Օրվա լրահոսը

Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Այսօր կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։ Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությանը վկայակոչելով՝ այս մասին հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը։ Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ֆիդանն ու Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»։ «Ազատություն»

«JLo-ի համերգը կարող եք վայելել, հիանալ, զմայլվել… Դեռ մեծ հարց է, ո՞վ ումից և ի՞նչ պետք է սովորի». Հասմիկ Պապյան

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «JLo-ի համերգը կարող եք վայելել, հիանալ, զմայլվել, (ըստ ճաշակի…), բայց ոչ մի դեպքում իրավունք չունեք  հայ կանանց «հորդորել» օրինակ վերցնել, կամ հետևել նրան։ Հայ կինը գաղթի ճանապարհին իր կռնակին մագաղաթներ ու գրքեր է կրել, 90-ական թվականների անլույս, անջուր և ցուրտ տարիներին երեխաներին օսլայած,

«Էս մարդկանցից ամեն ինչ հնարավոր է, եթե ուզեն, օդն էլ մեր երկրում գին կունենա»․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն, Aravot.am-ի զրույցում անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխության մասին հնչեցրած հայտարարությանն, ասաց․ «Դուք հիշո՞ւմ եք տրանսպորտի 100 դրամների ակցիան, էդ նույն մարդիկ էին, չէ՞, որ պայքարում էին, բայց հիմա թանկացրել են, դարձրել են 150 դրամ։ Էս մարդիկ

Ալիևի վերջնախաղը․ պատանդ վերցված խաղաղություն

Հոդվածը հրապարակվել է «EVNReport» կայքում՝ անգլերեն տարբերակով։ Այստեղ ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել էր մարտի 13-ին։ Սակայն, ի հեճուկս միջազգային տարբեր գործընկերների՝ մասնավորապես Սպիտակ տան կոչերին և ազդանշաններին, նախագահ Ալիևը շարունակում է հրաժարվել ստորագրել այդ պայմանագիրը։ Նա բացահայտորեն բարձրացրել է իր ստորագրության գինը՝ պահանջելով ոչ միայն հավելյալ

«Կարծում եմ, հրաշալի կլինի, եթե տարեկան մի քանի այսպիսի աստղերի ելույթներ լինեն Հայաստանում». Էկոնոմիկայի նախարար

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչների Հայաստան է եկել 15000 զբոսաշրջիկ։ 2024-ին էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց իտալահայկական կոնսորցիումի «այցելությունների հետազոտությունը», ըստ որի զբոսաշրջային փաթեթ ունեցողները Հայաստան գալով միջինում ծախսում են 888 դոլար, հետևաբար, հենվելով այս հետազոտության վրա, կարող ենք պնդել, որ այս համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի

«Ինչ խոսել են վկաները, խոսում է քաղաքապետին արդարացնելու մասին»․ Ռոման Երիցյանը՝ Ստեփանակերտի քաղաքապետի և մյուսների գործի մասին

Մեր հարցին՝ հնարավո՞ր է Ստեփանակերտի քաղաքապետի և մյուսների գործը կարճվի, Ռոման Երիցյանը պատասխանեց․ «Հույս ունեմ, որ դատարանը կայացնելու է արդարացման վերդիկտ»։

Ամերիաբանկը միացել է ԱՏՁՄ-ին` ազդարարելով ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների աննախադեպ համագործակցության մասին

ԱՏՁՄ-ն և Ամերիաբանկն ազդարարեցին ֆինտեխ ոլորտում նախադեպը չունեցող համագործակցության մասին, որի համաձայն Ամերիաբանկը դարձել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամ: Ամերիաբանկը` որպես ոլորտի Change Maker, միացել է ավելի քան 250 տեխնոլոգիական ընկերություններ միավորող ԱՏՁՄ-ին` վերահաստատելով բանկի ռազմավարական դիրքավորումը և թվային փոխակերպման ճանապարհը շարունակելու իր հանձնառությունը։ Երկու ռազմավարական ոլորտի համագործակցության նպատակն է Հայաստանում ձևավորել ֆինանսատեխնոլոգիական

Ադրբեջանը փորձում է վերահսկել դատավարության ընթացքն ու արդյունքը․ ինչո՞ւ է  «Կարմիր խաչը» հեռացվում Ադրբեջանից` ըստ Արա Ղազարյանի

«Կալանավորների համար վտանգավոր է դառնում։ Այսինքն, իրենք արտաքին աշխարհի հետ կապից ընդհանրապես զրկվում են»

Ուղևորափոխադրման վճարները չվճարելու դեպքում տուգանքներ կկիրառվեն

Այսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են կատարել հանրային տրանսպորտում: Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ չվճարելու դեպքում առաջացող հետևանքների մասին, մասնավորապես՝ վերջիններս նախազգուշացվել են ՎԻՎ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված տուգանքների չափերի վերաբերյալ: Ծառայության աշխատակիցներն ուղևորներին հորդորել են վճարումները կատարել ըստ ավագանու որոշման սահմանված ձևաչափերի։ Այսուհետ հանրային տրանսպորտում հասարակական կարգի

