Օրվա լրահոսը
Կարօ Փայլան. Էրտողանը Երուսաղէմը իբրեւ Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է նախքան Թրամփը. «Եռագույն»
«Եռագույն». Թուրքիոյ Ժողովուրդներու Ժողովրդավարական Կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլան «Twitter»-ի իր էջին վրայ անդրադարձած է Երուսաղէմը իբրեւ Իսրայէլի մայրաքաղաք ճանչնալու ԱՄՆ-ի նախագահ Տանըլտ Թրամփի յայտարարութեան: «Իշխող «Արդարութիւն եւ Զարգացում» Կուսակցութիւնը Երուսաղէմը իբրեւ Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է Թրամփէն առաջ։ Այժմ այդ կուսակցութեան պատասխանատուները՝ իրենց աժանագին ցուցադրութիւններով՝ կը փորձեն հանրային ուշադրութիւնը շեղել իրենց գործած անօրէնութիւններէն»,- գրած է Կարօ
Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է Մոուրինիոյի հետ քննարկել իր ապագան թիմում (Տեսանյութ)
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է զրուցել ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ՝ թիմում իր ապագայի հեռանկարների շուրջ, գրում է Daily Star-ը: «Ֆուտբոլիստը և նրա գործակալը ցանկանում են նստել և խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի հետ և հստակեցնել՝ արդյոք նա ապագա ունի Օլդ Թրաֆոլդում»,- գրում է թերթը: Նշվում է, որ Մխիթարյանին հատկապես անհանգստացրել է այն
Մոուրինիոն ծեծկռտուք է հրահրել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների հետ
Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել «Օլդ Թրաֆոլդի» հանդերձարանում, գրում է sportbox.ru-ն: Հաղորդվում է, որ «Սիթիի» երկրպագուներն այնքան բարձր և բուռն էին տոնում մանչեսթերյան դերբիում տարած հաղթանակը, որ դա դուր չի եկել «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին: Վերջինս մոտեցել է «Սիթիի» հանդերձարանին և հյուրերին իր դժգոհությունը հայտնել: Արդյունքում
Ռուստամյանի աղմկահարույց հայտարարությունը՝ եղել են ահազանգեր գող համայնքապետերի մասին, բայց պատժող չի եղել (Տեսանյութ)
Ռուստամյանը հայտարարեց. «Այո՛, եղել են դեպքեր, երբ որ այդ պատասխանատվությունը չի եղել: Եղել են ահազանգեր, որոնք մենք բազմիցս գիտենք, բայց դրանց հետեւից գնացող չի եղել: Դրանք բոլորը եղել են, դրա մասին էլ բարձրաձայնվում է:Ահազանգեր ունեինք, որ տարբեր համայնքներում համայնքապետերը նաեւ իրենց դիրքը չարաշահել են: Դրա մասին բարձրաձայնելը շատ կարեւոր նշանակություն ունի»:
«Չեք ապրելու, մեկ ա՝ ձեզ սպանելու եմ»
Հարսին եւ նրա հորը սպանելու գործով 10 տարով ազատազրկված պատվիրատու տալի համար պաշտպանը պահանջում է արդարացման դատավճիռ Ամուսնու ծնողների մահից հետո՝ 2011 թվականին վանաձորցի Լուսինեի եւ հանգուցյալ ամուսնու քրոջ՝ Սուսաննա Պապոյանի միջեւ վիճաբանություններ են առաջացել` կապված տան ժառանգության ձեռքբերման հետ: Տեղի դատարանում լսվել են այդ վեճի հետ կապված քաղաքացիական գործեր: Սուսաննայից հօգուտ հարսի 27.000.000 ՀՀ
Հարգված ֆայտոնչուն ծեծելու համար ընդամենը 50 հազար դրամ տուգանք
Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 9-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպեր լիազոր, ոստիկանության լեյտենանտ Գոռ Սարոյանը Գյումրու Վարդանանց հրապարակում ծեծի էր ենթարկել գյումրեցի ճանաչված ֆայտոնչի Գրիշի թոռին՝ դարբին Սամվել Մուրադյանին, որն, ի դեպ, 64 տարեկան է։ Սամվելը Մուրադյանը, սակայն, ոստիկանություն չէր դիմել, մինչև վերջ պնդել էր, որ ոտքը վնասվել է ֆայտոնից վայր ընկնելու պատճառով։ Իրավապահներին էր
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 11-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 11-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի դեկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.90C (1989 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան` -14.00C (1994 թ.) Օդի միջին օրական
