Օրվա լրահոսը

Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից

Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից

Ինձ վրա մատ թափ չտաք, որևէ մեկի հրճվանքը չեմ առաջացնում. վիճաբանություն Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ

Վիճաբանություն նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի և Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների միջև:

Աճել է անհատ ձեռնարկատերերի ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գրանցումների քանակը

2019 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է 10 հազար 490 անհատ ձեռնարկատեր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 հազար 915-ով: 2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների թիվը ևս գերազանցել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը. 2019 թվականի առաջին հինգ ամիսներին

Վահե Էնֆիաջյանը հանդես է եկել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները դադարեցնելու առաջարկով, ինչը Վեհափառի կողմից հավանության է արժանացել

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ բարեկամական հանդիպումներն արդեն երկար տարիներ ավանդույթ են դարձել. դրանք իրենց տեսանելի արդյունքն են ունենում երկկողմանի առաջարկներում ու դրանցից բխող աշխատանքներում: 

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունները

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հրապարակվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումները: Նախագահող դատավորը հարցրեց՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի բացակայության մասին: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց. «Քանի որ մեղադրյալի ներկայանալն այս դատավարությունում պարտադիր չէ, անգամ

Խուլիգանություն «Արմենիա» բժշկական կենտրոնում, այնուհետև ոստիկանության բաժնում

Հունիսի 17-ին, ժամը 05.00-ին, «Արմենիա» ՀԲԿ բուժօգնության է տեղափոխվել Դավիթաշենի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ, որը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հիվանդանոցում, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել հիվանդանոցի անվտանգության աշխատակցի և «շտապօգնության» խմբի վարորդի հասցեին, այնուհետև վիճաբանել է նրանց հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է վերջիններիս՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ժամը 07.30-ին

Հազար բարև. միջադեպ Քոչարյանի գործով դատական նիստին նախագահող դատավորի մասնակցությամբ

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Երբ դատական նիստերի դահլիճ մտավ Արմեն Դանիելյանը և բարևեց, դահլիճից մեկը հայտարարեց՝ հազար բարև: Արմեն Դանիելյանը վրդովվեց ու հարցրեց՝ ո՞վ էր մոտեցեք ամբիոնին:

Ռադիոն՝ լուսանցքում. ինչպես բացել «փակ ակումբը»

Զեմֆիրա Գաբրիելյանը Երևանի իր տանը դեռևս պահպանում է նախորդ դարից մնացած պատի՝ լարային ռադիոն, որը վերջնականապես լռեց 5 տարի առաջ։ Կար ժամանակ, երբ այն տեղեկատվության թիվ մեկ աղբյուրն էր: Տիկին Զեմֆիրան ամեն օր սրբում է փոշին ու սպասում, որ հրաշքով մի օր այն նորից կաշխատի. «Սա մի հուշ է ինձ համար… հիմնականում լուրեր էինք լսում,

Հայկ Սարգսյանը՝ եղբոր՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին

Հայկ Սարգսյանի տեղեկություններով՝ եղբորը չեն արտահանձնի:

Ամուսնություններն ավելացել են, ամուսնալուծությունները՝ նվազել

Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 6 հազար 97 ամուսնություն, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 521-ով: 2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում գրանցված ամուսնալուծությունների թիվը նվազել է 151-ով: 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 1506 ամուսնալուծություն:

Զոհրաբ Մնացականյան. Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրում կատարում ենք բոլոր անհրաժեշտ կարգավորումները, որպեսզի հնարավոր լինի առանց որևէ հապաղման առաջ շարժվել բարեփոխումների հարցում

ՀՀ ԱԳ նախարարի բացման խոսքը Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությանը Մեծապես ուրախ եմ ազդարարել Հայաստան – Եվրոպայի խորհուրդ քառամյա գործողությունների ծրագրի մեկնարկը։ Սա մեր համագործակցության կարևոր գործիք է: Արդեն իսկ լավ ավանդույթ է դարձել, որ գործողությունների ծրագրի մեկնարկը տրվում է Գլխավոր քարտուղարի տեղակալ Տիկին Բատաինի-Դրագոնիի ներկայությամբ և մասնակցությամբ։ Երրորդ անգամ է, որ

Զարեհ Սինանյանի պատասխանը Հրանուշ Հակոբյանի մասին հարցին. «Եկեք ապագային նայենք»

