Օրվա լրահոսը
Զարուհի Փոստանջյան. «Եթե Ստեփան Սամվելյանին նորից տեղափոխեն «Արմավիր» ՔԿ դժոխքը, ապա ակնհայտ կլինի, որ հենց իրենք են սպանություն կազմակերպողները եւ սպանության փորձ կատարողները»
Իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը երեկ տեղեկացրել էր, որ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ակտիվիստ Ստեփան Սամվելյանին երկու ստենտ են դրել, վիրահատությունը անցել է նորմալ, եւ նրա առողջությունը դրական դինամիկայի մեջ է: «Ասացին, որ այս պահին բարդություններ արձանագրված չեն, եւ սպասում են, որպեսզի վաղը կրեատինինի նոր հետազոտություն անեն: Ասում են՝ չի բացառվում, որ վաղը նրան դուրս գրեն այս
Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ–ում գործող մշակութային կազմակերպություններին hամապետական, տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապետական կարգավիճակ շնորհում, այն փոփոխում կամ դադարեցնում է ՀՀ կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ: Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին տարածքային կամ
Հայաստանը հանձնառու է արդյունավետ համագործակցությանը բոլոր գործընկերների հետ՝ իրագործելու «Ավազայի գործողությունների ծրագիրը» դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար. Վահագն Խաչատուրյան
Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին,
Գյումրիում մեկնարկել է «EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» մշակութային ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մայ Լիդ Թայմ» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում մեկնարկել է «EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» մշակութային ծրագիրը: Այն ուղղված է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ ազգային երգարվեստի ճանաչելիության բարձրացմանը՝ Գյումրիի հանրային տարածքներում ժամանակակից գործիքավորմամբ ներկայացնելով ազգային երգերը և ավետիսները։ Նախաձեռնությունը կնպաստի ՀՀ անհապաղ պաշտպանության
Հայաստանը հնարավորություն ունի՞ խուսափել աշխարհաքաղաքական բախման կետի վերածվելուց. Aravot.am-ի զրույցը ամերիկացի պաշտոնաթող գնդապետի հետ
«Քանի որ միջանցքը լուրջ արգելք է խաղաղության համաձայնագրի ճանապարհին, Միացյալ Նահանգները առաջարկներ է շրջանառում․ առաջարկներ, որոնք, ըստ Նահանգների՝ կարող են ընդունելի լինել երկու կողմի համար»։ Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին քաղաքականության հետազոտության ամերիկյան ինստիտուտի Եվրասիական ծրագրի ավագ փորձագետ, դոկտոր Ռոբերտ Հեմիլթոնը, որը նաեւ ԱՄՆ զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ է։ Մեկնաբանելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան
Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ է նշանակվել Սելջուկ Բայրաքթարօղլուն
Ցամաքային զորքերի հրամանատար է նշանակվել 1-ին դաշտային բանակի հրամանատար գեներալ Մեթին Թոքելը։
Լիլիթ Գալստյանը դիմել է գլխավոր դատախազին՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու համար
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը Հուլիսի 25-ին, 10 օր առաջ, դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու ուղղությամբ։ Միջնորդագիրս պայմանավորված է Աղվան Արշակյանի առողջական վիճակով, ինչպես նաև բխում
«Չանտեսել հրդեհավտանգ իրավիճակը և ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ»
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ✅ ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, ✅ խստագույնս վերահսկել
Հաշմանդամություն ունեցող ընտանիքին վտարել են իրենց միակ տնից. «Հետք»
Սերգեյ Խուդայանը, կինը և աղջիկը 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամներ են․ բոլորն էլ տեսողական խնդիրներ ունեն։ Սերգեյ Խուդայանի մյուս դուստրն էլ օնկոլոգիական հիվանդություն ունի, 7-ամյա որդու հետ բնակվում էր հոր տանը։
Տարօրինակ է, որ սրտի վիրահատության ենթարկված կալանավորին դուրս են գրում հիվանդանոցից՝ առանց երաշխավորելու, թե ուր է տեղափոխվելու. փաստաբան
