Օրվա լրահոսը

«Հակամարտությունից դեպի առևտուր. «Թրամփի ուղին» Հայաստանը և Ադրբեջանը կկապի խաղաղության համաձայնագրով»

Ալիևը և Փաշինյանը Թրամփի ներկայությամբ մի շարք փաստաթղթեր Սպիտակ տանը.
Համատեղ հռչակագիր․ սա կհաստատի «խաղաղության կոնկրետ ուղին» և հարաբերությունների լիարժեք նորմալացման տեսլականը։
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում․ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կսկսեն նախաստորագրել երկկողմ համաձայնագիրը, որի շուրջ ամիսներ շարունակ բանակցություններ են ընթացել։
Համատեղ նամակ՝ Մինսկի խմբից դուրս գալու մասին․ երկու պետությունները պաշտոնապես դուրս կգան ԵԱՀԿ Մինսկի խմբից, որն արդեն համարվում է անարդյունավետ հարթակ։
Նոր երկկողմ փոխըմբռնման հուշագրեր․ ԱՄՆ-ն առանձին հուշագրեր կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ վերսկսելով երկկողմ հարաբերությունները։

Reuters. «Հայաստանով անցնող ճանապարհի զարգացման բացառիկ իրավունքը տրամադրվելու է ԱՄՆ-ին»

Վաղը Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը խաղաղության շրջանակային փաստաթուղթ կստորագրեն, որն իր մեջ կներառի նաև Հարավային Կովկասով անցնող ռազմավարական հաղորդակցության ուղու զարգացման բացառիկ իրավունքը Միացյալ Նահանգներին հանձնելու դրույթը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Գործակալության տեղեկություններով՝ ճանապարհը կկոչվի «Միջազգային համագործակցության և խաղաղության Թրամփի ուղի» (Trump Route for International Peace and Prosperity), կրճատ՝ TRIPP: Պաշտոնյաները

Կառավարությունը չի վաճառել «Վիվա Արմենիա»-ում իր բաժնեմասը․ պարզաբանում

Այլ խոսքով՝ որոշումը Կառավարությանը իրավունք վերապահելու մասին է, որից օգտվելու կամ չօգտվելու հարցը որոշվելու է հենց Կառավարության կողմից՝ ըստ նպատակահարմարության:

Yandex Armenia-ի «Օգնենք միասին» նախագիծը մեկ տարեկան է. 250 հազար ուղևորություն և առաքում՝ նվիրատվություններով

Մեկ տարի առաջ Yandex Armenia-ն գործարկեց «Օգնենք միասին» նախագիծը՝ նախաձեռնություն, որը միավորեց օգտատերերի և ընկերության ջանքերը՝ ի աջակցություն բարեգործական կազմակերպությունների: Այսօր նախագիծն ամփոփում է առաջին արդյունքները. ավելի քան 10 հազար մարդ միացրել է ավտոմատ նվիրատվությունները ուղևորությունների և առաքման պատվերների ժամանակ: Մեկ տարում Yandex Go-ի օգտատերերը կատարել են ավելի քան 250 հազար պատվեր՝ նվիրատվություններով։ Հիմնադրամները ստացել

Ստանա՞լ ՀՀ քաղաքացիություն, թե՞ մնալ փախստականի կարգավիճակում. արցախցիների դժվար ընտրությունը. Արցախ TV

Արցախ TV. 2023-ի բռնի տեղահանման հետևանքով ավելի քան 120 հազար արցախցի կանգնած է իր քաղաքացիությունը վերահաստատելու նոր մարտահրավերի առաջ։ Արցախում ստացած և ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագրերը ՀՀ-ն չի ճանաչում, իսկ պետական համակարգում կամ ուժային կառույցներում աշխատելու, կենսաապահովման ծրագրից օգտվելու համար քաղաքացիություն ստանալը պարտադիր է: Ամբողջական տարբերակը՝

Պարզ չէ՞, թե ինչո՞ւ են մասնաճյուղերի տնօրենների պաշտոններում ՔՊ-ականներ նշանակվում

