Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմում թշնամու տանկերը խոցած հերոս Տիգրանի ծնունդը նշվեց յուրօրինակ ձևով (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու 8 տանկի դեմ անողոք կռիվ մղած գյումրեցի  տանկիստ Տիգրան Աբգարյանը, որը  ոչնչացրել էր առնվազն 4 -ը ու նահատակվել, այսօր կդառնար 21 տարեկան։  Գյումրեցիները հերոսի ծնունդը նշեցին Պանթեոնում, որտեղ նահատակված են ապրիլյան պատերազմի հերոսները։ Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաները՝ մարզպետ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ, զինվորականները, նահատակված հերոսների բոլոր հարազատները  և, իհարկե, շարքային քաղաքացիները ծաղիկներ

Մենք 2018 թվականին սկսելու ենք ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր. Իգնատի Առաքելյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի շնորհավորական ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ Գյուղատնտեսության ոլորտի  հարգելի աշխատակիցներ, Պատիվ ունեմ  շնորհավորել Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Հայ ֆերմերը, գյուղացին հիրավի արժանի են բարձր գնահատանքի նվիրված և անխոնջ աշխատանքի  համար,  և մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք նրանց: Մենք Ձեր օգնությամբ այսօր  իրավիճակ փոխելու  և մեր երկրում արդյունաբերական գյուղատնտեսություն զարգացնելու

Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը մերժել է ներկայացված բոլոր բողոքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը: Քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումները բողոքարկող չորս հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված բոլոր բողոքները: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տարբեր ստեղծագործողներ կստեղծեն մեկ կտավ` նվիրված Երևանին

Երևանյան ներկապնակի բազմերանգությունը կներկայացվի մայրաքաղաքի մշակութային անկյուններից մեկում` Սարյան պուրակում: «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրով այստեղ առավոտից մեկնարկել է ԵրևանԱՐՏ. «Մեկ կտավ Երևանիս» գեղանկարչական միջոցառումը: Օրվա ընթացքում տոնական Երևանի գույներով ոգեշնչված մայրաքաղաքի ստեղծագործական կենտրոնների և արվեստի դպրոցների սաները, ինչպես նաև տարբեր սերունդների ժամանակակից հայ նկարիչները մայրաքաղաքի ծննդյան տարեդարձի առիթով կստեղծեն մեկ կտավ, որի վրա պատկերված կլինի

«Առավոտի» հրապարակումից հետո «Բիլայնը» հանեց ցուցապաստառը

Հոկտեմբերի 5-ին «Առավոտ» օրաթերթում լույս էր տեսել «Ցուցապաստառը խճանկարի վրա» հոդվածը: «ՎԵՈՆ Արմենիա»-ի շենքի պատին, խճանկարի վրա «Բիլայն» ընկերության գովազդային ցուցապաստառն էր: Ըստ էության «արգելափակվել էր» էսքիզի հեղինակ, ճանաչված նկարիչ Հրայր Կարապետյանի եւ 1977թ.-ին այդ բացառիկ ստեղծագործությունը կյանքի կոչած չորս նկարիչների աշխատանքը, ինչի մասին շատերը, այդ թվում՝ ընկերության աշխատակիցները, չգիտեին: Հրապարակումից հետո «Բիլայն» ընկերությունը հանել

Մաղթում եմ, որ Երևանի մի մասնիկը միշտ ապրի մեր մեջ. Կարեն Կարապետյան

Սիրելի՛ երևանցիներ, Այսօր նշում ենք մեր արևաշատ մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձը։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրս ունենք Երևանի մեր սիրելի անկյունները, որոնց հետ ջերմ ու անփոխարինելի հուշեր են կապված: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ Երևանի մի մասնիկը միշտ ապրի մեր մեջ, որ երբեք չկասկածենք, որ ապրում ենք աշխարհի ամենաջերմ, գեղեցիկ, յուրահատուկ քաղաքում, իրեն բնորոշ համ

Անդարձության սահմանից այն կողմ

Հիմա, երբ արդեն սկսել եմ հստակ տեսնել մեր անհանգիստ ու շարունակ ծովագնաց հոգիների երթը, որոնք միշտ ձգտում են լինել առաջինը հավասարների մեջ, մոռանալով, սակայն, որ մարդկային ճակատագիրը հաճախ տնօրինում է պատահականությունը եւ ոչ թե օրինաչափությունը մեր ակնկալած, հասկացա նաեւ, որ մարդուն եւ ժողովուրդներին առաջնորդում են ոչ թե գիտելիքները միայն, այլ ցեղի ներսում հաստատված ավանդույթները չժանգոտվող:

«Նման հավակնություններ չունենք»

Արմեն Ռուստամյանը` ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալների բացահայտման հարցում հայերի դերակատարության մասին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում երեկ հրաժարական տվեց ԵԺԿ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը: Նրա որոշումից հետո մեկնաբանություններ եղան այն մասին, որ այս հրաժարականն ըստ էության շահեկան էր հայկական կողմի համար, քանի որ նա ԵԽԽՎ նախագահի թեկնածության հարցում պաշտպանում էր Էմանուելիս Զինգերիսի թեկնածությունը, որին

