Օրվա լրահոսը

Նոր շինտեխնիկա Հայաստանի բանակի համար

Դեկտեմբերի 9-ին Նոյեմբերյան քաղաքով ձգվող միջպետական ավտոճանապարհին տեսանք բեռնատարի վրա մեծ ավտոկռունկ: Մեքենային ուղեկցում էր պետավտոտեսչության ավտոմեքենա: Պետավտոտեսչության աշխատակիցն ասաց, որ ինքը բեռնատարին ուղեկցում է Բագրատաշենի սահմանային անցակետից, ավտոկռունկը նախատեսված է մեր բանակի համար: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Որքան ուժեղ է ցավը, այնքան բարձր է այդ ցավից ծնված ճիչը, որ գրականությունն է

(Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ զրուցում է արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը) – Ասում են՝ յուրաքանչյուր արվեստագետ գոնե մեկ անգամ պիտի լինի Փարիզում: Արդեն վեց տարի է Ֆրանսիայում ես:  Ի՞նչ ավելացրեց այդ երկիրը քո իմացություններին, զգացումներին և կենսափորձին… -Ապրել և  չլինել Փարիզում, ապրել և երբեք չսիրահարվելու նման բան է: Ֆրանսիան չքնաղ և բարեկեցիկ  երկիր է, սակայն Փարիզի

Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են  մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով  նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի  մարզերի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել

Ծանրամարտը մնում է 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի ծրագրում

ՄՕԿ-ի գործկոմի նիստի ավարտից հետո նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ 2024 թվականին կայանալիք ամառային օլիմպիական խաղերում ծանրամարտի կարգավիճակը չի փոխվի: Դեռ հունիսին Բախը հայտարարել էր, թե ծանրամարտը կարող է հանվել 2024 թ. օլիմպիական խաղերի ծրագրից, եթե մարզաձեւի միջազգային ֆեդերացիան պատշաճ կերպով չպայքարի դոպինգի դեմ: Նույն ամսին ՄՕԿ-ը 2020 թվականի օլիմպիական խաղերից սկսած  տղամարդկանց ծրագիրը

Միշա Ալոյանը նվաճել է WBA-ի վարկածով ինտերնացիոնալ չեմպիոնի տիտղոսը

Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը WBA վարկածով ինտերնացիոնալ չեմպիոնի տիտղոսի համար Կեմերովոյում  մենամարտել է նիկարագուացի Էրմոխենես Կաստիլոյի հետ: Մրցավարները հաղթանակը շնորհել են Ալոյանին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քաղաքացի է ընկել ձորը

Դեկտեմբերի 9-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 40 հասցեի մոտակայքում քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ ՌԴ քաղաքացի՝ 1980 թ. ծնված Ստանիսլավ Չ.-ը՝ կորցնելով

Լեւոն Արոնյանին ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ տոնել Լոնդոնում

Անգլիայում ընթացող շախմատի «London Chess Classic» գերհզոր մրցաշարի յոթերորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի արեց ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ: Հայաստանի առաջատար շախմատիստն իր անվան գրանցել է 3,5 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է. Սերժ Սարգսյան

Համայնքների հարգարժա՛ն ղեկավարներ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ այստեղ գտնվելու և ձեզ հետ հանդիպելու այս հնարավորության համար: Ինչպես պարոն Տերտերյանը նշեց, իհարկե, տեղյակ եմ, որ արդեն երկու օր քննարկում եք մեր երկրի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման խնդիրները: Ակնկալում եմ, որ ավելի ուշ միասին կամփոփենք այս օրերի ձեր աշխատանքի արդյունքները: Ուզում եմ ձեզնից լսել,

Ավտոմեքենան ընկել է ձորակը

Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:48-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Վազ 21-99» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. տուժածներ չկան. անհրաժեշտ է ավտոմեքենան ձորից դուրս բերել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Վազ 21099» մակնիշի 35 PC 195 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված

Երեք կարևոր ամրագրում, որոնք մենք  պարտադիր ենք համարում արցախյան խնդրի կարգավորման հարցում, որպես  հայկական կողմից հետապնդվող նպատակներ. Արմեն Աշոտյան

Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների  համատեղ հայտարարությունը շարունակությունն է վերջին ամիսների ընթացքում այն դիվանագիտական  ձեռքբերումներին, որն ունի Հայաստանը (ներկայացնելով նաև Արցախը): Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Երեք կարևոր ամրագրում տեղ են գտել այս վերջին ամիսների ընթացքում  ընդունված  փաստաթղթերում, որոնք մենք 

Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017-ի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը

Համաձայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2017 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգը և Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության 20 լավագույն թեկնածու մարզիկների որոշման չափորոշիչների սանդղակը հաստատելու մասին» N 143-Ա/1 հրամանի ընտրված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթին մասնակցող

«Ալաշկերտ» ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագրերը

Դեկտեմբերի 2-ին լրացել են «Ալաշկերտի» մարզչական շտաբի պայմանագրերի ժամկետներն ակումբի հետ: «Ալաշկերտ» ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագրերը: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Կարագանդայի «Շախտյորում» կարիերան շարունակելու մտադրություն ունեցող մարզիչներին` մաղթելով նրանց հաջողություն հետագա կարիերայում: Միևնույն ժամանակ մարզչական շտաբում ընդգրկված Արկադի Չիլինգարյանը, Արմեն Տոնոյանը և

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի նոյեմբերին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 1 դեպք, որը ոչ մարտական է: Նոյեմբերի 23-ին ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ ԶՈւ զինծառայողները հայտնաբերել էին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի (Cəlilbəyli Bəhrüz Pərviz oğlu) դին: Նա այս տարվա սեպտեմբերին սպանել էր իր 3 ծառայակիցներին

Հայկական զինուժի կորուստները 2017-ի նոյեմբերին. Razm.info

2017-ի նոյեմբերի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից վեցն էլ ոչ մարտական են: Տարբեր միջադեպերում վիրավորվել է 3 զինծառայող: Ոչ մարտական կորուստներ • Նոյեմբերի 4-ին, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: • Նոյեմբերի 21-ին, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված

Արմեն Աշոտյանը խոսել է Արցախում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին

Արցախի խորհրդարանը բավականին հաջող քայլեր է  ձեռնարկել իր միջազգայնացման հետ կապված: Արցախի միջազգային ճանաչումը մենք դիտում ենք, որպես Արցախի խնդրի  արդար լուծման կարևոր ուղղություններից մեկը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Խոսելով արցախյան գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ` Արմեն Աշոտյանը նշեց, որ գալիք

Ծրագրավորման լեզուն՝ շփման հարթակ. JavaScript-ի գիտակները Երեւանում են (Տեսանյութ)

Համաժողովը միավորել է մոտ 700 մասնագետների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայաստանյան եւ արտասահմանյան կազմակերպությունների

Արցախն այսօր առավել ժողովրդավարական պետություն է, քան իրեն բռնակցել փորձող Ադրբեջանը. Մանվել Գրիգորյան

Շնորհավորանք Արցախի Անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա կապակցությամբ Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ Արցախի Անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Ջերմ շնորհավորանքներս Արցախի հերոսական ժողովրդին եւ իշխանություններին, անձամբ նախագահ Բակո Սահակյանին, պաշտպանության բանակին` շարքայինից նախարար: Շնորհավորում եմ իմ բոլոր մարտական

Ներկայացվեց Գյումրու բրենդը. քաղաքը փորձում են հայտնի դարձնել Սև Ղուլով, գարեջրով, չեմպիոններով (Տեսանյութ)

Deem Communications PR և մարկեթինգային ընկերությունը, որը մի քանի ամիս է՝ զբաղված է Գյումրու բրենդավորման ծրագրով, այսօր  տեխնոլոգիական կենտրոնի շենքում ներկայացրեց Գյումրու բրենդը։ Գյումրու բրենդավորման ծրագրի ղեկավար, կանադահայ Րաֆֆի Նիզիլբյանը նախ խոսեց բրենդավորման ընթացիկ աշխատանքների մասին՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչ հարցումներ են կատարել, ինչ հայտնի գյումրեցիների հետ են խորհրդակցել, այնուհետ ցուցադրեց բրենդավորման բովանդակությունը՝ բաղկացած 6

