Օրվա լրահոսը

Ինչ կարող է ասել, բայց չի ասի Թրամփը երկու բռնապետերին

Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հետ կապված ես ունեմ որոշակի մտահոգություններ: Հայտարարությունները, հավուր պատշաճի արտասանած խոսքերը եւ հռչակագրերն այնքան էլ կարեւոր չեն: Բայց, եթե այդ բոլոր բառերից դուրս, կողմերը համաձայնության գան, որ, ասենք «Զանգեզուրի միջանցքը» (ինչպես էլ կոչվի) պիտի վերահսկի ամերիկյան մասնավոր պահնորդական ծառայությունը, որպեսզի «ադրբեջանական ապրանքները ու Ադրբեջանի քաղաքացիները հայ մաքսավորների

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Շնորհավորում ենք Մանվելին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նոր հաջողություններ: 📌 Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ` այստեղ   Հայաստանի շախմատի ֆեդերացիա

Դատախազությունը բողոքարկել է Ալբերտ Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռը. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Դատախազությունը բողոքարկել է Ալբերտ Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռը։ Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին, իսկ դատական նիստը նշանակվել է 2025 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին (հասցե՝ Գ. Նժդեհի 23)։ Հիշեցնենք, որ 74-ամյա Ալբերտ Առստամյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքի կապակցությամբ։ Այնուամենայնիվ, դատարանը նրան

ԱՄՆ Պետդեպը պատրաստ չէ «շահարկումներ» անել Երևանի և Բաքվի միջև ապագա խաղաղության համաձայնագրի մանրամասների վերաբերյալ

ԱՄՆ Պետդեպը պատրաստ չէ «շահարկումներ» անել Երևանի և Բաքվի միջև ապագա խաղաղության համաձայնագրի մանրամասների վերաբերյալ, ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպի ներկայացուցիչ Թոմի Պիգոթը։ «Թե՛ նախագահը, թե՛ պետքարտուղարը բազմիցս ասել են, որ հույս ունեն շուտով ստորագրված համաձայնագիր տեսնել։ Պետքարտուղարը հաճախ է ասում այդ մասին, երբ հնարավորություն է ունենում։ Երբ մենք հայտարարելու բան ունենանք, կհայտարարենք։ Ես չեմ

ՀՀ իշխանությունը պարտավոր է նախապես ու հետո էլ մեր ամբողջ ժողովրդին տալ մանրամասն հաշվետվություն մեր պետության, մեր բոլորի անվտանգության համար այս կենսական հարցերի վերաբերյալ. Արման Թաթոյան

Այսօր-վաղը որոշվող՝ մեր ու մեր երեխաների ապագային վերաբերող ճակատագրական հարցերը ՀՀ իշխանությունը գաղտնի է պահում ու բոլորիս գցել է տեղեկատվական քաոսի մեջ: Իշխանական քարոզչությունն այս օրերին հետևողականորեն թաքցնում է, թե ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսվում, իսկ հարցեր բարձրացնողները թիրախավորվում են «հակառուս», «հակաամերիկյան» և այլ պիտակներով ու  լռեցվում ագրեսիվ քարոզչությամբ: Սրան գումարած՝ իշխանությունն անընդհատ փոփոխում է

«Սյունիքի միջանցքի հարցը` ԵԱՏՄ անդամակցության իրական սպառնալիք է». Հայկ Ֆարմանյան

Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը գրում է. «Նախքան քաղաքական անուններ ընտրելն ու գեղեցիկ փաթեթավորումը` շատ կարևոր է հասկանալ բովանդակային հետևանքները։ Թեև որոշ շրջանակներ խոսում են այսպես կոչված «խաղաղության խաչմերուկի» կամ այլ ձևակերպումներով նախագծի մասին, իրականում` եթե Ալիևի ցանկություններն իրականություն դառնան առ այն, որ Ադրբեջանից ապրանքները պետք է Սյունիքով տեղափոխվեն առանց որևէ հսկողության, այսինքն տվյալ պարագայում  երրորդ երկրի

3 փաստաթուղթ է ստորագրվելու․ Բացառիկ մանրամասներ եռակողմ հանդիպման արդյունքում կնքվելիք համաձայնություններից. Factor TV