Ստեփան Սամվելյանն ունի ոչ միայն սրտի հետ կապած խնդիր, այլև երիկամային անբավարարություն, ինչը պահանջում է հատուկ ռեժիմ, մշտական հսկողություն և մասնագիտացված բժշկական միջամտություն։
«Եթե փողի խնդիր չունենք, ինչո՞ւ են 150 հազար փախստական դարձած արցախցիներ գոյատեւման հնարավորություններ փնտրում». Անաստաս Իսրայելյան
«Սուտ թեզեր եք տարածում, իսկ պայմանավորվածության կետերի մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ղեկավարներից»
Ներմուծողից՝ խոշոր արտադրող. «Էլեկտրիկա գռուպ»
Մալուխատարեր, տարբեր չափերի մետաղական արկղեր, շուրջ քառասուն տեսակի լուսատուներ ու 50-ից ավելի այլ արտադրատեսակներ. «Էլեկտրիկա գռուպ» ընկերությունը շուկայում ներկայացնում է մատչելի գին-որակ համադրությամբ ապրանքատեսականի, որոնք ապահովում են ինչպես խոշոր շինարարական նախագծերի, այնպես էլ անհատական պահանջներին համապատասխան լուծումներ։ Ընկերությունը 16 տարվա պատմություն ունի. սկզբում զբաղվել են առևտրային գործունեությամբ և ներմուծել ապրանքներ, որոնք այժմ արտադրում են, իսկ
«Հիվանդություններով տառապող Սամվելյանին կարող են տեղափոխել Դատապարտյալների հիվանդանոց, որտեղ անհնար է սուր վիճակում գտնվող բուժառուների մասնագիտական արդյունավետ բուժումը»
Դիմում Արդարադատության և առողջապահության նախարարներին, նախաքննությունն իրականացնող մարմնին կալանավորված Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի հետ կապված Արամ Զ. Սարգսյանի դեմ առերևույթ շինծու, մտացածին կասկածանքներով, անհեթեթ հեռախոսազանգերի գաղտնալսման հիման վրա, ինչպես արդեն հայտնի է, թոշակառու, հաշմանդամ, սրտային և երիկամային անբավարարությամբ տառապող Ստեփան Սամվելյանի դեմ հարուցված է քրեական գործ։ Հանրային անաչառ և օրինական իրազեկման, պատկան մարմիններին փաստաբան Զարուհի
«Արցախը ՌԴ-ն չհանձնեց, հանձնեց հայ ժողովուրդը՝ չպայքարելով այն իշխանության դեմ, որին բերել էր»․ Արմեն Աշոտյան
«Խալխը եկավ մեր հող ու ջորը հանձնեց, մեր երեխեքի ճակատագրի հետ խաղաց՝ գնա՞ց, հա՞։ Բա մենք ո՞ւր էինք, բա մենք՝ ո՞վ էինք, բա մենք ինչի՞ համար էինք»։
Որոշ պետություններ «Զանգեզուրի միջանցքի» հարցով փորձում են առաջ մղել իրենց անօրինական նպատակները. Վելայաթի
Region Monitor. Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին անդրադարձել է այսպես «Զանգեզուրի միջանցքի» հարցին: «Կրկին որոշ պետություններ, որոնք իրենց ներկայացնում են որպես պահանջատերեր, բայց անտարբեր են թե՛ սեփական, թե՛ տարածաշրջանի շահերի նկատմամբ, կրկին բարձրացրել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը և տարբեր միջոցներով փորձում են առաջ մղել իրենց անօրինական նպատակները Հարավային Կովկասում։ Հիշեցնում եմ՝
Անծանոթ տղամարդն առևանգել է անչափահասին՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անծանոթ տղամարդը առևանգելով անչափահասին՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, իսկ մեկ այլ անչափահասի նկատմամբ փորձել է կատարել վերոգրյալ գործողությունները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի իրագործվել, քանի որ նրա գործողությունները կանխվել են
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ԵՄ դեսպանը Սամվել Կարապետյանի եւ սրբազանների բանտապահն են». Արմեն Աշոտյան
Իր բնութագրմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտում իշխանությունները գնալով դառնում են անբարո, ընդդիմությունը՝ անմրցունակ
Հայաստանի այսպես կոչված «ժողովրդավարական դիմակայունության» շարունակական գովասանքը հետագա ճնշումների վտանգ է ստեղծում. Վարդան Օսկանյանը նամակներ է հղել մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին, ՀՀ-ում դեսպաններին
Մամուլը, չնայած անվանապես ազատ լինելուն, բախվում է աճող քաղաքական և ֆինանսական ճնշման: Եվ, թերևս, ամենաանհանգստացնողն այն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին անընդհատ հարձակման է ենթարկվում ձերբակալությունների, հրապարակային զրպարտության և բյուրոկրատական հետապնդումների միջոցով՝ մի արշավ, որը սպառնում է քայքայել մեր հասարակության քաղաքակրթական կառուցվածքը:
Հայաստանը նախնական կալանքի տակ գտնվողների ցուցանիշով առաջատար երկրներից է Եվրախորհրդի տարածքում․ SPACE զեկույց
Ըստ զեկույցում ներկայացված վիճակագրության՝ 2023-ի տվյալներով՝ ՀՀ-ի բանտերում ինքնասպանությունների թվի ցուցանիշը բարձր է եվրոպական միջինից, իսկ օրինակ՝ Ադբեջանում այդ ցուցանիշը «շատ ցածր» դասակարգման ներքո է։
«Ի՞նչ արժեք ուներ այն փաստաթուղթը, որ ստորագրվեց Թրամփի ադմինիստրացիայի ներքո»․ Արմեն Աշոտյանը դրական է վերաբերվում Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք քաղաքական ուժին
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի գաղափարական իմաստով հնարավորինս ուժեղ միավոր ձեւավորվի»
Ի՞նչ է սա, եթե ոչ սաբոտաժ: Մարող արևը. ՀՀ արևային էներգետիկայի ոլորտի մռայլ ապագան. 168.am
Ի՞նչ է սա, եթե ոչ միայն քաղաքական կարճատեսություն, այլև՝ նպատակաուղղված սաբոտաժ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 5-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Oգոստոսի 5-ի
Իրականացվե՞լ է արդյոք մրցութային ընթացակարգ. Ջենիֆեր Լոպեսի համերգի վերաբերյալ հանրային տեղեկատվության ստանալու պահանջ
Հաստատել կամ հերքել՝ արդյոք միջոցառման կազմակերպումը իրականացվե՞լ է ՀՀ պետբյուջեի հաշվին, և նշել՝ որ բյուջետային ծրագրով կամ հոդվածով։
«ՀՀԿ-ն ոչ մեկի ամուսինը չէ, լավ ընկեր է քաղաքական դաշտում»․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը՝ ընդդիմության միավորման մասին
Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը կամավոր հանձնվել է իրավապահներին
Factor. Եկատերինբուրգում (Ուրալում) ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին Մոսկվայում հեռակա կարգով կալանավորվել է։ Նման որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ռուսական աղբյուրներին։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Շիխլինսկիին կարող են մեղադրանք առաջադրել սպանության փորձի և պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության համար։ Նա այժմ Եկատերինբուրգի քննչական մեկուսարանում է։ ВЧК-ОГПУ տելեգրամ ալիքը
Ջենիֆեր Լոպեսի համերգի համար հատկացված 6 միլիոն դոլարից 1.6-2 միլիոն դոլարն ավտոմատ փոխանցվել է պետբյուջե. Հայկ Սիմոնյան
«Արմենպրես».Երևանում համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսզի համերգը կազմակերպած Doping Space ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանը ներկայացրել է համերգի կազմակերպման հետ կապված մի շարք մանրամասներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայկ Սիմոնյանը թեմային անդրադարձել է ReOpen Media հարթակին տված հարցազրույցում։ «Կոմերցիոն տեսանկյունից սա Հայաստանում տեղի ունեցած ամենամեծ համերգն է։ 10 տարի առաջ մենք մասնակիցների թվաքանակի տեսանկյունից ունեցել ենք System of a
Բագրատ Սրբազանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի
«Սրբազան պայքար». Բագրատ Սրբազանն օգոստոսի 2-ին հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից։ ❗️Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով՝ Բագրատ Սրբազանը պահանջում է Վաղարշակ Հակոբյանից
Հայաստանում առաջինը. ԶՊՄԿ-ն հանքավայրում տեղադրել է լանջի կայունության ռադար
Հայաստանում առաջինը Բացահանքի պատերի դեֆորմացիաների արձանագրման և կառավարման համար ԶՊՄԿ-ն հանքավայրում տեղադրել է լանջի կայունության ռադար: Գերթանկարժեք և չափազանց կարևոր սարքի տեխնիկական մանրամասները տեսանյութում:
«Խախտվել է «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ի՝ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը». հայտարարություն
Չի նշվել, որ առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման՝ չնայած այն բանին, որ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերությունն իր հայտարարությունում նշել էր, որ այն բողոքարկվելու է վերադաս ատյաններում:


















































