Օրվա լրահոսը
Աննա Սարգսյանը շախմատի ՀՕ-ում առաջին անգամ կանանց միջազգային գրոսմայստերի նորմ է լրացրել
Բաթումում անցկացված շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը, հանդես գալով 3-րդ խաղատախտակի առջեւ, մասնակցեց բոլոր 11 տուրերին եւ ցույց տվեց լավագույն արդյունքը թիմում՝ 7 միավոր: Աննան առաջին անգամ լրացրեց կանանց միջազգային գրոսմայստերի նորմը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ալիևն Արցախի հիմնահարցի մոտալուտ կարգավորման հույս է հայտնել
Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններն անցկացվել են, անցկացվում են և կանցկացվեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով կառավարության նիստում: «Այս տարի մենք ձեռնարկեցինք հերթական լուրջ քայլը՝ ուղղված Եվրոպական միության հետ կապերի զարգացմանը: Այս տարվա ամռանը Եվրամիության և Ադրբեջանի միջև ստորագրվեց «Գործընկերության առաջնահերթությունները» փաստաթուղթը, և ես կարծում եմ, որ
Կոնստանտին Զատուլին. «Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած դեպքերը, ԱԺ շենք ներխուժումը մեզ անհանգստացնում է». «Ժողովուրդ»
Անընդունելի է ֆիզիկական եւ բարոյական ճնշումներ գործադրել պատգամավորների հանդեպ եւ մանիպուլյացիայի ենթարկել օրենքը, որպեսզի խորհրդարանը բերեն ինքնալուծարման։ Մենք մեծ անհանգստությամբ ենք այս ամենին հետեւում, որ ներկայիս իշխանությունները այդպիսի քայլերի են դիմում։
Տատիկ-պապիկների ջերմ սիրուց առավել կարեւոր բաներ կան՝ գիտակ, մտածող, համարձակ մարդկանց կարծիքները. «Հրապարակ»
Շատ լավ է, իհարկե, որ էջմիածինցի Վարդուշ տատը գրկում եւ չլմփոցով համբուրում է մեր վարչապետին, իսկ նրա հարսը երեխային մոտեցնում է, որ Փաշինյանը ձեռքը գլխին դնի՝ համարելով, որ վարչապետական օրհնությունը քրիստոնեական մկրտությանը համազոր բան է։ Լավ է, որ ջահելներն ու ահելներն իրար բրթբրթում են Փաշինյանի ձեռքսեղմումին արժանանալու համար, իսկ մանկավարժներն ու գիտնականները բաց նամակներ են
Հայկ Մարությանը զբաղեցրեց քաղաքապետի աթոռը
Երևանի քաղաքապետարանում մեկնարկեց նորընտիր ավագանու նիստը։ Գրանցվել էր ավագանու 58 անդամ։ Նիստը վարող Լիլիթ Պիպոյանը մեկ առ մեկ ներկայացրեց ավագանու նոր անդամներին։ Նշեց՝ քանի որ «Իմ քայլը» ստացել է 50 տոկոսից ավելին այդ դաշինքից քաղաքապետ է դառնում Հայկ Մարությանը: Հայկ Մարությանը զբաղեցրեց քաղաքապետի աթոռը՝ նշելով, որ երևանցիների խնդիրները ամեն օր լինելու են իր ուշադրության կենտրոնում։
Հակահեղափոխության քարոզչական միֆը ցնդեց. ժամանակն է օրակարգերի. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպումը և հանդիպման արդյունքում ստորագրված հուշագիրը մեկ բառով կարելի է անվանել՝ որպես երկրում առկա քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու առարկայական փորձ: Հոկտեմբերի 2–ին տեղի ունեցած իրադարձություններից հետո կար վտանգ, որ քաղաքական ջրաբաժանները կարող են խորանալ, և մենք բոլորովս դրանից դուրս գալ չենք կարողանա: Հայտնի հանդիպումը, սակայն, ցույց տվեց, որ
Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի բարձրագույն ուսումնական հաստատությունները պարտավորվում են վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին տրամադրել ուսման վարձը ամսական մուծելու տարաժամկետ հնարավորություն։ Մինչ այժմ պահանջվում էր վարձը մուծել ուսումնական տարվա սկզբից, կամ դիմումի համաձայն երկու մասով կիսամյակի սկզբից, ինչը մեծ դժվարություններ է
Տարոն Մարգարյանի աներձագը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը
Խորհրդարանի արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարող հայտարարությանը միացել է ևս երկու պատգամավոր: Հայտարարության տակ ստորագրել են նաև Մարտուն Գրիգորյանը, որը «Առավոտին» տված հարցազրույցում հայտնել էր, որ դուրս է գալու ՀՀԿ խմբակցությունից և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որը, հիշեցնենք՝ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագն է: Այսպիսով` հայտարարությանը միացած պատգամավորների թիվը
