Օրվա լրահոսը
Ի գիտություն հասարակության
«Վեոլիա ջուր»-ը մտադիր է դիմել ՀԾԿՀ՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գումարային սակագներն անփոփոխ թողնելու հայտով
Ավարտվել է «Սրբազան պայքար»-ի ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը
17 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:
Թուրքիայի նախագահն ինքն է տարբեր առիթներով խոսել իրենց` արցախյան 3-րդ պատերազմում ունեցած առանցքային դերի մասին. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանն ու Թուրքիան 2 բանակներն ինտեգրելու և թուրքական մոդելով ՆԱՏՕ-ական բանակ ստեղծելու 5-ամյա ծրագիր (2020-2025) ունեն, որն էլ այս տարի պետք է ավարտվի:
Մանվել Առաքելյանը` Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր
Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր… Մանվելը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Հայաստանի շախմատի ֆեդերացիա
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող չկառուցապատված հողամասերը վերադարձվեցին համայնքին
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց և երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով 2 միլիոն 200 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի և Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով 2 միլիոն 400 հազար դրամ
Նման ուղերձը Փաշինյանին հնարավորություն կտար ասելու` «գիտե՞ք, ես ինքնագլուխ չեմ, ես հստակ հանձնարարություն ունեմ իմ ժողովրդից ու դա ոտնահարել չեմ կարող». «ՉԻ»
Հայ հասարակությունը շունչը պահած սպասում է Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներին՝ «կտա՞, թե՞ չի տա»։ Խոսքը, հասկանալի է, «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Եթե Թրամփը պարտադրի միջանցքի բացում ադրբեջանական տարբերակով, դա կնշանակի, որ ով ասես կարողանալու է օգտվել մեր երկրի տարածքով անցնող ճանապարհից, բացի մեզանից։ Իսկ մենք «տալո՞ւ է, թե՞ չի տալու» ճակատագրապաշտական սպասումների փոխարեն ընդամենը երկու հարց
Ահազանգ իրավապահներին. «Արմատ» պարային համույթի սաներից ու ծնողներից գումար են վերցրել, բայց չեն տարել Իտալիա, չեն վերադարձրել գումարը
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն
Եթե հանրությունը զարմանում էր Լոպեսի սննդի համար 37 000 դոլարի կապակցությամբ, ապա 3-օրյա Ազգային երիտասարդական համաժողովի սննդի համար կառավարությունը հատկացրել է 34,7 մլն դրամ. «Ժողովուրդ»
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի համար հատկացվել է 234 մլն դրամ` գրեթե 610 հազար ԱՄՆ դոլար
Իրանի նախագահն առաջիկա երկու շաբաթում կայցելի Հայաստան. Արաղչի
«Իրանն այսօր». Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի. «Նախագահ Մասուդ Փեզեշքիանը առաջիկա երկու շաբաթում կայցելի Հայաստան»:
«Ղարաբաղյան կլանի» թեմայով ուղեղ լվանալու թունավոր պտուղները
Եթե կան գերիներ, եթե կան պատանդներ, երկու երկրների միջեւ չի կարող խաղաղություն լինել: Այդպիսի միտք եմ ես հայտնել իմ նախորդ խմբագրականում, ինչպես նաեւ կարճ տեսագրության («ռիլ»-ի) մեջ: Այդ միտքը բացարձակապես օրիգինալ չի. բոլոր տեսակի քաղաքական, իրավական եւ բարոյական նորմերով, այլ պետության քաղաքացիներին գերի պահելը շարունակվող պատերազմի աներկբա վկայություններից մեկն է: Իմ այդ պնդումը թիկթոքյան մի
Խաղաղության համաձայնագրի տեքստը չտրամադրելու գործով ԱԳՆ-ից դատարան ոչ մեկը չէր ներկայացել
Այսինքն՝ այնքան, կարծես թե, չունեն տեղեկատվություն տրամադրելու ցանկություն, որ դատարան էլ չեն գալիս պատշաճ ծանուցված լինելով. Մելիքյան
Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ
Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանի պաշտպան Գրիգոր Մղդեսյանը։ Հիշեցնենք, որ քաղաքագետ, հասարակական գործիչ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է հուլիսի 18-ին՝ հարցազրույցում հնչեցրած գնահատականների համար։ Նախաքննական մարմինը քաղաքական գործչի հայտարարությունները որակել է որպես իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի
«Պախկվեք, ձեր գլուխները կթռցնեն ձեր լակոտների աչքի առաջ». Քոչարյանի համակիրը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում
«Ժողովրդավարության բաստիոնում» քաղաքացին իրավունք չունի՞ իր կարծիքը հայտնել. Լուսինե Ջամալյան
Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, փորձում է գործարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը». Իրանի խորհրդարանի անդամ
Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, փորձում է գործարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», հայտարարել է Իրանի խորհրդարանի անդամ Ամիր Մողադամը։ Այս միջանցքի գործարկման հարցը դեռևս որոշված չէ, սակայն ամերիկացիները ուշադիր հետևում են դրան և փորձում են հնարավորինս շուտ իրականացնել այս նախագիծը։ Իրանցի պատգամավորն իր երկրի կառավարությանը կոչ է արել ակտիվ դիվանագիտության միջոցով կանխել Իրանի թշնամիների նպատակների
Ի վերջո Հայաստանը կառաջարկի հաշտություն, որը կլորիկ գումար կարժենա երկրի բյուջեի վրա. Արա Ղազարյան. «Փաստինֆո»
ՀԷՑ-ի շուրջ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման շուրջ իրավիճակը նոր չէ։ Դեռ նույնն էր իրավիճակը 2007 թվականին, երբ Եվրոպական դատարանը իր առաջին վճիռը կայացրեց ընդդեմ Հայաստանի, նույնն էր 2008-ին, երբ «Ա1+»-ի վճիռը կայացվեց, հետո Արտադրության միջազգային դատարանն ընդդեմ Ադրբեջանի միջանկյալ որոշումն էր ու բազմաթիվ այլ դեպքեր։ Երբ պետությունը ցանկություն չունի վճիռը կամ որոշումը կատարելու՝ սկսում է
Երբ բանակցում են առանց քեզ․ Հայաստանի ճակատագիրը՝ օտար սեղաններին
Եվ այսպես, Փաշինյանը մեկնում է Վաշինգտոն՝ Ալիևի և Թրամփի հետ եռակողմ հանդիպման համար։ Այս հանդիպման մասին տեղեկատվությունը լրատվամիջոցներին է հասել Պետդեպարտամենտի կողմից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողի միջոցով։ Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ տատանվում էին՝ փորձելով խուսափել մեկնաբանություններից. ՀՀ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել Փաշինյանի ԱՄՆ կատարելիք
Զարուհի Փոստանջյան. Ստեփան Սամվելյանի առողջության կտրուկ վատթարացման պատասխանատուներն են՝ Անահիտ Ավանեսյանը, Սրբուհի Գալյանը, Ծովինար Թադևոսյանը և Անահիտ Մանասյանը
Ինչպես արդեն տեղեկացրել էի, Ստեփան Սամվելյանին վիրահատությունից ընդամենը մեկ օր անց՝ 2025թ․ օգոստոսի 5-ին, դուրս են գրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից և տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ժամեր առաջ ես տեսակցել եմ նրան՝ այժմ գտնվող «Դատապարտյալների հիվանդանոց» ԲԿ ՔԿՀ-ում։ Նա մանրամասն ներկայացրել է վերջին 24 ժամերին իր հետ կատարվածը։ Նրա խոսքով՝ հիվանդանոցից դուրս են գրել
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
«Միջանցք և Մինսկի խմբի լուծարում՝ ինչ-որ մի թղթիկի դիմաց»․ Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Ալիևն ու Փաշինյանն ուրբաթ օրը հանդիպելու են Միացյալ Նահանգներում։ Հաշվի առնելով այն դավադիր գաղտնիության մթնոլորտը, որը ստեղծել է Փաշինյանը, (ով, ի դեպ, խոստանում էր ժողովրդի թիկունքում որևէ թուղթ չստորագրել, որևէ համաձայնություն չկայացներ), հնարավոր չէ 100% վստահությամբ ասել, թե ինչ թուղթ է սեղանին դրված։ Սակայն, ի մի բերելով
«Սևանը գյումրեցիներից շատերի գրպանին հասու չէ․ նրանք գերադասում են գնալ Վրաստան՝ Սև ծով»․ Ո՞ր ուղղություններն են պահանջված
Գյումրիի զբոսաշրջային ընկերություններից մեկի հիմնադիր Գոռ Թորոսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ գյումրեցիների համար հանգստի ամենապահանջված ուղղությունը Վրաստանն է, այնուհետ՝ Եգիպտոսը։ Այս տարի ավելացել է ևս մեկը՝ Կիպրոսը։ «Ինչպես անցած տարիներին, այս տարի ևս հիմնականում Վրաստան են գնում՝ ծովային հանգստի։ Սա ունի իր հստակ բացատրությունը, այն բավականին մատչելի է։ Թեև անցած տարիների հետ համեմատ՝ գնային
Կառավարությունում կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին ներդրումային ծրագրեր և նախաձեռնություններ, որոնց իրականացման համար
Ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»
Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»: Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր: 1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է: ՀՀ առողջապահության նախարարություն
