Օրվա լրահոսը
Պեսկով. Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մերձավոր գործընկերներ ու դաշնակիցներ մնան
«Ազատություն». Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մերձավոր գործընկերներ ու դաշնակիցներ, և բոլոր ծագող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ Բաքվում գտնվող ՌԴ դեսպանատունը և ՌԴ ԱԳՆ-ն «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են ձերբակալված ռուսների շահերը՝ օգտագործելով օրենքով
«Ով իմ մասնագիտական գիտելիքը կասկածի տակ կդնի, թող գա դատարանում մեզ հետ խոսելու»․ Աննա Վարդապետյան
Ըստ Աննա Վարդապետյանի՝ եթե փաստաթղթով Արծվիկ Մինասյանը՝ որպես նախարար տեղեկացներ, որ կա ինքնակամ կառույց, դրանով չէր օրինականացնի ապօրինի գույքը․ «Կսկսեր գործընթաց, որի հիման վրա պատկան մարմինները կքանդեին ու պատասխանատվության կենթարկեին այն անձանց, որոնք չէին քանդել ժամանակին այդ ապօրինի կառույցը»։
Գլխավոր դատախազն ԱԺ է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
«Այս դատական վարույթը մեծ ռիսկեր է պարունակում դատավորի անկախության եւ ներքին ինքնուրույնության առումով»․ Մասիս Մելքոնյան
Հայտնաբերված խախտումը չի խոչընդոտել արդարադատությանը եւ չի հարուցել իրավունքների խախտման այնպիսի իրավիճակը, որը զրկել է մեղադրյալին դրանք հետագայում, նույն վարույթի շրջանակներում իրացնելուց
Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 8-ից Պարոնյան – Պռոշյան – Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով: Երևանի քաղաքապետարան
Ի՞նչ է նշանակում Էջմիածնի մասին Փաշինյանի գրառումը․ Հակոբ Արշակյանը խուսափեց պատասխանել
ՔՊ-ն փակ նիստ է անցկացրել, որի օրակարգում ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է եղել։
Չանտեսել լողանշանները, հարբած ջուրը չմտնել. Սեւանում ուժեղացված հսկողություն է իրականացվում
Անցյալ տարի Սեւանա լճում տեղի է ունեցել ջրահեղձման 5 եւ 1 մահվան դեպք: Այս տարի, բարեբախտաբար, ջրահեղձման դեպքեր չկան, 8 հոգու հնարավոր է եղել փրկել:
Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի ջանքերը Շվեդիայի և Հայաստանի խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում: ՀԱՅԱՍՏԱՆԻ
«Լավ է, որ ինձ մի հատ էլ չեք մեղադրել իշխանությունը զավթելու փորձի մեջ»․ Արծվիկ Մինասյան
Դիմելով Աննա Վարդապետյանին` Արծվիկ Մինասյանն ասաց․ «Դուք չեք կարող այս ոճով և այս որակի ներկայացված մեղադրանքով իմ հեղինակության վրա ազդել։ Մասնագիտական հանրությունն էլ, հասարակությունն էլ գիտի, հասկանում, պատկերացնում է, որ այս ամենը փուչիկ է, և այդ փուչիկը պայթելու է»։
«Միասնական Վարդենիս»-ի ղեկավարն ու Սոթքի վարչական ղեկավարը ձերբակալված չեն. նրանց հետ քննչական գործողություններ են կատարվում
«Ես այս պահին աշխատանքի վայրում չեմ, բայց ձերբակալված չեմ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ձերբակալել են «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանին։ Սևակ Խաչատրյանն ասաց, որ տեղյակ չէ Դավիթ Շահնազարյանին ձերբակալելու լուրը՝ սխա՞լ է, թե՞ ոչ. «Իր հետ չեմ կարողացել կապ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 7-ի ցերեկը, 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է
