Օրվա լրահոսը

«Ով ասում է`պատերազմի հավանականությունը մեծ է՝ որակվում է «հակահեղափոխական», ով հակառակը՝ «հեղափոխության համակիր». կեղծ օրակարգ է առաջ եկել»

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը – Մամուլում հրապարակումներ եղան, որ Արցախում են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրանք հանդիպում-քննարկում են ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Մի փոքր կգաղտնազերծե՞ք, երեք նախագահների հավաքի «ինֆորմացիոն առիթը» ո՞րն էր, ի՞նչ մտահոգություններ են ունեցել նախագահները, ի՞նչ հարցեր են քննարկել: – Ճիշտն

Փոխվարչապետերի գրասենյակները դեռ ձևավորված չեն. «Հրապարակ»

Թեպետ նոր կառավարությունը 3 ամիս է, ինչ ձեւավորվել է, սակայն փոխվարչապետների գրասենյակները դեռ ձեւավորված չեն։ 1-ին փոխվարչապետի գրասենյակում՝ 19, մյուս 2 փոխվարչապետների մոտ 15 հաստիք է նախատեսված։ Միրզոյանն ունի միայն գրասենյակի ղեկավար, մեկական խորհրդական եւ օգնական, 2 վարչություններից մեկում՝ մարդասիրական ծրագրի վարչությունում, ժամանակավոր պետ, իսկ հակակոռուպցիոնում դեռ ոչ մի նշանակում չի եղել։ ԲՀԿ-ական Մհեր Գրիգորյանի

ՈՒԵՖԱ-ն տեսագրությունների համակարգը կներդնի Չեմպիոնների լիգայի Զ եզրափակչից

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլից սկսած՝ ՈՒԵՖԱ-ն նախատեսում է կիրառել տեսագրության համակարգը (VAR): Եվրոպական ֆուտբոլի ղեկավարությունը մտադիր է այդ քայլին գնալ, որպեսզի Եվրոպայի ամենահեղինակավոր գավաթի խաղարկության որոշիչ հանդիպումներում բացառվի մրցավարների սխալվելու հավանականությունը: Վճռական հանդիպումների ժամանակ կասկածելի պահերի տեսագրությունները դիտելու համակարգը բավականին հաջող կիրառվել է Ռուսաստանում անցկացված աշխարհի վերջին առաջնության ժամանակ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Օձ՝ դասասենյակում

Օգոստոսի 25-ին, ժամը 08:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ

Պարզունակ աղետի ճանապարհին

Ուզում ենք գիտակցել թե ոչ, բայց մեր ժողովուրդը թևակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը տանում է պարզունակ աղետի: Տիգրան Հայրապետյան Աղետ դրսում Նիկոլ Փաշինյանի (կառավարություն ասվածը հարաբերական է, որովհետև Փաշինյանը գործադիր իշխանության դե ֆակտո միակ կրողն է և միակ որոշում կայացնողը) պաշտոնավարման մեկնարկից հարյուր օր անց լրջորեն խախտված է Հայաստանի արտաքին քաղաքական

Բուհերը՝ դասախոսներին կրճատելու խնդրի առջև. «Փաստ»

Հայտնի է, որ այս ուսումնական տարում բուհերի դիմորդների թիվը զգալիորեն կրճատվել է: Անգամ կան այնպիսի մասնագիտություններ, որոնց գծով ընդհանրապես դիմորդներ չեն եղել: Ուստի չի բացառվում, որ որոշ ֆակուլտետներ կամ ամբիոններ կանգնեն նաեւ փակման վտանգի առջեւ, ինչն ակամայից նոր մարտահրավերների առջեւ կկանգնեցնի բուհերի այս կամ այն գիտատար ճյուղերի գոյությունը: Արդյունքում, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, մի շարք

Գրքի տոն՝ Սյունիքում. «Խաղացողը» և «Հայկական թավշյա հեղափոխությունը» ներկայացվեցին կապանցիներին

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» (հեղինակ՝ Ուիլյամ Չ. Ռեմփել) և քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գրքերը ներկայացվեցին Կապանում: Երկու հետաքրքրական գրքերի շնորհանդեսն անցկացվեց Կապանի դրամատիկական թատրոնում: Միջոցառումը նախաձեռնել էին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն և «Սյուն» գրախանութների ցանցը: Միջոցառման

