Օրվա լրահոսը
Կփորձենք երևանցիների հետ հավասար վայելել քաղաքի տոնը. Թբիլիսիի փոխքաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իրակլի Լեկվինադզեյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար, քաղաքապետը հույս է հայտնել, որ բարեկամ Վրաստանի մայրաքաղաքից ժամանած հյուրերն այս օրերին հնարավորություն կունենան լիարժեք վայելել Երևանի ջերմությունն ու տոնական տրամադրությունը: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև
Միջազգային իրավունքի տեսակետից Թուրքիան պարտավոր է դեպի ծով ելք չունեցող երկրին տարանցման ազատություն տալ
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ միջազգային իրավունքի մասնագետները շարունակում են աշխատել ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք հարցերի իրավական ասպեկտների վերլուծության ուղղությամբ։ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, տնօրեն, փորձագիտական խմբի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ փորձագիտական խումբն աշխատում է թիրախային մի շարք թեմաների շուրջ, որոնց առնչությամբ
Ահազանգ. Հոգեբուժարանում հիվանդներին պահելու համար բժիշկները գումար են պահանջում. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը ահազանգ է ստացել Նուբարաշենի հոգեբուժարանի հիվանդների հարազատներից, որ հոգեբուժարանների օպտիմալացման որոշումից հետո բժիշկները հիվանդների հարազատներից գումար են պահանջում՝ ասելով, թե այժմ նոր կարգ է գործում. կա՛մ իրենց հիվանդին պետք է տանեն տուն, կա՛մ ամեն ամիս 120 հազար դրամ վճարեն նրան հոգեբուժարանում պահելու համար: Սա այն դեպքում, երբ հոգեբուժարանում են հիմնականում հասարակության համար վտանգավոր հիվանդները:
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Դավիթաշեն 2-րդ թաղ. 30, 31, 32, 33, 34; 3-րդ թաղ. 7Ա շենքերը, Գաջեգործների 1փ. 74/1, 74/2 շենքերը, Արեշ 19փ. 24-32; 26փ. 77-106; 34փ. 69-108 սեփական տները, Դիմիտրով 3, 4,
Բնապահպանի նշած փլուզման վտանգի առջեւ կանգնած առանձնատունը Լիսկայինն է. ՀԺ
Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանն, անդրադառնալով անկախության տարիներին մայրաքաղաքում կատարված քաղաքաշինությանը, այն որակեց հակաէկոլոգիական, իսկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «մոնումենտում» կառուցվող շքեղ առանձնատներին, խիստ ուշագրավ դիտարկում արեց: Վերջինիս խոսքով` այդ առանձնատները կառուցվում են սողանքավտանգ գոտում եւ չի բացառվում, որ
Հայաստանում բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման շուրջ կրքերը գնալով թեժանում են. «Ժողովուրդ»
Հայաստանում բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման շուրջ կրքերը գնալով թեժանում են: Ինչպես հայտնի է՝ ՄԻՊ Արման Թաթոյանը հակասահմանադրական է որակել այս նախագիծը եւ ներկայացրել բավական ծավալուն առարկություններ: Տեղեկացանք, որ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման նախագծի հեղինակը ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում, անդրադառնալով նախագծի շուրջ առաջացած տարաձայնություններին, ասաց. «Արդարադատության նախարարությունը դեռեւս պատրաստ չէ այդ հարցը քննարկման առարկա
Բակո Սահակյանն աշխատանքից ազատել է գեներալ-մայոր Կամո Վարդանյանին
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Կամո Վարդանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Եթե Բաքուն «Պոլոնեզ» էլ ձեռք բերի, ՀՀ-ն պետք է առաջինը հարված հասցնի. ինֆոգրաֆիկա. ՀԺ
