Օրվա լրահոսը
Արցախի բնակչուհին պատմել է, թե ինչպես է շրջափակման օրերին Ռուբեն Վարդանյանն աջակցել հղի կանանց
Free Vardanyan. Բազմազավակ մայր Քրիստինա Հայրապետյանը, որը Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձածներից մեկ է ՝ Step1.am-ի հետ կիսվել է Ռուբեն Վարդանյանին հանդիպելու իր պատմությամբ: Երբ սկսվեց շրջափակումը, Քրիստինան չորրորդ երեխային էր սպասում: Նրա համար հեշտ չէր. Արցախում այդ օրերին բառացիորեն ամեն ինչ բացակայում էր: Ռուբեն Վարդանյանի օգնությունը շատ օգտակար էր այդ դժվար
Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթանացել է ԵՄ անդամակցության ուղղությամբ Չեռնոգորիայի կողմից իրականացվող քայլերին
Հուլիսի 21-ից 23-ը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին նաև ՀՀ անվտանգության խորհրդի և ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, աշխատանքային այցով գտնվել է Չեռնոգորիայում՝ ծանոթանալու վերջինիս՝ ԵՄ անդամակցության ուղղությամբ իրականացվող քայլերին, Չեռնոգորիայի օրենսդրական ներդաշնակեցմանը ԵՄ օրենսդրությանը, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցմանը և Հայաստանում դրանց տեղայնացման և կիրառման հնարավորություններին: Այցի
Պանրի նմուշները մանրէների ցուցանիշով չեն համապատասխանել սահմանված պահանջներին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Տարեն Մաթևոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, Շահումյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Չանախ» նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին
Մատով քաշելով 49 տոննա ընդհանուր քաշով 3 բեռնատարները Սաքունց եղբայրները Գինեսի նոր ռեկորդ սահմանեցին
Սաքունց եղբայրները հաջողությամբ իրականացրին իրենց համարձակ նախաձեռնությունը․ մեկ մատով տեղաշարժեցին մոտ 49 տոննա ընդհանուր քաշ ունեցող չորս բեռնատար մեքենա՝ սահմանելով նոր Գինեսի աշխարհի ռեկորդ: Միջոցառումը տեղի ունեցավ Բալահովիտում՝ Գինեսի աշխարհի ռեկորդների պաշտոնական չափորոշիչներին համապատասխան ընթացակարգով: Ռեկորդային քաշը նախապես կշռվել և հաստատվել է անկախ մասնագետների կողմից, այնուհետև եղբայրները մեկ մատով հաղթահարեցին սահմանված հեռավորությունը՝ ամրագրելով արդյունքը որպես
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում
Երկու տարվա երաշտը և ռեկորդային շոգը Իսպանիայում ձիթապտղի բերքը 50%-ով կրճատել էր, ինչը կրկնապատկել էր ձիթայուղի գինը ամբողջ երկրում
«Այստեղ կատարվածի միակ ապացույցը լուսանկարները կարող են լինել»
«Առավոտի» հարցազրույցը Գազայի բնակիչ ֆոտոլրագրողի հետ Լուսաբացը տեսա՞ր, երաշխիք չկա, որ մայրամուտն էլ կտեսնես՝ «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում կիսվում է պաղեստինցի ֆոտոլրագրող, շրջափակված Գազայի բնակիչ Ռամեզ Հաբբուբը։ Գազայի հատվածի՝ ավերակների վերածված լինելու մասին տեղյակ ենք բոլորս, սակայն 2,1 մլն մարդկանց տառապանքների իրական ծավալը հաճախ անհնար է փոխանցել ընթերցողին։ «Առավոտ».- Ինչպե՞ս կնկարագրեք առօրյա կյանքը Գազայում՝ ռմբակոծությունները,
Դարերի ընթացքում հալածանքները եղել են մշտական, համատարած և խորապես ձևավորող ուժ Հայ Առաքելական Եկեղեցու համար. զեկույց
Ցարական լայնածավալ ճնշումը դարձավ համազգային զարթոնքի խթան՝ պատրաստելով հիմքը հետագա պատմական դիմադրությունների և ազգային-ազատագրական պայքարի համար։
