Օրվա լրահոսը

Տուլայի գործարարները ՀՀ կառավարությունից երաշխիքներ են ուզում, որ մեկ տարի հետո էլ քաղաքական իրավիճակ չի փոխվի

Տուլայի գործարարները ներդրումներ կանեն աղբի վերամշակման ու տուրիզմի ոլորտում

Պաշտպան կլինեմ, իսկ արտակարգն ինձ համար երեխաներն են. Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան) մասնակցել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը հայտարարել է, որ տիկին Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան: «Երբ անցյալ տարի առաջին անգամ հանդիպեցի տիկին Սարգսյանին, նա անմիջապես մանկական հիմնադրամին իր

Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը

Ներքին Գետաշեն գյուղում գտնվող 1800-ականների ջրաղացը Թաթոյանների ընտանիքը վերածել է իսկական ժամանակի մեքենայի: Նրանք այստեղ այցելող տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներին ցուցադրում են ջրաղացի աշխատանքը, պատմում դրա ստեղծման պատմությունը: Գյուղական տուրիզմի ոլորտում գրանցած հաջողությունները Թաթոյանները համարում են նաև իրենց գործընկերներինը: Ջրաղացպան Մեժլում Թաթոյանը պատմում է՝ տեղեկանալով ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Գյուղական

ՅՈՒՆԻՍԵՖ-ը լավ օրինակ է, թե ինչպես է հնարավոր ուժերը միավորելով լավ արդյունքների հասնել. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան թիմի մի խումբ ներկայացուցիչների: Նախագահ Սարգսյանը հյուրերին շնորհավորել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակի առթիվ և գնահատելի համարել այն աշխատանքը, որը իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի կողմից: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը լավ օրինակ է, թե ինչպես մարդիկ, համախմբվելով, միավորելով իրենց ուժերը, կարող են հասնել լավ

Գորիսի ոստիկանները բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները

Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա փաստական տվյալներ են ձեռք բերվել Կոռնիձոր համայնքում տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ։ Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ կեղծ արձանագրության հիման վրա 2016 թվականին Կոռնիձոր համայնքի արոտօգտագործողների միավորման նախագահ է նշանակվել հենց համայնքի ղեկավարը, որն իրեն ամրագրել է որպես միավորման միակ վարձու աշխատող։ Այնուհետև համայնքի կարիքների համար ձեռք

Այսօր ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ-ում առկա է շուրջ 109 հայց. Հայաստանն այն 10 երկրների շարքում է, որոնցից ամենաշատ դիմումներն են ստացվել

Նա պարզաբանել է, որ ոչ բոլոր դիմումներն են ընդդեմ Հայաստանի Հանրապետության. դիմումներն ավելացել են հատկապես Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:

24-ամյա աղջիկը 55 քաղաքացիներից հափշտակել է ավելի քան 40 միլիոն դրամ. Տուրիստական կազմակերպության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տուրիստական կազմակերպությունների ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է խարդախությամբ կատարված հափշտակության և յուրացման մեխանիզմը: Քրեական գործով տուժող է ճանաչվել տուրիստական կազմակերպություններից մեկը, ինչպես նաև`թվով

Թունյանի պատասխանը ԲՀԿ-ին. «Խորհուրդ կտամ իրենց 1-ին համարից սկսած նայեն, թե քանի անգամ են մասնակցել նիստերին»

«Անուններ չեմ տալիս, չվերածենք բամբասանքի, բայց ոչնչից տեղյակ չեն, ու կտակ են թողել»,-«Իմ քայլի» պատգամավորների պահվածքից դժգոհեց Գեւորգ Պետրոսյանը:

«Հնչեցին ատելության խոսքի քարոզ եւ սպառնալիքներ՝ մեր հասցեին, որոնք հրահրվել էին «Իմ քայլի» եւ վարչապետի ելույթներից». ԼՀԿ

Մեծ հաշվով՝ որեւէ լարվածություն չկա: Այն մթնոլորտը, որը տիրում էր նախորդ ԱԺ-ում, ուղղակի խայտառակություն էր նաեւ ագրեսիայի առումով: Այսօր այդպես չէ:

Իշխանափոխությունից հետո գրանցված աշխատողների թվաքանակի ամսական միջին աճը 40 տոկոսով նվազել է. Թադևոս Ավետիսյան

Գրանցված աշխատողների թվաքանակի աճն աննախադեպ չէ, ավելին՝ դրա սոցիալական ուղղակի ազդեցությունը ձգտում է զրոյի. Թադևոս Ավետիսյան

