Օրվա լրահոսը
Պատգամավորներին ֆրանսերեն են սովորեցնելու
Մարգարիտ Եսայանն ասաց, որ 2018-ին շուրջ 100 երկրների պատվիրակներ, ԱԺ նախագահներ, նախարարներ, երկրների ղեկավարներ գալու են Հայաստան եւ հույս հայտնեց, որ հյուրերին հավուր պատշաճի դիմավորելու համար պատգամավորները գոնե կենցաղային մակարդակի ֆրանսերեն կհասցնեն սովորել:
71-ամյա տղամարդը հայտարարել է, որ սպանել է՝ կասկածելով գողության մեջ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Էջմիածին քաղաքի 65-ամյա բնակչի սպանության հանգամանքները։ 2017թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Էջմիածին քաղաքի 71-ամյա մի բնակիչ և հայտարարել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի սկզբնամասում գործող ավտովերանորոգման կետերի հարևանությամբ` նախկին սուրճի արտադրամասի հետնամասում,
Տարածական երկխոսությամբ՝ Զվարթնոց-Օպերա
Վահան Արծրունու Մաշտոց-Կոմիտաս համերգային նախագիծը, որի ականատեսը, վկան և վայելողը պիտի լինեինք դեռևս ամռանը՝ երկնային զվարթունների Զվարթնոց տաճարում, չկայացավ, չստացվեց, արժանանալով մեկ այլ՝ տաճարում, օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքում կայանալու, լինելու ճակատագրին: Ալեքսանդր Թամանյանը, ասում են, հաճախ էր սիրում կրկնել, որ օպերայի շենքը տարածական երկխոսություն է Զվարթնոցի եւ Հռոմի Կոլիզեյի միջեւ։ Երեկ Արամ Խաչատրյան
Կառավարությունում քննարկվել են զբոսաշրջության զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էր նաև հանրային կապերի և մարկետինգի ոլորտում աշխարհում առաջատար կազմակերպություններից մեկի՝ բրիտանական M&C Saatchi գովազդային գործակալության տնօրեն Անելի Բեդին: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ի սկզբանե նշված ընկերության հետ համատեղ
ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր մարզական միջոցառում զինհաշմանդամների համար
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 5-ին ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր մարզական միջոցառում զինհաշմանդամների համար: Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մրցաշարի նպատակն է սպորտի միջոցով ապահովել հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար, խթանել նրանց լիարժեք ինտեգրումը հասարակական կյանքին: Մրցաշարի ընթացքում կազմակերպվել են մրցույթներ շախմատ, շաշկի, բազկամարտ
Վկա-ոստիկաններն Անդրիաս Ղուկասյանին մեղսագրվող արարքի մասին ոչինչ չեն կարողացել հայտնել դատարանին
Նրանցից մեկը տեսել է, որ Անդրիաս Ղուկասյանը քաղաքացիների առաջին շարքերում է
Սևանցի թաեքվոնդոյիստները «Թբիլիսի օփեն»-ից վերադարձել են մրցանակներով
Սևանցի մարզասերները կրկին վայելեցին հաղթանակի բերկրանքը. այս անգամ էլ հպարտության պահեր ապրեցին թաեքվոնդո մարզաձևի միջազգային մրցաշարից վերադարձած Դավիթ Թորոսյանի և Էդվարդ Միրզոյանի հաղթանակի շնորհիվ: Դեկտեմբերի 1-3-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Թբիլիսի օփեն» թաեքվոնդոյի միջազգային մրցաշարին մասնակցող ՀՀ երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկված սևանցի երկու մարզիկները ցուցադրեցին գրագետ և աչքի ընկնող մարտեր: ՀՀ հավաքականը Թբիլիսի էր մեկնել
26 ընտանիքի նվիրատվությամբ հանրակացարանային տարածք է հատկացվել
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում շարունակվում է հանրակացարանային տարածքների նվիրատվության/սեփականաշնորհման/ գործընթացը: Նվիրատվության պայմանագրերի հերթական խմբաքանակը կնքվել է այսօր` դեկտեմբերի 5-ին, վարչությունում: ՀՀ կառավարության 30.03.2017 թվականի թիվ 401-Ա որոշմամբ սահմանվել էր, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում գտնվող՝ 2066.6 քառ.մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և 161 քառ. մետր մակերեսով
Ռուսական լրատվամիջոցների հակահայկական հաղորդումներում դրական բաղադրիչ կա. Հակոբ Ավետիքյան
«Դրական է այն առումով, որ ռուսներին հետաքրքրում է, անհանգստացնում է մեր այսօրվա վիճակը»
ԱԺ-ում խումբ է ստեղծվում՝ ժողովրդագրական խնդիրները լուծելու համար
