Օրվա լրահոսը

Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված միջոցառում` ՄԱԿ-ում

Դեկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացավ Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված երրորդ միջոցառումը: Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի իրավական հարցերով տեղակալ Միգել դե Սարպա Սոարեսը, ով ներկայացնում էր ՄԱԿ Գլխավոր քարտուղարին։ ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ

Գյումրիում երիտասարդներ են կալանավորվել․ Շիրակի դատախազի պահանջով կփակվի գիշերային ակումբը

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու Անի թաղամասում գտնվող «Սթար» գիշերային ակումբը (այն նախկինում կոչվել է «Աուրա», գտնվում է Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց․ ընդամենը մի փողոց է բաժանում) օրերս պարուհիներից մեկին պարի հրավիրելու պատճառով ծեծկռտուք էր տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև։ Ծեծկռտուքն ավարտվել էր 23-ամյա գյումրեցի երիտասարդի գլխին գարեջրի դատարկ շիշ կոտրելով։ Նրան գլխի հատվածում ստացած

Վայոց ձորում զարգանում են գինեգործությունն ու անասնապահությունը. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել  է մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Նախարարին ուղեկցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք: Այցը մեկնարկել է «Արենի 1» քարանձավ  այցելությամբ,  որից հետո նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է մարզկենտրոն Եղեգնաձոր, այցելել «Գոլդեն Գոութ» կաթի վերամշակման գործարան և

ՀՅԴ Երևանի կառույցը օգտագործելու է իրեն վերապահված գործառույթները մայրաքաղաքում սոցիալական արդարության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ. ՀՅԴ

Անցնող շաբաթ ավարտվեց ՀՅԴ Երևանի  Քաղաքային 22-րդ Ժողովը։ Երևանը ներկայացնող շուրջ 100 մասնակիցներ քննեցին  ՔԿ-ի նախորդ երկամյա գործունեությունը: Ժողովը միաժամանակ հաստատեց իր հանձնառությունն ու  պատասխանատվությունը ՀՅԴ  նկատմամբ երևանցիների վստահությունն ամրացնելու, զարգացող Երևանի, պաշտպանված երևանցու  համար  լրացուցիչ ջանքեր գործադրելու ուղղությամբ։ ՀՅԴ Երևանի կառույցը լիարժեք օգտագործելու է իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները տեսանելի ներդրում ունենալու Երևան քաղաքի

«Ազատություն» ռադիոկայանը`«Տարվա ԶԼՄ» (Ֆոտոշարք)

Հակակոռուպցիոն մրցանակները բաշխվեցին

«Երուսաղեմում հայ եկեղեցին պատմական տարածքներ ունի, ինչը վիճարկում է Ադրբեջանը». Վարդան Խաչատրյան (Տեսանյութ)

Ոչ միայն Հայաստանը, այլեւ համայն հայությունը պետք է ցույց տա, որ այնտեղ անտեր բան գոյություն չունի

Հայերը բարոյական պարտավորություն են զգում` նպաստելու ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին. Էդվարդ Նալբանդյան

Այսօր, նշելով Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը, մենք միանում ենք բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում երաշխավորելու, որ «այլևս երբեք»-ը դա համամարդկային խոստում է, որը հարգվում և պահպանվում է բոլորի կողմից: Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` հայերը բարոյական պարտավորություն են զգում` նպաստելու ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին: 2015 թվականին Հայաստանի նախաձեռնությամբ Միավորված

«Երուսաղեմի հայկական համայնքն ու ժառանգությունն անվտանգ պահելու խնդիր կա». Կարեն Վերանյան (Տեսանյութ)

Ըստ փորձագետի՝ հատկապես Թրամփի հայտարարությունից հետո Հայաստանն Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ պետք է վարի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կնվազի 2-3, 12-13-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

Հանրապետականների շաբաթը. «բարեգործ» Միհրան Պողոսյանն ու «չարագործ» Հակոբ Հակոբյանը. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)

Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հչեցրած մտքերը թանկացումների, սոցիալապես անապահով քաղաքացիների, իրենց ամանորյա առևտրի վերաբերյալ շաբաթվա ավարտին դարձան ամենաքննարկվողն ու ամենաքննադատվողը: Այս տեսանկյունից, քաղաքական անցնող շաբաթը կարող ենք համարել հանրապետականներինը: Օրեր առաջ էլ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի ուշադրությունը գրավեց մեկ այլ հայտնի հանրապետական Միհրան Պողոսյանը կամ ինչպես ասում են ԴԱՀԿ-ի Միհրանը, որը երկար տարիներ