Factor TV-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը կայանալիք Դոնալդ Թրամփ – Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ ստորագրվելու է 3 փաստաթուղթ։ Բացառիկ մանրամասներ ենք ներկայացնում ստորագրվելիք փաստաթղթերի մասին։ Համաձայն մեր աղբյուրների՝ առաջին փաստաթուղթը ստորագրելու են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, որով Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբից համատեղ դուրս գալու մասին։ Հիշեցնենք,

Հերթական անգամ սպասվում են Հայաստանի միակողմանի զիջումներ և Ալիևի դիվանագիտական նոր հաղթանակ. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարբեր միջազգային լրատվական ու փորձագիտական արտահոսքեր նշում են, որ վաղը Վաշինգտոնում ստորագրվելիք փաստաթուղթը հասցեագրելու է Սյունիքի ճանապարհի ռեժիմը և Մինսկի խմբի լուծարումը: Ոչ մի անդրադարձ չկա ոչ միայն Արցախի ժողովրդի վերադարձին ու մեր ժառանգության ու սեփականության պաշտպանությանը, այլև՝ նույնիսկ գերիների ազատ արձակմանը,

«Այն իշխանությունը, ում համար զրոյական է հայրենիքի տարբեր հատվածների կորուստները, բնականաբար որևէ կաշկանդվածություն չունի մեր հերոս նահատակների ծնողներին ազատությունից զրկելու հարցում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդդիմախոսների դեմ համընդհանուր քաղաքական հետապնդումների պայմաններում իշխանությունը պատահական թիրախներ չի ընտրում: Հատկապես երբ խոսքը վերաբերվում է «Որդիների Կանչ» ՀԿ-ի առանցքային դեմքերին` Արա Ռոստոմյանին և Գարիկ Գալեյանին: Վերջիններս այն արժանապատիվ մարդկանցից են, որոնց որդիները հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակվել են, իսկ իրենք շարունակում են որդիների

Կարեն Խաչանովն ամերիկացի Բեն Շելթոնի հետ կորոշի Տորոնտոյի մրցաշարի հաղթողին

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյում ընթացող ATP 1000 մրցաշարի եզրափակչում է: Նա $ 9 մլն. 193 հազ.  540 ընդհանուր մրցանակային ֆոնդով այս հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակչում 2 ժամ 55 րոպեում 6:3, 4:6, 7:6 (7:4) հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւին եւ հաղթողին որոշելու համար վճռորոշ դիմակայությունում կխաղա ամերիկացի Բեն Շելթոնի հետ: Հաղթանակից հետո հրավիրված

Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք են գործել Սևանա լիճ

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայության պաշտոնական էջին տրամադրվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես են Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք գործել Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը։ ✅ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Վարդենիսի բաժնի աշխատակիցների կողմից

Ո՞ր մասնագիտություններն են ամենապահանջվածը Շիրակի մայր բուհում

Այս տարի Շիրակի պետական համալսարան ընդունված ուսանողների թիվը անցած տարվա հետ համեմատ ավելացել է մոտ 17 տոկոսով․ բուհ դիմած 261 դիմորդից 256-ը դարձել են ուսանող։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Ըստ նրա, հայտարարագրված 18 մասնագիտություններից 10-ում թափուր տեղեր չեն մնացել։ Մրցակցություն նկատելի է եղել մի քանի մասնագիտությունների գծով։

Ադրբեջանի 1 և Թուրքիայի 4 քաղաքացի այս տարի ապաստան է հայցել Հայաստանում

2025 թ-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում ապաստան է հայցել 261 օտարերկրյա քաղաքացի։ Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում ամենաշատն ապաստան են հայցում Իրանի քաղաքացիները. այս տարվա 6 ամիսներին ապաստան է հայցել 80 իրանցի, որոնց մեծ մասը՝ 49-ը տղամարդիկ են։ Երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են՝ 28 անձ, երրորդում՝ Եգիպտոսի՝ 24, չորրորդում՝ Ռուսաստանի քաղաքացիները՝ 23 անձ, 5-րդ տեղում՝

Ռուսական կողմը փակել է Լարսի անցակետը բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար

Ռազմական Վրացական ճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար, հայտարարել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, սելավի առաջացման վտանգի, ավտոտրանսպորտային երթևեկության անվտանգությունն ապահովելու անհնարինության, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունների հիման վրա՝ արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաքից դեպի Լարս բնակավայր` Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս գալու ուղղությամբ՝ սկսած 2025