«Հերոսապատում»
Գյումրեցի ճանաչված բանաստեղծ Սամվել Մարգարյանը ընթերցողի գրասեղանին դրեց իր 28-րդ գիրքը՝ «Հերոսապատում» վերնագրով: Այն լույս է ընծայել «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչությունը: Գիրքը բանաստեղծական, գեղարվեստական պատում է դիցաբանական ժամանակներից մինչեւ Արցախյան ազատամարտ ընկած դարաշրջաններում գործած հայ հերոսաշունչ արքաների, սպարապետների, հրամանատարների եւ շարքային ռազմիկների մասին, որոնց անունները ընդմիշտ դրոշմվել են հայոց պատմության էջերում: Այն բացվում է «Հայկյան բանակ» պոեմ-վիպերգով
Մարզական բակեր՝ հանրապետության քաղաքներին եւ գյուղական համայնքներին (ֆոտոշարք)
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ ՀՀ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդեւանյանը հանգստյան օրերին այցելեցին Աբովյան եւ Սեւան քաղաքների բարեկարգված եւ պարզագույն մարզասարքերով համալրված բակեր: Աբովյանի քաղաքապետարանում նրանք հանդիպեցին մարզաշխարհի պատասխանատուներին, մարզադպրոցների տնօրեններին եւ մարզիչներին, լսեցին նրանց հուզող խնդիրները: Նախարար Հրաչյա Ռոստոմյանը նրանց հետ քննարկեց բարձրացված հարցերը եւ խոստացավ շատ արագ
Մեր հասարակությունը կարծրատիպային հասարակություն է, և շատ կարևոր է, որ լրագրողներն այդ կարծրատիպերը կոտրեն. Ավետիք Իշխանյան
Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ Հայաստանում անցկացվեց նախադեպը չունեցող «ՑԵՑ» քաղաքական արվեստի առաջին մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր www.MediaLab.am -ի և «Ցեց» քաղաքական երգիծաթերթի նախաձեռնությամբ։ Մրցանակաբաշխության նպատակն էր մեծարել քաղաքական դիրքորոշում ունեցող արվեստագետներին, հասարակական գործիչներին և քաղաքացիական ակտիվիստներին: Մրցույթին ներկայացվել էր շուրջ 45 հայտ, որոնցից լավագույնները ստացան իրենց «Ցեցերը»: «Մենք չենք գնահատում,
Գյումրին՝ չեմպիոնների աչքերով. հետերկրաշարժյան սերնդի երազանքը
1988 թվականի ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի, սակայն «հումորի մայրաքաղաք» Գյումրիում դեռ չեն վերացել աղետի թողած դառը եւ տխուր հետքերը: Չնայած ժանգոտ, մաշված տնակներին ու կիսաքանդ շենքերին՝ քաղաքը շարունակում է ուրախացնել հայ ժողովրդին՝ անընդմեջ աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ տալով ու մարզական ոսկին, արծաթը մեր երկիր բերելով։ Զրուցեցինք չեմպիոններից մի քանիսի հետ՝ պարզելու, թե ի՞նչ փոփոխություններ
Ի՞նչ է մտածում վարչապետը պետության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների մասին
Գաղտնիք չէ և բոլորը կվկայեն, որ բազմապիսի օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, այսօր մեր երկիրը հայտնվել է պայթյունավտանգ իրավիճակում: Մի կողմից անորոշ շարունակվող Ղարաբաղյան պատերազմը, մյուս կողմից տնտեսության բազմավեկտոր աղետալի վիճակը, երկիրը կանգնեցրել են բազմապիսի մարտահրավերների առջև: Եթե փորձենք այս ամենը ներկայացնել թեկուզ ընդհանուր գծերով, ապա այն հաստատ հատորների նյութ է, ուստի կփորձեմ խոսել միայն
Գեղեցիկ և հուզիչ պատմություն. «Աննա Ֆրանկի օրագիրը» ՝ հայերեն
Տխուր և միաժամանակ գեղեցիկ պատմություն՝ 13-ամյա աղջկա աչքերով: Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից «Աննա Ֆրանկի օրագիրը» հայերեն է թարգմանվել ու հանձնվել հայ ընթերցողների դատին: Նոր հրատարակության մեջ տեղ են գտել օրագրից այնպիսի հատվածներ, որոնք ներառված չեն եղել նախկինում, իսկ գրքի շապիկն արվել է հենց Աննայի օրագրի շապիկի դիզայնով: Նշենք, որ գիրքը լույս է ընծայել «Էդիթ
Հացին երգը