«Տեր-Պետրոսյանին նստեցնելու պահանջ չի եղել, բնակչության հետ երկխոսության մեջ երբեք չի եղել». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Ճշտեցինք, այսինքն, նման պահանջ Քոչարյանի առջեւ չե՞ն դրել ու նա իրականում անցյալի դեմ պայքարե՞լ է, թե՞ չի պայքարել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ ընտրությունների ժամանակ բնակչության հետ երկխոսություն չի ունեցել»:

Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը. Ermenihaber

Դեկտեմբերի 11-ին ազգային ներկայացուցչական ժողովը Պոլսի հայոց 85-րդ պատրիարք է ընտրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, հայտնում է Ermenihaber-ը։ Թեկնածուներից Մաշալյանի ընտրվելը սպասելի էր, քանի որ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած պատվիրակների ընտրությունից հետո նրա հաղթանակի հավանականությունն արդեն ուրվագծվել էր։ Այսօր իսկապես պատմական օր է Պոլսի հայ համայնքի համար, քանի որ 12 տարվա անորոշության շրջանն արդեն կարելի է

Իրանի վերջին զարգացումները և ՀԳՀԾ-ի անորոշ հեռանկարը

2019 թ․-ի նոյեմբերի 15-ից 18-ը Իրանի ավելի քան 50 քաղաքներում և տարբեր ավաններում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր, որոնք մեկնարկեցին կառավարության կողմից բենզինի գների անսպասելի թանկացման հետևանքով։ Արդեն իսկ առաջին վայրկյաններից ժողովրդական ցույցերը և բողոքի կոպիտ ակցիաները ջախջախվեցին Իրանի ուժային կառույցների հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և նրա մասնաճյուղը համարվող աշխարհազորային Բասիջի ուժերի կողմից։ Սա

Լոռու փոխմարզպետ. «Մարզի ղեկավարի պահանջն է. Նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի են». Լոռի Բերդ, Օձուն և Գյուլագարակ համայնքներում խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի Լոռի Բերդ, Օձուն և Գյուլագարակ համայնքների պաշտոնակատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Տեսչական մարմինը նշված համայնքներում հողային հարաբերությունների և քաղաքաշինական գործունեությանն առնչվող հարցերի ուսումնասիրման, ինչպես նաև ՀՀ հողային օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով իրականացված ուսումնասիրությունների

«Կրակել են ոստիկանին, որ ոստիկաններին հրահրեն մեր դեմ». Սմբատ Բարսեղյան

Սմբատ Բարսեղյան. «Ես, համենայն դեպս, այդպես եմ մտածել, որ կրակել են, որ ոստիկաններին համոզեն, քանի որ ակնհայտ էր, որ տվյալ ժամանակ ոստիկաններից որևէ մեկը չէր ցանկանում գրոհի մասնակցել, քանի որ նրանք էլ շատ լավ հասկանում էին, որ երկրի իշխանությունը զավթված է»:

Կոշ համայնքի ղեկավարը 2015-ից 2019 թվականների ընթացքում ապօրինություններ է թույլ տվել. ՀՀ ոստիկանություն

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի ղեկավարը 2015-ից 2019 թվականների ընթացքում ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը ապամոնտաժել է 30սմ տրամագծով մոտ 2000 մետր երկարությամբ խողովակաշարը, որը անցել է սեփականության իրավունքով մի տղամարդու պատկանող հողամասի

Թագուհի Թովմասյան. Քանի՞ մահ պետք է արձանագրվի, որ նախարար Արսեն Թորոսյանը իրականում սկսի զբաղվել Վարդենիսի հիվանդանոցով

Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը անասելի զայրացնող է: Ինչո՞ւ, որովհետեւ եթե կարճ բնութագրելու լինեմ, ապա այսօր ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում գտնվող, տղա երեխային կորցրած 32 ամյա Ինետա Գալստյանի վիճակի մեղավորը անպատասխանատվության այն շրջապտույտն է, որն անցնում է ՀՀ առողջապահության նախարարության, Պաշտպանության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի միջով: Բանն այն է, որ 2017 թվականից

Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության

«Մարդուն տանում ծեծում են, ինչ ասես կորզում են». Սասուն Միքայելյանը գոհ է՝ ոստիկանության բաժինների մուտքի, ելքի մոտ, հարցաքննության սենյակում տեսախցիկներ են դրվելու

