Օրվա լրահոսը
«Ասում էին՝ իմ երեք տարին լրացել է, ինչո՞ւ ինձ պարգեւ չեն տալիս». Վիգեն Սարգսյանը պարգեւատրում տալը խստացրել է
Առաջ ավանդույթ էր դարձել, որ երեք տարին մեկ գերատեսչությունը պարտավոր էր պարգեւատրել բոլորին, արդեն ասում էին՝ իմ երեք տարին լրացել է, ինչո՞ւ ինձ պարգեւ չեն տալիս: Ժամանակի բերումով այլեւս պարգեւներ չեն լինելու: Յուրաքանչյուր պարգեւատրում կապված է լինելու երկարամյա ծառայության որակի հետ, կոնկրետ ծառայության հետ:
«Ինձ համար կա նկարչություն ու վերջ»
«Հայ Արտ» մշակութային կենտրոնում հոկտեմբերի 4-ից բացվել է ամերիկաբնակ գեղանկարիչ Հենրիկ Վարդենիկցու նկարների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվել են գրեթե քառասուն՝ տարբեր տարիների աշխատանքներ: Հեղինակի խոսքով, երբ նկարիչը դրսում է, նրա ներկայությունը իր նկարներով ավելի կարեւոր է դառնում՝ մոտիկները, արվեստասերները վերհիշում են: Նկարները չեն միավորվում մեկ ընդհանուր թեմայով: «Թեմաներ գոյություն չունեն ինձ համար, կա նկարչություն ու
Ավագանու որոշումներով Երևանի ծննդյան օրվա առթիվ բնակարաններ կստանան Ռուբեն Մաթևոսյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը և Սևակ Ավետիսյանը
Հոկտեմբերի 11-ին գումարած Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանին քննարկել և հաստատել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշման նախագիծը: Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ, Երևան
«Ելքի» անդամների ու Մանախի միջադեպով դատական նիստը հետաձգվեց
Դատարան չէր եկել Մանախի փաստաբան Հայկ Ալումյանը
Վիգեն Սարգսյանը պատժելու է նրանց, ովքեր բանակում ստիպում են աթեիստներին աղոթել, խաչակնքվել ու մկրտվել
Վեհափառ հայրապետի ամենօրյա ջանքերը հոգեւոր արժեքներ սերմանելու ուղղությամբ, բանակում տվել են եւ տալու են իրենց արդյունքը: Մենք անպայման շարունակելու ենք ուժեղացնել այդ ինստիտուտը: Ես չունեմ դեպք բանակում աղոթել ստիպելու եւ նամանավանդ՝ մկրտվելու: Եթե ունեք նման դեպք՝տվեք, ես շատ հետեւողական կպատժեմ մարդկանց, ովքեր օրենք են խախտում:
Գյուղնախարար. մսի թանկացման համար պետք չէ «պանիկա» ստեղծել (Տեսանյութ)
Ոչխարի միսը թանկացել է, քանի որ մեծ քանակությամբ արտահանվել է
Երևանի ավագանին հաստատեց Արտավազդ Փելեշյանին, Նարա Շլեպչյանին, Ռազմիկ Դավոյանին և Ռալֆ Յիրիկյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշումների նախագծերը
Երևանի ավագանին հոկտեմբերի 11-ին գումարած արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաստատել է Երևանի քաղաքապետի առաջարկը՝ Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Աշոտի Փելեշյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը։ Ավագանու մեկ այլ որոշմամբ,
Հրդեհ Փանիկ գյուղի չշահագործվող մշակույթի տանը
Հոկտեմբերի 11-ին, ժամը 07:44-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի չշահագործվող նախկին մշակույթի տանը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ այրվում են Փանիկ գյուղի մշակույթի տան տանիքի փայտյա կառուցատարրերը և փայտյա առաստաղը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 10:49-ին: Այրվել են մշակույթի տան
Ապրելու 4 տեսակները, որից 3-ը մահացու են ու թե ինչն է խանգարում չորրորդին
Դուք երեւի լսած կլինեք, երբ մարդիկ ասում են, որ իրենք բարոյական մարդիկ են ու ոչ մի վատ բան չեն անում, չեն գողանում եւ ուրիշի ունեցվածքի վրա աչք չեն դնում: Միգուցե դուք էլ այդպես մտածած լինեք: Այսպիսի ինքնագնահատանքն արդեն մեծամտություն է: Իսկ մեծամտությունից շատ ավելի վատ բաներ են ծնվում ու առաջանում: Երբ ուշադիր նայենք մեր կյանքին,
Արմեն Եգանյանը նշանակվել է «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ
ՀՀ Վարչապետի որոշում Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1247-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետը՝ Արմեն Եգանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն » գործակալության պետ։
Սպան ամսական 60-70 հազար դրամ վճարելով՝ կարող է բնակարան ստանալ. Անվճար տան ցուցակները ՊՆ-ն հանում է