«ՔՊ որոշ պատգամավորների պատկերացումներում բանակն անընդհատ քննարկվում է մայկա, վարտիք, ելակ շրջանակներում»․ Տիգրան Աբրահամյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ Տիգրան Աբրահամյանին արձագանքեց․ «Մեռա ասելով՝ եթե մենք դրանից խոսում ենք, ձեր քաղաքական ղեկավարությունն էս մայկաներն ու վարտիքները բառի ուղիղ ու փոխաբերական իմաստով կերել է, որ սենց տներ են քցել»։
Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժքրոջ մոտից խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակում խուզարկություն կատարելու ընթացքում կանխել են թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկի բնակելի գոտի։ Ծառայողները, խուզարկության ենթարկելով Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ․Հ․-ին, վերջինիս մոտ առկա պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ
«Որ չտրորեիք, խոտ կլիներ․ էդ հիմքով ինձ տարել են․ սրանք էին բռնաճնշումները»․ Տիգրան Պարսիլյան
Տիգրան Պարսիլյանը, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, ասաց․ «Դուք քաղաքականություն եք մտել, որ հենց ձեր վրա քրեական գործ լինի, ասեք՝ քաղաքական հետապնդում է»։
Պետությունները, որոնք աջակցում են Ալիևի հռետորաբանությանը, կիսում են պատասխանատվությունը՝ հնարավոր նոր ագրեսիայի համար. «Գեղարդ» հիմնադրամ
Հարց է ծագում՝ միջազգային ո՞ր կազմակերպություններն ու ե՞րբ են արձանագրել այն «վանդալիզմը», որի մասին պարբերաբար խոսում է Բաքուն։
«Չի եղել ըտենց դեպք, որ վարչապետն իրավապահ մարմինների գործողություն անոնսի»․ ՔՊ-ականը՝ Փաշինյանի գրառման մասին
Լրագրողները նկատեցին, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չէր թաքնվել Վեհարանում, նա ժողով էր անցկացնում այնտեղ, հետո ինքնակամ ներկայացել է իրավապահներին։ Բայց Արթուր Հովհաննիսյանը շարունակեց պնդել ՔՊ-ական թեզը, թե Աջապահյանը թաքնվել էր։
Եկեղեցու և պետության բաժանումը երաշխավորում է ինքնավարություն, այլ ոչ թե թշնամանք. հայտարարություն
Արգենտինական Հանրապետության հայ հաստատությունների (IARA) հայտարարությունը Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության համար Հայ առաքելական եկեղեցին՝ հազարամյակների պատմություն ունեցող հաստատությունը և մեր ժողովրդի հոգևոր հենասյունը 301 թվականից ի վեր քրիստոնեացման արշալույսից ի վեր, պատմականորեն եղել է մեր ինքնության, մեր մշակույթի և մեր խորագույն արժեքների պահապանը, նույնիսկ հալածանքների, ցեղասպանության և սփյուռքի ամենամութ պահերին։ Վերջին օրերին խորը վշտով և
«ՀԷՑ-ը հասկացանք, բա էն «Տաշիր պիցցա՞» ինչու հենց էդ օրը մտաք, մեկ ամիս առաջ էր՝ ո՞նց տենց պատահականորեն համընկավ»․ Քրիստինե Վարդանյան
«Դուք ամենաշատ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն ներկայացրած դատախազն եք»․ Քրիստինե Վարդանյանը՝ Աննա Վարդապետյանին
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը՝ 05:00–10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Տիգրան Ավինյանն առաջարկեց կրճատել ցածր ՕԳԳ-ով աշխատակիցներին