Հոկտեմբերի 9-ից պաշտոնական այցով Բելառուսում էր գտնվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նրա այցի ամբողջ ընթացքում թե՛ բելառուսական, թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում էին Բելառուսից Ադրբեջանի ձեռք բերելիք զենքի նոր խմբաքանակի հարցերը: Մամուլում այդ քննարկումներում շեշտը դրված էր Ադրբեջանին բելառուսա-չինական համատեղ արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ կայանների մատակարարման հարցը: Հասկանանք, թե ի՞նչ զինատեսակի
Բակո Սահակյանը` Վազգեն Սարգսյանի անվան զորամիավորման հիմնադրման 25-ամյակին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության եւ պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի ուղեկցությամբ այցելել է Կենտրոնական պաշտպանական շրջանի` սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ եւ մասնակցել զորամիավորման հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանությունը կդառնա «Ոստիկանության գվարդիա՞». «Հրապարակ»
2018-ին ընդառաջ կառուցվածքային փոփոխությունների նոր տարբերակ է քննարկվում․ խոսքը ֆրանսիական մոդելի մասին է, ըստ որի՝ քննարկվում է արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարությունները, ինչպես նաեւ ոստիկանությունը միավորելու, մեկ կառույցի մեջ հավաքելու հավանականությունը։ Ընդ որում՝ ոստիկանությունը հանդես կգա նոր անվանմամբ՝ «Ոստիկանության գվարդիա»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
«Այս զորախումբն անուղղակիորեն վերաբերում է նաև Ղարաբաղին». «168 ժամ»
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունն ապրիլյան պատերազմից հետո վերականգնվել է, այս հարցում էական դերակատարություն է ունեցել «Իսկանդեր» համակարգը: Պետք է նշեմ, որ անցյալ տարի բռնկված ապրիլյան պատերազմը մեծապես այդ խախտված ռազմական հավասարակշռության հետևանք էր: Ադրբեջանը որակապես և քանակապես ռազմական առավելություն էր ստացել Հայաստանի նկատմամբ: Բացի նշածս համակարգից, Հայաստանին այլ համակարգեր ևս տրամադրվել են ռազմական
Հայաստանում ռուսական համարանիշով մեքենաները դարձել են իսկական գլխացավանք. «Ժողովուրդ»
Հայաստանում ռուսական համարանիշով մեքենաները դարձել են իսկական գլխացավանք: Այս մեքենաների վարորդները ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար տուգանք չեն վճարում, քանի որ տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներով ներկայումս վարչական վարույթ չի իրականացվում: Արդյունքում՝ նրանք մեքենան վարում են, ինչպես ուզում են՝ հաճախ դառնալով վթարի պատճառ: Դեռեւս 2015 թվականին այս մասին խոսել էր նաեւ Սերժ Սարգսյանը՝ խիստ հրահանգելով, որ
Երևանն աշխարհում այսօր ճանաչելի է որպես անվտանգ քաղաք. Տարոն Մարգարյանի ուղերձը
Սիրելի՛ երևանցիներ, քաղաքամայր Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան, ինչի առթիվ շնորհավորում եմ մեզ բոլորիս: Այսօր աշխարհի ողջ հայությունն է «Սիրո քաղաք» կարգախոսով տոնում համայն հայության սիրելի մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը՝ անթաքույց հպարտությամբ, որ մեր հինավուրց, բայց միշտ երիտասարդ ոստանը բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ տարեցտարի ավելի վստահ ու հպարտ է ներկայանում աշխարհին՝ ամրապնդելով իր տեղն ու
Ջրցան մեքենաների ավանդական տոնական շքերթ՝ «Էրեբունի-Երևան-2799» ծրագրերի շրջանակում
«Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2799» տոնական միջոցառումների մեկնարկը, ավանդույթի համաձայն, տրվել է վաղ առավոտից` ջրցան մեքենաների տոնական շքերթով: Տոնական շնչով ձևավորված ջրցան մեքենաների երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից և, անցնելով Մաշտոցի պողատայով, հասել է մինչև Հանրապետության հրապարակ՝ ազդարարելով տոնական օրվա սկիզբը: Երևանյան փողոցներին «ջրային թարմություն» հաղորդելու և տոնական օրվա գեղեցիկ մեկնարկը տալու գործին սիրով ներգրավվել