Aravot.am-ի զրուցակիցն է սփյուռքի գործերով ՀՀ վարչապետի նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանը Ի՞նչ կարող էր անել Հրանուշ Հակոբյանը, որ չարեց, Դուք իր հետ աշխատել եք, մտերիմ եք եղել, ինչպե՞ս կգնահատեք իր աշխատանքը`Aravot.am-ի հարցին, Գլենդելի նախկին քաղաքապետ, սփյուռքի գործերով ՀՀ վարչապետի նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր այսպես պատասխանեց. «Այդ մասին չէի ցանկանա խոսել»: Շարունակեցինք`դրական ոչինչ չարե՞ց նախկին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 18-23-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝  Հունիսի 18-23-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև

«Բա երբ եք լցոնելո՞ւ». պատգամավորները կատակում են ՍԴ անդամի թեկնածու ընտրելիս

Ազգային ժողովում ընթանում է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի թեկնածության քվեարկությունը։ Հիշեցնենք, որ նախագահի առաջադրած թեկնածուն Վահե Գրիգորյանն է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը պարբերաբար կատակում էր գործընկերների հետ։ Նախ, հաշվիչ հանձնախմբի անդամ Մարիա Կարապետյանին հարցրեց` «Լցոնումները վերջո՞ւմ եք անելու»։ Ապա տեսնելով, որ պատգամավոր Հայկ Սարգսյանը փորձում է քվեախցին մոտենալ ոչ սահմանված հատվածից, Հայկ Գեւորգյանը

«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի 48 ժամերը դարձան այնպիսին, որ մասնակիցներից շատերը դրանք տարիներ շարունակ մտքում կպահեն

Դիլիջանում հունիսի 7-9-ն անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցները շարունակում են իրենց տպավորություններն ու շնորհակալությունը փոխանցել՝ Հայաստանում նման բարձրակարգ միջոցառում կազմակերպելու համար: Համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Սիմենս» ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան «Լինկդին»-ի իր էջում գրել է, որ «Մտքերի գագաթնաժողով»-ի նպատակն է դրանից հեռանալ՝ ունենալով նոր ընկեր, նոր գաղափար և նոր նախագիծ. «Ես կարողացա հասնել այս երեքին էլ:

Գեւորգ Պետրոսյան. «Եթե դուք մի սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, բարոյական չէ այդ ոչ լեգիտիմ սուբյեկտի կողմից առաջադրվելը»

Պետրոսյանը նաեւ ասաց, որ Վահե Գրիգորյանը շատ անհաջող է սրամտել, երբ ասել է, որ «գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է»։ Պետրոսյանի խոսքերով. «Ես չեմ ուզում հարցնեմ բռնաբարողն ով է եղել, բռնաբարվողն՝ ով, բայց եթե այդպես է, ինչո՞ւ եք հայտնվել այդ բռնաբարված ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին եւ ուզում եք այդ ուսերով հանգրվանել ՍԴ-ում»:

Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր

Ամերիաբանկը սկսել է թողարկել  OTP (one time password) PIN ծածկագրերով քարտեր` առանց PIN ծրարների: Այսուհետ Բանկի քարտապանները հնարավորություն ունեն իրենց բանկային քարտի ծածկագիրը սահմանել ինքնուրույն`ստանալով մեկանգամյա գաղտնաբառ Բանկում գրանցված իրենց  հեռախոսահամարին: Ի թիվս մի շարք այլ առավելությունների, OTP ծածկագրերով քարտերի դեպքում հաճախորդն իր PIN-ը մոռանալու դեպքում այլևս քարտը վերաթողարկելու անհրաժեշտություն չի ունենա, Ամերիաբանկի ցանկացած բանկոմատի

Ալեն Սիմոնյանը՝ Ծառուկյանին. «Եթե վարչապետը գնում է հարցաքննվելու, մնացածը պետք է գնան»

«Վստահեցնում եմ՝ ՀՀ-ում չկա եւ չպետք է լինի որեւէ մեկը, որը չի կարող կամ չպետք է կանչվի հարցաքննության»,-ասում է ԱԺ փոխնախագահը

Քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018-ին գնման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ, որոնք առաջացրել են պետական միջոցների անարդյունավետ օգտագործման ռիսկեր. ՊՎԾ

Խախտումներ են արձանագրվել նաև բուժսպասարկման ոլորտում, մասնավորապես՝ դեղորայքի և բժշկական այլ պարագաների գնման՝ պլանավորման և ձեռքբերման, դրանց հաշվառման, բաշխման, պահպանման, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ոլորտներում։ Որոշ ՔԿՀ-ներում արձանագրվել են նաև անորակ և ժամկետանց դեղերի առկայություն։

