Օրվա լրահոսը
Հրայր Թովմասյանի կատակը՝ ԱԺ-ում. Նա հույս հայտնեց, որ օրենքի ընդունումից հետո ճարտարապետները դրախտ կգնան
Նա մի անեկդոտ պատմեց՝ ճարտարապետների մասին. «Դրախտում դժոխքից որոշում են կամուրջ սարքեն, որ միացնեն իրար, հետո պարզվում է, որ միայն դժոխքից են սարքելով եկել, որովհետեւ դրախտում ճարտարապետներ չկան»: Նա հույս հայտնեց, որ այս օրենքը կնպաստի, որ այդ կամուրջի շինարարությունը երկու կողմերից էլ լինի:
«Ցանկացած մարդ կարող է զենք վերցնի, ընկնի ձեր հետեւից, ով ինչ զենք էլ առնի, թիրախը դուք եք». Գուրգեն Եղիազարյան
«Մի տարվա մեջ 4 դեպք ունենք, որ ձեր հետեւից են ընկել, պարոն Սարգսյան, էդքան վա՞տն եք դուք». Գուրգեն Եղիազարյան
Հայաստանի հավաքական թիմից մասնակցեցին վեց սամբիստ, որոնցից չորսը նվաճեցին բրոնզե մեդալներ
Դեկտեմբերի 1-4 Խորվաթիայի Պորեչ քաղաքում կայացավ սամբոյի Եվրոպայի առաջնություն կադետների միջև: Հայաստանի հավաքական թիմից մասնակցեցին վեց սամբիստ, որոնցից չորսը նվաճեցին բրոնզե մեդալներ: 1. Կարեն Սարգսյան – 42 կգ – 3-րդ տեղ (ՍՁՕՄՊՄԴ) 2. Դավիթ Հովսեփյան – 46 կգ – 3-րդ տեղ (ՍՁՕՄՊՄԴ) 3. Յուրի Ծատրյան – 60 կգ – 3-րդ տեղ (ՍՁՕՄՊՄԴ) 4. Սարգիս Սարգսյան
Սպանություն Էջմիածնում. խոհանոցային դանակով սպանել է, ապա կացնով անդամահատել է դաստակները (Տեսանյութ)
Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1946 թ. ծնված Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Սլավիկ Մ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952
Արծվաշենի նախկին բնակիչներն առաջարկում են իրենց փախստականի կարգավիճակ տալ (Տեսանյութ). a1plus.am
Արծվաշենցիք հիշեցնում են, որ իրենք 25 տարի առաջ բռնի կերպով տեղահանվածներն են ու այս տարիների ընթացքում իրենց որպես օգնություն միայն 350-ից 400 հազար դրամ են տրամադրել:
Ձեր ամուսինը 15 րոպե առաջ մահացել է՝ թոշակը չենք տա. Նաիրա Զոհրաբյանին է զանգել այսօր ամուսնուն կորցրած այրին
Պատգամավոր Արտեմ Ասատրյանին ասաց. «Թոշակը հանձնելուց ընդամենը րոպեների տարբերությամբ թոշակ հանձնող ձեր աշխատակիցը մտել է նրանց տուն ասել՝ քանի որ ինքը ընդամենը 15 րոպե առաջ մահացել է, մենք չենք կարող իրեն տալ այս ամսվա իր կենսաթոշակը: Եթե մարդը մահանար 5 րոպե տարբերությամբ, ստացվում է, որ ինքը իր թոշակը կստանար»:
Գեներալ Բաղմանյանը պաշտպանության նախարարի հորդորով զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել
azatutyun.am. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հորդորով զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց նախարարը: Վիգեն Սարգսյանը փոխանցեց, որ ինքը հավանություն է տվել, և այժմ տվյալ հարցով որոշում պետք է կայացնի երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Հարցին, թե ո՞րն է եղել նման հորդորի պատճառը, Սարգսյանը
Գարդասիլ պատվաստանյութը Հայաստան ներկրվելուց առաջ լաբորատոր փորձաքննություն է անցել Նիդեռլանդներում
Հայաստան ներկրված մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ գարդասիլ պատվաստանյութն արտադրվել է ամերիկյան Մերկ ընկերության կողմից 2016 թվականի հոկտեմբերի 12-ին՝ երեք տարի պիտանիության ժամկետով։ Պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը մինչև Հայաստան ներկրվելը փաստաթղթային և լաբորատոր փորձաքննություն է անցել Նիդեռլանդներում։ Եվրոպական այս երկրում ոլորտը կանոնակարգող մարմնի՝ Հանրային առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի կողմից կատարվել է պատվաստանյութի արտադրության ամփոփիչ պրոտոկոլի
Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի մրցանակակիրները
Երեկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի արդյունքները: «Գյուղատնտեսական գիտություններ, բիոտեխնոլոգիա» անվանակարգում հաղթող են ճանաչվել Էմիլիա Սիմոնյանը և Աշխեն Արզումանյանը իրենց «Կենսապլաստիկները՝ որպես կանաչ ապագայի գրավական» նախագծով, «Կենդանի համակարգեր» անվանակարգում՝ Հովսեփ Ղազարյանը, Մարիա Նիկողոսյանը, Անահիտ Հովհաննիսյանը՝ իրենց «Հայերի պաթոգենում» նախագծով և «Ճշգրիտ գիտություններ» անվանակարգում՝ «Forest Berg» նախագիծը
Սկեսուրը թույլ չի տվել, որ ՄԻԱՎ-ով ապրող հարսը բուժվի. պատմություններ ՄԻԱՎ-ով ապրող կանանց մասին
ՀՀ-ն միացել է «Բռնությանն արդարացում չկա» տարածաշրջանային արշավին
Մարուքյանն առաջարկում է բանակից խուսափած 11 հազար տղաներին ներել ու կանչել Հայաստան՝ առանց փող մուծելու