Երեւանի քաղաքապետը տարակուսանք հայտնեց. «Վարչական շրջանները ունենալով ավելի շատ աշխատակիցներ՝ քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության աշխատակիցների ցուցաբերած արդյունքից էականորեն քիչ արդյունք են տալիս…Դուք ձեր մոտավորապես 70 աշխատակիցներով կազմել եք շուրջ 2300 արձանագրություն, իսկ մեր վարչական շրջաններն իրենց մոտավորապես 300 աշխատակիցներով՝ 1200 չի հասնում»:
Ժողովրդին մանիպուլացնելու համար Նիկոլն օգտագործում է իրենից առաջ այլ քաղաքական գործիչների կողմից կիրառված մեթոդները. Վազգեն Պետրոսյան
Այս քաղաքական աճպարարությունը կարող է ազդել անգամ իր հակառակորդների հանրության վրա։
«Իմ գործերով հենքեր կան, բայց Արծվիկ Մինասյանի պարագայում անհասկանալի է՝ մեղադրանքը որն է»․ Հովիկ Աղազարյան
Դիմելով գլխավոր դատախազին՝ Հովիկ Աղազարյանն ասաց․ «Եթե նման հնարավորություն կա, կխնդրեի՝ Արծվիկ Մինասյանի միջնորդությունը հետ կանչեիք»։
Միքայել սրբազանի պաշտպանական թիմը Փաշինյանի հայտարարությունը գնահատում է որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն
«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻՋԱՄՏՈՒՄ Է ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ»
«Ինձ նենց հետաքրքիր էր՝ ես ինչո՞վ էի զբաղված 2016-ի սեպտեմբերի 27-ին․ զգում եմ՝ ինչ- որ բան էն չի»․ Թագուհի Ղազարյան
Թագուհի Ղազարյանն ասաց՝ դատախազի միջնորդությանը կողմ է արտահայտվելու։
Ձերբակալել են «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանին. «Ազգային ճակատ»
«Ազգային ճակատ». Ըստ մեր տեղեկությունների վաղ առավոտյան ձերբակալել են «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանին: Այս պահին հավելյալ տեղեկություններ հայտնի չեն։ Լրացուցիչ կտեղեկացնենք իրավիճակի մասին։
«Նախարար մարդուն բաներ եք վերագրում, որն ընդհանրապես իր գործառույթի շրջանակներում լիազորված չէ»․ Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, դիմելով «Քաղաքացիական» պայմանագիր խմբակցության պատգամավորներին՝ ասաց․ «Ուզում եմ հասկանալ՝ դուք ի՞նչ զգացումներ եք ունենում, երբ որոշում եք կայացնում ձեր գործընկերոջը տանել կալանքի։ Դուք ձեր արածից ձեզ լա՞վ եք զգում»։
Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չեմ արել 2011-2012 թվականներին, ձերբակալեց հայ Իվանիշվիլիին. Միխեիլ Սաակաշվիլի
Առաջնորդների պակասի պայմաններում ինքնակազմակերպումը միակ ճիշտ ելքն է։
«Պատկերացնում եմ՝ որքան նյարդայնացնող են այս փոփոխությունները». Տիգրան Ավինյանը՝ երեւանցիներին
Փոփոխությունների նպատակն այն է, որ ավտոբուսներին եւ հանրային տրանսպորտով երթեւեկող քաղաքացիներին տանք արտոնություն:
ՀՀ վարչապետին սպասարկող ավտոշարասյանը հարվածելու նպատակով ձվեր են հավաքվել և բաժանվել հավաքված անձանց. 2021թ. ապրիլի 21-ին Փաշինյանի Սյունիք այցի ժամանակ փորձել են կազմակերպել զանգվածային անկարգություններ
Չորս անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
«Մինասյան Արծվիկը թռուցիկները պիտի Սևան ազգային պարկի ծառերին կպցնե՞ր, թե իր ֆեյսբուքյան հաշվին գովազդ տեղադրեր»․ Արթուր Խաչատրյան
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ Նիկոլ Փաշինյանի համար հանցագործ են ոչ միայն իր քաղաքական ընդդիմախոսները, այլև բոլոր նրանք, որոնք համաձայն չեն իր քաղաքական կուրսի հետ։


















