«Մասնավորապես քաղբանտարկյալների գործերով խախտումներ արած դատավորի ներկայությունը դատական իշխանությունում՝ լրջորեն ստվերելու է ժողովրդի վստահությունը»

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր ՍԴ դատավորի անդամի ընտրության հարցը: ՍԴ դատավորի թափուր տեղի համար ՀՀ նախագահը թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին: Վահե Գրիգորյանի ելույթից եւ իր ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորները հարցեր էին ուղղում թեկնածուին: «Իմ քայլ»-ից Միքայել Զոլյանը Գրիգորյանից հետաքրքրվեց՝ դուք շատ եք աշխատել ՄԻԵԴ-ի հետ կապված տարբեր գործերով. կա այդպիսի գաղափար, որ դատավորները պետք

Բացահայտվել է Սյունիքի մարզպետի առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք: ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով

«Հասուն եւ կայացած մարդը չի նեղանում». Սիմոնյանը՝ Սասուն Միքայելյանի մասին

Ենթադրում եմ, որ իր չընտրվելը, ինչպես նաեւ իմ՝ բավականին ցածր ձայնելով ընտրվելը պայմանավորված են նրանով, որ մենք ավելի շատ ժամանակ ենք հատկացրել հանրության հետ շփվելուն:

Իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակերպված բեմադրություն. հայտարարությունից երկու ամիս է անցել, սակայն դեռ քրեական գործ հարուցված չէ. «Հայկական ժամանակ»

Իմ պաշտպանյալի ցուցմունքներում առերեւույթ առկա էին այլ անձի կողմից կատարված հանցագործության հատկանիշներ եւ նման դեպքում պետք է անմիջապես հարուցվեր քրեական գործ եւ այդ վարույթը պետք է նախաձեռնեին քրեական գործի նյութերով նոր հարուցված քրեական գործով, այլ ոչ թե մայր գործով կատարեին այնպիսի գաղտնի գործողություններ, որի մասին պաշտպանական կողմը չի տեղեկացվում։

Ժամանակին համընթաց. ի՞նչ փուլում է «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագիրը

«Յուրաքանչյուր ծրագիր իրագործելի է, եթե բոլոր կողմերը շահագրգռված են» Մեր զրուցակիցն է Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: – Պարո՛ն Ղազարյան, Վայոց ձորի մարզում իրականացվում է «Առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու՝ «Մեկ երեխա -մեկ համակարգիչ» ծրագրի առաջին՝ փորձնական փուլը: Ընթերցողին, անշուշտ, կհետաքրքրի Ձեր կարծիքը ծրագրի կարեւորության, արդիականության մասին: –

Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է պայմանագրային զինծառայող

Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Արայիկ Էրիկի Բալասանյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում

Միքայել Զոլյան. Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի հանդիպումը դրական է. «Հայկական ժամանակ»

Նախկին իշխանության հետ սերտ կապեր ունեցած ռուսաստանաբնակ մի քանի գործարարների եւ նոր  իշխանությունների միջեւ թավշյա հեղափոխությունից հետո սառը հարաբերություններ էին, եւ համագործակցություն, ըստ էության, չկար: Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ հանդիպել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թե ինչ հարցեր են քննարկել՝ դեռ հայտնի չէ։ Խոշոր բիզնեսմենների եւ կառավարության համագործակցության, հայ-ռուսական հարաբերությունների

ԼՀԿ-ում Վահե Գրիգորյանի թեկնածության հարցում խնդիրներ են տեսնում

Մինչեւ Վահե Գրիգորյանի թեկնածությունը մենք ունեցանք երկու ապաքաղաքական թեկնածու, որոնց «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ակնհայտորեն

Ի՞նչ է սպասվում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում. «168 ժամ»

Հարցազրույց Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ – Պարոն Կոնջորյան, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հուլիսի 4-8-ը կայանալիք լիագումար նիստում քննարկման է դրվելու իռլանդացի պատվիրակ Ալան Ֆարելի հակահայկական բանաձեւն Արցախյան հակամարտության վերաբերյալ, որում առկա են «յոթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացված տարածքների» վերաբերյալ ձեւակերպումներ: Դուք երբվանի՞ց եք տեղեկացել

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930