Սպան արհեստականորեն վատթարացրել է իր բնակարանային պայմանները, օտարել է բնակարանը, չի գրանցել իրեն հասանելիք ժառանգությունը, որպեսզի ցույց տա, որ ինքը ունի բնակարանի կարիք: Արդյունքում՝ մենք ունենք հսկայական ցուցակ, 1700-ը ստացել են, երկու այդքան էլ հերթագրված են եւ հույսը կորցրած սպասում են, որ բնակարանով կապահովեն:
Այս տարի մենք կունենանք կաթի արտադրության անկում, մսի գինն ավելի կբարձրանա գլխաքանակի անկման պատճառով. «Ա1+»
«Դեռ հունիս ամսին հայտարարում էինք երաշտ, գյուղնախարարությունը մոռացել է՝ ինչ բան է երաշտը. եթե 21 օր երաշտ է, պիտի հայտարարեին սակավաջրության տարի»,- այսօր հերթական անգամ իր մտահոգությունները հայտնեց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։Այս տարի մենք կունենանք կաթի արտադրության անկում, մսի գինն ավելի կբարձրանա գլխաքանակի անկման պատճառով։ Հրաչ Բերբերյանը նկատել է՝ Սոթքում այսօր մի
Փողով ամեն ինչ չես գնի. Հայաստանի ԱԳՆ խոսնակի արձագանքը Բյուբյուլօղլիի ձախողմանը
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի ընտրություններին, որում Ադրբեջանի թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլին 2 ձայն է ստացել և դադարեցրել պայքարը: «Ամեն ինչ լավ է, ինչ լավ է ավարտվում: Փողով ամեն ինչ չես գնի, ավելին՝ կարելի է խայտառակվել: Նույնն ենք ցանկանում Ադրբեջանի մյուս նախաձեռնություններին», – Թվիթերի իր էջում գրել է Բալայանը:
1 միլիարդ դոլար՝ ՀՀ ժողովրդի կյանքի բարելավման համար. Դեբորա Գրիզերի հոդվածը
1992 թվականից ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցել է Հայաստանի կառավարության և քաղաքացիների հետ՝ մի շարք մարտահրավերների առճակատելու հարցում: 25 տարվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությունը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի կառավարության գործընկերությունը զարգացել է՝ արձագանքելով Հայաստանի փոփոխվող կարիքներին՝ ժամանակակից ժողովրդավարական հասարակություն և ազատ շուկայական տնտեսություն դառնալու վերջինիս ճանապարհին: ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ
Էվկալիպտի տերեւներն ու յուղն օժտված են հականեխիչ, հակամանրէային ազդեցությամբ
Շիվանման էվկալիպտը՝ նիվենին կամ տենդածառը բժշկության մեջ բավական հայտնի է: Էվկալիպտի տերեւներն ու յուղն օժտված են հականեխիչ, հակամանրէային, հակահազային ազդեցությամբ: Հաջողությամբ կիրառվում է վերին շնչուղիների ռեսպիրատոր եւ բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, պաստիլների, լոզանների, կաթիլների, քսուքների, կրեմների ձեւով: Վերին շնչուղիների ռեսպիրատոր հիվանդությունների, մրսածության, հարբուխի, հազի ժամանակ խորհուրդ է տրվում էվկալիպտի 3 գրամ եթերայուղին ավելացնել 10 միլիգրամ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 13-ի ցերեկը, 14-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-13-ը, 15-ի ցերեկը, 16-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 12-ին և
Զինվորին բանակից ազատելու պատասխանատվությունը կրելու է նաեւ բժիշկը. Զինկոմիսարիատի հանձնաժողովը վերացնում են
Բուժհաստատությունը որոշման համար պատասխանատվություն չի կրում, բժիշկն ասում է՝ էխոյի վրա տեսել եմ քար, հանձնաժողովն ասում է, բերել է քարի ախտորոշում, ես էլ գրել եմ ոչ պիտանի ու շատ դժվար էր հասկանալ, թե որ օղակում է որոշումը կեղծված:
«Արիստակեսյանը չհասավ իր նպատակին, մեր աղջիկը մասնակցելու է միջազգային մրցույթի». Գոհար Հարությունյան (Տեսանյութ)
Գոհար Հարությունյանի համար զարմանալի է Կարեն Արիստակեսյանի վերաբերմունքն այն դեպքում, երբ իրենք պատրաստվում են մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանի միջոցով Հայաստանը ներկայացնել
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Ազատ Արշակյան – Միհրան Հակոբյան
Առցանց Առավոտի եթերում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Թեման`«Հայ-ռուսական միացյալ զորախումբ. վտանգներ եւ դրական սպասելիքներ»: Հաղորդումը կվարի Նելլի Գրիգորյանը:
Հայաստանն ընդունա՞կ է մերձենալ քաղաքակիրթ երկրներին
«Առավոտի» զրուցակիցն է «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը – Պարոն Գրիգորյան, հոկտեմբերի 2-ին Երեւան ժամանեց Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ՀՀ իշխանությունների հետ բանակցեց, եւ այն հայտարարությունները, որոնք հնչեցին թե՛ հայկական կողմից, թե՛ հանձնակատարից, հուսադրող են, հիմք են տալիս ենթադրելու, որ այս պահին իսկապես ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելու խոչընդոտներ չկան: Դուք ի՞նչ