Էդմոն Մարուքյանը մի առաջարկություն ներկայացրեց. «Այս 11 հազար ՀՀ քաղաքացիների համար մենք այլ մոտեցում ունենանք՝ պետական մոտեցում: Ասենք՝ փող, բան, ոչ մի բան պետք չի, դադարեցնում ենք քրեական հետապնդումը, եկեք ձեր երկիր, քրեական գործերը փակում ենք: Բոլորին տանք երկու ուղերձ, որ մենք ներում ենք հետախուզման մեջ եղած մարդկանց, ասում ենք՝ եկեք երկիր, երկիրը ձեր կարիքն ունի եւ երկրորդ ուղերձը՝ ովքեր խուսափեցին, քրեական խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
Բացառիկ իրադարձություն հայաստանյան երաժշտական կյանքում. MEDICI.TV-ով ուղիղ եթերում կհեռարձակվի Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգը
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգը դեկտեմբերի 11-ին ուղիղ եթերում առցանց կհեռարձակի աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI.TV-ին։ Սա բացառիկ իրադարձություն է ինչպես հայաստանյան երաժշտական կյանքում, այնպես էլ Խաչատրյանի միջազգային փառատոնի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար։ MEDICI.TV-ն 2008 թվականից ի վեր երաժշտասերներին հնարավորություն է ընձեռում ունկնդիր լինել դասական արվեստի լավագույն կատարումներին։ Այս հարթակում
Օրվա կադրը․թոշակի հերթ՝ Գյումրվա սառնամանիքին
Լուսանկարներում Գյումրու Ռիժկովի ճեմափողոցի վրա թոշակ ստանալու համար գոյացած հերթն է: Սակայն նույն պատկերն է քաղաքի բոլոր այն բանկոմատների դիմաց, որտեղից թոշակառուները կարող են հանել իրենց գումարը։ Տարեցներին նսեմացնող նման տեսարանի կարելի է ականատես լինել տարվա ցանկացած եղանակի, ցանկացած ամսվա առաջին օրերին, սակայն անտանելի է՝ ձմռան սառնամանիքին։ Ըստ թոշակառուների, բանկոմատներում թոշակ եղել է այսօր առավոտից։
500 դոլար էր վաճառել, տուգանվեց 600 հազար դրամով
Իջեւանի փողոցներում էլ անօրինական կերպով արտարժույթ չե՞ն վաճառի
«Որ արձագանք չկա դեռևս, նշանակում է, որ մտորումների տեղիք է տվել». Գառնիկ Իսագուլյանը՝ «Զինված» խմբի անդամների աղմկահարույց ձայնագրության մասին
«Կարող է փաստ է, որի դեմ առարկել հնարավոր չէ». Գառնիկ Իսագուլյան
Կրակի միջոցով անտառներ վնասելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Բնապահպանական իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու, այդ ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացառելու և պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 13-ին Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն՝ տեղեկատվություն տրամադրելու 2017թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն մասնաճյուղի Սպիտակի
Կա՛մ պիտի դատվեն, կա՛մ օտար ափերում մնան. Բանակից խուսափած 27 տարեկաններին վերջին հնարավորությունը տվեցին
Սասուն Միքայելյանը հարցրեց՝ այն անձանց հետ, որոնք մինչեւ 2019-ի դեկտեմբերը չեն գալիս ներկայանում, նրանց հետ ի՞նչ եք անելու: Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ովքեր չեն ներկայանում, ունեն մի քանի ճանապարհ՝ կամ դատական կարգով կատարած հանցագործության համար կրել պատասխանատվություն, կամ շարունակել օտար ափերում անցկացնել ժամանակ»:
Նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը. ԱԳՆ
Դեկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։ Դեկտեմբերի 6-ին Վիեննայում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախատեսված է նաև
«Դուք համաձա՞յն եք հողերը հանձնելուն». «Սասնա ծռերը» վիճեցին ու հեռացան նիստերի դահլիճից
«Սասնա ծռերը» հայտարարեցին, որ չեն պատրաստվում լսել իրենց մեղադրական եզրակացությունները
Բազմազավակ ընտանիքները օրենքով կարգավիճակ կստանան. «Ա1+»
Հայաստանում բազմազավակ ընտանիքները օրենքով կարգավիճակ կստանան, ներկայացնելով «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը, ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը: Օրենքի նախագծով բազմազավակ է համարվում 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքը, որն ունի անապահովի կարգավիճակ: Օրենքի ընդունումից հետո բազմազավակ ընտանիքները կօգտվեն որոշ արտոնություններից: «Նախագծով նախատեսվում է բազմազավակ ընտանիքների անդամների համար
Երրորդ երկրներից Հայաստան ներմուծումները կկրճատվեն
ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը չի հակասի ԱՀԿ-ի շրջանակներում ՀՀ-ի պարտավորություններին եւ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի կիրարկմանը
