Օրվա լրահոսը

Կա իրական հույս, որ այս հանդիպումը կարող է պատմական առաջընթաց լինել՝ հարթելով Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ճանապարհը. Կարո Փայլան

Պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանի ֆեյսբուքյան գրառումը Այս ուրբաթ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Կա իրական հույս, որ այս հանդիպումը կարող է պատմական առաջընթաց լինել՝ հարթելով Հարավային Կովկասում երկարատև խաղաղության, կայունության և տնտեսական համագործակցության ճանապարհը։

Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով կաշառք են ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ

Եղիշե Մելիքյանը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից՝ Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: 46-ամյա մասնագետի թեկնածությունն այսօր արժանացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը: Եշիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր: Խոսելով իր նշանակման մասին՝ Եղիշե Մելիքյանն ասել է. «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն

«Անգամ, եթե Նիկոլը հանդիպում է Ձմեռ պապին, դա մեզ համար որևէ լավ բան չի խոստանալու»․ Արմեն Աշոտյան

Ըստ Արմեն Աշոտյանի՝ մենք այնպիսի վիճակում չենք, որ թույլ տանք՝ մարդ է՝ իր կարիերան կառուցելու ինչ-որ հովերով ընկնի․ «Դրա մասին չէ մեր պետությունը, մեր կյանքը, մեր ժողովրդի ցավը։ Կլինենք այնտեղ, որտեղ պետք կլինի, վստահաբար այդ տեղը կլինի իմ ժողովրդի շարքերում, կողքին և համար»։

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է փամփուշտով ատրճանակ. նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված

Ադրբեջանցի պատմաբան Բունիաթովի մենագրութեան մէջ Հայոց եւ Աղուանից պատմութեան ու մշակոյթի խեղաթիւրման փաստերը՝ հինգ լեզուով

Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Ահա վերջապէս հրատարակուեց այս կարեւոր գիրքը. «Կարապետ Մէլիք Օհանջանեան, Զիյա Բունիաթովի գրական-պատմական հայեցակարգը» (Էդիթ Պրինտ, 2025, 330 էջ)։ Սա XX դարի ականաւոր հայագէտ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Կ. Մէլիք-Օհանջանեանի (1893-1970)՝ “Историко-литературная коцепция З. Буниятова” ռուսերէն յօդուածի («Բանբեր Հայաստանի արխիւների», 1968, հմր 2) վերահրատարակութիւնն է հինգ լեզուով՝ հայերէն, ռուսերէն,

Պրագմատիզմը պետք է լինի ընդդիմության նշանաբանը

Սեփական «ես»-ը առաջին պլան մղելը մեծ ռիսկեր է պարունակում Օգոստոսի 1-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել TV5 հեռուստատեսությանը: Հարցազրույցի քննադատության պակաս, ինչպես միշտ, չկար: Միանգամից մի կողմ եմ դնում այն քաղաքական եւ հասարակական գործիչների մեկնաբանությունները, որոնք «ի պաշտոնե» պարտավոր են որեւէ վատ բան ասել Քոչարյանի մասին, որովհետեւ դրա դիմաց աշխատավարձ կամ դրամաշնորհ

Իշխանությունների կողմից ընթանում են «տեղապահ» խամաճիկ-քահանայի փնտրտուքներ. հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի տեղեկություններով՝ պետական-քաղաքական կենտրոններից վարվում են գաղտնի բանակցություններ մի շարք քահանաների հետ՝ առաջարկելով նրանց զբաղեցնել «տեղապահի» դիրք՝ Հայոց Եկեղեցու գահակալի լիազորությունները քաղաքական վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ Նման «քահանայից տեղապահ, տեղապահից հովվապետ պատրաստելու» սցենարը սրբապղծություն է, իշխանազավթման փորձ և դավադրություն՝ ուղղված և՛ եկեղեցու կանոնական կարգի, և՛ Հայաստանի Հանրապետության սահմանադրական հիմքերի դեմ։ Հիշեցնում

Հայտնաբերվել է 12 կիլոգրամից ավելի թմրամիջոց. 4 անձ կալանավորվել է

Նրան և Սյունիքում ձերբակալված անձանց մեղադրանք է ներկայացվել։ Չորսն են կալանավորվել են։

Արցախի կառավարությունը պահանջում է նվիրել ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության շենքը

«Հետք». Երեկ՝ 2025թ. օգոստոսի 5-ին, Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ, փաստաբան Ռոման Երիցյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի՝ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 17Ա շենքը նվիրատվության պայմանագրով օտարելու վերաբերյալ (այժմյան հասցեն՝ 17/2)։ Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը

Դավիթ Գալստյանի կալանավորումն ու նրա վրա «ահաբեկչի» գործ կարելը իշխանության անձնական վրեժխնդրության հետևանքն է. Տիգրան Աբրահամյան

Դավիթն այսօր բանտում է, որովհետև պաշտպանել ու պաշտպանում է իր երկիրը ու չի կաշկանդվել ուղիղ ասելու, թե ով, երբ և ինչու մեր երկիրը վերածեց առևտրի օբյեկտի:

Խաղաղությունը չի կարող կառուցվել արժանապատվության հաշվին. ոչ մի միջանցք չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար. Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր, Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը Ոչ մի միջանցք չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար։ Կողմ եմ ճանապարհների բացմանը, բայց այդ ճանապարհները կարող են գործել միայն ՀՀ ինքնիշխանության ներքո։ Այլ տարբերակի գոյությունը ՀՀ որպես սուբյեկտի վերացումն է։ Խաղաղության մասին խոսելիս կան անխախտելի ճշմարտություններ․ 1. Բոլոր ռազմագերիները և

ՀԷՑ-ի բռնազավթումն ունենալու է հետևանք և դրա վճարը վճարողը չի լինելու ՔՊ-ն: Այդ հետևանքը կրելու ենք մենք. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Փաստացի երեկ Ստոկհոլմի արբիտրաժը հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը: Կրկին ֆիքսվել են բոլոր այն սկզբունքների պարտադիր բնույթը, որոնք նախորդիվ ընդգծվել էին: Արևմտյան ժողովրդավարությունները ունեն հենասյունային սկզբունքներ, որոնց վրա էլ հենված են: Այդ սկզբունքների մասին դուք երբեք բառ անգամ չեք լսի այն ազդեցության գործակալներից, որոնք ձեզ ներկայանում են,

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում խոտածածկի բարելավման հետ կապված աշխատանքներ են տարվում

Օգոստոսի 9-ին նշանակված Fastex Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Արարատ» – «Վան» հանդիպումը տեղափոխվել է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

Թիրախավորել եմ ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց, այլ պոպուլիզմն ու բուռն աշխատանքի իմիտացիան. Ռուբեն Վարդազարյան

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի ֆեյսբուքյան գրառումը. Օրեր առաջ կես կատակ, կես լուրջ անդրադարձել էի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին, կապված երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն, երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց՝ դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելքը վերացնելու համար: ՄԻՊ գրասենյակի արձագանքը երկար սպասել չտվեց: Ըստ ՄԻՊ գրասենյակի՝

Լեռնային Ղարաբաղում ականի վրա ադրբեջանական ԶՈւ-ի «Ուրալ» է պայթել. կան վիրավորներ

«Ազատություն». Քարվաճառում (ադրբեջանական անվանումը՝ Քելբաջար) ականի վրա պայթել է ադրբեջանական բանակին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա։ Վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 4 զինծառայող, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Ապրելու երկիր»-ը ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման առաջարկ

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձնում բոլոր գերիներին, պահվող անձանց՝ դադարեցնելով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը։ Ադրբեջանի զինված ուժերը անմիջապես դուրս են գալիս Հայաստանի տարածքներից։

Փնտրում են կավատին․ Գյումրու ու Մարալիկի մի քանի հյուրանոցներում մարմնավաճառներ են սպասարկել

Aravot.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզային Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը բացահայտել է կավատության դեպք, որի մեջ կասկածվում է Գյումրու 50-ամյա բնակչուհի Վ․Ս․-ն։ Օգոստոսի 4-ին ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ  վերջինս 2024-25 թվականների ընթացքում Գյումրի քաղաքում բնակվող երեք կանանց՝ 43-ամյա Լ․Վ․-ին, Մ․Թ․-ին և 41-ամյա Գ․ Ղ․-ին պարբերաբար կանչել է Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող «Առլեկինո», Մարմաշենի խճուղում գտնվող

Ինչպես Yandex-ի ծրագրավորման դպրոցը վանաձորցի դեռահասի համար ճանապարհ բացեց դեպի ՏՏ ոլորտ

News.am. Դեռեւս մի քանի ամիս առաջ Վանաձորից 16-ամյա Կարեն Պողոսյանը վստահ չէր, թե ինչով է ցանկանում զբաղվել ապագայում։ Այսօր նա արդեն հստակ գիտի, որ իր ճանապարհը ՏՏ ոլորտում է։ Պատանու համար մեկնարկային կետ դարձավ Yandex Ծրագրավորման դպրոցը, որն արդեն ութերորդ տարին է՝ գործում է Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում։ Հայերեն դասավանդվող այս անվճար ծրագիրը, որը