Երևանի օրվա առթիվ մայրաքաղաք այցելած պատվիրակությունները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանի հիմնադրման 2799-րդ  տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով մայրաքաղաքում գտնվող մի շարք քաղաքների պատվիրակությունների անդամները քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանի և Դավիթ Օհանյանի, վարչական շրջանների ղեկավարների ու ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել

Վանաձորի աղջիկների թիմն առաջին անգամ դարձավ չեմպիոն

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մարզասրահում կայացավ հոկտեմբերի 9-ին մեկնարկած ՀՀ 18-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով աղջիկների ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ փուլը: Հաղթողի գավաթի համար մրցում էին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի (ՎՊՀ) աղջիկների թիմերը: Թեժ պայքարից հետո 2-1 հաշվով հաղթող ճանաչվեց ՎՊՀ-ի թիմը, իսկ ՀՊՄՀ-ն համապատասխանաբար զբաղեցրեց

Երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլի յուրահատուկ համերգը՝ խաչատրյանական փառատոնի շրջանակներում

Հոկտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կամերային երաժշտության երեկո էր. բեմում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլը։ Համերգը յուրահատուկ էր, քանի որ պղնձափողային անսամբլների ելույթներ ոչ հաճախ են տեղի ունենում։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գալարափողահար Գարեգին Ղազարյանը նշեց, որ իրենք ստեղծել են փողային երաժշտական գործիքների ոչ սովորական համադրություն

«Ուրիշ բիզնես չկար, պետք է գնայինք ղեկերի տեղափոխման բիզնե՞ս դնեինք»

ՀՀԿ-ականները կարծում են, որ աջ ղեկով մեքենաների շահագործման արգելքն անհրաժեշտություն է, Ավետիք Իշխանյանը կարծում է, որ պաշտոնյաներից մեկը ցեխ է դրել ու ուզում է «կլպել»: Ազգային ժողովում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հաստատեց, որ կառավարությունը քննարկել է աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու հարցը: Դեռ իրավական ակտ չկա, բայց նախարարն ասաց, որ հաշվի

Պետական բարձր պարգևներ՝ ՀՀ Նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի կողմից

Երևանի օրվա առթիվ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով: ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Երախտագիտության մեդալով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը և աշխատակազմի կազմակերպական վարչության

Արա Բաբլոյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Սանկտ Պետերբուրգ: ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին այցելել է Պետրոպավլովյան ամրոցի Նարիշկինի աշտարակ: Նշենք, որ դեռեւս Պետրոս Առաջինի ժամանակաշրջանից սկիզբ առած ավանդույթի համաձայն՝ Նարիշկինի աշտարակից ամեն օր թնդանոթի համազարկով ազդարարվում է կեսօրը: Համազարկի իրավունք վերապահվում է նաեւ Սանկտ Պետերբուրգ այցելած պատվավոր հյուրերին: Հոկտեմբերի 14-ին ավանդական թնդանոթային համազարկն

Ովքե՞ր արժանացան քաղաքապետի ոսկե մեդալների և Երևանի պատվավոր գործչի կոչման

Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի բարօրությանն ուղղված երկարամյա և արդյունավետ գործունեության, մատուցած բացառիկ ծառայությունների, տարբեր ոլորտներում ներդրած ավանդի ու բազմամյա վաստակի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

«Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես` Խաչքարերի պուրակում

Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ գտնվող Խաչքարերի պուրակում առաջին անգամ կազմակերպվել էր «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես: Երևանի բնակիչներին, հյուրերին և ընդհանրապես  բոլոր հետաքրքրվողներին, լավ առիթ էր ընձեռվել Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանների հավաքածուներում առկա լուսանկարների միջոցով ծանոթանալու մայրաքաղաքի պատմությանն ու ներկային՝ Երևանի հին ու

Թե ինչ պատահեց, երբ դիմահարդարը հանդիպեց «ադվոկատ Լիլոյին»

«Ադվոկատից» տուժողը տեղեկանում է, որ բացի սեփականության իրավունքի գրանցման վկայականից, կեղծ են նաեւ դատարանի վճիռը եւ հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը բավարարելու մասին որոշումը: Գեղեցկության սրահում որպես դիմահարդար աշխատող տուժողի հաճախորդն է եղել Լիլիթ Ֆարմանյանը: Նա տեղեկացել էր, որ վերջինս փաստաբան է, նրան անվանում են «ադվոկատ Լիլո»: Մալաթիա-Սեբաստիա դատարանում տուժողը հայտնել էր, թե բանկի հետ կապված խնդիրներ ունի,

Ամենաբարձր ցուցանիշներ` Լոռու համայնքները, ամենացածր` Արագածոտնի եւ Արմավիրի մարզերը. զեկույց

