Օրվա լրահոսը

Կառլոս Ռոու. «Դոպինգի դեմ պետք է պայքարել նաեւ ուսուցանելով»

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհի շրջանակներում Երեւանում կայացավ հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինար «Մրցել ազնիվ» խորագրով: Հայաստանի հակադոպինգային ծառայության հրավերով Հայաստան ժամանած Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) հակադոպինգային հարցերի պատասխանատու Կառլոս Ռոուն Հայաստանի մարզիչներին եւ մարզիկներին ներկայացրեց 2018 թ. UWW-ի արգելված նյութերի ցուցակը եւ դրանք օգտագործելու դեպքում կիրառվելիք պատժամիջոցները: ՀՀ սպորտի եւ

Նախարարության պարզաբանումը աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ

Վերջին օրերին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին: Հաշվի առնելով վաղաժամ, երբեմն հակասական փաստարկները` հարկ ենք համարում պարզաբանել, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որևէ իրավական ակտ

Աղմկահարույց օրենքի մասին. «Եկեք չվախենանք, որ երեխան կարող է ասել՝ մի՛ ծեծիր ինձ, ես արժանի եմ սիրո»

Միրա Անտոնյանի համոզմամբ՝ աղքատությունը չէ բռնության պատճառը

Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմաթիվ արվեստագետների հետ միասին ներկա է գտնվել հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակի բացման արարողությանը: Հուշատախտակի հանդիսավոր բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ներսես Հովհաննիսյանի որդին ու դուստրը: Միջոցառման բանախոսները նկատել են, որ Երևանի Բուզանդ 30 հասցեում անվանի արվեստագետի դիմաքանդակով հուշատախտակը նրա յուրովի վերադարձն

«Ընտանիքի անդամի ալկոհոլ չարաշահելու հետեւանքով երեխան հայտնվում է ծաղրի վիճակում». Թաթոյան

Հարցին՝ ավանդական հայկական ընտանեկան մոդելի խաթարման ռիսկ այս նախագծում տեսնո՞ւմ եք՝ Արման Թաթոյանը պատասխանեց. «Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն՝ այդ թվում սա, չի կարող խաթարել Հայաստանում ավանդական ընտանեկան արժեքները»:

ԿԳ նախարարությունը ծրագիր է մշակում, որը միտված է ուսուցիչների խնդիրներին, մասնավորապես սոցիալական իրավունքների բարելավմանը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում Ուսուցչի օրվան նվիրված  տոնական միջոցառումների  շրջանակում տեղի է ունեցել  մի խումբ մանկավարժների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը պարգևներ է հանձնել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների անվանակարգերի հաղթողներին և մրցույթի եզրափակիչ փուլի բոլոր  մասնակիցներին: Շնորհավորելով ներկաներին՝ ԿԳ նախարարի տեղակալն առանձնակի

Աղմուկ հանած օրենքով հնարավոր է մինչեւ 20 օր սահմանափակել բռնարարի որոշ իրավունքներ

Ընտանեկան բռնության մասին օրենքը նախատեսում է զոհին դատարանի որոշմամբ ապաստարան տեղափոխել

ԵԽԽՎ մի քանի պատվիրակներ ընդունում են, որ Ալիևի վարչակազմից գումար են վերցրել. թեժ քննարկում ԵԽԽՎ-ում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ընդդեմ Ադրբեջանի երկու զեկույց ընդունվեց: Շտեֆան Շենախի (լուսանկարում) և Սեզար Ֆլորին Պրեդայի հեղինակած «Ժողովրդավարական կառույցների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում շեշտադրում է կատարվում երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա, մասնավորապես ճնշումները անկախ լրատվամիջոցների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց նկատմամբ: Բանաձևում օգտագործված է նաև քաղաքական

Դավիթ Սանասարյան. «Դրայվ, դուխ, դավայ… Լեզվի նկատմամբ մոտեցումը գալիս է ամենաբարձր մակարդակից» (Տեսանյութ)

Մեր քաղաքացուն սովորեցնում են, որ հաջողության լեզուն ռուսերենն է

«Առաքելական եկեղեցու սպասավորներին համեմատել Եհովայի վկաների հետ նույնն է, ինչ ճնճղուկին արծվի հետ համեմատես». Վիգեն Սարգսյան