Մեր տեսակն իրավունք չունենք կորցնելու. Մայիս Մխիթարյան

Հայի ինքնությունը մեր լեզվի, հավատի ու մշակույթի մեջ է

Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան և նվիրել Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան: Վարչապետը թանգարանի գլխավոր տնօրեն Աարոն Ռոսսի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Թանգարանում ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական հնագույն Աստվածաշունչը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ տպավորված է թանգարանում ներկայացված ցուցանմուշներով և թանգարանին նվիրել Գրիգոր Նարեկացու միջնադարյան

«Օրլովկա» գազաբաշխիչ կայանի ամբողջական ոչնչացումը ռուսական հարձակման արդյունքում նաև աշխարհաքաղաքական խոշոր հարված է Բաքվի բռնապետի գազային նկրտումներին. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Աշխարհաքաղաքական մեծ խաղի համատեքստում Բաքվի բարբարոսական վարչախումբն առայժմ հիստերիայից բացի, իրական ոչինչ չի կարողանում հակադրել Ռուսաստանի կողմից հասցվող խիստ ցավոտ հարվածներին։ Երեկ գիշեր Բաքվի գազն Անդրբալկանյան գազամուղով Ուկրաինա հասցնող «Օրլովկա» գազաբաշխիչ կայանի ամբողջական ոչնչացումը ռուսական հարձակման արդյունքում նաև աշխարհաքաղաքական խոշոր հարված է Բաքվի բռնապետի գազային նկրտումներին, որոնք

Նորընծա լեյտենանտները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են սպայական ծառայության առաջիկա տարիները

Օգոստոսի 7-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 2024-2025 ուստարվա շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ըստ սահմանված կարգի՝ նորընծա լեյտենանտները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են սպայական ծառայության առաջիկա տարիները՝ համալրելով զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Ախթալայի Սբ. Մարիամ Աստվածածինը՝ ի շնորհիվ Տեր Հեթումի եւ եկեղեցու նվիրյալ զավակների վերականգնել է իր յուրահատուկ եւ արժեքավոր նշանակությունը. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ախթալայի Սբ. Մարիամ Աստվածածին։ Կառուցվել է 1188թ. Տաշիր-Ձորագետի թագավոր Կյուրիկե Բագրատունիի դուստր՝ Մարիամի կողմից։ Խաչքարը, որի վրա արձանագրված է եկեղեցու հիմնադիրն ու տարեթիվը մի քանի տարի առաջ Տեր Հեթումի ջանքերով տեղադրվեց վանական համալիրի տարածքում։ Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։ Կիրակոս Գանձակեցին իր

Արտակ Ղազարյանն ազատվել է Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Արտակ Ղազարյանն ազատել է Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։«Արմենպրես»– ի փոխանցմամբ՝ պաշտոնից ազատման վերաբերյալ որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Շենգավիթի նախկին թաղապետի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Շենգավիթի նախկին թաղապետ  Ռազմիկ Մկրտչյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Փաստաբան Հրանտ Դադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դատարանը, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, մասնակիորեն բավարարելով Քննիչի միջնորդությունը՝ Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ կալանքի երկարաձգման վերաբերյալ, որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը։ «Պաշտպանական կողմը հատուկ ընդգծում է, որ առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում Մկրտչյանի իրական գործողություններին։ Առաջիկայում,

«Թրամփն ու Պուտինը կհանդիպեն առաջիկա օրերին». Ուշակով

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ, այս մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպում անցկացնելու մասին», «Ինտերֆաքսի» հետ զրույցում նշել է Յուրի Ուշակովը։

Ստեփան Սամվելյանը ՄԻՊ-ի միջամտությամբ տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է Ստեփան Սամվելյանի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ քննարկման ընթացակարգը։ Դրա շրջանակներում տեղեկություններ են ստացվել, որ Ստեփան Սամվելյանն այս գիշեր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի դինամիկայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով՝ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը կապ

«Ինձ համար տարակուսելի է՝ ի՞նչ հաշվարկով է Փաշինյանը գնում Մինսկի խմբի լուծարման քայլին․ կամ կլինի խաղաղության պայմանագրի նախաստորագրում, կամ մտադրությունների հուշագիր»․ Արմեն Վարդանյանը՝ Սպիտակ տան հանդիպմանն ընդառաջ