«Առավոտը» հարցազրույց է վերցրել ՀԷՑ ՓԲ ընկերության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանից Հարցազրույցի հիմնական դրույթներն են. 📌 ՀԷՑ-ում իշխանության կողմից ներկայումս իրականացվող գործունեության պատճառով հետագայում պետությունը ստիպված կլինի մի քանի հարյուր միլիոն դոլար փոխհատուցել Սամվել Կարապետյանին, իսկ հետո՝ եւս մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտքի տակ է ընկնելու: 📌Այն երկրները, որտեղ կա պետականացման մասին

Ո՞ւմ է անհրաժեշտ օրենքից դուրս այս իրավանորմը. Լևոն Բաղդասարյան

Թվում է, թե այս ամառվա շոգին ակտուալ չէ քննարկել զենքի մասին օրենքում փոփոխություն կատարված այն իրավանորմը, որով պահանջվում է՝ նախկինում օրենքով սահմանված կարգով զենք նվեր ստացած անձինք, զենքի օրինական սեփականատերերը ներկայանան պատկան մարմիններին՝ ներկայացնելու առողջության վերաբերյալ փաստաթղթեր և հանձնելու քննություն, հակառակ դեպքում՝ զենքը վերցվում է և ոչնչացվում, ապա վերադարձվում է տիրոջը՝ որպես անպիտան իր։ Այնքան

Օգտակար կլինի Վաշինգտոնում հանդիպումից առաջ հանրային դաշտում ձևավորել հստակ պահանջ՝ առնվազն պատանդ պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցում առաջխաղացում գրանցելու համար. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Այն, որ Փաշինյանը դիվանագիտական բանակցություններ վարելու ունակություն չունի, դա բազմիցս ապացուցվել է տարբեր իրավիճակներում։ Ներքաղաքական կյանքում դրսևորվող նրա «շյուստրիությունը» որևէ կերպ կիրառելի չի կարող լինել միջազգային հարաբերությունների ու շփումների ժամանակ։ Ավելին, եթե որևէ

«Չգիտեմ՝ նախարարն ինչ հանրային կարգի մասին է խոսում, կարծում եմ՝ նույնիսկ ինքը չգիտի»․ Նաիրի Սարգսյանը՝ Սրբուհի Գալյանի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարության մասին

Հարցին՝ միջազգային փորձից գիտե՞ք երկրներ, որոնք չեն կատարել արբիտրաժային դատարանի վճիռները, Նաիրի Սարգսյանը պատասխանեց․ «Զարգացած և զարգացող երկրներ, որոնք ունեն իրական ժողովրդավարություն և սեփականության իրավունքի պաշտպանություն, երբեք չեմ լսել, որ չկատարեն արբիտրաժային դատարանի վճիռները, և դա շատ քիչ հավանական է․ գոնե ինչ-որ մի տեղից կպարզեինք, որ չեն կատարել»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 7-8-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Oգոստոսի 7-ի

Իսրայելը և Հունաստանը ռազմական գործողություն են նախապատրաստում «Հյուսիսային Կիպրոսի» դեմ Թուրքիայի ռազմական ներկայությունը վերացնելու նպատակով

Իսրայելը և Հունաստանը համատեղ ռազմական գործողություն են նախապատրաստում «Հյուսիսային Կիպրոսի» դեմ։ ⏺«Իսրայել Հայոմ» թերթի փոխանցմամբ՝ երկու երկրները մշակում են «Պոսեյդոնի զայրույթ» կոդային անվամբ գործողության ծրագիր։ ⏺Աղբյուրի փոխանցմամբ՝ գործողության նպատակներն են՝ ⏺Թուրքիայից եկող ուժեղացումների արգելափակում, ⏺Հյուսիսային Կիպրոսում հակաօդային պաշտպանության համակարգերի չեզոքացում, ⏺Հետախուզական և վերահսկողական կենտրոնների ոչնչացում, ⏺Կղզում Թուրքիայի ռազմական ներկայության վերացում, ⏺Կիպրոսի Հանրապետության (Հարավային Կիպրոս) ինքնիշխանության