ՊՆ նախարարը զարմացավ, որ Արթուր Սաքունցը համեմատում է Առաքելական եկեղեցու հոգեւորականներին Եհովայի վկաների հետ: Ըստ նրա, դա նույնն է, թե ծառը համեմատես անտառի հետ կամ վտակը՝ օվկիանոսի:

Լեզվաբանը ռուսական դպրոցների աճը համեմատեց թարախապալարների հետ (Տեսանյութ)

ԵՊՀ դոցենտը նաեւ փաստում է` հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների 25%-ը կատարյալ հայերեն գիտի:

Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է աշխատանքային այցով այսօր Ռուսաստանի Դաշնություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահում է հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախատեսվում է, որ նիստում կքննարկվեն քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում և ԱՊՀ գործունեության այլ առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Պետությունների ղեկավարները նեղ կազմով

Մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

«Երևանյան կիսամարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն Հարգելի երևանցիներ, Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված «Կոկա-Կոլա Երևան» կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Ժամը 07:00-ից տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինի, մասնավորապես Վ. Սարգսյան փողոցի` Ստ.

Արա Պապյան. «Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սիրիայում արաբերեն խոսեց, աղմուկ բարձրացավ» (Տեսանյութ)

Արեւելյան Եվրոպայում ռուսերենի հանդեպ բացասական վերաբերմունք կա՝ իբրեւ գաղութարարի լեզու

«Բանակի հետ ո՞վ խնդիր ունի՝ եկեղեցու սպասավորնե՞րը, թե՞ Եհովայի վկաները, որոնց դարձրել եք չգիտեմ ինչ». Սաքունց

Սաքունցը նշեց՝ «Կառավարության կողմից զինծառայությունից ազատման վերաբերյալ որոշումներում, ըստ մեր ուսումնասիրության, մեծ թիվ էին կազմում Հայ առաքելական եկեղեցու սպասավորները, Եհովայի վկաները ընդամենը 400 քանի հոգի էին, որ դատապարտվել էին ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու հիմքով, որովհետեւ այն ժամանակ օրենքը թույլ չէր տալիս»:

Գիտնական. «Մեզ պարտադրվում է ռուսերենի միջոցով հաղորդակցվել աշխարհի հետ» (Տեսանյութ)

Մամուլի ազգային ակումբում հոկտեմբերի 11-ին կայացած քննարկման ժամանակ  բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության բաժնի վարիչ Թամար Հայրապետյանը նշեց, որ բարձր մակարդակով օտար լեզուների ուսուցումը ցանկալի է, բայց դա չպետք է արվի հայոց լեզվի հաշվին: «Մեզ պարտադրվում է ռուսերենի միջոցով հաղորդակցվել աշխարհի հետ, ստացվում է, որ քաղաքակրթական նվաճումներին պետք է ռուսերենի

Անահիտ Բախշյան. «Շատ ծնողներ փնտրում են ՌԴ անձնագրերով խնամակալներ, որ երեխաներին ռուսական դպրոցներ ուղարկեն» (Տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին լեզվաքաղաքականության եւ հայոց լեզվի մարտահրավերների թեմայով Մամուլի ազգային ակումբում կայացած քննարկման ժամանակ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը նշեց, որ չի դադարելու խոսել մայրենի լեզվի վտանգված լինելուց, քանի դեռ պետական մակարդակով շեշտադրվում է ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակի հարցը: Նա նաեւ մի օրինակ բերեց. «Մայակովսկու դպրոցի տնօրենը դպրոցի կայքէջում շեշտել է, որ ինքը ռուսական դպրոցի տնօրեն

Համայնքի ղեկավարի եւ ավագանու առանց պաշտոն թեկնածուներ

Գյուղական համայնքներում առանց պաշտոն թեկնածուները շատ են

ԵԽԽՎ-ն ընդունեց ընդդեմ Ադրբեջանի երկու զեկույց

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ընդունվեց ընդդեմ Ադրբեջանի երկու զեկույց: 114 կողմ և 24 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Ադրբեջանի նախագահություն. ինչ հետեւանքներ կան» զեկույցը, իսկ 117 կողմ 18 դեմ ձայների հարաբերակցությամբ  Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը զեկույցը: Տեղեկացնենք նաև, որ երեկ վեհաժողովն ընդունեց ԵԽԽՎ խստացված Վարքագծի կանոնակարգ. հաստատվեց Իան Լիդել-Գրենջերի զեկույցը։