Այսօր թիվ 1 խնդիրը տեղեկատվական մեկ միասնական համակարգ ունենալն է

Մեզ հետ զրույցում ասում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը Շուտով հանրապետության բոլոր մարզերում սոցիալական ծառայությունները քաղաքացիներին կմատուցվեն նոր շենքերում, նորագույն տեխնիկական կահավորմամբ ու բոլորովին նոր մոտեցումներով: Քաղաքացիների դիմումներին կցուցաբերվի համակարգային մոտեցում. անկախ դիմումում նշված պահանջից` անձը կստանա ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ գնահատված կարիքներին համապատասխան: Սոցիալական պաշտպանության ոլորտում պետության որդեգրած այս նոր մոտեցումը, ոլորտի

Հայտնության անսպասելին

Չկա թերեւս ավելի մեծ գաղտնիք, քան անսպասելիությունը, երբ չգիտես, թե երբ կսկսվի աղետը, կամ ում կսիրահարվես: Չնայած որ երկուսն էլ անսպասելի են. ե՛ւ աղետը, ե՛ւ սերը, քանզի երկուսն էլ գտնվում են դիպվածի իշխանության տակ եւ դուրս են հորդում ենթադրություններից: Այս դեպքում ի՞նչ գեղեցիկ է լռությունը եւ լռության մեջ խորհրդածելը, երբ որոնում ես հավատը քո: Եվ

Հայաստանը՝գործարար տուրիզմի 2017թ․-ի լավագույն ուղղություն

Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել գործարար տուրիզմի բնագավառում միջազգային առաջատար մրցանակի՝ BBT (Buying Business Travel) Award Russia & CIS-ի հանձնման արարողությունը։ Հեղինակավոր միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացված է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ իրականացվող «OK Armenia» նախագծով։ Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը հաղթող է ճանաչվել  2017թ․-ի «Լավագույն օտարերկրյա MICE ուղղություն» անվանակարգում։ Նույն անվանակարգում Հայաստանի հետ

Իրանում կուզեին իմանալ` ինչո՞ւ է ՌԴ-ն «երես տալիս» Ադրբեջանին

Սխալ է առաջնորդվել նրանով, որ որեւէ ծրագիր իրեն միայն տնտեսապես արդարացնի Իրանի քաղաքագիտական շրջանակներում կարծիք կա, որ մեր տարածաշրջանում ճգնաժամերն ու պատերազմները ընդլայնվելու են, քանի որ ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն կշարունակեն դրսեւորվել լարվածության օջախներում: Վերջերս Իրանում կայացած «Հայ դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովի շրջանակներում իրանցի քաղաքագետները կարծիք են հայտնել, որ տարածաշրջանի երկրները` թե Կովկասում, թե Մերձավոր Արեւելքում,

Փոխոստիկանապետ. «Ոստիկաններն այլմոլորակային չեն»

Ճանապարհային ոստիկանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նաեւ պայմանավորված են ցածր աշխատավարձով: Այսօր նման կարծիք հնչեց ոստիկանության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի քննարկման ժամանակ: Քննարկման մասնակիցներից մեկն էլ հետաքրքրվեց`ոստիկանությունում ուսումնասիրո՞ւմ են ճանապարհային խախտումների հիման վրա հարուցված դատական գործերը, ինչո՞ւ պետք է ոստիկանության սխալի պատճառով համակարգը դատական ծախսեր իրականացնի. «Աշտարակի ճանապարհին իմ մեքենան մեկ շաբաթ առաջ ակտավորեցին: Ոստիկանը, միանգամից

Այս շփումները լեգիտիմացնում են մեզ, Արցախը արտաքին քաղաքական ասպարեզում ներկայացնելու հարցում. Արմեն Աշոտյանը

Այսօր Ստեփանակերտում մեկնարկել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հարաբերությունների համատեղ նիստը: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են անդամներ Կարեն Բեքարյանը, Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը և Արտակ Զեյնալյանը` հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: Արցախի Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը բացման խոսքում ասաց, որ բոլորվին վերջերս Երևանում համատեղ անց է կացվել համագործակցության միջխորհրդարանական նիստը, որի արդյունքները

Օրենք ես ուզում, բայց ինքդ օրինազանց ես…

Տնավարությունը մեզ խանգարում է պետություն կառուցելիս  Հարցազրույց Ալվարդ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ  -Բրյուսելում նոյեմբերի 24-ին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը, այս կերպ փաստելով, որ քաղաքականության մեջ անգամ իմպերատիվ կամ-կամ-ին կարելի է, հնարավոր է փոխարինել և-և-ով: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, և ըստ Ձեզ, ի՞նչ կտա այս պայմանագիրը Հայաստանին։ Ի դեպ, գնահատելով կատարվածը կարելի է

Ավելի քան 1500 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Դեկտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (1 արկ): ՊԲ առաջապահ