Կարծես թե չկա Մայրապետյանի ձերբակալությանն, այսպես ասած, «քաղաքական աստառ» տալու աղմկոտ փորձ. «Ժամանակ»
Ձերբակալվեց Սամվել Մայրապետյանը: Գործարար, որը շատ մերձ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Սակայն ինքնին իր, այսպես ասած, կալիբրով լինելով աղմկոտ, այդ ձերբակալությունը քաղաքական իմաստով այնքան էլ չարժանացավ աղմուկի: Դա, իհարկե, չի նշանակում, որ չունեցավ ազդեցություն քաղաքական զարգացումների վրա: Ակնհայտ է, որ իրավապահները այս դեպքում շատ ավելի զուսպ են գործողությունների ցուցադրականության տեսանկյունից, ինչը հենց առանձնահատուկ է
Մթնոլորտ, որը խիստ ձեռնտու է Պուտինի իշխանությանը
Փաշինյանը հասնում է Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ դրական «իմիջի» ձեւավորմանը «Չնայած Հայաստանում քաղաքական անկայունության որոշակի պահպանմանը՝ համագործակցության կոնկրետ ուղղություններով նպատակաուղղված աշխատանք է իրականացվում»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, որում նա անդրադարձել է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի հետ հարաբերություններին: «Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո էլ ավանդաբար ակտիվ բնույթ ունեցող բարձր
«ՍՈՒԱՐԴԻ» ընկերությունը զգուշացվել է ճանապարհային նշանների տեղադրումն ուշացնելու համար
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանն ընդունել է իտալական «ՍՈՒԱՐԴԻ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ֆիլիպո Դուցիոնիին: Քննարկվել են «ՍՈՒԱՐԴԻ» ընկերության հետ կնքված պայմանագրին առնչվող հարցեր։ Ըստ պայմանագրի՝ «ՍՈՒԱՐԴԻ» ընկերությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում հանրապետության ճանապարհների (Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման, Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման և այլն) ընդհանուր
Լոռու մարզպետ կնշանակվի Անդրեյ Ղուկասյանը
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկով նախատեսվում է Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանին նշանակել Լոռու մարզպետի պաշտոնում: Ղուկասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանից հետո, այս պահին մարզի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը կրկին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Խաչատրյանն է: Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ Լուսանկարը՝ Անդրեյ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջի
Արմեն Աշոտյան. Տվյալ հայցի թարմացումը ՀՔԾ-ի կողմից գնահատում եմ ինձ սպառնալու եւ ճնշում գործադրելու ապարդյուն փորձ
Հատուկ քննչական ծառայության ինձ վերաբերող տարօրինակ հայտարարության առնչությամբ հայտնում եմ հետեւյալը։ Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո ՀՔԾ-ն ընթացք է տվել տարիներ շարունակ իմ անձին վերագրվող, մամուլում երբեմն հայտնվող եւ իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքներին իմ՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի աշխատակից լինելու հանգամանքների հետ կապված։ Երկար ժամանակ է, ինչ այդ զրպարտությունը բացառապես լրատվական
Միջազգային կառույցները Հայաստանում 6% տնտեսական աճ են կանխատեսում. «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն». Հայաստանի տնտեսությունը 2018-ին աճելու է 6 տոկոսով: Աճի նման տեմպեր կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամը: Երեքշաբթի հրապարակված համաշխարհային տնտեսական զարգացման զեկույցում նշված է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջատար է թե՛ տնտեսական աճի սպասվող տեմպերով եւ թե՛ բարձր գործազրկությամբ: 2018-ին հարեւան Վրաստանում նախատեսվում է 5.5 իսկ Ադրբեջանում եւ Ռուսաստանում երկու տոկոսից ցածր տնտեսական աճ:
Լողորդ Արթուր Բարսեղյանը Բուենոս Այրեսում ՀՀ նոր ռեկորդով մտավ եզրափակիչ