Ավտոմեքենայի պայթյունից 6 տուժածներից մեկի վիճակը ծանր է

Radar. Օգոստոսի 6-ին՝ Երևանում Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյուն էր տեղի ունեցել։ 6 տուժածներ տեղափոխվել են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, նրանց վիճակը կայուն է. «Ծանր վիճակում մեծ տղան է միայն, որի այրվածքները այտուցված են, բայց այժմ մասնագետներ ենք բերել, որ նայեն»,-ասացին բուժհաստատությունից։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին։

Պետք է հասկանանք, որ ներմուծման գինն ավելի էժան է պահվում այնքան ժամանակ, քանի դեռ դա նպաստում է տեղի արտադրության ցիկլի դադարեցմանը. Մհեր Գրիգորյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կառավարությունը սահմանել է, որ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է հիմնական լիցենզիայի հիման վրա, սույն կետի 1-ին

Սամվել Կարապետյանի կալանավորումը քննարկվել է Թրամփի վարչակազմում․ ամերիկյան պարբերական

Վարչապետի խոսքով՝ նա իշխանափոխության կոչ է արել։ Սակայն իրավիճակի ավելի խորը վերլուծությունը խոսում է այն մասին, որ սա քաղաքական հետապնդում է վարչապետի կողմից։

Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են փողերի լվացման, 22 անշարժ գույքի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2021թթ. ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը,  իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հասարակության և պետության շահերի դեմ, 2000-2013թթ․ կազմել է Պտղնի համայնքի տարածքում գտնվող՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 17 միավոր տարբեր նպատակային նշանակության հողերն իբր համայնքի հողային

Հեղուկ գազի խնդիրների շուրջ վրացական կողմի հետ Գեւորգ Պապոյանը չի բանակցել

Իսկ ներմուծման կոռուպցիոն սխեմաներում իր մասնակցությունը բացառում է

Ֆասթ բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ֆասթ բանկը թողարկել է և օգոստոսի 4-ից մինչև նոյեմբերի 7-ը տեղաբաշխում է դրամային և դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, համապատասխանաբար՝ 10.75% և 6.25% տարեկան եկամտաբերությամբ: Բանկը տեղաբաշխում է 10 մլրդ ՀՀ դրամ և 2 մլն ԱՄՆ դոլար թողարկման ընդհանուր ծավալով 100,000 ՀՀ դրամ ու 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր։ Նոր պարտատոմսերը թողարկվել են 2 տարի

Հայերն իրական խաղաղություն են ուզում: Էթնիկ զտման լեգիտիմացումը խաղաղություն չէ. Արամ Համբարյան

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Սպիտակ տանը նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին կոչ է անում ձգտել սկզբունքային և տևական խաղաղության՝ հիմնված արդարության, պատասխանատվության, բռնի տեղահանված հայության վերադարձի, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության պահպանման վրա։ Մեկնաբանելով սպասվող հանդիպումը՝ Հայ դատի Ամերիկայի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է. «Հայերն ուզում են իրական

Երեւանի հեռուստաաշտարակին հարող տարածքում անտառ կհիմնվի․ կառավարությունը հաստատեց Աննա Վարդապետյանի առաջարկը

Պետությանն է վերադարձվել 5 հողամաս՝ 7 հա տարածքով եւ 7,8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ

Նպատակն է ապահովել, որ երիտասարդներն ունենան ինստիտուցիոնալ մանդատ՝ մասնակցելու COP17 համաժողովի քննարկումներին. Համբարձում Մաթևոսյան

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի «Հայկական ազդեցության ընդլայնումն աշխարհում․ երիտասարդության առանցքային դերը» խորագրով պանելային քննարկմանը։ Միջոցառումը միավորել էր Հայաստանի և Սփյուռքի տաղանդավոր, առաջադեմ ու նախաձեռնող երիտասարդներին՝ քննարկելու համահայկական ներկայության և ազդեցության ամրապնդման ուղիները։ Իր ելույթում նախարար Մաթևոսյանը շեշտել է, որ երիտասարդները