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերիշենից հյուսիս-արևելք միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ. տուժածներ չկան

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ: Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։  ՀՀ ՊՆ    

Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ուշադրություն դարձնել տևական ժամանակ քննվող՝ հատկապես կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներին, վեր հանել դրանց ձգձգման պատճառները

Դատավարական ավարտով քրեական վարույթների զգալի աճ. ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցն արդարացվեց

«Ազգային ճակատ». Դատավոր Տաթևիկ Մուրադյանը արդարացման վերդիկտ կայացրեց «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակցի՝ Գոռ Մելիք-Սահակյանի նկատմամբ: Դատարանն արձանագրել է, որ 2024 թվականի հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպը չի պարունակել խուլիգանության հատկանիշներ։

Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները

Ս.թ. հուլիսի 29-ին Liormand Holdings Limited ընկերությունը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը («Հայցվորներ») կրկին դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված Արտակարգ Արբիտրին (Emergency Arbitrator)՝ պահանջելով լրացնել Արտակարգ Արբիտրի՝ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը EA 2025/121 գործի շրջանակներում հետևյալ բովանդակությամբ. 1. Հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իրավական

ԵՄ դիտորդական առաքելությունը 6000-րդ պարեկությունն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանին

Հայաստանում ԵՄ առաքելությունը ուրախ է հայտարարել, որ իրականացրել է 6000-րդ դիտորդությունը։ Այս ձեռքբերումն արտահայտում է մեր շարունակական եւ հաստատուն նվիրվածությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ ՀԵՄԱ-ն շարունակելու է իր սերտ համագործակցությունը Հայաստանի տարբեր համայնքների հետ։ Հայաստանում ԵՄ առաքելություն

«Չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել». Կառավարության լրատվության վարչությունը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերի վերաբերյալ

Վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունն այս պահին չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնել են Կառավարության լրատվության վարչությունից: «Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, և տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։ Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որևէ հաղորդագրություն չենք հրապարակել և,

«Նիկոլ Փաշինյանն Ալթայում հասկացավ, որ միջանցքը չի ստացվելու, դրա համար դադարեցրեց եկեղեցու դեմ հարձակումները»․ Աղասի Ենոքյան

Ըստ Աղասի Ենոքյանի՝ Սրբազանների դեմ գործերն էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է ինչ-որ ձևով փակել․ «Մեկ-երկու անձանց կարող է անազատության մեջ պահել, բայց մնացածներին բաց կթողնի։ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից գողանալը դեռ կմնա ուժի մեջ, որովհետև այս տղաները փող շատ են սիրում․ այնտեղ անտեր փող են տեսել, կվերցնեն»։

Դարերից եկած և դարեր գնացող Սուրբ Տաճարը՝ Վեհափառ Հայրապետի ջանքերով այսօր կանգնած է ամուր ու անխորտակելի հիմքերի վրա. Տեր Մարտիրոս Ավագ Քահանա Ավետիսյան

Դարերից եկած և դարեր գնացող Սուրբ Տաճարը՝ որպես հայ ժողովրդի բաբախող սիրտ, Վեհափառ Հայրապետի նվիրական ջանքերով և մեր ազգի բարեսեր զավակների աջակցությամբ այսօր կանգնած է վայելուչ տեսքով՝ ամուր ու անխորտակելի հիմքերի վրա։

Միքայել Սրբազանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Դատախազը հաստատել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթն ուղարկել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ։ Սրբազան հորը մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու

Անցած շաբաթ հայտնաբերվել է ոչ սթափ 254, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 614 վարորդ

Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466,

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր միասնականության շնորհիվ կկարողանա հաղթահարել առկա դժվարությունները

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոսթոնի շրջանի Հայփոյնթ համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանի։ Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին՝ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, ինչն առ հայրենին և

«Դեկորատիվ» ստորագրում. քաղաքական մեկնաբանը՝ ԱՄՆ-ում ուրբաթ հայ-ադրբեջանական փաստաթղթի հնարավոր կնքման մասին

«Եթե իրականությանը համապատասխանում է տեղեկությունը, որ Վաշինգտոնում կարող է լինել այդպիսի իրադարձություն, ապա այն կունենա բավականին հնչեղ տեղեկատվա-քարոզչական էֆեկտ, բայց գործուն խաղաղության երաշխավորման հարցում իհարկե դրա նշանակությունը կլինի շատ ցածր»։ Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց  քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածվող տեղեկությունը, թե ուրբաթ Սպիտակ տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Իլհամ Ալիեւը

Ստեփանակերտի քաղաքապետի ու ավագանու 5 անդամների նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու մասին միջնորդությունը բավարարվել է