Որևէ տիպի բռնության կանխարգելման համար մենք բոլոր գործիքներն ունենք. «Փաստ»
Եթե ոստիկանության տվյալներով նախորդ տարիների համեմատ Հայաստանում աճել են ընտանեկան բռնությունների դեպքերը, ապա դա ոչ թե խոսում է դեպքերի ավելացման, այլ՝ բացահայտումների արդյունավետության մասին։ Սա՝ մեկ։ Երկրորդ ամենակարևոր հարցն այն է, որ ընդհանրապես բռնությունը քրեական հանցագործություն է, որը վաղուց սահմանված է Քրեական օրենսգրքում։ Այսինքն, որևէ տիպի բռնության կանխարգելման համար մենք բոլոր գործիքներն ունենք, իսկ եթե
«Նպատակն էր՝ բացասական կարծիք ձեւավորել Գոհար Հարությունյանի մասին». փաստաբանը՝ «Միսս Հայաստան» մրցույթի շուրջ աղմուկի մասին (Տեսանյութ)
Դավիթ Ասատրյանը հայտնեց, որ «Միսս Հայաստան»-ը գրանցված կազմակերպություն է, եւ ոչ մեկն իրավունք չունի իրենց արգելել օգտագործել կազմակերպության գրանցված անվանումը
Ստյոպա Խաչատրյանը բարձրացրեց հայկական եռագույն դրոշը Իռլանդիայում, կրկնակի անգամ դառնալով քիք–բոքսինգի աշխարհի առաջնության հաղթող
Նյու Յորքի Լիոնս մարտական ակումբի առաջատար մարզիկ Ստյոպա Խաչատրյանը oգոստոսի 2017 թվականի 29–ին Մասնակելով WKU աշխարհի առաջնությանը նոկաուտով ճանաչվեց հաղթող: Եզրափակչում Ստյոպան մենամարտեց Գերմանիան ներկայացնող Andrej Stenzke հետ և առաջին ռաունդի երկրորդ րոպեին պահպանելով ավանդույթը՝ աջ հզոր հարվածով նոկաուտի ենթարկեց հակառակորդին և ճանաչվեց հաղթող: Ստյոպան մեզ հայտնի է 2016թ.–ին հայ ազգին պարգևելով ոսկե մեդալ Ֆլորիդայի
Թեեւ Ռուբեն Մաթեւոսյանի բնակարանը մեկ սենյականոց է՝ նա երբեք չի դժգոհել այդ վիճակից. «Ժողովուրդ»
Ռուբեն Մաթեւոսյանին հարցրինք՝ ինչպե՞ս էր պատահել, որ մինչեւ այսօր իրեն բնակարան չէին տրամադրել. «Չեմ կարող ասել, ես ուղղակի շատ շնորհակալ եմ, որ ինձ նկատել են»:
Զինվորին չեն սահմանափակելու ծառայել իր բնակության վայրին մոտ զորամասում. 150 կմ-ի սահմանափակումը հանվում է
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ «Օրինակ, Տավուշում արտոնությունից օգտվող քաղաքացին լրիվ օրենքի շրջանակներում կարող է հայտնվել առաջնագծում՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, որովհետեւ իր տունը գտնվում է 60 կմ հեռու: Կարծում ենք, դա ձեւական բնույթ է կրում: Փոքր տարածքով հանրապետության պարագայում սա որեւէ խնդիր չի լուծում, ընդամենը ձեւական է, որ մենք արտոնություն ենք տալիս»:
Ստանիսլավ Տարասով. «Ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ եւ ամեն ինչ իր ձեռքում կլինի». «Ժողովուրդ»
Այս առումով Ադրբեջանին քիչ ժամանակ է մնացել, քանի որ այդ շրջանում ակտիվ բանակցություններ տեղի չեն ունենա։
Ընդդիմությունը փորձել է ներխուժել Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենք. aliq.ge
Թբիլիսիի քաղաքային խորհուրդը այսօր որոշում է կայացրել, որի համաձայն՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ կապ ունեցող կազմակերպություններին 1 լարիի դիմաց փոխանցվել է 1900 քառակուսի մետր տարածք Ազատության հրապարակի մոտակայքում և 4455 քմ տարածք՝ Թաբորի լեռան վրա: Նշված որոշումը կայացվել է ընդդիմության ցույցի ֆոնին: Քաղաքային խորհրդի մոտ ընդդիմության կողմից ցույց է կազմակերպվել:
Սպառնալիքներ հնչեցնողը ներկայացել է ոստիկանություն
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում կրակոցի ձայներ են լսվում: Մեկնած օպերատիվ խումը պարզել է, որ ժամը 22.50-ի սահմաններում, նշված քաղաքացին, ձայներ լսելով, դուրս է եկել տնից և նկատել երեք երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին որսորդական հրացան է եղել, քաղաքացին
Հայաստանում ֆուտբոլի մասնագետ կա՞, որ մի հատ էլ մասնագիտական վերլուծություն եք ուզում կարդալ. «Հրապարակ»
Հայաստանում պետք է ֆուտբոլ լինի, որ ֆուտբոլի մասնագետ էլ լինի։
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող
Ս.թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և


















































