրերը: Նրանց մասին պատմություններն ինչ-որ չափով իրար նման են: Այդ մարդիկ հավատարիմ մնացին իրենց հավատին եւ հրաժարվեցին զոհեր մատուցել օտար, հեթանոսական կուռքերին, ինչի համար էլ ենթարկվեցին սարսափելի կտտանքների եւ, ի վերջո, մահապատժի:

Թուրքիան և ԱՄՆ-ն խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել

Վաշինգթոնը և Անկարան խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Ավելի վաղ Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ «Հանդիպումից հետո, նախագահների ներկայությամբ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ստորագրել ենք խաղաղ միջուկային էներգետիկայի ոլորտում

Թուրքիա-Ադրբեջանի երկյակի համար «Թրամփի ուղին» Սյունիք-Զանգեզուրը նվաճելու առաջին քայլն է. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Նայում եմ ՄԱԿ-ում ելույթ ունեցող Իլհամ Ալիևին, որը պատմում է ողջ աշխարհին, որ օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի դե-ֆակտո վարչապետի հետ ստորագրած համաձայնագրի հիման վրա «Զանգեզուրի միջանցք»-ով բացվելու է «Թրամփի ուղին»: Այս ձևակերպումն արդեն իսկ բավական է հասկանալու համար, որ Թուրքիա-Ադրբեջանի երկյակի համար «Թրամփի ուղին» Սյունիք-Զանգեզուրը նվաճելու առաջին քայլն է:

Թուրքիայում ապօրինաբար օգտագործվել են հայ քաղաքացիների ժառանգության տվյալները

Ermenihaber. Ստամբուլի Փենդիք թաղամասում գտնվող կադաստրի վարչության աշխատակից Սելջան Յալվան մեղադրվում է հայազգի քաղաքացիների և այլ անձանց ժառանգական տվյալները ապօրինի կերպով Ադնան Օքթար ահաբեկչական կազմակերպությանը փոխանցելու մեջ։ Ըստ թուրքական աղբյուրների՝ կազմակերպությունը հիմնադրվել է Հարուն Յահյա կեղծանունով հայտնի, կեղծ գիտական ուղղության թուրք գրող, իսլամական կրեացիոնիստ Ադնան Օքթարի կողմից: Վերջինս քաղաքական, կրոնական եւ գիտահանրամատչելի խնդիրների վերաբերյալ ավելի

Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը

«Ազատություն» – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից նույնպես օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ անդրադառնալով վաշինգտոնյան համաձայնություններին. «Վաշինգտոնի գագաթնաժողովի առանցքային արդյունքներից էր «Թրամփի ուղին» հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման՝ TRIPP-ը, որը կապահովի անխոչընդոտ հասանելիություն Զանգեզուրի միջանցքով և կխթանի տարածաշրջանային կապերը», – հայտարարեց Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահը հիշեցրեց, որ Երևանն ու Բաքուն նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը՝ շնորհակալություն

Քննարկվել է ծրագիրը, որի առանցքում Թուրքիո Հայոց Պատրիարքության ձեռագրական ժառանգության գիտական ուսումնասիրությունն ու հրատարակումն է

Մատենադարանի պատվիրակությունը` տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, 2025 թ. սեպտեմբերի 25-ին այցելել է Թուրքիո Հայոց Պատրիարքություն: Պատվիրակությանն ընդունել է Պատրիարքական փոխանորդ Արժանապատիվ Տեր Գրիգոր աւագ քահանա Տամատեանը: Քննարկվել է Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում հրապարակված համատեղ հայտարարության դրույթների գործնական ծրագիրը, որի առանցքում են Պատրիարքության ձեռագրական ժառանգության գիտական ուսումնասիրությունն ու հրատարակումը, ինչպես նաև ձեռագրերի պահպանման մշտադիտարկման համակարգի ներդրումը

