Օրվա լրահոսը
Այլ քաղաքացու բանկային քարտով կատարվել են գումարի կանխիկացման փորձեր (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։ 2017թ. նոյեմբերի 6-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նոյեմբերի 5-ին որդին կորցրել է իրենց բանկային քարտերը, վարորդական իրավունքի վկայականն ու նույնականացման քարտը: Նույն օրը՝
Արթուր Հարոյան. «Ցեղասպանության թեման հետաքրքրեց Ռիզարդդիին»
Վանաձորցի արտիստը Բրազիլիայում թատերախումբ է հիմնադրել
Հայաստանի պատանիները 4-րդ տեղն զբաղեցրին շախմատի օլիմպիադայում
Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում ավարտվեց շախմատի մինչեւ 16 տարեկանների պատանեկան օլիմպիադան: Մասնակցում էր 28 երկրի 30 հավաքական: (Հնդկաստանը ներկայացված էր երեք թիմով): Հայաստանի պատանեկան հավաքականն այսօր վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Մալայզիայի թիմին եւ 12 միավորով զբաղեցրեց չորրորդ տեղը: Օլիմպիադայի միանձնյա հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը (16 միավոր), որն առաջ անցավ Հնդկաստանից (15) եւ Իրանից (14): Հայաստանի
Փառանձեմ Մեյթիխանյանի սկեսրոջը կրկին հարցաքննելու միջնորդությունը մերժվեց
Դատարանը մեկ ժամ ժամանակ տվեց պաշտպանական կողմին իր միջնորդությունները ներկայացնելու համար
Սեդրակ Մամուլյան. Հայկական խոհանոցը դիտարկել, որպես զբոսաշրջության զարգացման կարևոր գրավական՝ կազմելով խոհանոցային տուրիզմի առանձին ծրագիր
ՀՀ Նախագահ պրն. Սերժ Սարգսյանին, ՀՀ Աժ Նախագահ պրն. Արա Բաբլոյանին, ՀՀ Վարչապետ պրն. Կարեն Կարապետյանին Բաց նամակ Մեծարգո պարոնայք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի կողմից տոլմայի պատրաստման ձևը, որպես ադրբեջանական մշակույթի մաս ներկայացնելն առաջացրեց հայ հասարակության արդարացի և հիմնավորված վրդովմունքը: Միևնույն ժամանակ այն առաջ բերեց մի շարք հարցադրումներ, որոնց մեր կազմակերպությունը քանիցս
«Մի չնաշխարհիկ հրեշտակի պես աղջիկ երեխա էր՝ չէին որդեգրել, որովհետեւ զարգացման հապաղում ուներ». Քրմոյանը՝ արտերկիր որդեգրումների մասին
Քրմոյանի խոսքով՝ «Մի երեխայի էին բերել մեզ մոտ, որ տեսնեիք՝ հրեշտակի պես աղջիկ երեխա էր, որին հայ ծնողները չէին որդեգրել, որովհետեւ զարգացման հապաղում ուներ, ոտքերի թուլություն, որ տեսնեիք՝ մի չնաշխարհիկ հրեշտակ էր, բայց չէին որդեգրել: Շվեյցարիայից էին որդեգրել՝ բուժման խոստումով»:
Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի սառցապատ հատվածը վտանգավոր է (ֆոտոշարք)
10 օր առաջ տեղացած ձյունը ճանապարհից չեն մաքրել
Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով ամբաստանյալները սպանվածի մորը կրկին հարցաքննելու հարցը հնչեցրին
Ամբաստանյալների պաշտպանները պնդում էին, որ իրենք դեռ հարցեր ունեն սպանվածի մորը տալու
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ից 20:30-ը երթևեկի համար փակ կլինի Հանրապետության հրապարակը
Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառումը պատշաճ իրականացնելու և քաղաքացիների անվտանգ տեղաշարժն իրականացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ից մինչև 20:30-ը ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակում ավտոտրանսպորտային երթևեկը: Վերոնշյալ հատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան
Գարդասիլ պատվաստանյութից քանի՞ մլն-ի օգուտ ենք ստանում, պատվաստման տնտեսական օգուտները
Ուռուցքաբան Գագիկ Բազիկյանը պատասխանեց. «Վիրահատությունը արգանդի վզիկի ժամանակ արժե 570 հազար: Դա ծավալուն վիրահատություն է՝ վզիկը, ձվարանները հեռացվում են, տեւում է մոտ 3 ժամ, դրան հաջորդում է ճառագայթային բուժումը, որը 400-500 հազար դրամ արժողություն ունի, դրանից հետո մի քանի կուրս քիմիաթերապիաներ են լինում, որոնք 500-600 հազար է, դե հաշվեք՝ տարեկան 250 դեպք է լինում ու ես միակը չեմ, որ կարող եմ տեսնել բոլոր նրանց»:
Նախնական համաձայնությամբ` խմբով կաշառք ստանալու համար ՃՈ տեսուչներ Տիգրան Խաչատրյանին և Հայկազ Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչների կողմից կաշառք ստանալու ևս մեկ դեպք: Մասնավորապես, ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՃՈ ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտոնատար անձի` իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանի հետ, խմբով պահանջել և
Բժիշկը վստահեցնում է, որ Գարդասիլը կարող է նաեւ ինսուլտ, սրտի կանգ եւ այլ բարդություններ առաջացնել
Նա դժգոհեց եւ դիմեց քննարկմանը ներկա բժիշկներին. «Եթե այդքան հրաշք պատվաստանյութ է, 10 հազարից ավելի բժիշկներ կան, ինչու առաջին իսկ օրը չեն տարել մեծ ուրախությամբ պատվաստել. «Ո՞ր մեկդ եք պատվաստել ձեր, ձեր քրոջ, եղբոր աղջիկներին»:
Fitch-ը հաստատել է «B+» վարկանիշը Հայաստանի համար
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Հայաստանի` թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի և տեղական արժույթի համար կայունից դեպի դրական և հաստատել է թողարկողի դեֆոլտի վարկանիշը «B+» մակարդակում: Վարկանիշի սահմանումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին հանգամանքն այն է, որ Հայաստանի տնտեսությունն այժմ գտնվում է վերականգնման փուլում 2014-2015 թվականների ուժեղ արտաքին շոկից հետո` պայմանավորված արտահանման
Արտակ Զաքարյան. «Երիտասարդների վարքագիծն արդեն կապրիզի է նմանվում»
Առաջարկ բերելու փոխարեն կրկին հացադո՞ւլ
Անահիտ Բախշյանի նամակը քաղաքապետին. Ինչո՞ւ է քաղաքապետարանը հենց այդ մեկին հովանավորում
Չե՛ք փոխվում էլի, շարունակում եք առաջնորդվել միջնորդություններով
Գեւորգ Կոստանյան. ՄԻԵԴ-ի շատ կարեւոր դրույթ չենք ապահովել
Բայց նա ապավինեց Հրայր Թովմասյանի տղամարդու խոսքին
Թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում գողացել են դրամապանակը
Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 հասցեում գործող խանութի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
«Երբ ՌԴ-ն Ուկրաինայում գործողություններ էր իրականացնում, մենք պաշտպանական գործառույթ էինք կատարում». Ռոուզ Գոթեմյոլլեր
«ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է, որը միաժամանակ ռազմաքաղաքական նշանակություն ունի»,-Երեւանում հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը
2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ն արգելվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է)» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ կետի «ա)» ենթակետով և 12-րդ կետի «դ)» ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2017 թվականի դեկտեմբերի 8-ի N2459-191 գրությունը` սույն թվականի դեկտեմբերի
ԿԳՆ վարչության պետը` ուսուցիչների աշխատավարձերի մասին. «Ես չգիտեմ` ո՞րն է այդ տեղեկատվության աղբյուրը»
Եթե որեւէ դպրոցում կա նման բան, ուրեմն մասնավոր դեպք է:
ՀՀ դատախազությունում քննարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության նախատեսվող ծրագրերը
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) պատվիրակությանը: Քննարկվել ավելի վաղ ՀՀ դատախազությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից բխող համագործակցությանն առնչվող խնդիրներ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ղեկավար Գենադի Բարբան ներկայացրել է 2018թ. համար նախատեսված ծրագրերը՝ նշելով,
Փաշինյան. «Պապիլոմա վիրուսը նույնքան վտանգավոր է նաեւ տղամարդկանց համար, ինչո՞ւ մենք չենք պատվաստում տղաներին» (Տեսանյութ)