2017 թ. հոկտեմբերի 10-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը քննարկման ներկայացրեց Հայաստանի համայնքապետարանների աշխատանքի թափանցիկության մշտադիտարկման 2017թ. տարեկան զեկույցը: Մոնիտորինգն անցկացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  ֆինանսավորմամբ իրականացվող  «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում: 2017 թթ. ընթացքում տեղեկությունների հարցումների եւ դրանց պատասխանների միջոցով դիտարկվել է Հայաստանի բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին»

Սերժ Սարգսյանն այցելել է «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-15-ը անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն Հայաստանից և Արցախից: Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսակներին, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց ընթացիկ

ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը մեկնել է Ղազախստան

ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը հոկտեմբերի 14-ին ՀՀ ԶՈՒ Իլ-76 ինքաթիռով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն` ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2017թ. պլանի համաձայն, հոկտեմբերի 16-ից 20-ը Ղազախստանի տարածքում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2017» համատեղ խաղաղապահ զորավարժությանը և դրան նախորդող նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով: «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին ս.թ. հոկտեմբերի 20-ին կմասնակցի

«Արդյոք կինոն էլի ձեռնունայն չի՞ մնա»

Ռեժիսոր Գագիկ Ղազարէն` Կինոյի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագիծը տարաբնույթ կարծիքների տեղիք է տվել: Օրինակ, ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը դրական միտում է համարել, որ օրենքը վերջապես հասել է ինչ-որ հանգրվանի եւ քննարկման դրվել, բայց նա մտավախություն ունի, որ օրենք ընդունելու համար տարիներով կռիվ տված մարդիկ մշտապես կինոյի գումարներին որպես մակաբույծ տիրած

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 15-ին հյուսիսային շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 17-18-ին ցերեկը նույնքանով կբարձրանա: Երևանում՝ Հոկտեմբերի 16-ին կեսօրից հետո

Լվացվել են Երևանի արձանները

Ձևավորված բարի սովորույթի համաձայն, Երևանի օրվան նվիրված հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ, լվացվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև մայրաքաղաքային անցուդարձի լուռ վկաները` Երևանի արձանները: Եվ հերթական անգամ այս կարևոր ու շնորհակալ պարտականությունն իրենց վրա էին վերցրել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներն ու բազմաթիվ երիտասարդ կամավորներ: ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ու

Ավետիք Չթչյան գեղանկարիչը

Վերջերս ՀՀ նկարիչների միության ցուցասրահում բացված գեղանկարիչ Ավետիք Չթչյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսն ու նոր լույս տեսած նրա գրքի շնորհանդեսը մեծ անակնկալ էր նրա ընկերների ու նրա արվեստի երկրպագուների համար: Ի ծնե նուրբ ու զգայուն հոգին, այս իսկական նկարիչն ասես անցել է ամենաբարձր, ամենակատարյալ դպրոցը՝ կյանքի դպրոցը, որը նրա տառապանքների հետ մեկտեղ, նաեւ իմաստուն է դարձել:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից. ԱՀ ՊՆ

Հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ առանձին դեպքերում կիրառելով նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ: ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ

«Հայաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում». ԻԻՀ Մեջլիսի նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ խորհրդարանական համագործակցությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանն Իրանի համար կայուն

Շամախյանում պահնորդական ընկերության տնակի հրկիզման առթիվ քրեական գործ է հարուցվել

Հրկիզողներին մինչեւ 4 տարի ազատազրկում է սպառնում

Նոր հայացք՝ «հին» ռոք օպերային (Ֆոտոշարք)

Հայ երիտասարդներն իրենց ուժերով բեմադրել են Էնդրյու Վեբերի եւ Թիմ Ռայսի «Հիսուս Քրիստոս Գերաստղը» Կան մշակութային արժեքներ, որոնք կարծես ստեղծված են ոչ միայն տվյալ ժամանակի, այլ, առանց չափազանցության՝ հետագա դարերի համար նույնպես: Նման գործերից է Էնդրյու Վեբերի եւ Թիմ Ռայսի «Հիսուս Քրիստոս Գերաստղ» ռոք օպերան, որի պրեմիերան կայացել է Բրոդվեյում, 1971թ.: Ավետարանի հիման վրա ստեղծված այս

«Մնացել է 20 տարի, որպեսզի փոխենք իրավիճակը». Կարինե Դանիելյան (Տեսանյութ)

Մոլորակը՝ տիեզերքի հետ միասին, մարդկանց դեմ պայքարի է դուրս եկել

Ո՞ւմ է ցուցված օրական 100 գրամ ընկույզը

Ընկույզի ամեն մի տեսակ առանձնանում է իրեն բնորոշ մի շարք օգտակարությամբ: Հունական ընկույզը, օրինակ, պարունակում է մեծ քանակությամբ վիտամինների խումբ՝ B, PP, C, A, E, ինչպես նաեւ մի շարք հանքային նյութեր՝ նատրիում, ցինկ, երկաթ, կոբալտ եւ այլն: Պտուղը պարունակում է նաեւ չհագեցած ճարպաթթուներ, սպիտակուցներ, որոնք շատ կարեւոր են մարդու օրգանիզմի համար: Դրական է ազդում ուղեղի,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031