Ծանրամարտի լրացուցիչ երկու քաշային կարգ՝ Լոս Անջելեսի օլիմպիական խաղերում

ՀԱՕԿ կայքը տեղեկացնում է, որ ըստ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) տարածած հայտարարության ՄՕԿ-ի գործկոմը հաստատել է, որ 2028 թվականի Լոս Անջելեսի ամառային օլիմպիական խաղերի ծրագրում կներառվեն լրացուցիչ երկու քաշային կարգեր՝ մեկական տղամարդկանց եւ կանանց, եւ որ որոշումը կայացվել է օլիմպիական ծրագրերի հանձնաժողովի առաջարկության եւ միջազգային ֆեդերացիայի խնդրանքի հիման վրա: Հոկտեմբերի 2-ից 11-ը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում

Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել նաև ԵԽ գլխավոր քարտուղարի և Մալթայի փոխվարչապետ, ԱԳ և տուրիզմի նախարարի հետ

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել նաև ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի և Մալթայի փոխվարչապետ, ԱԳ և տուրիզմի նախարար Իեն Բորջի հետ: ՀՀ ԱԳՆ

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենի հետ

Նախարար Համբարձում Մաթևոսյանի Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի կողմից կարևոր նախաձեռնություն իրականացվեց․ ստորագրվեց համագործակցության հուշագիր Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենի հետ։ Հուշագիրը նոր էջ է բացում Հայաստանի և Նորվեգիայի հարաբերություններում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կենսաբազմազանության պահպանությանը։ Համագործակցությունը նախատեսում է տեղեկատվության և փորձի փոխանակում, մասնագետների և պաշտոնյաների փոխայցելություններ, ինչպես նաև համատեղ ծրագրերի և

Երթեւեկության համար փակ կլինի Դիլիջանի թունելը

Հարգելի՛ վարորդներ, գծանշման եւ անվտանգության տարրերով կահավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժ. 00.00-ից մինչեւ վաղը առավոտյան ժ. 06.00 երթեւեկության համար փակ կլինի Դիլիջանի թունելը։ Այդ աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 22-ին։ Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է

Ըստ նախարարի՝ Հայաստանի կլիմայական քաղաքականության առանցքում դրված է վերականգնվող էներգետիկայի զարգացումը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի բարձր հովանու ներքո կազմակերպված Կլիմայական գործողություններին նվիրված բարձր մակարդակի միջոցառմանը։ Իր ելույթում նախարարը նշել է, որ Հայաստանը, լինելով լեռնային և ծով ելք չունեցող երկիր, խիստ խոցելի է կլիմայական փոփոխությունների հետևանքներից։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանը վճռական է գործելու և արդեն իսկ կարևոր քայլեր

Արարատ Միրզոյանը, Ջեյհուն Բայրամովը և Մարկո Ռուբիոն կարճատև եռակողմ շփումներ են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված Տրանսատլանտյան ընթրիքի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև եռակողմ շփումներ են ունեցել: Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ շարունակական ակտիվ ներգրավածությունն արդեն իսկ հաստատված խաղաղության և դրա հետագա ամրապնդման գործում: ՀՀ ԱԳՆ

«ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից ենթակա մասնաճյուղերում իրականացված ստուգումների արդյունքներով նախաձեռնվել են քրեական վարույթներ

Ս.թ.-ի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման կողմից իրականացված ստուգումների արդյունքում՝ Ընկերության մի շարք մասնաճյուղերում հայտնաբերվել են առերևույթ հանրորեն վտանգավոր արարքների հատկանիշներ պարունակող մի շարք դեպքեր, որոնց վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, մասնավորապես՝ «ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Գեղամա» մասնաճյուղի «Սևան» էլ. ցանցի սպասարկման տարածքում բյուջետային սպառողների էլ.էներգիայի ծախսը հաշվառող առևտրային

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՆԱՏՕ և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով, մասնակցել է պետքարտուղարի կողմից կազմակերպված՝ ՆԱՏՕ և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին, որին ներկա են գտնվել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և ԵՄ ԱԳԱՔ հարցերով բարձր ներկայացուցիչը։ Նախարարը երկկողմ շփումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ։ Կարճատև առանձնազրույցի ժամանակ նախարար

Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, որոշել է երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին, Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին, Ուզբեկստանի փոխվարչապետ Ժամշիդ Խոջաևը: Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