Արգենտինայի մայրաքաղաքում ընթացող պատանեկան ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լողորդ Արթուր Բարսեղյանը 50 մետր ազատ ոճով լողի կիսաեզրափակչում մրցատարածությունը հաղթահարեց 0.22.69 ժամանակում, մտավ եզրափակիչ, որտեղ այսօր ութ ուժեղագույնների հետ կպայքարի մեդալի համար: Այս ցուցանիշը նաեւ Հայաստանի Հանրապետության նոր ռեկորդ է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գործարարն ապրում է իր բիզնեսով
Միանգամայն սպասելի էր, որ ԲՀԿ-ն, ինչպես նաեւ ՀՀԿ-ի մեկուկես տասնյակից ավելի պատգամավորներ (հիմնականում՝ գործարարներ) հավատարմության երդում տվեցին նոր իշխանությանը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այն, ինչ առաջներում մենք՝ լրագրողներս, կոչում էինք «առնետավազք», հիմա կրում են ավելի մեղմ, կասեի անգամ՝ ավելի վսեմ անուններ՝ ապաշխարել են, դարձի են եկել, Աստծո լույսն է նրանց վրա սփռվել, հասկացել են, որ իշխանության
ԱՍԵԿՈՍԵ
Հայ-իրանական հարաբերությունները պետք է զարգանան՝ անկախ արտաքին խոչընդոտներից ու պատժամիջոցներից: Փոլ ԳՈԲԼ
Սրտի կաթվածից մահացել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը
Թորոս Սեֆիլյանը տեղեկացնում է. «Արայիկ Խանդոյանը այլեւս մեզ հետ չէ՛… Սրտի կաթուածով նա հեռացաւ»:
Զոհրաբ Մնացականյան. «Մեր կողմից հաստատված և Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարներին փոխանցվելիք տեքստերը կնպաստեն կազմակերպության ձեռքբերումների ավելացմանը»
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովի փակման ելույթը Փոխանակումներով հարուստ այս երկու աշխատանքային օրերից հետո կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ ակտիվ մասնակցության և մեր քննարկումներում ունեցած նպաստի համար։ Այն առաջարկությունները, որոնք մենք պատրաստվում ենք անել պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, կխթանեն մեր կազմակերպության գործունեությունը և կուրվագծեն գալիք տարիների գերակայությունները։ Առաջին հերթին ցանկանում եմ ձեր ուշադրությունը
«Տատս իր կյանքի վերջին օրերին անգամ չէր դադարում մտածել Հայաստանի մասին»․ պատմում է նորվեգացի միսիոներուհու թոռը
Այսօր Նորվեգիայի Կրագերո քաղաքի պատվիրակության հետ Գյումրիում էր 1922 թվականին Ալեքսանդրապոլում որբանոց հիմնած նորվեգացի նշանավոր միսիոներուհի Բոդիլ Կատարինա Բիորնի թոռը՝ Յուսի Բիորնը։ Նրա տատիկը եղել է մեծ հայասեր, Հայոց Ցեղասպանության ականատեսը, որը լուսանկարել ու աշխարհին է ներկայացրել Ցեղասպանության անմարդկային տեսարանները։ Բոդիլ Բիորնը, որը հայտնի է նաև որպես Մայր Կատարինե, ծնվել էր Նորվեգիայի Կրագերո քաղաքում, հարուստ
Դատարանը որոշեց առնվազն երկու ամսով կալանավորել Մայրապետյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարեց գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու միջնորդությունը: Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:
ԵԽԽՎ-ն չցանկացավ, որ Ռուսաստանը վերադառնա. զեկույցը հետ ուղարկվեց հանձնաժողով լրացուցիչ քննարկման
Զեկույցը հնարավոր է քննարկվի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին
Հանգուցալուծման միտումներ՝ կառավարության ծրագրի շրջանակներում
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ստեղծված իրավիճակի հանգուցալուծման միտումներ են դրսեւորվում։ Անկախ խորհրդարանական խմբակցությունների միջեւ կայացման ընթացքում եղած բանակցությունների հավանական դրական ելքի ուրվագծումից, արժի վերանայել կառավարության ծրագիրը։ Այլ կերպ ասած՝ լուսարձակի տակ առնել այն հիմնադրույթները, որի շուրջ համաձայնել են գործող խորհրդարանի բոլոր խմբակցությունները։ Համաձայնել են եւ՝ ձեռք բերել պայմանավորվածություն։ Այսպես. – Ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող
Գրոսմայստեր Սամուել Սեւյանը հաղթեց խոշոր մրցաշարում