Նախկին դատավորի եւ փաստաբանի գործով փոխվեց դատավորի օգնականի խափանման միջոցը
Դատարանը կողմերի հետ քննարկելով եւ նկատի առնելով ամբողջ վարույթի ընթացքում Թամարա Պետրոսյանի դրսեւորած պատշաճ վարքագիծը՝ խափանման միջոց բացակայելու արգելքը վերացրեց եւ դրա փոխարեն կիրառեց ՀՀ 500 հազար դրամ գրավ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան, 28-29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 25-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից, 28-29-ին կեսօրից հետո առանձին
Ռոբի Ուիլյամսը հարգանքի տուրք մատուցեց Օզզի Օսբորնին
Ռոք լեգենդի երկու հսկա լուսանկարներ հայտնվեցին պատին, և Ռոբին լռակյաց կանգնած էր գործիքային մասի ժամանակ՝ դիտելով պատկերները:
Որո՞նք են բնակարանի վարձակալության պայմանագրի կնքման առանձնահատկությունները
«Իրավագիտակից քաղաքացի» «Առավոտի» իրավական էջի եւ փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի կողմից այսուհետեւ շաբաթը մեկ, յուրաքանչյուր հինգշաբթի հարցուպատասխանի ձեւով կներկայացվեն «Առավոտի» ընթերցողներին, մեր քաղաքացիներին հուզող իրավական հարցերը, գրասենյակի պատասխանները: Եվ առհասարակ, կտեղեկանաք նաեւ գրասենյակի դատական գործընթացներից: Հայաստանում մեծ տարածում ունի ընդհանրապես անշարժ գույքի եւ մասնավորապես բնակարանները վարձով տալը, հաճախ
Օրենքի խախտմամբ գրանցվել է քաղաքացու սեփականության իրավունքը Երևան համայնքին պատկանող՝ շուրջ 175 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2006 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 5-ը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձը, նույն ստորաբաժանման 2 այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրենքի խախտմամբ գրանցել
Տվյալների արտահոսքը ռեզյումեների կայքից տեղի է ունեցել 2023 թ.-ին, սակայն հայտնաբերվել է միայն 2025 թվականի հուլիսի 12-ին
Ըստ ընկերության նամակի՝ արտահոսած տվյալները վերաբերում են Հայաստանից 382 անձի։
Հարգանքի տուրք՝ ականավոր գիտնական Վլադիկ Ներսեսյանցի հիշատակին
Հուլիսի 21-ին «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակում կայացավ միջոցառում՝ նվիրված ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի մահվան 20-րդ տարելիցին: Միջոցառման վայրի ընտրությունն ամենեւին էլ պատահական չէր: Գրասենյակը հանդիսացել է Ներսեսյանցի՝ ռուսերենից հայերեն թարգմանված «Իրավունքի փիլիսոփայություն» գրքի տպագրության գլխավոր հովանավորը: Վլադիկ Ներսեսյանցը ծնվել է 1938 թ. հոկտեմբերի 2-ին, Ստեփանակերտում: Նա իրավունքի փիլիսոփայության, քաղաքական եւ իրավական ուսմունքների ոլորտների մեծագույն մասնագետ է,
Եկեղեցու դավանաբանական, կանոնական ու վարդապետական հարցերը չի կարող որոշել ոչ մի անձ՝ լինի նա եպիսկոպոս, գիտնական, թե աշխարհական․ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան
Ինչ վերաբերում է ամուսնացյալ քահանայի նշանակման հնարավորությանը, հոգևորականը նշեց` Հայ եկեղեցու պատմության մեջ ընդամենը մեկ բացառություն է եղել 20-րդ դարի սկզբին։
Հերթը հասավ Գյումրուն․ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատել է «Ղարս» մասնաճյուղի տնօրենին
Հարցին՝ իր նախաձեռնությամբ է ազատվե՞լ՝ կարծելով, որ այլևս չի կարող շարունակել աշխատանքը Ռոմանոս Պետրոսյանի հետ, թե՞ ՀԷՑ-ի նորանշանակ կառավարչի, Գագիկ Ֆարզադյանը պատասխանեց․ «Իրենց նախաձեռնությամբ»։
Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կործանել Մասկի ընկերությունները
«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ չի պատրաստվում կործանել Իլոն Մասկի ընկերությունները՝ դադարեցնելով դաշնային սուբսիդիաները, և որ ցանկանում է, որ տեխնոլոգիական ձեռնարկատիրոջ բիզնեսները զարգանան։ «Ես ցանկանում եմ, որ Իլոնն ու մեր երկրի բոլոր բիզնեսները ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՄԲ զարգանան», – գրել է նա սոցիալական ցանցում: Իր հերթին Մասկը X հարթակում արձագանքել է, որ Թրամփի
Երեւանը նոր մուրալներ կունենա՝ նաեւ Անահիտ Աստվածուհու տեսքով
ԱՄՆ-ում հայտնի նկարիչ Մինաս Հալաջյանի ստեղծագործությունների արտապատկերման մի քանի հասցե է դիտարկվում «Դավիթ Խաչատրյանի հետ մեկ տարի է՝ քննարկում ենք, թե ինչպես Երեւանում եւս մեկ մուրալ ունենալ՝ այս անգամ իմ գործերից: Դավիթը շատ հաջող ծրագրեր է իրականացրել այս տարիների ընթացքում: Այժմ ստեղծագործական ակտիվ կապի մեջ ենք, մի ծրագիրն արդեն որոշակիացել է եւ աշնանը իրականություն կդառնա»,
Ով ասում է՝ եկեղեցին չի կրթել, թող վանքի մատյանները մի անգամ թերթի. Տեր Հեթում քահանա Թարվերդյան
Եվ իսկապես, եթե ուսումնասիրենք մեր պատմությունը միայն բացասական դրվագների լույսի ներքո՝ Խորենացու վտարումը, Շիրակացու մերժումը, Կոմիտասի ճակատագիրը, կարող է թվալ՝ եկեղեցին եղել է կրթության թշնամի։ Բայց արդյոք սա ամբողջ ճշմարտությու՞նն է։
Հայ եկեղեցու վաստակն ուրացողներին պատասխան փաստերով. Ռուբեն վարդապետ Զարգարյանն արձագանքում է Արայիկ Հարությունյանին
Սա օրիորդաց դպրոցների գոյության ամբողջական ցանկ չէ
Վերստեղծվել են Շուշիի ևս 4 կորուսյալ թանգարանների թվային կատալոգները
Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ, թվայնորեն վերստեղծվել են հետևյալ թանգարանների հավաքածուները․ Շուշիի պրոֆեսոր Գրիգոր Գաբրիելյանցի անվան Արցախի երկրաբանության պետական թանգարան Շուշիի քանդակի միջազգային պուրակ Շուշիի դրամի թանգարան Արցախյան գորգի թանգարան Այս նախաձեռնությունը շարունակությունն է Արցախի Հանրապետության Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի կողմից
Վիրահատությունից հետո անցնելով քիմիոթերապիայի կուրսեր Սրբազան պայքարի 2 ամսով կալանավորված համակիրը պետք է անցնի հետազոտություններ, նրա առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան
Բռնապետական ռեժիմի համար անգամ զսպող հանգամանք չէ մարդու առողջական դրությունը
Ալիեւը դե՞մ է «թուրք-ամերիկյան առաջարկին»
Սկիզբը՝ այստեղ: Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, Ալիեւն անթաքույց տարածքային պահանջ է ներկայացրել ՀՀ-ին Օկուպացված Շուշիում օրերս «Թվային անցումներ. տեղեկատվության եւ լրատվամիջոցների դիմադրողականության ամրապնդում արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով երրորդ գլոբալ մեդիա ֆորումը կայացավ, որտեղ Ալիեւը խեղաթյուրելով ղարաբաղյան հակամարտության ամբողջ էությունը, դրա առաջացման պատճառները, դարձյալ ելույթ ունեցավ: Ալիեւի ստերը եկել էին լսելու մի խումբ երեսպաշտներ,
Յունիբանկը՝ Velosolutions UCI Pump Track-ի աշխարհի առաջնության Հայաստանի որակավորման մրցաշարի գլխավոր հովանավոր
