Օրվա լրահոսը

Լոպեսի համերգի քաղաքական եւ հասարակական շերտերը

Ջենիֆեր Լոպեսի համերգի վերաբերյալ իշխանությունն ասում է երկու բան: Առաջինը՝ դա փայլուն բիզնես նախագիծ էր: Ներդրել ենք 6 միլիոն դոլար, ստացել ենք ավելի քան 13 միլիոն: Այսինքն, եթե պարզեցնենք՝ լոլիկը Մեյմանդարի շուկայից գնել ենք կիլոգրամը 200 դրամով, վաճառել ենք 300 դրամով: Այստեղ հարցեր են ծագում նախ՝ այդ հաշվարկների ճշգրտության վերաբերյալ՝ որտեղի՞ց է այդ 13 միլիոնն

«Կալանքի երկիր Հայաստան. Կալանքով պատժում են, կալանքով՝ խոշտանգում, կալանքով՝ նվաստացնում». Էլինար Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա է մեր իրականությունը, քաղցկեղի դեմ պայքարող ու մեկի կամքով «ահաբեկիչ» դարձած Աղվան Արշակյանին պարզապես խոշտանգում են: Սա էմոցիոնալ որակում չէ, սա իրավական գնահատական է: Եվրոպական կոնվենցիան է այդպես սահմանում: Բայց դեպի Եվրոպա ձգտող համակարգը եվրոպական արժեքների մասին հիշում է, երբ խոսքն իր շահերի մասին

Փաշինյանն անում է հնարավոր ամեն ինչ՝ խոչընդոտելու օտարերկրյա ներդրումները Հայաստանում

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Այս հոդվածը վերլուծում է Ստոկհոլմի առևտրի պալատի Արբիտրաժային ինստիտուտի (SCC) որոշման հետևանքները՝ կապված Հայաստանի կառավարության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) մասնավոր ընկերության ազգայնացման հետ։ Հիշեցի այս ասացվածքը՝ «Հայերին թշնամիներ պետք չեն. նրանք իրենց ամենամեծ թշնամիներն են», երբ ականատես եղա, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հսկայական վնաս հասցրել ոչ միայն Հայաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, այլև

Կառավարությունում քննարկել են ՀԲ-ի հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Ալի Լարիջանին նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանին նշանակվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար՝ փոխարինելով Ալի Աքբար Ահմադիանին, hայտնել է «Nour News» գործակալությունը։ «Fars»-ի տվյալներով՝  Ահմադիանը, հավանաբար, կստանձնի «երկրի բարձր մակարդակով կառավարման և համակարգման կարիք ունեցող մի շարք հատուկ ռազմավարական հարցերի պատասխանատվությունը»:  

Արթուր Պապյանը զգուշացում է. Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ Telegram-ում

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը զգուշացնում է. «Վերջին շրջանում նկատվում է խարդախությունների աճ, որոնք ուղղված են iPhone օգտատերերին, հատկապես Telegram հարթակում։ Խաբեբաները կարող են արգելափակել ձեր սարքը, գողանալ կամ ջնջել տվյալները և սպառնալիքներով փրկագին պահանջել։ Տարբերակ 1` սիրային խաբեություն Այս սխեմայի հիմքում ընկած է խաբեբայի կողմից սիրային հետաքրքրություն ձևացնելը։ Խարդախները կապվում են օգտատերերի հետ Telegram-ում՝ ներկայանալով որպես

Middle East Eye. Սպասվում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն

«Ազատություն». Մինչ պաշտոնական Բաքուն լռում է, իսկ Երևանը՝ բավարարվում միայն վարչապետի վաշինգտոնյան այցի մասին տեղեկությունը ո՛չ հերքել, ո՛չ հաստատելով, օտարերկրյա լրագրողները շարունակում են մանրամասներ հրապարակել Սպիտակ տանը օգոստոսի 8-ին սպասվող միջոցառումից: Նախատեսվում է, որ ուրբաթ օրը Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով ձգտել խաղաղության, մերձավորարևելյան զարգացումները լուսաբանող Middle East Eye կայքի թուրք մեկնաբան

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Նոյեմբերյանի

Ջենիֆեր Լոպեսին Ստամբուլում թույլ չեն տվել մտնել Chanel-ի խանութ

Աշխարհահռչակ ամերիկացի փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը Ստամբուլում հայտնվել է անսպասելի իրավիճակում, երբ Chanel խանութը հրաժարվել է նրան ներս թողնել՝ պատճառաբանելով, որ բուտիկում արդեն չափազանց թվով հաճախորդներ կան։ Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ իր համերգից մեկ օր առաջ, Լոպեսը եղել է Ստամբուլի շքեղ Istinye Park առևտրի կենտրոնում, որտեղ անվտանգության աշխատակիցը նրան թույլ չի տվել մուտք գործել Chanel խանութ։

Բանտային բժշկությունը Աղվան Արշակյանի հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես Սոլժենիցինի հետ 1953թ. վարվել են ստալինյան ГУЛАГ-ում. Վարազդատ Հարությունյան