ՀՅԴ ԼԵՄ-ի երիտասարդները կը խոչընդոտեն թուրք ձեւագէտներու ցուցադրութիւնը. «Եռագույն»

«Եռագույն».Հոկտեմբեր 10 -ին, Պէյրութի «Ֆոր սիզընս» պանդոկի մուտքին առջեւ տեղի ունեցաւ ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութեան կազմակերպած խաղաղ ցոյցը, որու ընթացքին բաժնուեցան թռուցիկներ եւ արձակուեցան թրքական ուրացման քաղաքականութիւնը դատապարտող կարգախօսներ: ՀՅԴ ԼԵՄ-ի ցոյցը ուղղուած էր ընդդէմ թրքական նորաձեւութեան ցուցադրութեան մը: Նորաձեւութեան ցուցադրութեան այս ձեռնարկին կը մասնակցէին 3 թուրք ձեւագէտներ: Ձեռնարկը կազմակերպուած էր Լիբանանի մէջ Թուրքիոյ դեսպանատան,

Մոսկվաբնակ հայազգի օպերային երգչուհին դիմել է Երեւան քաղաքի դատախազին

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին դասախոսի՝ երգչուհի Լիա Սարգսյանի անունը վերջերս հնչեց հայաստանյան մամուլում. նա հանդես եկավ Երեւանի երաժշտական կամերային թատրոնում Սոֆա Ազնավուրյանի «Հույս» մոնոօպերայի ներկայացմամբ: Սակայն ճանաչված տիկինն այսօր Հայաստանում է մեկ այլ խնդրով: Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Դ. Բաբինյանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Լիա Սարգսյանը հաղորդում էր ներկայացրել Ռուզաննա

«Վեր ընգի տեղդ». Փոխքաղաքապետը՝ ավագանու անդամին (Տեսանյութ)

«Ամոթ է, որ վաստակաշատ մարդիկ կոչում ստանան Երեւան քաղաքը քանդող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռքից». Ավագանու անդամ Այսօր Երեւանի ավագանու նիստը ընթացավ բուռն կրքերի դրսեւորմամբ: Ավագանու ՀՀԿ-ական անդամներն այս նիստին էլ էին անհանդուրժող ու վիրավորական արտահայտություններով արձագանքում ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամներին: Երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամին ձայն տրվեց, վերջինս քննադատական ելույթ ունեցավ՝ նշելով, որ ավագանու նիստը

«Բուհերը չափազանց ծանր բեռի տակ են՝ կապված զեղչերի հետ». Արամ Սիմոնյանը՝ տարկետման եւ զեղչերի մասին

Մենք առաջարկում ենք՝ այդ զեղչերը առաջին հերթին պիտի վերաբերեն ծառայած ուսանողներին, բայց զեղչերի մյուս մասը, որը կառավարության որոշմամբ է, օրենքի ուժ ստացած, այնուամենայնիվ, ծանր բեռ է:

«Պետք չէ վաղը ունենալ ամեն 2-րդ տղամարդը, որն ընտանեկան բռնության պատճառով կհայտնվի քրեակատարողական հիմնարկում»

Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը երեխային ընտանիքից զրկելու մեխանիզմ չի նախատեսում

Իգնատի Առաքելյանը՝ գյուղոլորտում թվանկարչության մասին (Տեսանյութ)

Խաղողագործների մեծ մասի պարտքերը մարվել է

«Աջ ղեկով մեքենան ավելի անվտանգ է, քան՝ քաղաքային տրանսպորտը»

«Թող նախ քաղաքային տրանսպորտի հարցը լուծեն, հետո անցնեն աջ ղեկով մեքենաների անվտանգության մասին խոսեն». Տիգրան Քեյան

ԱԳՆ խոսնակ. Ադրբեջանի նախագահը շարունակում է սադրանքները

«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահը շարունակում է սադրանքների դիմել»,-այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նա հիշեցրել է, այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից 19-ամյա զինծառայող է սպանվել:

Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով վիրավորված պարտադիր ժամկետային զինծառայողը մահացել է հոսպիտալում. հարուցվել է քրեական գործ

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները։ 2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, ով անմիջապես տեղափոխվել է զինհոսպիտալ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031