Բակո Սահակյանն ընդունել է Արման Թաթոյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի դեսպանների խորհրդակցություն` Եվրոպայում (Տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին Վիեննայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց եվրոպական երկրներում և Եվրոպայում տեղակայված միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը: Դեսպանների հանդիպմանը քննարկվեց ս.թ. մարտին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Ամփոփվեցին 2017թ. երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կատարված աշխատանքները։ Հանդիպանն

Բուժհաստատությունների կառավարման բարձրորակ մասնագետների պատրաստում ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ-ում այս տարվա սեպտեմբերին մեկնարկած «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) միջազգային կրթական նոր ծրագիրը հաջողությամբ շարունակում է ընթացքը: Այս ուսումնական տարում 30 տարբեր մասնագետ բժշկական համալսարանում սովորում է կառավարել բուժհաստատությունները: Ծրագիրն իրականացվում է «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը ծանոթացան ծրագրի շրջանակում վերանորոգված

Ճիշտ չեմ համարում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության գնահատականը բացառապես պաշտոնյաների կալանավորման դեպքերի քանակով. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ելույթ է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։ Իր ելույթում Արթուր Դավթյանը նշել է. Նախ՝ թույլ տվեք ողջունել բոլորիդ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այդ առթիվ կազմակերպված այս միջոցառումն իսկապես լավ առիթ և հնարավորություն է՝ ի մի բերելու մեր երկրում կոռուպցիայի հակազդմանն ուղղված քայլերը, միջոցառումները, վեր հանելու

Տեղ-տեղ մերկասառույց՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,որ դեկտեմբերի 9 -ին` ժամը 17:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական

Նշվել է զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 8-ին նշվել է զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հոգևոր այրեր: Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրել է առաջնորդության ստեղծման պատմությունն ու անցած 20-ամյա ուղին: ՀՀ պաշտպանության նախարար

Սերժ Սարգսյանը Դիլիջանում մասնակցել է ՏԻՄ մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին: Խորհրդաժողովին մասնակցել են մարզպետներ, համայնքապետներ, կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետների դաշնագիր-արևելք» ծրագրի, «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման», համայնքներում էներգաարդյունավետության և այլ ծրագրերի

«Գոնե Բաքվի բանտում գտնվող Մարատին սատար կանգնեք ու նրա մասին խոսեք». Մարիամ Ավագյան (Տեսանյութ)

1988-1992թթ. Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունում հայերը ենթարկվել են ցեղասպանության. Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի հետեւանքով մոտ 650 000 հայեր փախստական են դարձել, սակայն կատարվածը մինչ օրս չի արժանացել ՀՀ եւ Արցախի իշխանությունների իրավական եւ քաղաքական գնահատականին: Այս մասին այսօր Նոյյան տապան լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը: Հիշեցնենք, որ այսօր

Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվի և ծնողական խորհուրդի բաց նամակը՝ բարերարներին

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվը և ծնողական խորհուրդը դիմում են ՀՀ և արտերկրում գտնվող բարերարներին, բարեգործական կազմակերպություններին և բոլոր նրանց, ովքեր կցանկանան աջակցել դպրոցաշինության սուրբ գործին: Դպրոցը գտնվում է Աշտարակ քաղաքի Քասախի կիրճի հարևանությամբ` բանուկ ճանապարհից հեռու: ՈՒնի չորս հա տարածք,որը մեծ հնարավորություն է ընձեռնում դպրոցաշինության  համար: Դպրոցը

Կոռուպցիայի դեմ պայքարը դաստիարակության բաղադրիչ է. Դավիթ Սահակյան

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը մասնակցել է Միջազգային հակակոռուպցիոն օրվան՝ դեկտեմբեր 9-ին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված քննարկմանը, որին մասնակցել են քաղհասարակության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԿԳ նախարարի տեղակալը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը զարգացման այլ ճանապարհ չունի, քան դառնալ ժողովրդավար պետություն՝ կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ անհանդուրժող վերաբերմուք ունեցող հասարակությամբ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031