Աղվան Արշակյանի  փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արձանագրումներ Աղվան Արշակյանի գործի և առողջական վիճակի վերաբերյալ. Ա) Այսօր և´ Վերաքննիչ քրեական դատարանը (Մ. Հարությունյան) և´ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (Գնել Գասպարյան) մերժեցին Աղվան  Արշակյանի կալանքը վերացնելու համապատասխան միջնորդությունները: Դատական ակտերը դեռևս չենք ստացել, ուստի բովանդակային առումով կանդրադառնանք հաջորդիվ: Դեռևս երկու

«Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց և՛ Աստծուն, և իմ հավիտենական հայրենիքին և իմ սիրելի ժողովրդին». Միքայել Սրբազան

Միքայել սրբազանի պաշտպանների թիմը տարածել է Սրբազանի խոսքը կալանավայրից. «Սիրելիներ, Լրացավ իմ կալանավորման 40-րդ օրը … Փառք Ամենակալին, Սուրբ Հոգու զորությամբ առույգ եմ, կայտառ և ուրախ Աստուծով: Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց և՛ Աստծուն, և իմ հավիտենական հայրենիքին և իմ սիրելի ժողովրդին: Առաջ Աստված … «Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս

Զարուհի Փոստանջյանի հրատապ հարցումը` Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի վերաբերյալ

Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հարցումն ուղղված` ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿ ծառայության պետին, ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ պետին, ՀՀ Արդարադատության նախարարին, ՀՀ Առողջապահության նախարարին, ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։     Տիկին Ծովինար Թադևոսյան, Սույնով արձագանքում եմ իմ նախորդ՝ 2025 թվականի օգոստոս 1-ի, գրությանը, որը վերաբերում էր «Արմավիր» քրեակատարողական

ԱՄՆ գործերի հավատարմատարն ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Բաքվում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը հանդիպել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ։ APA գործակալության հաղորդմամբ՝ հանդիպմանն ընդգծվել է, որ մեծ հեռանկարներ կան Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացման համար՝ տնտեսական, առևտրային, էներգետիկ, ներդրումային, տրանսպորտային, տարանցիկ, արդյունաբերական և այլ ոլորտներում: Ադրբեջանական կողմը փոխանցել է, որ Բաքուն մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ

Փաշինյանն Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցներին ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել

«Էդ պատժողական հոգեբանութունն է տիրում, այսինքն՝ կալանքի տակ վերցնում են պատժելու համար․ դատարանների վրա քաղաքական ներգործությունը մեծ է»․ Ժաննա Ալեքսանյանը՝ ԵԽ-ի զեկույցի մասին

Այն, որ նախնական կալանքի տակ գտնվողների ցուցանիշով ՀՀ-ն առաջատար երկրներից է ԵԽ-ի տարածքում, Ժաննա Ալեքսանյանն առաջին հերթին դա դիտարկում է նաև քաղաքական տիրույթում։

Ստամբուլում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը

Ermenihaber.am.  Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում, որը 5 տարի է, ինչ վերածվել է մզկիթի, արտառոց միջադեպ է տեղի ունեցել։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է կարմիր գլխարկով մի տղամարդ, ով ենթադրաբար օտարերկրացի է եղել, փորձել է գիշերով հրկիզել մզկիթը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա թաքնվում սյան հետևում, գրպանից հանում

ՀՀ իշխանավորները սոցցանցերի ցինիկ պրոպագանդիստներ են. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյան

ՀՀ իշխանավորները սոցցանցերի ստոր ու ցինիկ պրոպագանդիստներ են դարձել և սա ապացուցում են ամեն օր  իրենց հրապարակային  գրառումներում: Նրանց չի սթափեցնում ոչ պետական կարգավիճակը, ոչ պատասխանատվությունը և ոչ էլ երկրի վարկանիշը: Աշխարհի բոլոր երկրները, կրոնական և միջազգային կազմակերպությունները, ողջ հայությունը ճանաչում և ընդունում է Գարեգին Բ Ներսիսյան անուն-ազգանունով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում ՀՀ անձնագրում նույնպես

Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում բոլոր առևտրային և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի. Վահագն Խաչատուրյան

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

Ուսումնասիրելով HelpCourt վարկանիշավորման համակարգը պարզ է դառնում, որ ամենից ցածր վարկանիշն ունեն հենց այդ դատավորները. Արամ Վարդևանյանը` Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի մասին

Իրավաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը կալանավորված է դատավորներ Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի որոշումներով: Ի դեպ նշված դատավորները գտել էին, որ հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու խոսքի շրջանակներում «մեր ձևով մասնակցելը» արտահայտությունը իրենից ենթադրում է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հանցակազմի հետ առնչություն: Իսկապես սա աբսուրդ է հնչում,

Մի՞թե դավադրապաշտություն էր, երբ ժամանակին ասում էինք` Արցախը սա հանձնում է. Հովհաննես Իշխանյան