Արտաշատում վիճաբանության ժամանակ անչափահասի էին դանակահարել. 2 անձի սպանության դեպքի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ համայնքում գտնվող հասարակական տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը մահացել է: Բացի այդ, վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը կտրող-ծակող

Արտապատուիրակման ծրագիրին իրականացման մէջ, Ուաշինկթըն կրնայ գլխաւոր դերակատարութիւնը յանձնել… թրքական ընկերութեան մը, եւ պարտադրել՝ ամէն բանի «ասէ՛ք, կանե՛նք» ըսող Փաշինեանին, որ ընդունի այդ ընտրանքը. «Ասպարեզ»

Անմիջական եւ անխուսափելի հարցում մը կը ծագի. ինչի՞ պիտի ծառայէ եռակողմանի հանդիպումը: «Անիկա ինչի՞ պիտի ծառայէ»ին՝ տանք քանի մը պատասխան. – Յայտնապէս «Զանգեզուրի միջանցքին արտապատուիրակման» ծրագիրը եփած կերակուր է, կը մնայ, որ Թրամփ, խաղաղարարի իր պատմուճանին վրայ, նոր աստղ մը աւելցնելու նպատակով, փորձէ Ալիեւէն ու Փաշինեանէն ապահովել շահաբեր խոստումներ: Շահաբերը՝ ամերիկացիներուն ու դաշնակիցներուն, նաեւ՝ Թուրքիոյ

Մարկոս Գրիգորյանին նվիրված պուրակի հիմնում, ժամանակակից արվեստի եւ մարդկային գիտելիքի հանդիպում. մեկնարկում է Gyumri Art Week-ը

 Փառատոնի մեկնարկը կտրվի օգոստոսի 8-ին՝ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնից

Ucom-ը ներդնում է SatsifAI հարթակը՝ հաճախորդների գոհունակության շարունակական վերլուծության նպատակով

Ucom-ը՝ հավատարիմ մնալով իր հաճախորդակենտրոն մոտեցմանը, ներդնում է հարցումների SatisfAI նորարարական հարթակը՝ հաճախորդների գոհունակության և սպասարկման փորձի շարունակական վերլուծության նպատակով: SatisfAI-ի կիրառումը Ucom-ին հնարավորություն կտա անցկացնել NPS  (Net Promoter Score/ Հաճախորդների գոհունակության ցուցանիշ) և այլ արագ ու պարզ հարցումներ, իրական ժամանակում վերլուծել տվյալները և ավելի արագ արձագանքել հաճախորդների կարիքներին։ SatisfAI-ը առավելագույնս հեշտացրել է այդ գործընթացը՝

Բյուրեղավանի ավագանու ՔՊ-ական անդամը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հերթական ՔՊ-ականին է նշանակել կառույցում պաշտոնի։ Բյուրեղավանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդեւանյանը նշանակվել է ՀԷՑ-ի «Նաիրի» մասնաճյուղի տնօրեն: «Այսօրվանից ստանձնել եմ Հայաստանի էլեկտրական ցանցերի Նաիրի մասնաճյուղի տնօրենի պատասխանատու պաշտոնը։ Սա ինձ համար մեծ պատիվ է, բայց միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն։ Որպես պետականությանն ու երկրին ծառայելու իմ սկզբունքի հետևողական կրող՝ այստեղ

Լոպեսի համերգի կապակցությամբ նախարարի հայտարարած թվերը չեն համընկնում էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տվյալների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ էկոնոմիկայի նախարարի հայտարարած թվերը չեն համընկնում էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տվյալների հետ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջերս հայտարարեց, որ Ջենիֆեր Լոպեսի համերգի կապակցությամբ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները միջինում ծախսել են 888 դոլար։ Այս գնահատականը հանրային մեծ հետաքրքրություն ու քննարկում առաջացրեց։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նախարարության պաշտոնական տվյալներն ու պարզել՝ այդ թիվը,

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում սպորտային ակումբի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և այդ ընկերությունների հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն 685 հզր 602 ՀՀ դրամը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության

Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում. սպասվում է Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում

Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ

Լոպեսի համերգի քաղաքական եւ հասարակական շերտերը

Ջենիֆեր Լոպեսի համերգի վերաբերյալ իշխանությունն ասում է երկու բան: Առաջինը՝ դա փայլուն բիզնես նախագիծ էր: Ներդրել ենք 6 միլիոն դոլար, ստացել ենք ավելի քան 13 միլիոն: Այսինքն, եթե պարզեցնենք՝ լոլիկը Մեյմանդարի շուկայից գնել ենք կիլոգրամը 200 դրամով, վաճառել ենք 300 դրամով: Այստեղ հարցեր են ծագում նախ՝ այդ հաշվարկների ճշգրտության վերաբերյալ՝ որտեղի՞ց է այդ 13 միլիոնն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031