Սասուն Միքայելյանն էլ հարցրեց. «Ոստիկանը, հենց ծառայության է գնում, պետք է միացնի՞ տեսանկարահանող սարքը, թե՞ ինքը պահի տակ երբ ուզի՝ միացնում է: Ամբողջ խնդիրը նրանում է, որ կարա ոստիկանության աշխատողը մարդուն բերի հունից հանի, հետո միացնի, չի երեւում, որ էդ մարդն է նրան հունից հանել, հասկանո՞ւմ եք: Առավոտը գնաց ծառայության, պետք է միացնի՞, չէ, դրա համար էլ էդ պրոբլեմը միշտ էլ կլինի, ինչպես գիտեք, մեր մեծարգո ոստիկանները դա անում են»:

Ներկայանալով որպես սոցապ ծառայության աշխատակից՝ 88-ամյա տղամարդու պահարանից գողացել է 110.000 դրամ և 11.000 ռուբլի

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է Արմավիր քաղաքի 38-ամյա մի բնակիչ, որին դեկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ին, ոստիկանները Բաշինջաղյան փողոցից բերման են ենթարկել Արաբկիրի բաժին:

«Ինձ քննադատողները գույք են ձեռք բերել արտասահմանում, իմ ներդրումը եղել է ազատագրված տարածքներում». Արայիկ Հարությունյան

«Ի դեպ, սկսել եմ մշակել այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները քննարկում էին ազատագրված տարածքները վերադարձնելու հարցը`1997 թվականին»:

«Հորդորում էի, որ չկրակեր: Ասացի մի կրակի՝ քեզ ոչ մի բան չի պատահի». Սմբատ Բարսեղյանը՝ Արթուր Վանոյանի մասին

«Սասնա ծռերի» անդամների գործով հերթական դատական նիստին դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը։

Շարունակում է աճել այն քաղաքացիների թիվը, ովքեր մատնանշում են աշխատատեղերի ստեղծումն ու սոցիալ-տնտեսական խնդիրները. Հասարակական կարծիքի հարցում

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հասարակական հարցումների կենտրոնի՝ Հայաստանի բնակչության շրջանում անցկացված նոր ներկայացուցչական հարցումը ցույց է տալիս, որ կառավարության հակակոռուպցիոն ջանքերը վայելում են մեծ աջակցություն, և բնակչության մեծամասնությունը լավատես է երկրի ապագայի նկատմամբ։ Այդուհանդերձ, քաղաքացիները նաև ցանկանում են տեսնել հավելյալ քայլեր՝ ուղղված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, ինչպես նաև գործողություններ անցումային արդարադատության ոլորտում։ Ավելին, 66 տոկոսը կարծում

Մաքսիմ Վենգերով. «Խաչատրյանի երաժշտությունը գունեղ է, արեւային»

Դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած ասուլիսում, որը  նվիրված էր Արամ Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնին, ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը‚ աշխարհահռչակ ջութակահար‚ Գրեմմի մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հայտարարեցին Արամ Խաչատրյան փառատոնի սկզբի, նաեւ մի քանի բացառիկ ծրագրերի մասին։

«Ոչինչ, քիչ մնաց». Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ի հետ կապված գաղտնիք բացահայտեց

«Ոչինչ, քիչ մնաց, մենք ձեզ թերագնահատեցինք, բայց հիմա դուք եք մեզ թերագնահատում, կտեսնեք, թե օրեր անց ինչ կլինի»,-ասել են ՀՀԿ-ականներն Ալեն Սիմոնյանին

«Սերժի Արայիկի»՝ Շմայսի հետ ճամփա փակելը թանկ է նստում. Անդրանիկ Քոչարյանը ՊՆ-ին առաջարկում է փոխել նրան. «Այդ անձնավորությունը այսօր էլ պատիվ չի բերում»

«Խոսքը «Լեռնային Հայաստան» առողջարանի N զորամասի գնդապետ Կորյուն Եղիազարյանի մասին է, դա հայտնի Սերժի Արայիկն է, կամ Սաթիկի վարորդ Արայիկը: Խնդրում եմ կադրային հարցերում ուշադիր լինեք: Այս մարդիկ, որ միշտ հաճույքով ապօրինի գործողություներին մասնակից են եղել, նրանք ԶՈՒ-ում անելիք չունեն, «սիմվոլներ» են եւ այդպիսի սիմվոլները պետք է բանակից դուրս մղվեն»:

Հայկական պատվիրակությանը հաջողվել է Էներգետիկ հանձնաժողովում տապալել ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Գայանե Աբրահամյանի ղեկավարությամբ մասնակցել է դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիյում կայացած  Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը, Տարոն Սիմոնյանը: Դեկտեմբերի 8-ին տեղի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930