Օրվա լրահոսը
Սամվել Ալեքսանյանը ԱԺ չի եկել, բայց կողմ է քվեարկել. «Հեռակա մասնակցում է ԱԺ քվեարկությանը» (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հորդորեց ստուգել որոշ պատգամավորների քվեարկությունը: Նրա խոսքով՝ «Ես ուզում եմ արձանագրեք, որ պարոն Ալեքսանյանը ներկա չի, բայց ինչ-որ կարգով հեռակա քվեարկությանը մասնակցում է: Ես խնդրում եմ արձանագրություններից իր բացակայությունները ֆիքսեք: Չի եղել այստեղ Ալեքսանյանը եւ քվեարկել է»:
«Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար տիար Գրեգ Դինգիզյանին
2017 թ․ դեկտեմբերի 2-ին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության Սկանդինավիայի հոգևոր հովվության Մալմոյի եկեղեցական համայնքում ս․ պատարագի ընթացքում տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Շվեդիայի հայ համայնքին ու հայ եկեղեցուն մատուցած ծառայությունների ու վաստակի բարձր գնահատանքով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար տիար Գրեգ Դինգիզյանին: Սուրբ Պատարագին մասնակցած հավատացյալների ներկայությամբ
Եվս մեկ բազմազավակ ընտանիքը նոր կյանք կսկսի նոր տանը
Լուսաձոր, Արցախ: Արցախի Լուսաձոր համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 4 սենյականոց բնակարան է նվիրում Գարիկ Պետրոսյանի և Էվելինա Բալասանյանի ընտանիքին: Հովանավորն է Տորոնտոյի տեղական մարմնի բարերար Գարբիս Նորյանը: Տան կառուցումը սկսվել 2017 թ. ապրիլին: Բնակարանն ապահովված է անհրաժեշտ բոլոր կոմունալ պայմաններով, նաև կահավորված է: Ծրագրի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 24-րդ տունն է հանձնում շահագործման: Ընթացիկ տարում
Բանակից խուսափած 27 տարեկանների օրենքն ամբողջությամբ ընդունվեց միաձայն
Մինչ քվեարկությունը Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «մուծումների չափերը ավելացնելու հետ խնդիր ունենք, բայց որոշեցինք կողմ քվեարկել, որպեսզի այն քաղաքացիները, որոնք պատրաստվում են այս հնարավորությունից օգտվել՝ օգտվեն, այդ հնարավորությունը կարեւորում ենք»:
Շիրակի մարզում և Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղում է ձյուն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Դեկտեմբերի 6-ի գիշերը, 8-ի գիշերը, 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-ի օրվա երկրորդ կեսից մինչև 7-ի օրվա երկրորդ կեսը, 8-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, 7-ի երեկոյան ժամերին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 6-ին լեռնային
ԱՍԵԿՈՍԵ
Ադրբեջանը փորձում է վիժեցնել բանակցային գործընթացը, եւ մշտապես սադրանքներ կազմակերպելով՝ փորձում է ռազմական ճնշում գործադրել Հայաստանի վրա: ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
Ռուսաստանն ու ԵՄ-ն կամուրջներ են փնտրում
Սկզբում պարզապես թվարկեմ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները: Պուտին-Էրդողան վերջին հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հիասթափություն է հայտնել Արցախյան խնդրի լուծման հեռանկարից: Բնականաբար, այն լուծման, որը Թուրքիային եւ Ադրբեջանին է ձեռնտու: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը Ալիեւի հետ հանդիպման ժամանակ շեշտը դրեց ուժի չկիրառման սկզբունքի վրա, մինչդեռ ադրբեջանական կողմի գլխավոր հաղթաթուղթը ուժի կիրառումն է եւ դրա
ՄՕԿ-ը Ռուսաստանին արգելեց մասնակցել 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերին
Լոզանում կայացած ՄՕԿ-ի գործկոմի նիստը Ռուսաստանի հավաքականին արգելեց մասնակցել Փհենչհանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին: ՄՕԿ-ը միեւնույն ժամանակ ՌՖ փոխվարչապետ Վիտալի Մուտկոյին, որը համակարգում է սպորտը, ցմահ արգելեց մասնակցել օլիմպիական խաղերին: ՄՕԿ-ը նշում է՝ ռուսաստանցի առանձին մարզիկներ կարող են Փհենչհանում հանդես գալ, սակայն միայն չեզոք դրոշի ներքո: Միեւնույն ժամանակ ՄՕԿ-ը Ռուսաստանին պարտադրեց $ 15 մլն վճարել
Եվրախորհուրդն իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ
Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդն իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ, քանի որ վերջինս շարունակում է չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2014թ. որոշումը՝ կապվածը ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովին ազատ արձակելու հետ: 2010թ. ներկայացված ընթացակարգի համաձայն՝ կոմիտեն պաշտոնապես դիմել է դատարանին՝ որոշելու՝ արդյոք Ադրբեջանը չի իրականացրել այդ գործի դատավճիռը պահպանելու իր պարտավորությունները: 2014թ. ՄԻԵԴ-ը որոշել էր, որ
Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաշված է 15 միլիոն դոլարի ֆինանսական մի նոր սկանդալում
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 14 տարի առաջ իշխանության եկավ որպես բարեպաշտ մահմեդական՝ հայտարարելով, որ մտադիր է կոռուպցիան արմատախիլ անել թուրքական քաղաքականությունից: Իր իշխանությունն ամրապնդելուց և վարչապետից բռնակալ նախագահ դառնալուց հետո, նա մոռացավ իր խոստումների մասին և վարեց խիստ կոռումպացված քաղաքականություն, որը դատապարտել էր: Ինչպես
Լեւոն Արոնյանն ու Վիշվանաթան Անանդը համաձայնեցին ոչ-ոքիի
«London Chess Classic»-ի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը քիչ առաջ սեւ խաղաքարերով ոչ ոքի արեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ: Մյուս պարտիաները շարունակվում են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրանտ Մելքումյանը Լոնդոնում չորս անընդմեջ հաղթանակ է տարել
Անգլիայի մայրաքաղաքում աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող շախմատի «London Chess Classic» գերմրցաշարի շրջանակներում անցկացվում է եւս մեկ մրցաշար՝ «London Chess Classic FIDE Open»-ը: Հայաստանից մասնակցում են գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Չորս տուրից հետո Հրանտ Մելքումյանը հարյուր տոկոսանոց արդյունքով հնդիկ Սարին Նիհալի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիր Վախիդովի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին նվիրված համերգին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին նվիրված համերգին: Հոբելյանի առթիվ Հանրապետության Նախագահը շնորհավորել է և արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգև է հանձնել, ինչպես նաև կոչումներ շնորհել վաստակավոր կոլեկտիվի մի շարք ներկայացուցիչների: «Վեհափա՛ռ Տեր, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
«Կամավոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, քանի որ կամավոր ապրում է Հայաստանում»․ Արամ Սուքիասյան
Դեկտեմբերի 5-ին նշվում է կամավորների միջազգային օրը: Այսօր Երևանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ «Տարվա լավագույն կամավոր» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ տարբեր ոլորտներում ցուցաբերած հասարակական ակտիվ գործունեության համար պարգևատրվեցին կամավոր երիտասարդները: Տոնական երեկոյի առաջին հատվածում «Volex.My way to success» խորագիրը կրող միջոցառման ժամանակ, կամավորական փորձ ունեցող երիտասարդները ներկայացրին իրենց աշխատանքային գործունեությունը և հաջողությունները: Ելույթներով հանդես եկան
«Հարցաքննված ոստիկանը մարդկանց կեսով էր չափում». Փաստաբան
Սարի թաղի դեպքերով հարցաքննվեցին ոստիկաններ
Աշխարհը շունչը պահած սպասում է Փհենչհանում Ռուսաստանի օլիմպիական հավաքականի մասնակցության մասին վճռին
Այսօր Լոզանում Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն որոշելու է, թե Ռուսաստանը կմասնակցի՞ Հարավային Կորեայում 2018 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին, թե՞ ոչ: Լրատվամիջոցների համար փակ նիստում ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին եւ գործկոմի 13 անդամներին ներկայացվել են փորձագետների ամփոփիչ զեկույցները եւ ՎԱԴԱ-ի հաշվետվությունը: Նախատեսված են նաեւ այլ ելույթներ, այդ թվում նաեւ Ռուսաստանի պատվիրակության անդամների: Համաձայն լրատվամիջոցների
«Կրթության ոլորտում պահելով մատչելիությունը պետք է անցում կատարել լրիվ ներառականություն». մասնագետ
«Կատարողականի գնահատման համակարգի դեպքում էական նշանակություն չի ունենա, թե դպրոցի տնօրենը որ կուսակցությանն է պատկանում, որովհետեւ նա պետք է ապահովվի դրական արդյունքներ»
«Դատարկվել են անգամ աղբանոցները․ այնտեղից վառելիք այլևս գտնել հնարավոր չէ»․ «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ (Տեսանյութ)
Aravot.am-ը «Շիրակ» կենտրոն հ/կ նախագահ Վահան Թումասյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է անդրադարձել վառելափայտի թանկացումը տնակներում, գործարանային հանրակացարաններում, վթարային շենքերում բնակվող գյումրեցիների վրա, հաջողվո՞ւմ է արդյոք օգնել նրանց հաղթահարելու դաժան ձմեռը։ «Նախորդ տարի մոտ 1850 ընտանիքի վառելափայտ տրամադրեցինք, մեկին քիչ, մեկին շատ։ Ընտանիքներ կային, որոնց ամբողջ ձմռան ընթացքում ստիպված տրամադրեցինք, ամեն ամիս ընտանիքը փայտ ստացավ, որովհետև
Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30մ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մարալիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30մ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Հովհաննես Բաղրամյանը հաղթանակի խորհրդանիշ է. Վիգեն Սարգսյան
Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված մարշալ Հովհաննես Բաղրամյանի 120-ամյակին
Սերժ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանին ազատեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հ. ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ
Գողության փորձ Երևանում. բանկոմատի փողերի վրա հատուկ ներկ է լցվել (Տեսանյութ)
Դեկտեմբերի 5-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց, որ Բագրատունյաց փողոցի բանկոմատներից մեկը կոտրել են։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը ժամը 3-ից 8։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք կոտրել են չգործող ճաշարանի դռան փականը, մտել ներս և փորձել են կոտրել բանկոմատն ու փող հափշտակել։ Նրանք իրենց կամքից անկախ չեն
Քննարկվել են Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղիները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է M&C SAATCHI մարքեթինգային ընկերության տնօրեն Անիլ Դեդիին։ Վերջինս Հայաստան է ժամանել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի հրավերով։ Սուրեն Կարայանը հանդիպման ընթացքում Անիլ Դեդիի հետ քննարկել է Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղիները, ծագող խնդիրները, դրանց լուծման եղանակները
«Հեչ չե՞ն մտածում՝ ինչո՞ւ Գյումրիում գործարար խավ չի մնացել, ինչո՞ւ են «Կումայրի» արգելոցի բնակիչների 60%֊ն արտագաղթել»․Վահան Թումասյան (Տեսանյութ)
Aravot.am-ի հետ զրույցում «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանն, անդրադառնալով Գյումրու «Կումայրի» արգելոցը տուրիստական կենտրոնի վերածելու ծրագրին, կարծիք հայտնեց, որ 1-2 փողոցների վերանորոգմամբ Գյումրին տուրիստական քաղաք հնարավոր չէ դարձնել։ «Որ քաղաքում թեկուզ մի կոպեկ էլ ծախսեն, լավ է, մենք ողջունում ենք։ Բայց Գյումրին էլ առանձնահատուկ է իր հին, պատմամշակութային շենքերով, գյումրեցիներն՝ ի պատիվ մեր նախնիների,
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի ՀՀ-ԵՄ համագործակցության համար. Կարեն Կարապետյան
Կարեն Կարապետյան. YES Armenia ծրագիրը Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության հերթական լավ օրինակն է
Շարժական կլինիկաներն արդյունավետ են աշխատում
ՁԻԱՀ-ի կենտրոնը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի հետ համատեղ ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ եվրոպական շաբաթվա և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ հանրապետության մի շարք քաղաքներում՝ Երևանում, Արմավիրում, Վանաձորում, Մարտունիում, Սևանում, Գավառում, Գյումրիում, իսկ դեկտեմբերի 1-ին Երևանում և Հրազդանում իրականացրել է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում 1103 մարդ Ռուսաստանի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում
Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 6-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի մոտ քննարկվել է Վանաձորի զարգացման «մաստեր պլանը»
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Վանաձոր քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որը մշակվել է Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետների կողմից՝ առկա հայեցակարգի հիման վրա: «Մաստեր պլանն» իր մեջ ընդգրկում է քաղաքի գրավչությունն ու ներդրողների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող շուրջ մեկ տասնյակ վայրեր: Զեկուցվել է, որ ստեղծվել
«Գյումրեցին տուն է մտնում, երեխաներն ասում են՝ պապա՛ ջան սոված եմ, պապա ջան, հաց կուզեմ». Վարդան Ղուկասյան
Նա ասաց, որ 300 հազարանոց Լենինականում այդքան մարդ չէր մահանում, ինչպես 150 հազարանոց Գյումրիում: Ղուկասյանը նշեց, որ Երեւանի բյուջեն 85 մլրդ դրամ է, Գյումրիինը՝ 3. «Ես մի բան գիտեմ, երբ լենինականցիք պանելների տակից դուրս էին գալիս, ասում էին՝ ծո, խոմ Երեւանին բան չի՞ եղել, իսկ երբ երրորդ օրը Գորբաչովն եկավ, ասեցին՝ а как будет Карабахский вопрос?»:


















