Պատմության ընթացքում ոչ մի ուժի երբևէ չի հաջողվել ագրեսորի բոլոր պահանջները բավարարելով հասնել խաղաղության. Իշխան Սաղաթելյան

Հայաստանը բավական ցավոտ և «խիզախ» միակողմանի զիջումներ արդեն արել է, սակայն այդ զիջումները ոչ միայն տարածաշրջանը չեն կայունացրել, այլ էլ ավելի են գրգռել Ադրբեջանի ախորժակը՝ դուռ բացելով նոր պատերազմի համար:

Հրազդանում և Չարենցավանում երիտասարդն արդեն տեղադրել էր մարիխուանայով լցված 18 փաթեթ

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերում թմրամիջոց և իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դրանք տեղադրելով իրացնում Հրազդան և Չարենցավան քաղաքների տարբեր վայրերում, մասնավորապես` Չարենցավանի «Գանգրահեր տղան» արձանի մոտակայքում։ Հուլիսի 31-ին` ժամը 20.15-ին, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում

Կարբի գյուղի մոտակայքում վթարի հետևանքով GAZel-ը կողաշրջվել է. կան տուժածներ

Օգոստոսի 7-ին, ժամը 07:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ճանապարհին՝ Կարբի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության  հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «GAZel»  մակնիշների ավտոմեքենանները․ «GAZel» մակնիշի ավտոմեքենան դուրս է

«Բիոկաթ»-ի մածունի արտադրությունը կասեցվել է, խմբաքանակը շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կարգադրագիր է տրվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Բիոկաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Երևան, Հաղթանակ թաղամաս) իրականացվող ստուգման շրջանակներում, նմուշառել և լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ թթվասեր (18%), մածուն (5%), յոգուրտ ըմպելի դեղձ (1.5%) և պանիր չեչիլ (45%) արտադրատեսակներից: Ըստ արդյուքների՝ միայն մեկ՝ մածուն (5%), արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային

Ռուսաստանը կորցնում է Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի նկատմամբ գերիշխանությունը. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան գրառումը «Վաշինգտոնում վաղը տեղի է ունենալու կարևորագույն պատմական իրադարձություն։ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրելու են խաղաղության պայմանագիր։ Ալիևն ու Փաշինյանը երկար ժամանակ բանակցում էին, սակայն Ամերիկայի նախագահի միջամտությունն արագացրեց գործընթացը։ Այսօրը կմնա համաշխարհային պատմության մեջ կմնա որպես Կովկասը Ռուսաստանի ճիրաններից ազատելու օր։ Ռուսաստանն արդեն պաշտոնապես կորցնում է

Ռուսաստանն իր տարածաշրջանային ներկայությունը համարում է իր աշխարհաքաղաքական «բնական իրավունքը». Դավիթ Անանյան

Եթե ԱՄՆ-ն իսկապես պատրաստվում է ձևավորել նոր «խաղաղության ճարտարապետություն» տարածաշրջանում՝ Թրամփի կամ այլ դեմքերի միջոցով, ապա Մոսկվան դժվար թե դա անտեսի կամ լուռ ընդունի։ Եվ հենց այստեղ է, որ հնարավոր է առկա լինի ոչ թե հակադրություն, այլ լուռ համաձայնություն․ հստակ սահմաններով՝ ով, որտեղ և որքան պետք է ունենա ազդեցություն։

Ֆասթ բանկը մեկնարկում է Fast Start որակավորման ծրագրի հերթական դասընթացները

Ֆասթ բանկը ս․թ․օգոստոսի 18-ից մեկնարկում է Fast Start որակավորման ծրագրի հերթական դասընթացները, որը հնարավորություն է տալիս հետաքրքրված անձանց հեշտությամբ մուտք գործել բանկային համակարգ և սկսել մասնագիտական աճը։ Fast Start որակավորման ծրագիրը գործում է անվճար հիմունքներով, դրան կարող են դիմել բոլոր ուսանողներն ու նորավարտները։ Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեն աշխատանքի անցնել Ֆասթ բանկում։ Ֆասթ բանկի Անձնակազմի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031