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խոսեց ժողովրդագրական խնդիրների մասին: Նա ասաց, որ դա մարտահրավեր է ՀՀ-ի համար ու ժողովրդագրության բարելավման խնդիրը պետք է վեր դասել բոլոր տեսակի քաղաքական ամբիցիաներից, այն պետք է դիտարկել որպես քաղաքական համակարգի թիվ մեկ խնդիրը: Ֆարմանյանն ասաց, որ նախաձեռնում է աշխատանքային ոչ ֆորմալ խմբի ստեղծում եւ կոչ արեց
Վանաձորի ձմեռային պաշտպանության աշխատանքներն իրականացնելու մրցույթին կմասնակցեն միայն հզոր տեխնիկա ունեցող կազմակերպությունները
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ արդեն ամբողջությամբ անցնում ենք ձմեռային ռեժիմին: Լոռին միշտ աչքի է ընկել իր ձյունառատ ձմեռով: Aravot.am-ը փորձեց Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բնակֆոնդի եւ համատիրությունները համակարգող բաժնի պետ Կարեն Պառավյանից տեղեկանալ, թե արդյոք քաղաքապետարանը պատրաստ է ձմռանը, եւ ունե՞ն համապատասխան աղավազային պաշարներ, թե՞
Նալբանդյան-Մամեդյարով բանակցություններն ընթանալու են Եվրոպայի հետ ՀՀ գործակցության նոր մակարդակի և ՀԱՊԿ անվերապահ աջակցության ֆոնին
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին Մինչ ռուսամետներն ու արևմտամետները, բացահայտ կամ քողարկված վերլուծելով մեր երկրի արտաքին քաղաքականությունը, փորձում են քննադատել կամ արժևորել Հայաստանի դիվանագիտությունը, Մինսկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում կարևոր մի հայտարարություն ընդունվեց։ Խոսքը Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին
Էդուարդ Շարմազանով. այս համաձայնագրով Հայաստանը կարող է կամուրջի դեր ստանձնել մի կողմից ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի, մյուս կողմից էլ Իրանի եւ ԵՄ-ի միջեւ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը խորհրդարանում Հարգելի խորհրդարան, վերջին շրջանը հագեցած էր քաղաքական իրադարձություններով: Նախ, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որը, կարծում եմ, նոր էջ է բացում հայ-եվրոպական օրակարգում: Վերահաստատելով բազմիցս հնչեցրած այն միտքը, որ այս հարաբերությունների առանցքը Հայաստանի հետեւողական ժողովրդավարացման հարցերն են՝ հարկ եմ համարում նշել, որ այն կարող է արագացնել ինստիտուցիոնալ
«Նա ագրեսիվ չի եղել». կարգադրիչին ապտակելու մեջ մեղադրվողի գործով վկաներ
Քաղաքացիական ակտիվիստը մեղադրվում է դատական կարգադրիչին ապտակելու մեջ
ՀԲՃ․ Ամուլսարում հանք շահագործելու խնդրով դատական գործերը
Ներկայումս Ամուլսարում ոսկի հանք շահագործելու խնդրով դատական մի քանի հայց կա, որոնք հետևյալ զարգացումներն ունեն: ՀՀ Վարչական դատարանում շարունակվում է Գնդեվազ համայնքի 8 բնակիչների ներկայացրած հայտի քննումը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկման պահանջով: Նշենք, որ հայցվոր հանդիսացող «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» ՀԿ-ները դատավոր Կարեն Զարիկյանի օգոստոսի 30-ի որոշմամբ դուրս մնացին դատական գործընթացից: Արդյունքում
Երկրաշարժին շենքերը քանդվեցին` ցեմենտն ու արմատուրան գողանալու պատճառով. Նիկոլայ Գրիգորյան (Տեսանյութ)
Կցակառույցները, փորած նկուղներն ու ինքնակամ շինությունները սպառնալիք են շենքերի սեյսմակայունությանը
«Եթե ԱՄՆ-ում գառան դմակի պահանջարկ լինի, դա էլ կարող ենք իրականացնել» (Տեսանյութ)
Հայաստանի զարգացման հիմնադրամը, ինչպես տնօրենը վստահեցրեց, 15.3 մլն դոլարի ներդրում է բերել ՀՀ
Սաակաշվիլիի համախոհները կոտրել են ոստիկանական մեքենայի ապակիները և ազատ արձակել նրան (Տեսանյութ)
Կիևում Սաակաշվիլիի համախոհները թույլ չեն տվել ազգային անվտանգության աշխատակիցներին տանել ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլիին: Այս մասին հաղորդում է inforesist.org պորտալը: Նշվում է, որ ակտիվիստները կոտրել են մեքենայի պատուհաններն ու ետևի դուռը: Սաակաշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել իր համախոհներին՝ հայտարարելով, որ «մինչև վերջ կմնա Ուկրաինայում, կմեռնի հանուն Ուկրաինայի»: «Իմ կյանքը ձեր կյանքն է, այն ձեզ է
«Սա գործողությունների մղող ծրագիր չէ». Սերոբ Խաչատրյան