Նիկոլայ Գրիգորյան. «Ես իմ կամքով չեմ դուրս եկել» (Տեսանյութ)
Հարցին, թե ինչու դուրս եկաք արտակարգ իրավիճակների նախարարությունից, «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը, որն ամիսներ առաջ չէր պարզաբանել իր դուրս գալու պատճառը, այսօր «Արմենպրես» մամուլի կենտրոնում պատասխանեց. «Միայն մեկ բան կասեմ՝ ես իմ կամքով չեմ դուրս եկել»: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
100 մլն դոլարի վարկ՝ ռուսական զենք գնելու համար. Ի՞նչ երաշխիք կա, որ ՌԴ-ն էլի չի հրապարակի գաղտնի զենքերի ցանկը
Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ վարկը տալիս ռուսական կողմը անսպասելի հրապարակել էր այն մատակարարվող սպառազինության ողջ ցանկը, որը պետք է գաղտնի պահվեր, ի՞նչ երաշխիքներ կան, որ նման բան այլեւս տեղի չի ունենա: Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ նախնական համաձայնություն ունեն ռազմական տեխնիկայի ցանկը, որը հրապարակման ենթակա չէ, չհրապարակել, բայց օրենսդրական խնդիր կա. մեր պարագայում դա համարվում է ոչ հրապարակային, իսկ ռուսական կողմը պնդում է, որ իրենք պարտավոր են հրապարակել:
Շնող համայնքի բնակիչները ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում են հետ վերադարձնել «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացրած Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնման նախագիծը
ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի 86 բնակիչներ նամակով դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին` պահանջելով, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ին հետ վերադարձնի Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախագիծը: Բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ն վերացնի արտահոսքերն ու արտանետումները և դրանց հետևանքները, փոխհատուցի շրջակա միջավայրին և ազդակիր համայնքներին պատճառված վնասը: Նամակի
Կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց
Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական-դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խմբով՝ նախնական համաձայնությամբ կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց:
Գագիկ Սուրենյան. Արարատյան դաշտում և Երևանում կրկին նկատվում է սառը օդի լճացում
Դեկտեմբեր 6-ի ցերեկը և դեկտեմբերի 7-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Դեկտեմբերի 6-ին ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում կլինեն ձյան, իսկ մյուս շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված արդեն Հայաստանի
Ներկայացվել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը: Քաղաքապետի տեղակալը մանրամասնել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումներն այս տարի մեկնարկում են ավելի վաղ: Դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությունը: Ձմռան ամիսներին ամեն օր կգործի նաև Իրինա Ռոդնինայի սահադաշտը:
Ցուցարար Տարոն Սիրադեղյանը ՀՀ Ոստիկանությունից վնասի փոխհատուցում է պահանջում
2017 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Վերաքննիչ դատարանի բեկանելուց հետո ՀՀ Վարչական դատարանում սկսվեց ՀՀ Ոստիկանության դեմ ցուցարար Տարոն Սիրադեղյանի հայցի քննությունը: Հիշեցնենք՝ 2017 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց 2014 թ․ հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցի ընթացքում Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները և մերժեց վերջինիս պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ
«Չե՜մ լսելու այդ բարբաջանքները». միջադեպ՝ «Սասնա ծռերի» գործով նիստում
Ամբաստանյալները հայտարարեցին, որ չեն պատրաստվում դատախազների ընթերցած մեղադրական եզրակացությունները լսել
Կիևում ձերբակալվել է Միխեիլ Սաակաշվիլին (Տեսանյութ)
Կիևում ձերբակալվել է Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին Inforesist պորտալին հայտնել է Սաակաշվիլիի փաստաբանը: «Սաակաշվիլիին մեղադրում են սահմանադրական կարգի տապալման փորձի համար»,-նշել է փաստաբանը: Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ուժերը խուզարկության նպատակով ներխուժել էին «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդի բնակարան, իսկ ինքը՝ Սաակաշվիլին բարձրացել էր շենքի տանիք և սպառնում էր ցած նետվել, եթե իրեն


















































