Օրվա լրահոսը

Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով զիջեց Չեխիային

Հոկտեմբերի 13-ին Չեխիայի Լետոհրադ քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2018 թ. առաջնության ընտրական փուլի 3-րդ խմբի առաջին տուրի հանդիպումը Չեխիայի և Հայաստանի հավաքականների միջև: Չեխիայի հավաքականը հաղթեց 7:0 հաշվով: 12` Lադիսլավ Կրոբոտ  (11մ)՝ 1:0 21`Յան Հոլցեր՝ 2:0 31` Ֆիլիպ Ֆիրբախեր՝ 3:0 40+2` Դավիդ Այխլեր՝ 4:0 47`Ֆիլիպ Ֆիրբախեր՝ 5:0 62` Մատյաշ Կոզակ՝ 6:0 64՝ Մատյաշ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալներից մեկը հացադուլի մեջ է

Նա պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) տեքստը` ոչ պաշտոնական թարգմանությամբ:

Աշխարհում քիչ քաղաքներ կան, որոնք կարող են հպարտանալ նման պատկառելի տարիքով. Դոնի Ռոստովի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետ Վիտալի Կուշնարևի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և ՌԴ մարզերի ու քաղաքների հետ հարաբերությունների ներկա մակարդակը, ընդգծելով, որ այս հարցում, անշուշտ, իր դերակատարումն ունի երկու ժողովուրդների

Աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության մշակման գործընթացում՝ Հայաստանը տարածաշրջանի առաջատարներից է. Պաոլա Ալբրիտո

Հոկտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Պաոլա Ալբրիտոյին, ով Հայաստան է ժամանել «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է աղետների կանխարգելման և դրանց ռիսկերի նվազեցման գործում միջազգային համագործակցությունը ու ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացներում, ինչի վկայությունն է

Քննարկվել են հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդին են ներկայացվել առողջապահության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/նվազեցմանն ուղղված միջոցառումների լրամշակված ծրագրերը: Անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները զեկուցել են, որ Խորհրդի նախորդ նիստում վարչապետի կողմից տրված հանձնարարականի հիման վրա՝ ծրագրերը լրացուցիչ

Գեւորգ Սաֆարյանը կրկին հեռացվեց նիստերի դահլիճից (Տեսանյութ)

Սաֆարյանը կրկին դժգոհեց, որ իր պաշտպան Տիգրան Եգորյանը ներկա չէր

Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք Երևան են ժամանել մասնակցելու Հայաստանում «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի գործունեության 25-ամյակին նվիրված տարածաշրջանում կազմակերպվող առաջին համաժողովին: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Կարեն Կարապետյանը կարևորել է «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի բարեգործական գործունեությունը, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը Հայաստանն ուշադրության կենտրոնում պահելու համար և մաղթել հետագա արդյունավետ

Երիտասարդ բժշկի սպանության գործով հարցաքննվեց վերջին վկան

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երիտասարդ բժիշկ Լեւոն Սահակյանին սպանելու գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց գործով վկա Գեւորգ Երիցյանը: Նա չմտաբերեց դեպքի մանրամասները, ինչի համար հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, ինչը նա չհերքեց: Այս վկան Լեւոնին դանակահարելու բուն պահը չի տեսել, բայց եւ չի հերքել, որ ամբաստանյալ Վահան Ղազարյանը Լեւոն Սահակյանի  հետեւից գնացել

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ դեսպան Լաքոտն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-ֆրանսիական հարաբերություններում: Նախագահը և Ֆրանսիայի դեսպանը համակարծիք են եղել, որ վերընթաց զարգացող հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ

Հայկական մշակութային օրեր` Լիտվայում

Հոկտեմբերի 12-ին Վիլնյուսի Վայդիլոս թատրոնում կայացավ Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն: Համերգի ընթացքում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը կատարեց հայկական և լիտվական դասական երաժշտության ստեղծագործություններ (Կոմիտաս, Խաչատրյան, Դալալյան, Չյուրլիոնիս, Դվարիոնիս): Համերգի բացմանը Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ խորհրդանշական է Լիտվայում Հայաստանի անկախությունը նշել հայկական, ինչպես նաև լիտվական երաժշտության կատարումներով:

«Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա  ծրագրի հաստատման մասին» որոշման նախագիծը կներկայացվի ավագանու քննարկմանը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհրդի անդամներին է ներկայացվել «Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա  ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփման և այն ավագանու քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ

Հոկտեմբերի 14-ին որոշ փողոցներ փակ կլինեն

Հարգելի երևանցիներ, ս.թ. հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրով պայմանավորված, ժամը 8:00 – 24:00 – ն սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցում՝ Ազատամարտիկների – Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչև Էրեբունի հրապարակն ընկած հատվածում: Դադարեցվելու է նաև երթևեկությունը նշված ճանապարհահատվածին հարակից բակային ելքերից: Ժամը 09:00 -22:00 –ն դադարեցվելու է երթևեկությունը Թամանյան փողոցում, ինչպես նաև Իսահակյան փողոցի, Թամանյան