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի փամփթրեքի աշխարհի առաջնության որակավորման մրցաշար: Velosolutions UCI Pump Track-ը կազմակերպվում է Միջազգային հեծանվային միության (UCI) և Velosolutions ընկերության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել հեծանվային սպորտը Հայաստանում: Մրցաշարի գլխավոր հայաստանյան հովանավորն է Յունիբանկը: UCI Pump Track-ը կանցկացվի այս տարվա օգոստոսի 9-ին Վանաձորի Բու լեռնահեծանվային պարկում՝ UCI որակավորված մրցավարների հսկողությամբ։ Հայաստանի հեծանվորդները Վանաձորում առաջին
Փարաջանովի սիրելի հովանոցը 3 ամսով հանգրվանել է Հայաստանի ազգային պատկերասրահում
2022թ Սերգեյ Փարաջանովի թանգարանից այս նմուշը հանձնվեց Հայաստանի ազգային պատկերասրահին վերականգնման նպատակով, եւ երբ մեր վերականգնման մասնագետն առաջին անգամ տեսավ անմխիթար վիճակում գտնվող հովանոցը, ուղղակի «խրտնեց», ասաց, որ հանձն չի առնի անել այդ աշխատանքը, որովհետեւ հովանոցը գրեթե չկար, փշրված, կոտրատված վիճակում էր: Դա նշանակում էր ստեղծել հովանոց, բայց ստեղծել Փարաջանովյան հովանոց, ոչ թե նոր հովանոց:
Պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ դրամ. ՔԿ-ն ամփոփում է 2025 թ. առաջին կիսամյակը
ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվում են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեում քննված 56.814 քրեական վարույթից ավարտվել է 18.969-ը՝ նախորդ տարվա 17.887-ի համեմատ, այսինքն աճել է 1082-ով: Նշված 18.969 քրեական վարույթից 6111-ը՝ 6547 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ նախորդ տարվա 5127-ի համեմատ, այսինքն աճել է 984-ով, իսկ 12.858-ը կարճվել
Վեհարանի և սրբությունների վրա գրոհողներ, դուք ի՞նչ քարոզներ, երգեր եք լսում կամ ի՞նչ գրքեր եք կարդում, որ առաջնագիծ եք համարում Էջմիածնի Մայր Աթոռի մուտքը
Եթե այդքան եկեղեցասեր եք, կխնդրեմ ցույց տալ, եթե ոչ ձեր ամբողջ կյանքի ընթացքում, ապա այս վերջին տարիներին, ի՞նչ եք արել Եկեղեցու զորացման, հոգևորականների աջակցության, կամ հավատացյալների հոգևոր կարիքների համար. ինչևէ՝ ծառը պտղից է ճանաչվում։ Եվ եթե Վեհարանը ձեզ համար նկուղ է, կամ նմանատիպ խոսույթով որևէ վայր, արդեն պարզ է, որ որևէ հարգանք չի կարող լինել Վեհափառի կամ որևէ հոգևորականի հանդեպ։
Եթե նյութերը սկանդալային են, գուցե պետք է շատ ավելի զգույշ լինել, եւ նույնիսկ եթե այնտեղ տարածվող տեղեկությունն ունի հանրային կարեւորություն. Բորիս Նավասարդյան. «Հրապարակ»
Եթե անգամ նյութը չունի հանրային մեծ նշանակություն, սակայն կրում է սենսացիոն բնույթ, անգամ այդ դեպքում չկան բավարար հիմքեր՝ այն արտատպելու համար:
Սյունիքում սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայող է մահացել
Սյունիքում սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայող է մահացել, ԶԼՄ-ներին հայտնել են ՔԿ-ից։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ֆասթ բանկի աջակցությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ փուլը
Ֆասթ բանկի աջակցությամբ օրերս Սևանի ափին կայացել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի 11-րդ միջազգային փառատոնի եզրափակիչ փուլը։ Եռօրյա փառատոնը հյուրընկալել է հեղինակային երգի սիրահարների աշխարհի տարբեր ծայրերից։ Երգահան Ռուբեն Հախվերդյանի խոսքով երաժշտությունը միասնականության և խաղաղության ներուժ ունի․ «Սա շատ կարևոր արվեստի ճյուղ է՝ հեղինակային երգը: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ գալիս են տարբեր երկրներից մարդիկ,


















