«Երեւույթը» այլ աստղերի հետ հանդես կգա Հայաստանում

Վերդիի «Ռեքվիեմը» նվիրվում է ցեղասպանության հանցագործության զոհերի միջազգային օրվան Դասական երաժշտության սիրահարներն անհամբերությամբ են սպասում «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 9-ին կայանալիք համերգին: Պատճառը միայն ծրագիրը չէ՝ Վերդիի Ռեքվիեմը, այլ դա հայ հանդիսատեսի առաջին հանդիպումն է օպերային արվեստի աստղերի՝ սոպրանո Էրիկա Գրիմալդիի (Իտալիա), մեցցո սոպրանո Օլեսյա Պետրովայի (ՌԴ), տենոր Գեորգի Վասիլեւի (ՌԴ) եւ բաս Ռոբերտո Սկանդիուցիի

Տեղեկատվությունը, թե իբր արցախյան բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներից և ականանետերից կրակ է վարել Աղդամի շրջանի Օրթա Քարվենդ բնակավայրի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում. ԱՀ ՊՆ

Պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի՝ հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն օր տարածվող միօրինակ ու միապաղաղ հաղորդագրությունները, ինչպես նաև դեկտեմբերի 8-ի տեղեկատվությունը, թե իբր արցախյան բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներից և ականանետերից կրակ է վարել Աղդամի շրջանի Օրթա Քարվենդ բնակավայրի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն հետևում

Հյուսիսային պողոտայում բացվել է արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառը

Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը: 6-րդ տարին անընդմեջ անցկացվող տոնավաճառի բացման պատիվն այս անգամ վերապահվել է ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, «Գրեմմի» մրցանակակիր «Capital Cities» փոփ խմբի անդամ Սեպուհ Սիմոնյանին: Տոնավաճառի շուրջ 40 տաղավարներում ներկայացվել են

Ալիեւին խաղաղություն պարտադրելն անիրագործելի երազանք չէ

Ապրիլյան պատերազմից հետո դիվանագիտական արդյունավետ աշխատանքի համար նպաստավոր մթնոլորտ է

Իշխող ուժը պետք է միջոցներ ձեռք առնի, որ էդ մարդիկ մենակ կարտոֆիլ չուտեն. Գարեգին Նուշիկյան. «Հրապարակ»

Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի հետ հարցազրույցից հատված: – Ինչպե՞ս պետք է ապրի միջին վիճակագրական քաղաքացին, որի ո՛չ աշխատավարձն է բարձրանում, ո՛չ թոշակը, բայց փոխարենը թանկացումների ալիք է բարձրանում։ -Շատ վատ է, ես հետեւում եմ հրապարակումներին, բայց, ճիշտն ասած, խանութ չեմ հաճախում, չգիտեմ ինչ թանկացումներ են, բայց եթե մամուլը գրում է, ուրեմն

«Էս մարդը մեզ խայտառակում ա». մարտունեցիները ստորագրահավաք են սկսել ընդդեմ Հակոբ Հակոբյանի. «Ժամանակ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկատմամբ հայրենի Մարտունու շրջանում լուրջ դժգոհություն է հասունացել: Նշենք, որ օրերս Հակոբ Հակոբյանը անդրադառնալով շուկայում վերջին թանկացումներին՝ հայտարարել էր, թե աղքատների համար ի՞նչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են, թե՝ էժան: Մարտունեցիները սկսել են ստորագրահավաք, հեղինակները պահանջում են Հակոբ Հակոբյանի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ նա իր յուրաքանչյուր հայտարարությամբ խայտառակում

Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Բաշինջաղյան 187, 189 շենքերը, 10։30-16։30 Ավան՝ Քուչակ թաղ. 14-23, 48, 49 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 1, 3, 3/1, 5 շենքերը և հարակից հանրային

«Հայերն ու իտալացիները նման են մշակույթով, արտաքինով եւ անկեղծ զրույցի մեջ ներքաշելու արվեստով»

Հարցազրույց իտալացի ճանաչված օպերային երգիչ Ռոբերտո Սկանդիուցիի հետ – Մաեստրո, դուք դասվում եք իտալական վոկալ դպրոցի հսկա բասերի, այդ թվում՝ երջանկահիշատակ Էցիո Պինցայի, Չեզարե Սիեպիի եւ մյուսների թվում: Բայց, չգիտես ինչու, միջազգային մամուլը համարում է, որ համաշխարհային ձեր կարիերայի սկիզբը դրվել է ոչ թե Իտալիայում, այլ Մեծ Բրիտանիայում՝ 1991թ., Լոնդոնի «Քովեն Գարդեն» թատրոնում, որտեղ հանդես

Տոնախմբվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը

Դեկտեմբերի 8-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, տեղի ունեցավ ՀՀ Զինված ուժերի Հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսություն: Մինչ միջոցառման սկիզբը հանդիսության մասնակիցները թատրոնի ճեմասրահում դիտեցին «Եկեղեցի-բանակ» թեմայով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին շնորհալի զինվորականների ձեռքի աշխատանքներ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031