Գյումրիում խաբել են բանկերից մեկի կառավարիչին․ նա դիմել է իրավապահներին

Գյումրու բանկերից մեկի կառավարիչը սեպտեմբերի 19-ին դիմել է Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին՝ հաղորդում ներկայացնելով այն մասին, որ սեպտեմբերի 11-ին իրենց բանկի հաճախորդին (ով ի դեպ, չի աշխատում) տրամադրել է  3․000․000 դրամ՝ այն պայմանով, որ վերջինս մեկ օրվա ընթացքում վճարեր մեկ այլ բանկում գրավադրված ոսկու վարկը, ոսկին հաներ ու կրկին գրավադրեր իրենց բանկի մասնաճյուղում։ Հաճախորդը, սակայն,

«Ինչո՞ւ է Հայաստանը զորք ուղարկել Արցախ, որպեսզի ապահովեր Արցախի ժողովրդի կյանքը եւ անվտանգությունը, կանխեր ցեղասպանությունը, ինչը Նիկոլ Փաշինյանը չարեց»

«Հենց Հայաստանը հանեց իր զորքը, Արցախը ենթարկվեց ցեղասպանության։ Իսկ ցեղասպանությունը չկանխելը շատ խիստ պատժվող հանցագործություն է»։

«Եբրայական մշակույթի բարեկամների խմբի» տնօրենի հետ քննարկվել են կրթության, մշակույթի և միջկրոնական երկխոսության ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն հանդիպել է «Եբրայական մշակույթի բարեկամների խմբի» համահիմնադիր և տնօրեն Գրեգորի Լաֆիտի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են մշակութային երկխոսության խթանման և մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ Դավիթ Կարապետյանը ընդգծել է Հայաստանում բազմաշերտ համայնքների խաղաղ համակեցության ավանդույթն ու երկխոսության առաջխաղացման ուղղությամբ երկրի հաստատակամությունը։ Քննարկվել են կրթության, մշակույթի

Երևանում լկտի պահվածք դրսևորած բլոգեր Յուլիա Ֆինեսին «պատժած» երիտասարդներից Գևորգ Մելքոնյանի խափանման միջոցը դատավորը թողեց անփոփոխ

Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացրեց․ «Դատավորը հիմնավորում է, թե միայն այդ խափանման միջոցը կարող է Գևորգ Մելքոնյանի պատշաճ վարքագիծն ապահովել, այն դեպքում, երբ Գևորգը 2023-ից ի վեր որևէ խախտում թույլ չի տվել խափանման միջոցի հետ կապված, և անգամ 2,5 ամիս տնային կալանքի տակ է եղել»։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է անհայտ կորած անձանց խնդրի հասցերագրման գործում միջազգային գործընկերների հետ առկա համագործակցությունը և ընդլայնման հեռանկարները

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Անհայտ կորած անձինք զինված հակամարտություններում․ պատասխանների որոնման խթանումը» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառմանը։ Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է, որ անհայտ կորած անձանց խնդիրը խորապես մարդասիրական ճգնաժամ է, որը հազարավոր ընտանիքների թողնում է անորոշության և տառապանքի մեջ։ Ընդգծել է,

ՀՀ վերաքննիչ դատարանը օրինական համարեց Գիորգի Կինոիանիի ժամանակավոր կալանավորումը

«Մերժեց՝ չգնահատելով այն փաստերը, որ իրականում պահանջի հիմքում ընկած են ապօրինի, ինքնահռչակ հանրապետության ինքնահռչակ դատարանի կողմից կայացված դատավճիռներ»

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 26-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ.18.30-21.00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՀԷՑ-ում ՔՊ-ական և էներգետիկայի հետ կապ չունեցող 8 նշանակվածների տարեկան աշխատավարձը կազմում է 212 976 000 ՀՀ դրամ. Վերահսկողական Կոմիտե

ՀԷՑ ՔՊ-ական կառավարիչը ամսական ստանում է 5 200 000 ՀՀ դրամ, տարեկան 62 400 000 ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ, ՀԷՑ-ում ՔՊ-ական և էներգետիկայի հետ կապ չունեցող 8 նշանակվածների տարեկան աշխատավարձը կազմում է 212 976 000 ՀՀ դրամ։ 7 տարվա հաշվարկով թիվը կկազմի 1 490 832 000 ՀՀ դրամ։ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը արդեն 2-րդ սխալ տեղեկատվությունն