Մեր այն դիտարկմանը՝ բայց կա անվտանգության հարց, քանի որ Թրամփի TRIPP նախագիծը պաշտպանական, ռազմական նախագիծ չէ, որ անվտանգության երաշխիք տա, հետևաբար ի՞նչ անվտանգային երաշխիքներով է ՀՀ-ն գնում խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Անվտանգության երաշխիքը ՀՀ-ի բանակն է, որը հիմա էլ կանգնած է»։

Աղվան Արշակյանի կալանքի փոփոխման պահանջով նոր միջնորդություն է ներկայացվել դատարան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքայն գրառմամբ հայտնել է, որ Աղվան Արշակյանի կալանքի փոփոխման պահանջով նոր միջնորդություն է ներկայացրել դատարան: «Նախորդիվ ներկայացրած հայտարարությամբ անդրադարձել եմ Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու/փոխելու մասին միջնորդությանը և նշել, որ Դատարանն այն մերժել է վարույթ ընդունել` ենթադրելով, որ Դատարանի համար միջնորդությամբ նոր հանգամանք չի ներկայացվել: Այնինչ, մերժման վերաբերյալ դատական ակտը ստանալուց հետո պարզ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան գործով՝ ՀՔԱՎ-ն արդյունավետ քննություն է պահանջում

ՀՔԱՎ. 2025թ. ապրիլի 20-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ Զ․ Խ․-ի դին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Խաչատրյանը ինքնասպան է եղել՝ ինքնաշեն պարանով։ Մահացածի իրավահաջորդի ներկայացուցիչ հանդիսացող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբանները դեռևս մայիսի 20-ին դիմել են վարույթն իրականացնող մարմնին՝ պահանջելով իրենց ճանաչել  որպես գործով լիազոր ներկայացուցիչներ։ Դիմումն առ այսօր որևէ արձագանք չի ստացվել։ Ազատությունից

Ո՞ր ընկերությունն է վերջին 5 տարում Հայաստանում կառուցել ամենից շատ գործարանները. Նարեկ Կարապետյանի արձագանքը Գեւորգ Պապոյանի գրառմանը

«Ու այսքանից հետո թե ինչո՞ւ են բողոքում Կարապետյանները և ինչո՞ւ են մոռացել այս աջակցությունները՝ թողնում եմ ձեր դատին»

«Հակամարտությունից դեպի առևտուր. «Թրամփի ուղին» Հայաստանը և Ադրբեջանը կկապի խաղաղության համաձայնագրով»

Ալիևը և Փաշինյանը Թրամփի ներկայությամբ մի շարք փաստաթղթեր Սպիտակ տանը.
Համատեղ հռչակագիր․ սա կհաստատի «խաղաղության կոնկրետ ուղին» և հարաբերությունների լիարժեք նորմալացման տեսլականը։
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում․ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կսկսեն նախաստորագրել երկկողմ համաձայնագիրը, որի շուրջ ամիսներ շարունակ բանակցություններ են ընթացել։
Համատեղ նամակ՝ Մինսկի խմբից դուրս գալու մասին․ երկու պետությունները պաշտոնապես դուրս կգան ԵԱՀԿ Մինսկի խմբից, որն արդեն համարվում է անարդյունավետ հարթակ։
Նոր երկկողմ փոխըմբռնման հուշագրեր․ ԱՄՆ-ն առանձին հուշագրեր կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ վերսկսելով երկկողմ հարաբերությունները։

Reuters. «Հայաստանով անցնող ճանապարհի զարգացման բացառիկ իրավունքը տրամադրվելու է ԱՄՆ-ին»

Վաղը Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը խաղաղության շրջանակային փաստաթուղթ կստորագրեն, որն իր մեջ կներառի նաև Հարավային Կովկասով անցնող ռազմավարական հաղորդակցության ուղու զարգացման բացառիկ իրավունքը Միացյալ Նահանգներին հանձնելու դրույթը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Գործակալության տեղեկություններով՝ ճանապարհը կկոչվի «Միջազգային համագործակցության և խաղաղության Թրամփի ուղի» (Trump Route for International Peace and Prosperity), կրճատ՝ TRIPP: Պաշտոնյաները

Կառավարությունը չի վաճառել «Վիվա Արմենիա»-ում իր բաժնեմասը․ պարզաբանում

Այլ խոսքով՝ որոշումը Կառավարությանը իրավունք վերապահելու մասին է, որից օգտվելու կամ չօգտվելու հարցը որոշվելու է հենց Կառավարության կողմից՝ ըստ նպատակահարմարության:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031