«Այս ամոթալի գործով Ստեփանակերտի քաղաքապետը հետապնդման է ենթարկվում 2024թ. հունիսից – նախ, բանտային կալանք, հետո՝ տնային կալանք, հետո՝ մոտ 5 ամիս «կիսատնային կալանք»…»

Արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում անձնվեր ծառայության համար նախարարը շնորհակալություն է հայտնել փրկարարներին

Նախարարը շնորհակալություն է հայտնել փրկարարներին՝ արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում անձնվեր ծառայության համար․ ամփոփվել է ՆԳՆ Արարատի մարզի ծառայությունների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը Հուլիսի 28-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Արարատի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Վաղ առավոտյան նախարար Սարգսյանը մասնակցել է Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրահանգավորմանը։ ՆԳ նախարարը

«Մենք ընդամենը 18 ընտանիք ենք, ապրում ենք օձերի, կարիճների հետ, երկու տարի է՝ համբերատար սպասում ենք, ինչի՞ չեն բարելավում մեզ». բնակիչ

Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն համայնքի մի շարք վրդովված բնակիչներ՝ մանկահասակ երեխաների հետ միասին, հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի մոտ՝ բողոքի ակցիայի: Նրանք արդեն գրեթե երեսուն տարի բնակվում են քաղաքապետարանի կողմից իրենց որպես բնակության վայր հատկացված հանրակացարանում, որի պայմանները, մեղմ ասած, անտանելի են: Բնակիչները բողոքում էին իրենց բնակտարածքի անխնամ վիճակից՝ օձեր, կարիճներ բնակարաններում, ջրի բացակայություն, աղբ եւ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 4-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Oգոստոսի 4-ի

Պատերազմի մասնակիցներից՝ ստեղծարար ձեռներեցներ. «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրի 3-րդ փուլը մոտեցավ ավարտին

«Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիր»-ը յուրահատուկ հնարավորություն է այն երիտասարդների համար, ովքեր անցել են 44-օրյա պատերազմի փորձությունը, բայց որոշել են շարունակել ապրել, արարել, ստեղծել իրենց, իրենց ընտանիքների և երկրի համար: Ծրագիրն ունի մի քանի փուլ․ շահառուները նախ մասնակցում են մասնագիտական կողմնորոշման ճամբարին, որտեղ ստանում են անհատական խորհրդատվություն՝ իրենց նախասիրությունների, կարողությունների և

Սև սարի աստղադիտարանի քարաշարքը

Սևանա լճի հարավային կողմում՝ Վարդենիսի լեռնաշղթայի հարավարևելյան հատվածում է Սև սար կոչվող լեռնագագաթը (բարձրությունը՝ ծովի մակերևույթից 3063 մ)։ Լեռան հյուսիսարևելյան ստորոտում՝ ծովի մակերևույթից 2500-2700մ բարձրության վրա մեծ հատվածում (ավելի քան 70հա տարածք), կան ժայռապատկերներ, բնակավայրի հետքեր, դամբարաններ, հնադարյան մարդու թողած այլ հետքեր։ Հնավայրում առավել կարևոր է մի շարք գիտնականների կողմից որպես «աստղադիտարան» նշված 3 քարերի

Կապանի դրամատիկական թատրոնը 90 տարեկան է

Կապան կատարած կրթամշակութային այցիս շրջանակում նախատեսել էի հանդիպում տեղի թատրոնի դերասաններից մեկի հետ։ Ինչ արած, տխրեցի, նրա՝ մայրաքաղաքում լինելու պատճառով մեր հանդիպումը չկայացավ։ Քաղաքում զբոսաշրջության ընթացքում ինձ ուղեկցում էր տեղացի մի շատ խելացի ու անուշիկ աղջիկ՝ Անին։ Երեկոյան զբոսնելիս Անիին խնդրեցի թատրոն գնանք, գոնե դրսից շենքը տեսնելու հնարավորություն կունենայի։ Կապանը երեկոյան իր զով եռուզեռն էր

ՀՀ թիմի բոլոր մասնակիցները բրոնզե մեդալների են արժանացել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 86 երկրի 334 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), Մարտին Խաչատրյանը (12-րդ

Այսինքն, վերաքննիչ դատարանը Արմեն Աշոտյանի համար սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակ, որը դժվար է անվանել լիարժեք «ազատություն». փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ Արմեն Աշոտյանին այցելեցին Պրոբացիայի ծառայության աշխատակիցները` տնային կալանքը դադարեցնելու և վարչական հսկողություն կիրառելու համար: Ըստ դատարանի որոշման` Արմեն Աշոտյանը պետք է չբացակայի իր բնակության վայրից 22:00-ից մինչև 08:00-ն: Շաբաթական 3 անգամ պետք է այցելի պրոբացիայի ծառայություն գրանցվելու համար, ինչպես նաև արգելվում է հաղորդակցվել գործով դեռևս չհարցաքննված վկաների հետ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031