Դիտարկումներ՝ «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Վահրամ Բաղդասարյանի ընտանեկան բիզնեսը չի ծաղկում (Տեսանյութ)
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ընտանիքին պատկանող բիզնեսները համահունչ են Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը չհամաձայնեց այն դիտարկումներին, որ ի հեճուկս Հայաստանի տնտեսության վատ վիճակի եւ մեր երկրում աղքատության ցուցանիշի աճի, օլիգարխների բիզնեսները աճում են: Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ զբաղված է եւ չի կարողանում տնտեսական գործունեություն ծավալել, հենց ժամանակ
Շուշիի գորգերի թանգարանը Արցախի գորգագործության հարուստ ավանդույթների մասին վկայող անգնահատելի հաստատություն է
Հայկական ընտանիքում գորգը տարիներ շարունակ եղել է որպես տան արժեքավոր զարդարանք։ Ավանդույթի համաձայն հաճախ նորապսակներին գորգեր են նվիրել, տոներին պատշգամբները զարդարել են գորգերով: Հնում գորգագործ աղջիկները համարվել են լավագույն հարսնացուները, ինչը պատիվ է բերել տվյալ ընտանիքին: Բազմաթիվ են դեպքերը, երբ հայկական գորգերը տարբեր առիթներով նվիրվել են թագավորների, օտարերկրյա բարձրաստիճան ղեկավարների ու պատվարժան հյուրերի: Վերջին տասնամյակում
Ինչու է լռում Սեյրան Օհանյանը (Տեսանյութ)
Վահրամ Բաղդասարյանը՝ զինված խմբի գործով նոր հանգամանքների մասին
«Ափիոն» տեսակի թմրամիջոցը իր մարմնի ինտիմ մասում թաքցնելով տեղափոխել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցն օժանդակել է նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կողմից առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձին: Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների
Հրայր Թովմասյանի կատակը՝ ԱԺ-ում. Նա հույս հայտնեց, որ օրենքի ընդունումից հետո ճարտարապետները դրախտ կգնան
Նա մի անեկդոտ պատմեց՝ ճարտարապետների մասին. «Դրախտում դժոխքից որոշում են կամուրջ սարքեն, որ միացնեն իրար, հետո պարզվում է, որ միայն դժոխքից են սարքելով եկել, որովհետեւ դրախտում ճարտարապետներ չկան»: Նա հույս հայտնեց, որ այս օրենքը կնպաստի, որ այդ կամուրջի շինարարությունը երկու կողմերից էլ լինի:
«Ցանկացած մարդ կարող է զենք վերցնի, ընկնի ձեր հետեւից, ով ինչ զենք էլ առնի, թիրախը դուք եք». Գուրգեն Եղիազարյան
«Մի տարվա մեջ 4 դեպք ունենք, որ ձեր հետեւից են ընկել, պարոն Սարգսյան, էդքան վա՞տն եք դուք». Գուրգեն Եղիազարյան
Հայաստանի հավաքական թիմից մասնակցեցին վեց սամբիստ, որոնցից չորսը նվաճեցին բրոնզե մեդալներ
Դեկտեմբերի 1-4 Խորվաթիայի Պորեչ քաղաքում կայացավ սամբոյի Եվրոպայի առաջնություն կադետների միջև: Հայաստանի հավաքական թիմից մասնակցեցին վեց սամբիստ, որոնցից չորսը նվաճեցին բրոնզե մեդալներ: 1. Կարեն Սարգսյան – 42 կգ – 3-րդ տեղ (ՍՁՕՄՊՄԴ) 2. Դավիթ Հովսեփյան – 46 կգ – 3-րդ տեղ (ՍՁՕՄՊՄԴ) 3. Յուրի Ծատրյան – 60 կգ – 3-րդ տեղ (ՍՁՕՄՊՄԴ) 4. Սարգիս Սարգսյան
Սպանություն Էջմիածնում. խոհանոցային դանակով սպանել է, ապա կացնով անդամահատել է դաստակները (Տեսանյութ)
Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1946 թ. ծնված Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Սլավիկ Մ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952
Արծվաշենի նախկին բնակիչներն առաջարկում են իրենց փախստականի կարգավիճակ տալ (Տեսանյութ). a1plus.am
Արծվաշենցիք հիշեցնում են, որ իրենք 25 տարի առաջ բռնի կերպով տեղահանվածներն են ու այս տարիների ընթացքում իրենց որպես օգնություն միայն 350-ից 400 հազար դրամ են տրամադրել:
Ձեր ամուսինը 15 րոպե առաջ մահացել է՝ թոշակը չենք տա. Նաիրա Զոհրաբյանին է զանգել այսօր ամուսնուն կորցրած այրին
Պատգամավոր Արտեմ Ասատրյանին ասաց. «Թոշակը հանձնելուց ընդամենը րոպեների տարբերությամբ թոշակ հանձնող ձեր աշխատակիցը մտել է նրանց տուն ասել՝ քանի որ ինքը ընդամենը 15 րոպե առաջ մահացել է, մենք չենք կարող իրեն տալ այս ամսվա իր կենսաթոշակը: Եթե մարդը մահանար 5 րոպե տարբերությամբ, ստացվում է, որ ինքը իր թոշակը կստանար»:


















