Տնօրենների խորհրդի տեղակալի աշխատավարձն էլ փոխանցել եմ բարեգործական նպատակներով՝ «Տաշիր Բարեգործական»-ին․ Նարեկ Կարապետյան

«Մեր ձեւով» շարժման համակարգող, ՀԷՑ տնօրենների խորհրդի ժամանակվոր պաշտոնակատար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ չեմ ստանում իմ ցանկությամբ), տարիներ շարունակ որպես նախագահի տեղակալ աշխատավարձ եմ ստացել։ Մի քիչ տխուր լուր։ Ստորև կցում եմ անդորրագրերը, որտեղ հստակ երևում է, որ Տնօրենների

2026 թ. Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության բյուջեն ավելացել է 318 միլիոն մանաթով. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառմամբ նշում է. «ՀՀ պաշտպանական կարողությունների զարգացման դեմ ինչ ասում են, արագ անում են․․․ 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 563․1 մլրդ դրամ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է 2026-ի բյուջեի նախագծից,

«Նիկոլ Փաշինյանը հլու-հնազանդ կատարում է Ադրբեջանի պահանջը եւ կրճատում Հայաստանի ռազմական բյուջեն»․ Արթուր Խաչատրյան

2026 թվականի համար կառավարությունը պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսում է կրճատել մոտ 100 մլրդ դրամով․ եթե այս տարի պաշտպանության ոլորտի ծախսերի համար բյուջեով հատկացված է 664.6 մլրդ դրամ, ապա 2026–ին այդ հատկացումը կկազմի կկազմի 563․1 մլրդ դրամ։

ՀՀ նախագահը Կոստանդնուպոլսի Արքեպիսկոպոս և Էկումենիկ Պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ քննարկել է քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանության գործում համագործակցության հնարավորությունները

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Կոստանդնուպոլսի Արքեպիսկոպոս և Էկումենիկ Պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանության գործում համագործակցության հնարավորությունները։ Կողմերը կարևորել են համամարդկային նշանակության մշակութային արժեքների պաշտպանության հարցը՝ ընդգծելով դրա համընդհանուր կարևորությունն ու արդիականությունը։ Անդրադարձ է կատարվել նաև մարդասիրական

219 զոհ, 22 անհետ կորած, 300 վիրավոր. մահաբեր պայթյուն բռնի տեղահանության օրերին. ԱրցախTV

ԱրցախTV. 2023թ. սեպտեմբերի 25-ին, բռնի տեղահանության օրերին, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ խոշոր պայթյուն: Փրկություն որոնող հարյուրավոր մարդիկ մի ակնթարթում հայտնվեցին կրակի ու մահվան մեջ: Զոհվեց 219 մարդ, նրանց թվում՝ կանայք ու երեխաներ։ Վիրավորվեց ավելի քան 300-ը։ 22 հոգու ճակատագիր մինչ օրս մնում է անհայտ:

Հայաստանը միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումների կողմնակիցն է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կայուն, ներառական և դիմակայուն համաշխարհային տնտեսությանն ուղղված առաջին երկամյա գագաթնաժողով. կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման հանձնառությունների կատարումը» խորագրով միջոցառմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է ԿԶՆ-ների ֆինանսավորման ոլորտում առկա բացերը՝ ընդգծելով, որ դեպի ծով ելք

Միշտ հաճելի է շփվել իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարի գրառումը X հարթակում Էստոնիայի ԱԳ նախարարի հետ ունեցած շփումների վերաբերյալ. «Միշտ հաճելի է շփվել իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ: Այս անգամ Նյու Յորքում մտքեր փոխանակեցինք ներկայիս մարտահրավերների և բազմակողմ հարթակներում մեր ակտիվ փոխգործակցության շուրջ: Որպես ժողովրդավար և համախոհ գործընկերներ՝ մենք հանձնառու ենք շարունակել խորացնել Հայաստան-Էստոնիա երկկողմ գործընկերությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031