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց՝ Շռայլելով լիքը բառեր: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Դու արդեն լրիվ դասական ես դառել:
Երբ հրճվում են ուրիշի ցավից
Վերջերս Ազգային ժողովում լսումների ժամանակ ԵՊՀ ռեկտորն, իջնելով ամբիոնից, ընկավ: Դեպք, որը կարող է պատահել ցանկացած մարդու հետ եւ ցանկաած հանգամանքներում: «Առավոտը» դրան, բնականաբար, չանդրադարձավ, որովհետեւ, մեր կարծիքով, այդ լուրը որեւէ հասարակական նշանակություն չունի: Շատերն անդրադարձան, տեսագրությունը եւ լուսանկարերը հրապարակեցին, ստացան դիտումներ, «լայքեր» եւ, ամենակարեւորը, չարախնդությամբ լի մեկնաբանություններ: Սովորական պատմություն է մեր մեդիա դաշտում, եւ
«Ճամփորդի» հնազանդ հարսիկը. (ֆոտոշարք). «Ճամփորդ»
Ամեն ինչ սկսվեց վաղ առավոտից, երբ հարսնաքույրերը հավաքվեցին մեր հարսի տանը (արդեն վաղուց Արիանային «Ճամփորդի» թիմն այդպես է կոչում) ՝ խալաթներով ու մի բաժակ շամպայնով շնորհավորելու եւ երջանկություն մաղթելու համար… Նախ մեր Արիանան եկեղեցում հնազանդ լինելու երդում տվեց, Լեւոնն էլ խոստացավ տեր լինել ամբողջ մնացյալ կյանքում: Եթե միայն Լեւոնն ու Արիանան իմանային, թե ինչքան կարևոր են այդ
Թումանյանի hոբելյանին թանգարանն առնվազն արտաքին պատշաճ տեսք պետք է ունենա. Արմեն Ամիրյան
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նախարար Ամիրյանին այսօր տեղում ներկայացրեց թանգարանի վերանորոգման խնդիրները: Թանգարանի ներսում և բակում իրավիճակին ծանոթանալուց հետո Արմեն Ամիրյանն առաջարկեց գրավոր մանրամասնել դրանք, կազմել նախահաշիվ՝ յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ ծախսային առանձին հատվածով: «Մինչև Թումանյանի 150-ամյակը պետք է լուծենք ամենահրատապ խնդիրները: Հոբելյանին թանգարանն առնվազն արտաքին պատշաճ տեսք պետք է ունենա: Առանձնացված նախահաշիվը հնարավորություն
Գիշերը մեկ անց կես ինձ զանգահարեց ադրբեջանցի խաղացողներից մեկի հայրը. Լևոն Արոնյանը փակագծեր է բացում. (Տեսանյութ) Armradio.am
Ներկայացնում ենք Հանրային ռադիոյի եթերում Մարկ Գրիգորյանի՝ Լևոն Արոնյանի հետ հարցազրույցից մի հատված. – Լարվածության տեսակետից կուզենայի ևս մեկ հարց տալ, որը, համոզված եմ, հետաքրքրում է բազմաթիվ շախմատասերների: Դուք խաղում եք նաև ադրբեջանցի շախմատիստների հետ: Նման դեպքերում լրացուցիչ լարվածություն զգո՞ւմ եք: -Իմ շախմատային ճանապարհի սկզբնամասում ադրբեջանցի շախմատիստների հետ խաղը երևի թե բերում էր լրացուցիչ լարվածության, բայց
Իվան Վոլինկինը` Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցում
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի ունկնդիրների համար «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը» թեմայով հանրային բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Դեսպանը հանգամանորեն անդրադարձել է Ռուսատանի արտաքին քաղաքականության հիմնահարցերին և առաջնահերթություններին, մանրամասն վերլուծել է արդի գլոբալ քաղաքական զարգացումները: Ի. Վոլինկինը, մասնավորապես, կարևորել է ՀԱՊԿ և ԵՏՄ
Սամբոյի աշխարհի առաջնության առաջին օրը՝ երեք մեդալ
Ավարտվեց Սերբիայի Նովի-Սադ քաղաքի SPENS ARENA մարզապալատում անցկացվող Սամբոյի պատանիների և աղջիկների առաջնության մրցումային առաջին օրը: Ուրախալի է, որ մերոնք նվաճեցին երեք մեդալ: Բրոնզե մեդալակիրներ դարձան երիտասարդներից Ֆելիքս Դանիելյանը /48կգ/ և Վահագն Չալյանը /82կգ/: Չափազանց հետաքրքիր էր պատանիների առաջնության 75 կգ քաշային կարգի եզրափակիչը, ուր հանդիպում էին Բորիս Շատվերյանն ու Գեորգի Մարգարյանը: Արդյունքում հաղթեց Հունաստանը:
Հրդեհել են «Դիլիջան» ազգային պարկի պահակակետերից մեկը (տեսանյութ)
ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում դեպքի վայրից ուղիղ միացմամբ տեղեկացնում է, որ այս պահին հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցներից մեկում: Մանրամասները` տեսանյութում
Տանձուտի հարյուր տարվա լքված հանքը շարունակում է թունավորել միջավայրը (տեսանյութ). Ա1+
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը կատարել է Տանձուտի լքված հանքավայրի թթվային ապարների դրենաժի մանրակրկիտ ուսումնասիրություն, ինչպես նաև ջրի նմուշառություն և լաբորատոր հետազոտություն: Հետազոտության արդյունքները շոկային են: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ի կազմից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է անում հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից՝ հաշվի առնելով այն, որ այդ երկիրը չի կատարում դատարանի որոշումները: Ըստ հաղորդագրության՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռը «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ Վեհաժողովի բյուրոն կոչ է անում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Բարձր
Ի՞նչ միջոցառումներ են սպասվում վաղը` Էրեբունի-Երեւան-2799» ծրագրի շրջանակներում Երեւանում
Ներկայացնում ենք հոկտեմբերի 14-ին «Էրեբունի-Երեւան-2799» ծրագրի շրջանակներում Երեւանում սպասվող միջոցառումների ժամանակացույցը: 08:30 -09:00-ը՝ ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով, 11:30 -17:00-ը` «ԵրևանԱՐՏ». «Մեկ կտավ Երևանիս» – Մարտիրոս Սարյանի պուրակ, 12:00 -20:00-ը` «Երևանը գեղանկարներում» ցուցահանդեսի բացում – Երևանի քաղաքապետարանի ճեմասրահ, 12:00 -19:00-ը` «Հին ու նոր Երևան» ցուցահանդես – «Հանրապետության» հրապարակի մետրոյի հարակից պուրակ, 12:30 -13:30-ը` «Սիրում եմ
Թուրքիայի ու Արեւմուտքի միջեւ լարվածությունը խորանում է (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն».Հինգշաբթի օրը ”Amnesty International” կազմակերպության Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Իդիլ Էսերի ծննդյան օրն էր: Սակայն նրա գործընկերները ստիպված էին տոնը նշել հայտնի տասնյակ անձանց ստորագրություններ պարունակող նամակագրությամբ` պահանջելով նրա ազատ արձակումը: Արդեն 100 օր է, Իդիլն ու մարդու իրավունքների պաշտպան մի շարք այլ ակտիվիստներ գտնվում են բանտերում: Երկրի դատախազներն այս շաբաթ ներկայացրին պաշտոնական մեղադրանքներ նրանցից
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով զիջեց Չեխիային
Հոկտեմբերի 13-ին Չեխիայի Լետոհրադ քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2018 թ. առաջնության ընտրական փուլի 3-րդ խմբի առաջին տուրի հանդիպումը Չեխիայի և Հայաստանի հավաքականների միջև: Չեխիայի հավաքականը հաղթեց 7:0 հաշվով: 12` Lադիսլավ Կրոբոտ (11մ)՝ 1:0 21`Յան Հոլցեր՝ 2:0 31` Ֆիլիպ Ֆիրբախեր՝ 3:0 40+2` Դավիդ Այխլեր՝ 4:0 47`Ֆիլիպ Ֆիրբախեր՝ 5:0 62` Մատյաշ Կոզակ՝ 6:0 64՝ Մատյաշ
«Զինված խմբի» գործով ամբաստանյալներից մեկը հացադուլի մեջ է
Նա պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) տեքստը` ոչ պաշտոնական թարգմանությամբ:
Աշխարհում քիչ քաղաքներ կան, որոնք կարող են հպարտանալ նման պատկառելի տարիքով. Դոնի Ռոստովի քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետ Վիտալի Կուշնարևի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և ՌԴ մարզերի ու քաղաքների հետ հարաբերությունների ներկա մակարդակը, ընդգծելով, որ այս հարցում, անշուշտ, իր դերակատարումն ունի երկու ժողովուրդների


















