«Նարեկացի» արվեստի միությունում հացի «անուշ բույրով» երեկո էր՝ Արեն Ավետիսյանի՝ «Հացին երգը» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսն էր: Միջոցառումը կազմակերպել էր «Կենաց տուն» մշակութային-հասարակական կազմակերպությունը: Ներկայացվեցին երիտասարդ ստեղծագործողի հացաթխման արարողության ավանդույթներն արտացոլող յուղաներկով կտավներն ու ջրաներկ էսքիզները, ինչպես նաեւ «Հացապատում» գրքույկը: Հայ ժողովրդի մոտ անհիշելի ժամանակներից եղել է հացի պաշտամունք: Երբ պատվավոր հյուրի էր դիմավորում
Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40մ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40մ: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է
Յանա Ռուբցովան՝ «Թոփ մոդել ԱՊՀ-2017» (Ֆոտոշարք)
Դեկտեմբերի 10-ին՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում, անցկացվեց «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության միջազգային մրցույթը: Հայաստան են ժամանել 18 երկրների թոփ մոդելներ: Նրանց շարքում են պրոֆեսիոնալ մոդելների ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Մերձբալթյան երկրներից, Ռումինիայից և Բուլղարիայից: Հայաստանից հեղինակավոր ստուգատեսին մասնակցում են մոդելներ Սրբուհի Ավանեսյանը և Սեդա Սարգսյանը: Մոդելները բացի բուն մրցույթից նաև հնարավորություն ունեն մասնակցելու վարպետության դասերի, բացահայտելու Հայաստանը՝ այցելելով տարբեր տեսարժան
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները փորձության են ենթարկվում բոլոր տարածաշրջաններում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (Տեսանյութ)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ուղերձը Մարդու իրավունքների օրվա առթիվ Այս տարի Մարդու իրավունքների օրը համընկնում է աշխարհի ամենահիմնավոր և համընդգրկուն միջազգային համաձայնագրի ընդունման 70-ամյակին նվիրված քարոզարշավի մեկնարկի հետ։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է հավասարություն և արժանապատվություն յուրաքանչյուր մարդու համար և նախատեսում, որ յուրաքանչյուր կառավարության կարևորագույն պարտականություններից է ստեղծել պայմաններ, որ բոլոր մարդիկ կարողանան
Լեւոն Արոնյանը՝ ոչ-ոքիների վարպետ
Լոնդոնում ավարտվում է շախմատի «London Chess Classic» գերհզոր մրցաշարը Այսօր կայացավ ութերորդ տուրը, որում Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի արեց: Այս անգամ հայ գրոսմայստերը միավորը բաժանեց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Արոնյանն իր անցկացրած բոլոր պարտիաներում ոչ հաղթանակ է տարել, ոչ էլ պարտություն կրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վագոն-տնակում ապրող կնոջ 8-րդ երեխայի ծնունդը Ճամբարակի հիվանդանոցում չեն ընդունել
Կարմիր Խաչի ներկայացուցիչները նվերներով այցելել են ծննդկանին
Պատահար՝ Բերձոր-Գորիս ավտոճանապարհին. տուժել է ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:37-ին տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. բախվել են «Nissan March» մակնիշի 35 CL 393 (վարորդ՝ 1961 թ. ծնված Ս. Հ., Կապան քաղաքի բնակիչ) և «Mercedes» մակնիշի 026 HH 11 (վարորդ՝ 1963 թ. ծնված Ռ. Ս., Երևան քաղաքի բնակիչ) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Դեպքի վայր է
«Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ տարիներ շարունակ երկրում առկա է եղել գողությունը». Վարդան Հարությունյան
Վարդան Հարությունյանի խոսքով՝ «հետաքրքրվողները կարող են թերթել, ինտերնետը այդ հնարավորությունը տալիս է, որ թերթեն եւ տեսնեն, թե տարիներ շարունակ ինչ է ասել Սերժ Սարգսյանը գողությունների, յուրացումների հետ կապված, կոռուպցիայի հետ կապված եւ իր ասելուց հետո ինչ է փոխվել մեր երկրում: Այդտեղից կարող են հետեւություններ անել՝ դա լո՞ւրջ ելույթ էր, թե՞ հերթապահ ելույթ»:
«Եթե փորձում են մեզ համեմատել Ադրբեջանի, Ուզբեկստանի, Հյուսիսային Կորեայի հետ, նշանակում է վիճակն այնքա՜ն վատ է». Վարդան Հարությունյան
Թե որ ոլորտներում է մարդն առավել անպաշտպան Հայաստանում՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Երբ որ մարդը բախվում է պետության հետ՝ դա կլինի թաղապետարաններից, քաղաքապետարաններից, սոցիալական ծառայությունից սկսած, վերջացրած դատարաններ: Բոլոր այդ ոլորտներում, երբ որ մարդը բախվում է պետական ջարդող, փշրող մեքենային, քաղաքացին պարտվում է, չի կարողանում հաղթել պետական մեքենային»:
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքարշ մեքենաների համար դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է: Մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում ժամանակավորապես երթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին
«ՀՀ-ում անպատժելիություն է տիրում համատարած, ապատիան դրանում է, անելանելիության վիճակ է». Սաքունց
Առավել մտահոգիչ է, որ իշխանության ներկայացուցիչները, ընդհուպ ամենաբարձր մակարդակում, հանձինս Սերժ Սարգսյանի, իրենց հատկապես վերջին ժամանակահատվածում հրապարակային ելույթներում, մեկնաբանություններում արտահայտում են մոտեցումներ, որոնք որեւէ ընդհանուր եզր չունեն մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ, նույնիսկ գիտակցումը այդ հասկացությունների իսպառ բացակայում է նրանց խոսքում: Սա շատ ավելի մտահոգիչ է:
«Պավ-լի՛կ, Ա-րա՛մ, Վա-րու-ժա՛ն, ազատություն Սասնա ծռերի՛ն». երթ՝ ի պաշտպանություն բանտարկյալների
Այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է: Քիչ առաջ «Հանուն Հայաստան պետության ճակատի» երթն էր՝ ի պաշտպանություն բանտարկյալների եւ «Սասնա ծռերի»: Երթի մասնակիցները Ռադիոտան մոտից՝ Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մոտից նախագահ Սերժ Սարգսյանի մասին տարաբնույթ վիրավորական ցուցապաստառներով քայլերթ արեցին՝ բղավելով ու վանկարկելով՝ «Պավ-լի՛կ, Ա-րա՛մ, Վա-րու-ժա՛ն, ազատություն Սասնա ծռերի՛ն» եւ այլն: Երթին մասնակցում էին իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, Ալեք
Իջեւանում մոտոցիկլը վրաերթի է ենթարկել երաժշտական դպրոցի նախկին տնօրեն կնոջը
Վիրավորը տեղափոխվելէ Իջեւանի ԲԿ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 10-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 10-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ
Աղցան «Նիսուազ»
Այս աղցանը աշխարհին տվել է ֆրանսիական Նիցցա քաղաքը (ֆրանսերեն` Nice), այն շատ պարզ ու միաժամանակ շքեղ տեսք ունի: 19-րդ դարում «Նիսուազի» դասական բաղադրատոմսն ավելի քան պարզ էր` լոլիկ, անչոուս եւ ձիթապտղի յուղ: Տարիների ընթացքում դրանց ավելացան այլ մթերքներ` թանձրուկի համար մանանեխ եւ քացախ, մանր կտրատած սոխ ու սխտոր, իսկ բանջարեղեններին ավելացան «լեթուս» աղցանի տերեւները, ձիթապտուղ,
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրասնպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Հայերը՝ արդեն համաշխարհային ազգ
Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական դրամահավաքը, որին, ինչպես միշտ, ակտիվորեն մասնակցեցին շատերը Սփյուռքից ու Հայաստանից. մեծահարուստներ և սովորական քաղաքացիներ՝ յուրաքանչյուրն իր հնարավորության չափով: Քանի որ այս տարվա դրամահավաքը նույնպես նպատակ ուներ ծառայել Արցախի խնդիրներին, այս ամենամյա դրամահավաքը հերթական ու լավագույն պատասխանն էր այն հոռետեսներին, ովքեր ժամանակ առ ժամանակ տրտնջում ու նվնվում են,


















