Դատավորները չեն հանդարտվում. «Հրապարակ»

2019թ․ հունվարի 1-ից իր գործունեությունն սկսող սնանկության դատարանի դատավոր դառնալու մրցույթին մասնակցած 19 թեկնածուներից 12-ն էին ընտրվել, հիմնականում՝ երիտասարդ սերնդի դատավորներ, մարզային դատավորներ: 7 հոգի չէին արժանացել ԲԴԽ հավանությանը, որոնցից 2-ը՝ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը, իրենց դժգոհության մասին հայտնել էին նաեւ մամուլով: Սնանկության դատարանի դատավորների ընտրությունը հաջորդել էր վերաքննիչ դատարանում դատավորների ընտրությանը, որը մեծ

Ստուգումներ՝ Մանվել Գրիգորյանի ծննդավայր Արշալույս գյուղում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացրել Արշալույս գյուղում։ Նշենք, որ այս գյուղը  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդավայրն է։ Ստուգումները իրականացվել են հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 3-ը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Օրինակ` համայնքի ավագանին չի պահպանել «ՏԻՄ» ՀՀ օրենքի

Ի պատիվ Անգելա Մերկելի պաշտոնական ընթրիք՝ Նիկոլ Փաշինյանի անունից (ֆոտոշարք)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի, երեկ երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-գերմանական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին:  *** Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժակաճառը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի պատվին

Ոչ ուրիշին տեր, ոչ նրա գերին

Հասարակական օրգանիզմների մեծ մասը չի կարող գոյատեւել առանց աստիճանակարգի (հիերարխիայի)՝ սկսած պետական բոլոր հաստատություններից, վերջացրած մասնավոր ընկերություններով՝ լինեն դրանք մեծ կորպորացիաներ, թե փոքրիկ կրպարկներ: Ամեն դեպքում այնտեղ պետք է լինեն «շեֆեր», «ենթաշեֆեր», «ստոորադասներ», «ենթաստորադասներ» եւ այլն: Մարդկության մի մասը երազում է լինել ինչ-որ բանի «շեֆ», հրահանգներ տալ, հետեւել դրանք կատարմանը, նկատողություններ անել եւ պատժել հրահանգները

«Հյուսիսային պողոտայում ենք». (Տեսանյութ)

«Հյուսիսային պողոտայում ենք»,- այսպես է վերնագրել իր հրապարակած լուսանկարը Նիկոլ Փաշինյանը: Լուսանկարում Արմեն Սարգսյանն է, Անգելա Մերկելը, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը: «Գերմանիայի կանցլերը Հյուսիսային պողոտայում տասնյակ քաղաքացիների հետ հաճույքով լուսանկարվեց»,-հաջորդ գրառմամբ տեղեկացնում է Փաշինյանը:

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում. Անգելա Մերկել

Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բարձր մակարդակի բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ, Տիկնայք և

Ահազանգի հետքերով. պարզվում է՝ սնունդ արտադրող 3 ընկերություն տեխնիկական աղ է օգտագործել

Մի քանի դեպք արձանագրել ենք, երբ օգտագործվել է տեխնիկական աղ, մի դեպքում՝ առանց մակնշման, մյուս դեպքում՝ աղը յոդավորված չի եղել

Հայաստանի երեք բռնցքամարտիկ երիտասարդների ԱԱ քառորդ եզրափակչում են

Հայաստանի երեք բռնցքամարտիկներ՝ 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը (նրա մասին արդեն գրել ենք: Ա. Հ.), 64 կգ Բենիկ Նիկողոսյանը եւ 75 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը պայքարը կշարունակեն աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակչում: Այսօր նրանք հաղթեցին մրցակիցներին, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտը շահեց բացահայտ առավելությամբ՝ արդեն երկրորդ ռաունդում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Էդ ինչպե՞ս կարողացավ 150 հազար դրամ աշխատավարձով 40 հազար դոլարանոց «Լեքսուս» գնել. Մարալիկում կրքերը թեժանում են