Ֆոլս-Չերչում անցկացված 10-րդ Washington Chess Congress մրցաշարի պրեմյեր խմբում ԱՄՆ-ում բնակվող հայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ նվաճել է միանձնյա հաղթողի կոչումը եւ արժանացել $ 4100 դրամական մրցանակի: Ամերիկաբնակ մեկ այլ հայ գրոսմայստեր՝ Վարուժան Հակոբյանը, վաղը Սենթ-Լուիսում մեկնարկելու է Fall Chess Classic 2018 մրցաշարի ուժեղագույն «A» գրոսմայստերական խմբի պայքարում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դեմ առ դեմ. Հրաչյա Սարգսյան- Անի Խաչատրյան
Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին առցանց «Առավոտի» եթերում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հյուրերն են՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Հրաչյա Սարգսյանը եւ «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը: Բանավեճի թեման է՝ Երեւանում բիզնեսի խնդիրները, առեւտրի կազմակերպումն ու կոռուպցիան: Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝
Թրամփի վարչակազմը չեղյալ է համարում ևս երկու միջազգային պայմանագիր
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Սեպտեմբերին ես հոդված էի գրել՝ քննադատելով Թրամփի վարչակազմի կողմից Միջազգային քրեական դատարանի մերժումը: Միացյալ Նահանգների այս դիրքորոշումը ես համարել էի հարգանքի բացակայություն արդարադատության և օրենքի գերակայության նկատմամբ: Անցյալ շաբաթ Թրամփի վարչակազմը ևս երկու սկանդալային գործողություն իրականացրեց՝ ավելի ոտնահարելով միջազգային իրավունքը և խուսափելով հակամարտության խաղաղ կարգավորման
«Որքան գեղեցիկ է այս աշխարհը, երբ մենք կարող ենք ապրել միասին, հասկանալ միմյանց, ապրել խաղաղության մեջ». Զոհրաբ Մնացականյան
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը Ֆրանկոֆոնիայի ավանի բացման հանդիսավոր արարողությանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության սիրելի՛ ադմինիստրատոր, Սիրելի՛ գործընկեր մշակույթի նախարար, Սիրելի՛ պարոն փոխքաղաքապետ, Նորի՛ն գերազանցություններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Սիրելի՛ բարեկամներ, Երևանի, Հայաստանի սիրելի՛ քաղաքացիներ, Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ այս գեղեցիկ վայրում՝ Ազատության հրապարակում՝ միասին ազդարարելու Ֆրանոֆոնիայի ավանի բացումը: Ֆրանկոֆոնիան հիրավի կարող է հպարտանալ
Երկրի ապագայի նկատմամբ համատարած վստահություն կա, վկայում են IRI-ի հարցման արդյունքները
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից Հայաստանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ երկրի ապագայի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ համատարած վստահություն կա: «Հարցման արդյունքներում արտացոլված լավատեսությունը ցույց է տալիս, որ նոր կառավարությունը աննախադեպ հնարավորություն ունի գլխավորել անհրաժեշտ բարեփոխումները և ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը,- ասել է IRI Եվրասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Ստիվեն Նիքսը:- Եթե կառավարությունը
Նորվեգիայի քաղաքապետերից մեկը փորձում է իր երկրում պաշտոնապես ճանաչելի դարձնել Հայոց Ցեղասպանությունը
Նորվեգիայի 10 հազար բնակիչ ունեցող Կրագերո քաղաքի քաղաքապետ Յոնե Բլիկրայնն այսօր մի մեծ պատվիրակությամբ, որի կազմում էր նաև 1922 թվականին Ալեքսանդրապոլում որբանոց հիմնած նորվեգացի նշանավոր միսիոներուհի Բոդիլ Կատարինա Բիորնի թոռը՝ Յուսի Բիորնը, հյուրընկալվել էր Գյումրիում։ Առիթն այն էր, որ այս քաղաքի հոգևոր երգչախումբը ելույթ էր ունենալու Գյումրու «Յոթվերք» եկեղեցում։ Կրագերոյի քաղաքապետը Սամվել Բալասանյանին խնդրեց հստակեցնել
«Ես շատ լավ ընդդիմություն կլինեմ հենց ՔՊ-ի ներսում». Հովհաննես Ազոյան. armtimes.com
Դերասան Հովհաննես Ազոյանը դիմում էր գրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: ՔՊ խոսնակը հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ Ազոյանը դիմում է գրել, որը դեռ չի հաստատվել: Այսօր ՀԺ-ի հետ զրույցում Ազոյանն ասաց, որ իր մտադրությունները չեն փոխվել, սակայն ՔՊ-ից դեռ ոչ մի պատասխան չի ստացել: Դերասանը նշեց, որ որոշել է քաղաքականություն մտնել եւ շատ


















