Հայաստան է ժամանելու ֆուտբոլի գերաստղ Ռոնալդուն… Լուսանկարներից դատելով` խաղը անցնելու է կարտոֆիլի դաշտերում. Սերգեյ Ջանջոյան
Առաջին հայկական ճակատի (ՖԱՖ) հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը գրում է. «Մարտի 1-ին ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաների շրջանակում ձերբակալվեցին 9 երկրպագուներ` մասայական խուլիգանության հոդվածով։ Քրեական գործի նախաքննությունը ավարտի փուլում է առաջիկայում կհայտարարվի գործը գնում է դատարան, թե կարճվում։ Մեր ունեցած վերջին տվյալներով կա բողոք ստադիոնի կողմից 2-3 տասնյակ սմ խոտը վնասվելու կապակցությամբ։ Նույն իրականությունում երկրի միակ
Հաջորդ գիրքը, որ կկարդամ Սի Ծինփինինը ավարտելուց հետո, Ռեջեփ Թայիփ Էրդողանի` «A Fairer World is Possible» գիրքն է. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրում է. «Ավարտեցի Մել Ռոբինսի «The Let Them Theory»-ն, որը թարգմանվել է աշխարհի 50 լեզուներով եւ վեց ամսում, վաճառվելով շուրջ 6 միլիոն օրինակ, դարձել է 2025 թվականի բեսթսելլերը։ Այսօր սկսեցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «The Governance of China» գիրքը։ Կարծում եմ` ավելի դանդաղ կկարդամ, քան «The Let Them Theory»-ն։ Բայց
Համբարձում Պետրոսյանը՝ ՔԿ Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ
Համբարձում Պետրոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: Համբարձում Պետրոսյանի կենսագրությունը Ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2021-2025 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական
ՔԿ պաշտոնյա Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. «Ազատություն»
ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից: Հավելեցին, որ օրենքով սահմանված կարգով դիմումին ընթացք կտրվի: Նա Քննչական էր տեղափոխվել Գլխավոր դատախազությունից, երեք տարի զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: Գևորգ Բաղդասարյանի ղեկավարած վարչությունն է քննում ընդդիմադիրների,
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներն ազատազրկված անձանց բաշխվող հացերի և սնունդի մեջ թաքցրել էին բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ հիմնարկ արդեն իսկ բերված սննդի մեջ ազատազրկված անձինք թաքցրել են արգելված իրեր, օգոստոսի 6-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Միջոցառումների շրջանակներում ծառայողները խուզարկության են ենթարկել հիմնարկի
Պատերազմական հանցանքների ու բռնության գործողությունների հետևանքով անձի անգամ «կամավոր» հեռանալը միջազգայնորեն համարվում է «բռնի» տեղահանում
Պատերազմի կանխամտածված ռազմավարություն է բռնի տեղահանությունը. այն շարունակվող պատերազմի ձև է, որն իր առաջացրած խնդիրներով երբեմն նույնիսկ գերազանցում է պատերազմի արհավիրքները։ Բռնի տեղահանումը արտաքսման կամ հարկադրանքի այլ գործողությունների միջոցով քաղաքացիական անձանց բռնի տեղափոխումն է իրենց բնակության տարածքից՝ առանց միջազգային իրավունքով թույլատրելի հիմքերի։ Տեղահանության գործընթացում բռնությունը չի սահմանափակվում ֆիզիկական ուժով. այն կարող է ներառել ուժի սպառնալիքը,
ՀՔԱՎ-ի առաջարկությունները՝ պահեստազորայինների վարժական հավաքների գործընթացը բարեփոխելու համար
Հայաստանում վերջին շրջանում առավել ակտիվորեն են կազմակերպվում պահեստազորայինների վարժական հավաքներ։ Սրանք այն միջոցառումներն են, որոնցով նախկինում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիները կրկին ներգրավվում են զինվորական պատրաստության կարճաժամկետ ծրագրերում։ Սակայն ինչպես քաղաքացիները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները պարբերաբար բարձրաձայնում են դրանց անցկացման գործընթացում առկա լուրջ խնդիրների մասին։ Այս ֆոնին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կատարել է ուսումնասիրություն
Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարան
Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները:


















