Ուռուցքաբան Գագիկ Բազիկյանն ասաց, որ տղաների հարցն էլ է մոտենալու եւ շատ եվրոպական երկրներ արդեն տղաներին էլ են պատվաստում պապիլոմա վիրուսի դեմ: Նա ասաց, որ զորակոչային տարիքի տղաների հետ շատ է աշխատում. «Պապիլոմա վիրուսը տեսնում ենք, շատերի մոտ գորտնուկներ են լինում, այդ տղաները բանակ չեն գնում»: Բժիշկը շատ պատկերավոր բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում այս պատվաստանյութը եւ ինչու են որոշել հենց արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստել եւ ոչ թե կրծքագեղձի, թոքի քաղցկեղի:
Թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է մի կնոջ դրամապանակ, որի մեջ եղել է գումար
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ կինը 1971 թ. ծնված Կարինե Ղ.-ն է:
«ՀՀ-ԵՄ համաձայնագրում Արցախի խնդրի համար չկան խորքային անվտանգային ազդակներ»
«Այս պահին տեսանելի չեն այն այլընտրանքները, որոնք կարող էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներին փոխարինել: Ըստ էության, վերջերս ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագրով անվտանգության տեսանկյունից չկան խորքային էական ազդակներ, որոնք կարող էին ենթադրել վերափոխումներ եւ ամրագրել Արցախյան հակամարտության լուծման կառուցողական խաղաղ գործընթացը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանը:
Էդվարդ Նալբանդյան. «Կարևորում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին» (Տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ ճեպազրույցին Հարգելի՛ տիկին Գոթեմյոլլեր, ՈՒրախ եմ Ձեզ կրկին ողջունել Հայաստանում: 25 տարի առաջ հիմք դրվեց Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև գործընկերային հարաբերությունների: Այդ քառորդ դարի ընթացքում մեր փոխգործակցությունն աճել ու համալրվել է նոր բովանդակությամբ: Ձեր այցելությունը լավ հնարավորություն է ամփոփելու անցած ճանապարհը
Աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները
Զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծման և շահագործման վերաբերյալ շրջանառության մեջ դրված որոշումների նախագծի շուրջ: Հարկ ենք համարում պարզաբանել, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկությունը: Այդ իսկ պատճառով, նախագծով առաջարկվում
«Երուսաղեմի ճակատագիրը վճռելիս հաշվի չառնել քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի գործոնը, մեծ սխալ է». փորձագետ
Որոշ ուժերի կողմից փորձ է արվում ծխացող հակամարտությունը սրել եւ ազդեցություն տարածել
ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները
Դեկտեմբերի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ 25 տարի առաջ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունների հաստատումից ի վեր, երկկողմ փոխգործակցությունը աճել ու համալրվել է նոր բովանդակությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծեց, որ հարաբերությունների քառորդդարյա ժամանակահատվածում Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև
Բանավեճ խորհրդարանում. «Ցուցմունքը տուր, հետո մենք կորոշենք» (Տեսանյութ)
Մերձավորի դեմ ցուցմունք տա՞լ, թե`ոչ
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ից 21:30-ը կդադարեցվի երթևեկությունը Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ ընկած ճանապարհահատվածները
Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառման փորձի իրականացման նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ից 21:30-ը ավտոտրանսպորտային երթևեկի համար փակ կլինի Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածները: Վերոնշյալ ճանապարհահատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան


















































