Օրվա լրահոսը
Աշտարակի «Արևիկ» մսուր-մանկապարտեզում հրդեհ է բռնկվել
Shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մանկապարտեզներից մեկում ծուխ է նկատվում: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ քաղաքի թիվ 2-րդ «Արևիկ» մսուր-մանկապարտեզում: Բարեբախտաբար տուժածներ չկան: Մանկապարտեզի աշխատակիցներն ու երեխաները ժամանակին տարհանվել են: Պարզվել է, որ հրդեհը
Համերգներ տանիքում
Երևանյան բացառիկ ժամանցային երեկոներից են բացօթյա համերգները՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում: Մայրաքաղաքի սրտում, թամանյանական ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցներից մեկի տանիքում հանիսատեսը վայելում է ոչ միայն յուրահատուկ համերգային ծրագիրը, այլեւ հիանում իր առջև բացվող երևանյան գեղեցիկ տեսարանով, մտերմիկ ու զով երեկոյով և, իհարկե, հայկական անուշաբույր գինով: Այս ամռանն «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում հանդես են եկել երևանյան ջազի
Արցախահայությանը ռուսական օգնությունից հրաժարվելու կոչ անողների խնդիրը օգնությունը չէ, այլ այն, որ փորձ է արվում հիշեցնել Արցախի մասին. Դավիթ Խաժակյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները այս օրերին հումանիտար աջակցություն են ստանում ռուսական կազմակերպություններից։ Հանկարծ՝ հայտնվում են մարդիկ, ովքեր կոչ են անում արցախահայությանը հրաժարվել այդ օգնությունից։ Զարմանալի չէ։ Նման կոչեր հնչեցնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր համակարծիք են իշխանական այն թեզերի հետ, ըստ որոնց՝ չպետք է խոսել
Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը
Հերթապահ բուժքույրը նրանց հետևից վազելով գոռացել է, որ տերմինալը չտանեն, սակայն վերջիններս անտեսելով բուժքրոջ հորդորը, գիտակցելով, որ արարքը կատարում են բացահայտ՝ հափշտակել են տվյալ տերմինալը և հեռացել:
Թուրքմենստանում Իրանի փոխնախագահի հետ հանդիպմանը Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Մեղրի-Քաջարան հատվածում իրանական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները
2025թ. օգոստոսի 4-ին աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Հանդիպման մեկնարկին կողմերը փոխանակել են ողջույնի խոսքեր և ընդգծել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունների և բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը, որ հիմնված է երկու
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձինք կալանավորվել են
ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ
ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման հարցը
«Ազատություն». Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Ի թիվս այլ թեմաների՝ քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման հարցը: Պետքարտուղար Ռուբիոն և արտաքին գործերի նախարար Բարոն, ըստ Պետդեպարտամենտի հաղորդագրության, նաև քննարկել են Գազայում մարդասիրական իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության
Կալանքի հետ Աղվան Արշակյանի հիվանդության համատեղելիությունը պարզելու դատաբժշկական փորձաքննությունը մինչև այժմ չի իրականացվել. փաստաբան
Այս ամբողջ ընթացքում վատթարացել է Աղվան Արշակյանի առողջական վիճակը, ինչի մասին վկայող ՔԿ կողմից վարվող ամբուլատոր քարտի քաղվածքը ներկայացվել է դատարանին:
Ինչ վիճակում են Բաքվի բանտում գտնվող Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և Բակո Սահակյանը
Armlur. Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչների և մյուս ռազմագերիների գործով շինծու դատավարությունը։ Ադրբեջանական կողմը նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ ակնհայտ երևում է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հարվածներ ունի գլխին։ Ինչպես նկարում երևում է, բացակայում է նաև գլխի այդ հատվածի մազածածկույթը։ Սա առաջին դեպքը չէ, որ ադրբեջանական դատարանի
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում հատեց եզրագիծը «Նոթեյշնս» լաբորատորիան