Մարդիկ այսօր կալանավորված են, որովհետեւ դեմ են, որ Արցախը տան, Տավուշից տարածքներ տան, Հայաստանը զիջվի

Խլել ազատ, հավասարակշռված խոսք լսելու իրավունքը՝ ժողովրդից. Հակոբ Ավետիքյան

Կար ժամանակ, երբ մեր երկիրը, արեւմտյան, այսպես կոչված, դիտորդների բնորոշմամբ՝ գտնվում էր նորանկախ՝ նախկին սովետական մյուս երկրների ցուցակում՝ որպես «երիտասարդ դեմոկրատիա»։ Պետական մարմինները եւ հասարակական կազմակերպությունները շատ զգայուն էին մամուլի ազատության վերիվայրումների նկատմամբ։ Մամուլը համարվում էր, իրավամբ, ժողովրդավարության գլխավոր բարոմետրը։ Անցնող 34 տարիներին  բնավ հեշտ չի եղել մեր տպագիր մամուլի եւ մյուս լրատվամիջոցների կայացման ու

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը. Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց, 1-ին նրբ., հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց,

«Konzerthaus Berlin» համերգասրահում չդադարող ծափահարությունների ներքո «Երևան» երիտասարդական նվագախմբի երաժիշտներն ազդարարեցին միջազգային բեմեր իրենց արժանապատիվ մուտքը

Հայաստանյան պատվիրակությունը Բեռլին էր մեկնել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ ներկայացնելու հայկական երաժշտական կրթության և մշակութային ներուժի լավագույն կողմերը։

Տեսչական մարմինը ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 87 դեպք է արձանագրել

ԲԸՏՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 2025Թ. 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ 🏔 ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ Իրականացվել է՝ 📑 46 ստուգում Արձանագրվել է ընդերքօգտագործողների կողմից թույլ տրված՝ ⚖️ 66 խախտում Կայացվել է՝ 📜 27 վարչական տույժի որոշում Նշանակվել է՝ 💰 2,750,000դր. տուգանք Հայտնաբերվել է՝ ❌ 87 ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու դեպք 🧱 5,729,795.8խմ հայտնաբերված ապօրինի հանքանյութի ծավալ

ԱԹՍ-ով արգելված իրեր են նետել «Սևան» ՔԿՀ

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի

«Գյումրի գանք, զուգարանի խնդիր պիտի ունենանք»․ զբոսաշրջիկները հրաժարվում են կրկին այցելել այս քաղաք

Վերջերս Գյումրու քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով հայտարարություն էր տարածել, թե քաղաքի տարբեր հատվածներում տեղադրում է բիոզուգարաններ և տրամադրում է սպասարկման տարածքներ։ Այդ նպատակով քաղաքապետարանը հրավիրում է աշխատակիցների՝ սպասարկման աշխատանքներն իրականացնելու համար։ Գյումրիի զբոսաշրջային ընկերություններից մեկի հիմնադիր Գոռ Թորոսյանը, որը պարբերաբար բարձրաձայնում է զբոսաշրջային այս քաղաքում հասարակական զուգարաններ չունենալու հարցը, Aravot.am-ի հետ զրույցում ողջունեց այս

«ՀԷՑ-ի գնումների գործընթացին նախկինում մասնակցել է բացառապես 2-3 ընկերություն». Ռոմանոս Պետրոսյան

«Ո՞վ էր ասում՝ այս գործընթացը վնասելու է ներդրումային միջավայրի զարգացմանը. ՓԱՍՏՆ այն է, որ դեռեւս սաղմնային փուլում՝ այն ակնհայտորեն մեծ լիցք է հաղորդել ոլորտի տնտեսական ակտիվությանը»։

Հնարավոր չէ այս իշխանավորների մեջ տեսնել պետական մտածողության որակներ ու գործելակերպ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյան

ՀՀ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ՑԻՆԻԿ ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏՆԵՐ ԵՆ ՀՀ իշխանավորները սոցցանցերի ստոր ու ցինիկ պրոպագանդիստներ են դարձել և սա ապացուցում են ամեն օր իրենց հրապարակային գրառումներում: Նրանց չի սթափեցնում ոչ պետական կարգավիճակը, ոչ պատասխանատվությունը և ոչ էլ երկրի վարկանիշը: Աշխարհի բոլոր երկրները, կրոնական և միջազգային կազմակերպությունները, ողջ հայությունը ճանաչում և ընդունում է Գարեգին Բ Ներսիսյան անուն-ազգանունով Ամենայն

22 ծառայող ազատվել է աշխատանքից, 343 կարգապահական տույժ է կիրառվել է․ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թ․ կիսամյակի արդյունքները

Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային է հանրային հաշվետվողականության ապահովումը։ Այս համատեքստում, նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է կառույցի գործունեության թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման գործում։ 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1209 ծառայողական քննություն և ուսումնասիրություն: Նախարարության կառուցվածքային

ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը կարևորել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը

«Արմենպրես». Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում անցկացվող Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի կառավարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերություններին և ռազմավարական գործընկերությանը, տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031