Մարալիկում այսօր ևս շարունակվել են բողոքի ակցիաները. մի խումբ բնակիչներ պահանջում են Անիի համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի հրաժարականը: Նա 14 տարի է՝ Մարալիկի քաղաքապետն էր, իսկ վերջերս Անիի տարածաշրջանի համայնքների միավորումից հետո դարձավ Անիի համայնքապետ: Արտակ Գևորգյանը Սամվել Նիկոյանի սանիկն է: «Մեր հիմնական բողոքն այն է, որ համայնքապետը մի քիչ սթափվեր, լծվեր աշխատանքի, համաքայլ գնար

Շահագրգռված ենք Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ. Անգելա Մերկել. (Ֆոտոշարք)

Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի գլխավորությամբ Երևանում կայացել են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ

Տիգրան Մուկուչյանը չի պատրաստվում հրաժարական տալ. (Ֆոտոշարք)

ԿԸՀ-ի դիմաց պահանջում են ԿԸՀ նախագահի հրաժարականը

Վարույթ է ընդունվել դատապարտյալի կողմից քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում վարույթ է ընդունվել դատապարտյալի կողմից քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկում պատիժը կրող 33-ամյա դատապարտյալը 2018թ. հուլիսի 30-ին դրսևորել է ագրեսիվ վարքագիծ և իր վերաբերյալ կազմված բնութագրի կապակցությամբ վիճաբանել նույն ՔԿՀ-ի ՍՀԻԱ բաժնի

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց ԵԱՏՄ-ի առանձնահատուկ նշանակությունը

Անգելա Մերկելը կարծում է, որ ՀՀ-ն լավագույն օրինակն է

«Ես դրականորեն ցնցված եմ: Թումոն միայն Հայաստանի համար չէ». Անգելա Մերկել (Ֆոտոշարք)

Այսօր Թումո Երևան է այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը՝ Գերմանիայի խորհրդարանական և բիզնես պատվիրակությունների ուղեկցությամբ։ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը կանցլերին ներկայացրեց արտադպրոցական կրթության Թումոյի նորարարական ծրագիրը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Շրջայցի ընթացքում կանցլերն ու պատվիրակության անդամները ծանոթացան Թումոյի կրթական

«Մենք էլ, շատերն էլ ունեն քննադատություններ, բայց ոնց որ վախենան ասեն, որ հանկարծ չմտածեն հակահեղափոխական են». Վարդան Թունյան

«Մեր բոլոր երեք նախագահների հանդեպ այսօր մենք այնքան խիստ մոտեցում ունենք եւ տարբեր կարծիքներ կան, որ երեքին էլ պետք է ձերբակալել ու դատապարտել երկար տարիների կալանքի: Շատ տխուր է, չէ՞: Հայաստանը անկախություն է ստացել, այս կամ այն կերպ ընտրել է երեք նախագահ ու երեքին էլ այսօր փորձում ենք ձերբակալել: Ոմանք ասում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանից պետք է սկսել, իհարկե, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին»:

Անգելա Մերկելը հետեւել է հայաստանյան թավշյա հեղափոխությանը

Անգելա Մերկելը`Ցեղասպանության, Արցախի հարցի, եւ վիզաների ազատականացման մասին

Անգելա Մերկելի այցը Հայաստան պատմական է. Նիկոլ Փաշինյան

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական է որակում, մանավանդ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ֆոնին: Այդ մասին այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կանցլերի հետ համատեղ ասուլիսում, որի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ամփոփեցին այցի արդյունքները: Ըստ Նիկոլ Փաշինյանի, բովանդակալից քննարկումներ եւ բանակցություններ են եղել ՀՀ-ԵՄ, ՀՀ-Գերմանիա  հարաբերությունների, ինչպես նաեւ միջազգային օրակարգային

Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետին մեղադրանք է առաջադրվել

Ավարտվել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահի կողմից ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հրապարակվել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների տրամադրմանն առաջարկվող արտաքին գովազդային վահանակների ցանկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում (www.elections.am) հրապարակվել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների տրամադրմանն առաջարկվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների ցանկը: Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 29-ը,

Արսեն Թորոսյանն Արցախում է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտում հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Արցախի առողջապահության և մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարների հետ նախարար Արսեն Թորոսյանն

Ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ Հայաստանի կողմից հայտարարված բարեփոխումներին. Անգելա Մերկել

Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման եւ խորը վստահության վրա. Արմեն Սարգսյան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930