Ինստալյացիաներ, ձայնային փորձարկումներ, մուլտիմեդիա արվեստի գործեր և բազմաժանրային համերգներ․ «Նոթեյշնս» փառատոնով եզրագիծը հատեց «Նոթեյշնս» լաբորատորիան։ Ավելի քան 60 արվեստագետներ Հայաստանից և 9 այլ երկրներից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում երկու շաբաթ իրականացրել են ինտենսիվ փորձարկումներ և ստեղծարար փոխանակումներ, որոնք ամփոփվել են փառատոնով, որի ընթացքում նրանք ներկայացրել են իրենց աշխատանքները։ hosq-ի կազմակերպած լաբորատորիան մեկտեղեց արվեստագետների, որոնք աշխատում էին
Իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ. Միհրան Մախսուդյան
Երեսուն տարի շարունակ՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում, պայքարել եմ թշնամու դեմ և պատրաստ եմ պայքարել մինչև վերջին շունչս՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի։
Խաղաղության պայմանագիր՝ առանց խաղաղության
Երեկ ադրբեջանական աղբյուրները հայտնեցին, որ Ալիեւն ու Փաշինյանը կհանդիպեն Միացյալ Նահանգներում եւ կստորագրեն խաղաղության պայմանագիրը (համաձայնագիրը): Մեր պաշտոնյաներն այդ մասին առայժն լռում են: Կա երեք տարբերակ՝ ա/ դա ֆեյք լուր է, բ/ կհանդիպեն, բայց ոչինչ չեն ստորագրի կամ (որը նույնն է) ինչ-որ բան «կնախաստորագրեն», գ/ կհանդիպեն ու կստորագրեն: Երկրորդ տարբերակն ինձ այս պահին առավել հավանական
«Չկա գոնե մեկ դեպք, երբ որևէ քպ-ական անհամաձայնություն հայտնի պատուհաս վարչապետի նախաձեռնությանը». Արսեն Ջուլֆալակյան
ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրում է. «Կյանքում անհնար է, որ բանական երկու մարդ տարիներ շարունակ ամեն ինչում համաձայնեն, անխտիր ամեն ինչում:Լինի ծնող, կին/ամուսին, ընկեր, ղեկավար…Այդպես ուղղակի չի լինում: քպ-ն արդեն 7,5 տարի իշխանության է իր պատուհաս վարչապետով, և չկա գոնե մեկ դեպք, երբ որևէ քպ-ական հրապարակայնորեն անհամաձայնություն հայտնի
Պուտինն ու Նեթանյահուն կրկին զրուցել են
Այսօր կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նենթանյահուի հերթական հեռախոսազրույցը, հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։ Վերջին անգամ նրանք զրուցել էին մեկ շաբաթ առաջ։ Նախորդ զրույցի ընթացքում Պուտինն ու Նեթանյահուն քննարկել էին Գազայում ստեղծված իրավիճակը։
«Որ ծնողների կենացն էինք խմում, ինքը պատմում էր՝ ողորմածիկ մերս…». Մորը սպանած ու 4 օր հետո դաշտում թաղած տղամարդը ձերբակալվել է սարերում
Ինքն ասում էր, որ առաջ ահավոր խմող է եղել, բայց արդեն 10-12 տարի է չի խմում: Փաստորեն, որ համեմատում ես, երեւի էդ դեպքից հետո էլ չի խմել
ՄԻՊ-ի նախկին աշխատակիցը հաղթել է դատարանում` կառույցի կողմից իր իրավունքները խախտելու հայցով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որն իրեն համարում է Հայաստանի լավագույն իրավաբաններից, խախտել է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ տեղեկություն ստանալու անձի իրավունքը, ինչն ապացուցել է ՄԻՊ նախկին աշխատակիցն, իսկ արձանագրել՝ դատարանը: Այդ մասին NEWS.am-ը տեղեկացել է՝ ուսումնասիրելով այս տարվա մարտի 14-ին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը: Դեռևս նախորդ տարվա ապրիլին Հայկ Թորոյանը դիմել է Երևանի
Լինելու եմ հետևողական, որպեսզի Աղվան Արշակյանի՝ ազատության մեջ հայտնվելն օր առաջ դառնա իրողություն. Գառնիկ Դանիելյան
Օրերս բարձրաձայնել էի «Սրբազան պայքար»-ի աջակից, 2 ամսով կալանավորված Աղվան Արշակյանի առողջական վիճակի և ՔԿՀ-ում գտնվելու անհամատեղելիության մասին։ Հիշեցնեմ, որ Աղվանի մոտ երկու տարի առաջ հայտնաբերվել է ծանր հիվանդություն, ինչից հետո ենթարկվել է բարդ վիրահատության, անցել քիմիոթերապիայի կուրսեր։ Աղվան Արշակյանը 3 ամիսը մեկ պարտադիր պետք է անցնի հետազոտություններ, լինի բժիշկների վերահսկողության ներքո, ընդունի հատուկ սննդակարգ։
Բացում ես Էկոնոմիկայի նախարարության կայքում զետեղված պաշտոնական հետազոտությունը, կարդում ես, որ տուրիստը մեկ օրում ՀՀ-ում ծախսում է միջինը 51 դոլար. Մեսրոպ Առաքելյանը` Գևորգ Պապոյանին
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը ասում է, որ համերգի եկած տուրիստները ծախսել են միջինում 888 դոլար։ Բացում ես Էկոնոմիկայի նախարարության կայքում զետեղված պաշտոնական հետազոտությունը, կարդում ես, որ տուրիստը մեկ օրում Հայաստանում ծախսում է միջինը 51 դոլար, ընդ որում Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից եկածները ծախսում են
Կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ընթացող ավտոբուսի վրա, որի մեջ ուղևորներ են եղել. shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա
ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ծեծկռտուքի մասնակից է դարձել. «Սպուտնիկ Արմենիա»
ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ծեծկռտուքի մասնակից է դարձել: «Սպուտնիկ Արմենիա»-ի տվյալներով` նա բերման է ենթարկվել ու տեղափոխվել Քննչական կոմիտե։ 168.am կայքը գրել էր, որ Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին ծեծի են ենթարկել մի քաղաքացու, ով պահանջել է հեռացնել պատգամավորի սխալ կայանված մեքենան: ՆԳՆ-ից էլ «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են, որ միջադեպից հետո կան
Բաքվի դատարանում շինծու գործերով նիստում Մինգեչաուրում, իբր, հայկական ուժերի հարվածներից «տուժողներ» են ցուցմունք տվել
Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ցուցմունք են տվել քաղաքացիական անձինք՝ Ինգիլաբ Մամեդովը և Էլչին Բաղիրովը, որոնք «տուժել» են, իբր, Մինգեչաուրի վրա հայկական զինված ուժերի կողմից հրթիռային հարձակման հետևանքով։ Մամեդովը պատմել է, թե 2020 թվականի հոկտեմբերի
Ռոլանդ Փրայսը փոխվարչապետին է ներկայացրել ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
Ստոկհոլմի արբիտրաժը հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը ներկայացրել է այսօրվա որոշումը
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանված դրույթների կատարումից, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Արբիտրաժի կողմից
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը, վերջինը կողաշրջվել է
Օգոստոսի 4-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mazda» և «Nissan» մակնիշների ավտոմեքենա¬ները, ինչի
Ամերիկացի սենատոր. Թրամփը մոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելուն
News.am. ԱՄՆ նախագահ Թրամփը Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շեմին է։ Այս մասին The Wall Street Journal-ի համար գրված հոդվածում գրել է Հանրապետական կուսակցության անդամ, ամերիկացի սենատոր Սթիվ Դեյնսը։ «Սա կլինի նշանավոր ձեռքբերում՝ ևս մեկ քայլ դեպի կայունություն, որը կնպաստի տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը, ինչպես նաև տնտեսական օգուտներին, որոնք դուրս են
Ամենայն հայոց կաթողիկոսն ու «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամները քննարկել են իշխանության կողմից Հայ առաքելական սուրբ եկեղեցու և եկեղեցականների դեմ իրականացվող անօրինական արշավը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամներին
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ ՀՀ նախագահի աշխատակազմ
Դիլիջանի թունելը օգոստոսի 6-ից փակ կլինի գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00)
Օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով, հայտնում է Ճանապարհային դեպարտամետը։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար
«Նրան բանտ նստեցնելով՝ Նիկոլ Փաշինյանը Սամվելի Կարապետյանին մտցրեց քաղաքական դաշտ»․ Աղասի Ենոքյան
Ըստ քաղաքագետի՝ եթե ամեն ինչ հասնի հերթական ընտրություններին, ապա Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է։
««Գույք՝ պարտքի դիմաց» կամ «Պետության դիմակայունությունը կոտրելու» դասական հակապետական օպերացիա». Ռոմանոս Պետրոսյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գրառումը. 2002թ. նոյեմբերի 5-ին Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ՝ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ (վերջինս այդ պահին ՀՀ Պաշտպանության նախարարն էր եւ ՀՀ-ՌԴ միջկառավարական հանձնաժողովի համանախագահը) ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված Համաձայնագրով 1994-1998թթ. կուտակված մոտ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց կարևորագույն նշանակություն ունեցող էներգետիկ եւ գիտահետազոտական


















