Շնագայլը հարձակվել է Ոսկեպարի 77-ամյա բնակչուհու վրա, կծել նրա ձեռքը

Նոյեմբերյանի ԲԿ-ում տարեց կնոջը բուժօգնություն են ցուցաբերել

«ՀԱՊԿ-ը արհեստական մի ինստիտուտ է, որից կարելի է օգտվել». Թեւան Պողոսյան

«Հայաստանի իշխանությունները իրենց անվտանգությունը ոչ միայն կապել են ՀԱՊԿ-ի հետ, այլ արդեն համարում են հարցը լուծված եւ կայացած»

Արթուր Աղաբեկյանը դարձավ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Կարմիր գծերի» մոլուցքը

Մայրաքաղաքում «կարմիր գծեր» քաշելու մոլուցքն այն աստիճանի է հասել, որ դրանք գծում են նույնիսկ այնպիսի վայրերում, որտեղ եթե ոչ տրամաբանությունը, ապա պարզ բարոյական նորմերը պետք է հուշեին, որ գոնե այդ հատվածում բիզնես շահ հետապնդելը տեղին չէ: Հալաբյան 59 հասցեում գործում է «Երազի Տուն» ծնողների եւ երեխաների զարգացման ներառական կենտրոնը, որտեղ հաճախում են հատուկ կարիքներ ունեցող

Ցանցացատկ մարզաձեւը Հայաստանում աջակցության կարիք ունի

«Ցանցացատկն օլիմպիական մարզաձեւ է եւ մենք աջակցության կարիք ենք զգում: Կցանկանայի խնդրանքով դիմել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Եթե պետական կառույցը մեզ ընդառաջ գնա եւ օգնության ձեռք մեկնի, անգամ՝ ոչ մեծ, մեր մարզիկները բարձր արդյունք ցույց կտան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ցանցացատկի ֆեդերացիայի նախագահ, Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը: Այս օրերին Ֆահրադյանի հրավերով

Լուկաշենկոն պատմել է՝ ինչպես են Ալիևն ու Սարգսյանը Սոչիում կատակներ արել միմյանց հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ: Զրույցի ընթացքում նա պատմել է, որ Սոչիում ԱՊՀ գագաթաժողովն անցել է բավականին ազատ ու անկաշկանդ մթնոլորտում, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահերն անգամ միմյանց հետ կատակներ են արել: «Մենք տարբեր ձևաչափերով Սոչիում կարծիքներ փոխանակեցինք Իլհամ Հեյդարովիչի հետ: Մենք բավական երկար ժամանակ անցկացրինք՝ քննարկելով

Վահան Արծրունին՝ հանրության կորցրած կապի, ռաբիսների կոչումների եւ Երեւանի դիմագծի մասին

ԵՊՀ ուսխորհրդի մշակույթի հանձնաժողովը հոկտեմբերի 13-ին հյուրընկալել էր կոմպոզիտոր Վահան Արծրունուն: Ուսանողները հնարավորություն ունեցան նրան հարցեր ուղղելու: Օրինակ, հետաքրքրում էր, թե ինչո՞ւ բժշկական ինստիտուտ ավարտած Վահան Արծրունին հետագայում ընտրեց երաժշտության ոլորտը: Արվեստագետն ասաց, որ հաճելի է հյուրընկալվել ԵՊՀ-ում, որտեղ մի քանի անգամ նաեւ ռոք խմբով է եղել: Նրա ձեւակերպմամբ, ԵՊՀ-ն իր համար հարազատ վայր է,

Իրան-5+1 համաձայնագիրը հայտնվել է հարցականի տա՞կ

Էմմա Բեգիջանյան Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ, իրանագետ  2013թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի շրջանակներում Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրանի և ՄԱԿ-ի 5 մշտական անդամներ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Գերմանիայի միջև սկսվեց բանակցությունների նոր փուլ՝ դրական միտումներով: Դա պայմանավորված էր ԱՄՆ-ում նախագահ Բարաք Օբամայի գլխավորությամբ դեմոկրատների իշխանությամբ

Կվերադարձնե՞ն բանակի համար գանձած 1000 դրամները. ՀՔԱՎ-ը հնարավոր է դիմի Սահմանադրական դատարան

ՊՆ ներկայացուցիչը դատարանում դարձյալ պնդել է, որ իրենք կողմ չեն, չպետք է պատասխանող լինեն, քանի որ մարդկանց աշխատավարձերից պահվող այդ 1000 դրամների հետ իրենք գործ չունեն:

«Պոնչո». «Երկու տարվա մեջ երեք պաշտպան փոխելը շա՞տ է»

Ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը չէր ստացել շտապօգնությունից բուժօգնության ահազանգի վերաբերյալ լազերային կրիչը: Բացի այդ՝ դատարան չէր ներկայացել այս գործով տուժող ճանաչված Ռ. Գալստյանը: Տուժողին էլեկտրաշոկով մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող դերասանը շնորհակալություն հայտնեց իր փաստաբանին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիաննա Բալյանին, պրոֆեսիոնալ իրավաբանական

«Թուրքերից այդքան մի վախեցեք. մեղր կերեք, կանցնի» (Տեսանյութ)

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Նելլի Գրիգորյան.– Վերջին նիստում Հայաստանի խորհրդարանը վավերացրեց հայ-ռուսական համատեղ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը: Ավելի վաղ այն վավերացրել էր ՌԴ Դուման: Տարածված կարծիք կա, եւ դատելով այն փաստից, որ ռուսական կողմը շտապել էր վավերացնել համաձայնագիրը, այդ զորախմբի առկայությունն առավելապես ռուսական

Մաքսիմ Մանուկյան. «Հասկացել եմ, որ առանց ըմբշամարտի չեմ կարող»

«Հայի հաղթության ճանապարհով» ծրագրի շրջանակներում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն այսօր հանդիպեց Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ: Հարցերը բազմազան էին. ինչպես է սկսել ըմբիշի կարիերան, որոնք են նրա ուժեղ ու թույլ կողմերը, ում է նվիրել չեմպիոնական հաղթանակը եւ վերջապես ինչն է կարեւորում կնոջ մեջ: Բոլոր հարցերին աշխարհի չեմպիոնը պատասխանում էր հակիրճ: «Դեռ

Բազմաթիվ բուժաշխատողների գործեր Շիրակի դատախազությունում են․ Կարեն Գաբրիելյանի պարզաբանումը

Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե քանի քրեական գործ կա հարուցված բուժաշխատողների նկատմամբ։ «ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի հատկանիշներով հարուցված բազմաթիվ քրեական գործեր կան։ Այսինքն բուժաշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում անձանց առողջությանը վնաս կամ մահ պատճառելու վերաբերյալ։ Բուժաշխատողներին դատի տալու համար մեզ պետք է հանձնաժողովի դատաբժշկական փորձաքննություն։

Դավիթ Տոնոյանը կարո՞ղ է միջամտել ու վարչապետից պահանջել, որ քանդի իր եղբոր առանձնատունը Մոնումենտում

Հարցին, դուք խոսեցիք կոռուպցիոն ռիսկերի մասին, այսինքն, դուք հաստատո՞ւմ եք, ունե՞ք տվյալներ, որ շատ անգամ կառուցապատման շինթույլտվությունները տրվում են կոռուպցիայի միջոցով՝ նախարարը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող է մի ոլորտում, որտեղ կան մեծ-մեծ ֆինանսական հոսքեր, չլինել կոռուպցիա, իսկ ո՞վ է ասում, որ չկա»:

Իրաքի զինուժն օպերացիա է սկսել Քուրդիստանի դեմ Քիրքուքը վերցնելու համար

Իրաքի զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Քուրդիստանի դեմ՝ վերջինից Քիրքուք քաղաքը ետ վերցնելու համար: Ըստ «CNNTurk» լրատվամիջոցի՝ այդ մասին ֆրանսիական «AFP» լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է իրաքցի մի գեներալ, ում անունը չի հրապարակվել: «2014թ. հունիսին տեղի ունեցած դեպքերի ժամանակ Իրաքը կորցրեց որոշ տարածքներ, այժմ կորցրած տարածքները ետ վերադարձնելու համար օպերացիա է սկսվել»: Սակայն քրդական

1000 դրամների օրենքի դեմ հայցի քննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 27-ին

Այսօր՝ 2017 թ. հոկտեմբերի 13-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումների դեմ ներկայացված հայցի քննությունը: Դատարանը քննեց և մերժեց նախորդ դատական նիստի ընթացքում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի ներկայացրած

Թուրքիայի զինուժը ներխուժել է Սիրիա (տեսանյութ). Ermenihaber.am

Հոկտեմբերի 13-ին գիշերը Թուրքիայի զինված ուժերը (TSK) մտել են Սիրիայի հյուսիսային Իդլիբ շրջան: Ըստ թուրքական  «Gazetevatan» թերթի կայքի՝  Թուրքիայի  զինուժի ներխուժումը  Իդլիբ, ընթանում է  Իրանի և Ռուսաստանի հետ համաձայնությամբ, որը ձեռք է բերվել Աստանայի բանակցությունների   շրջանակներում: Նախատեսվում է Իդլիբում ստեղծել անվտանգության գոտի: Միջանկյալ նշենք, որ Իդլիբում լարված դրություն է, քանի որ  «Ալ-Քաիդա»  ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումներից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031